Երկու աշխարհների հատման վայրում, Արևելքի ու Արևմուտքի սահմանում կա լեռնաշղթա: Անունն է Ուրալ, ինչը նշանակում է՝ «Արևի մոտ կանգնածը»: Զբոսնում է Ուրալով Դանիլա-վարպետը, ով սպասում է իր սիրելիին: Սիրելի կմեծանա և նախանշված օրը կգա կյանքի նշանով օժտված քարի մոտ: Հեքիա՞թ: Ոչ, հեքիաթ չէ: Պրոֆեսոր Ռուսինովը հարցեր ունը Դանիլա-վարպետին տալու: Եվ Պղնձե լեռան տիրուհուն նույնպես: Նրանց հետ կցանկանային նաև զրուցել և՛ լուրջ շվեդ բիզնեսմենները, և՛ ռուսական հատուկ ծառայությունները, և՛ ազգային անվտանգության աշխատակիցները, բոլոր, ով ինչ-որ բան գիտի քանդված Գանձ փնտրողների գերգաղտնի ինստիտուտի նախագծերի մասին: Բայց «Արևի մոտ կանգնածը» պահում է գաղտնիքները…
«Մատատիների տիրակալը» եռագրության երկրորդ մասն է, որն ներառում է երկու գիրք։ Առաջին անգամ գիրքը հրապարակվել է Լոնդոնում 1954 թվականինՆախորդ գիրքը «Մատանու եղբայրություն»-ն է, իսկ հաջորդը՝ «Արքայի վերադարձը»։ Վեպի հիման վրա ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը 2002 թվականին նկարահանել է «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» ֆիլմը։ Վիքիպեդիա
Համարվում է հեղինակի ամենանշանավոր ստեղծագործությունը։ Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկը։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպվել է միայն 1891 թվականի ապրիլին։ Այդ հրատարակչությամբ, քննադատներն ու գրաքննիչները շատ բաներ էին հեռացրել, ավելացրել վեպում։ Վիքիպեդիա
Հակիրճ նկարագրություն Հետևելով Դամբլդորի մահվանը՝ Վոլան դե Մորտը շարունակում է ձեռք բերել աջակցություն և մեծացնում է իր հզորությունը։ Պետք է լրանար Հարրիի 17 տարին, երբ նա մորաքրոջ խնամակալությունից պետք է դուրս գար։ Նախքան դա տեղի կունենար, միաչքանին և Փյունիկի միաբանության անդամները Հարրիին տեղափոխում են արվարձան՝ օգտագործելով թույնը, որը պետք է պաշտպաներ նրան մահվան լափողների ցանկացած հարձակումից։ Նրանք իսկապես անմիջապես հարձակվում են, միաչքանին սպանվում է, Ջորջ Ուիզլին վիրավորվում է (կտրվում է նրա ականջը), բայց մյուսները ապահով հասնում են արվարձան։ Հոգվարթս գնալու փոխարեն՝ Ռոնն ու Հերմիոնան որոշում են ընկերակցել Հարրիին Դամբլդորի սկսած առաքելությունը ավարտելու համար՝ որսալու և վերացնելու Վոլան դե Մորտի հորկրուքսները,...
Երիտասարդ տարիքում դու շատ հնարավորություններ ունես: Կարող ես դառնալ Էնշտեյն, կամ Մոցարտ, կամ էլ սպորտի աստղ… Տարիքի հետ «կարող եք» արտահատյությունը փոխվում են «կարո էի»-ի: Դու հասկանում ես, որ չես դարձել ոչ Էնշտեյն, ոչ Մոցարտ, ոչ էլ այլ մարդ: Իսկ ի՞նչ, եթե հասուն մարդուն, ով կյանքում ոչնչի չի հասել, հնարավորություն է տրվում ամեն ինչ նորից սկսել: Արդյո՞ք նա կրկնի իր սխալները, թե՞ հաջողության կհասնի:
Այս գիրքը կարդալու 5 պատճառ՝ Ռիք Ռիորդանի ամենահայտնի գրքի շարքերից մեկն է, որը երկար ժամանակ չի լքել New York Times-ի բեսթսելլերների ցանկը, ընթերցողի առաջ բացվում է սկանդինավյան աստվածների աշխարհը, գրքում շատ մեծ քանակությամբ հումոր, սյուժե անկանկատեսելի զարգացումներ: Գիրքը լարված է պահում մինչև վերջին էջը: Գիտեի՞ք, որ Տոռ աստվածը սիրում է հեռուստացույց դիել: Իսկ որ նրա օգնականներից մեկը հաճախում է հոգեբանի մո՞տ: Գրքում կարող եք շատ ավելի հետաքրքիր «փաստեր» գտնել աստվածների մասին:
«Պար վիշապների հետ» վեպի իրադարձությունները լրացնում է չորրորդ հատորի իրադարձությունները, պատմելով հերոսների ճակատագրերի մասին, որոնք չեն եղել «Անգղների խրախճանք»֊ում, իսկ մոտենալով գրքի կեսին հայտնվում են հերոսներ «Խնջույք»֊ից, և զրուցավեպը շարունակվում է։ Լինում են միայն զուգահեռական մասեր, նկարագրելով մի քանի իրադարձություններ, որ նկարագրվել են «Խնջույք»֊ում, բայց ուրիշ հերոսի տեսակետից։ Բացի դրանից, կրկին սկսվում են Երկաթե գահի համար մարտերն, Հյուսիսի ենթարկեցումը և Հյուսիսում Ստանիս Բարատեոնի ծրագրերը՝ Վինտերֆելը գրավելու համար։ «Սառույցի և կրակի երգ» շարքի հինգերորդ վեպը՝ Ջորջ Մարտինի կողմից, որ հրապարակվել է 2011 թվականի հուլիսին։ Ի սկզբանե երբ շարքը հեղինակի կողմից մտածվել է որպես եռերգություն, «Պար վիշապների հետ» անվանումը վերաբերվում էր շարքի...
Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից: Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում...
Նրանք խաղաղում են մարդկանց կյանքերի հետ՝ շոուի անվան տակ կազմակերպելով որս մարդկանց վրա: Դինան ընկել է զոհերի մեջ պատահաբար, նա գրեթե կենդանի մնալու հնարավորություն չունի: Թվում էր՝ ավելի վատ ոչինչ չի կարող լինել: Տարօրինակ հրապուրումը Ջեյսոնով՝ որսորդներից մեկով, վերջնական փոխում է իրավիճակը: Կարո՞ղ է արդյոք զոհը սիրահարվել որսորդին: Կարո՞ղ է արդյոք որսորդը խնայել զոհի կյանքը:
Քեռի Պենունիայի և Վերնոնի հետ անցկացրած մի ամառվա ժամանակ Հարրի Փոթերը և Դուդլեյը հարձակման են ենթարկվում դեմենտորների կողմից։ Դուդլեյին և ինքն իրեն պաշտպանելու համար կախարդանք օգտագործելուց հետո Հարրին արտաքսվում է Հոգվարտսից, սակայն այդ որոշումը այնուհետև չեղյալ է համարվում։ Հոգվարթսում Հարրին իմանում է, որ Դոլորես Ումբրիջը պետք է լինի սև մոգության դեմ պաշտպանության իր նոր ուսուցիչը։ Հարրին և Ումբրիջը իրար են բախվում, քանի որ նա, ինչպես և Ֆուջը, հրաժարվում է հավատալ, որ Վոլդեմորտը վերադարձել է։ Նա պատժում է Հարրիին իր ըմբոստ պոռթկումների համար և ստիպում Հարրիին գրել «Ես չպետք է ասեմ ստեր»։ Նա նաև հրաժարվում է սովորեցնել իր աշակերտներին, թե ինչպես...
Անգլիայում հանելուկային իրադարձություններ են տեղի ունենում, որոնք նկատում են նաև մագլները։ Մոգության նախարար Կոռնելիուս Ֆաջը հանդիպում է մագլների պատգամավորի հետ և բացատրում նրան, որ մոգերի երկրորդ պատերազմի պատճառը Վոլան դե Մորտի վերածնունդն էր։ Սևերուս Սնեյփը, ով Փյունիկի միաբանության անդամ էր, հանդիպում է Դրակոյի մայր Նարցիսա Մալֆոյի հետ և նրան Անխախտելի Երդում է տալիս որդու պաշտպանության համար։ Դամբլդորը տանում է Հարրիին Հորացիոս Սլուգորնի տուն, ով նախկինում ուսուցիչ էր Հոգվարթսում և պնդում է վերադառնալ դասավանդելու։ Հարրիին տանում են Բուրրո, որտեղ Հերմիոնան արդեն հասել էր։ Հաջորդ առավոտյան նրանք ստանում են իրենց O.W.L. արդյունքները, և դպրոցը տրամադրում է նրանց ցանկը։ Ավելի ուշ Ռոն Ուիսլին...
Հակիրճ նկարագրություն Հետևելով Դամբլդորի մահվանը՝ Վոլան դե Մորտը շարունակում է ձեռք բերել աջակցություն և մեծացնում է իր հզորությունը։ Պետք է լրանար Հարրիի 17 տարին, երբ նա մորաքրոջ խնամակալությունից պետք է դուրս գար։ Նախքան դա տեղի կունենար, միաչքանին և Փյունիկի միաբանության անդամները Հարրիին տեղափոխում են արվարձան՝ օգտագործելով թույնը, որը պետք է պաշտպաներ նրան մահվան լափողների ցանկացած հարձակումից։ Նրանք իսկապես անմիջապես հարձակվում են, միաչքանին սպանվում է, Ջորջ Ուիզլին վիրավորվում է (կտրվում է նրա ականջը), բայց մյուսները ապահով հասնում են արվարձան։ Հոգվարթս գնալու փոխարեն՝ Ռոնն ու Հերմիոնան որոշում են ընկերակցել Հարրիին Դամբլդորի սկսած առաքելությունը ավարտելու համար՝ որսալու և վերացնելու Վոլան դե Մորտի հորկրուքսները,...
Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:
Հանրահայտ ֆանտաստ գրող Կիր Բուլիչով ստեղծել է հետաքրքիր մի հերոսուհու՝ Ալիսա Սելեզնյովային: Դպրոցական Ալիսան ապրում է 21-րդ դարում, երբ տիեզերանավերը թռնում են մինչև տիեզերքի ամենահեռու անկյունները, երբ այլմոլորակային կենդանիներին կարելի է տեսնել երկրային կենդանաբանական այգիներում, և որտեղ ոսկե ձուլվածքը պարզապես հին և անպիտակն գտածո է, որը կարելի է գտնել միայն հազվագյուտ թանգարաններում: Սույն գրքում տեղ են գտել Ալիսայի, նրա հայրիկի և «Պեգաս» տիեզերանավի անձակազմի տիեզերական ճանապարհորդությունների մասին պատմվածքները: Նրանք ուղևորվում են այլ մոլորակներ մոսկովյան կենդանաբանական այգու համար հետաքրքիր կենդանիներ գտնելու համար:
XX դարի սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ծնվում է Բենջամին Բաթոնը՝ այն միակ մարդը, որը մանուկ հասակում ուներ 80 տարեկան ծերունու առողջություն, այդ պատճառով դժվարությամբ էր քայլում։ Հայրը Բենջամինի տարօրինակ տեսակի համար նրան թողնում է մի տան շեմին, որտեղ խնամում էին ծեր մարդկանց։ Ծեր մարդկանց խնամող մի կին, որի անունը Քուինի էր, խղճում է նորածնին և խնամում նրան։ Բժիշկները Բենջամինին շատ քիչ ժամանակ էին տվել ապրելու համար։ Բենջամինն օր օրի երիտասարդանում էր։
Դեզիդերիոն Լատինական Ամերիկայի ինչ-որ քաղաքում նախարար է, և քաղաքն այդ ենթարկվում է դոկտոր Հոֆմանի իրականությունը խեղաթյուրող մեքենաների հարձակմանը: Դեսիդերիոն մեկնում է ճանապարհորդություն ՝ գտնելու Հոֆմանի ֆիզիկայի նախկին ուսուցչին, և ի վերջո հայտնվում է Հոֆմանի դղյակում: ԱՄՆ-ում լույս է տեսել 1972 թվականին «Երազների պատերազմ» անվամբ: Վեպը մեծապես կրում է սյուրռեալիզմի, ռոմանտիզմի, քննադատական տեսության և մայրցամաքային փիլիսոփայության ազդեցությունը:
Գրքում ներառված են 20-րդ դարի մեծագույն գրողներից մեկի՝ Խորխե Լուիս Բորխեսի պատմվածքների ժողովածուներից հինգը, որոնք ներկայացնում են հեղինակի յուրատիպ փիլիսոփայական խոհերը և ընթերցողին տեղափոխում ֆանտաստիկ մի աշխարհ, որը զերծ է ամեն կարգի պայմանականություններից: Բորխեսը կարողանում է ֆանտաստիկան հասցնել փիլիսոփայության մակարդակին և մետաֆիզիկան ու աստվածաբանությունն իջեցնել ֆանտաստիկայի մակարդակին:
Աշխարհահռչակ անգլիացի գրող՝ Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:
1912թ. լույս տեսած «Կորուսյալ աշխարհ» գիտաֆանտաստիկ վեպը պրոֆեսոր Չելենջերի արկածների մասին պատմող մի քանի գրքերից առաջինն է: Իրադարձությունները տեղի են ունենում Հարավային Ամերիկայում՝ Ամազոնի խորհրդավոր ջունգլիներում, որոնք իրենց մեջ թաքցնում են մի անհայտ ու զարմանահրաշ աշխարհ: Արշավախմբի անհավանական արկածները համեմված են կոլորիտային կերպարներով և անգլիական նուրբ ու հեգնական հումորով:
Հակոբ Սողոմոնյանի «Թլփատվածները» եռերգության երրորդ գրքում բացահայտվում է, թե ովքեր են «Թլփատվածները»: Նրանք հարված են հասցնում, և հարվածի ալիքը Արարատի գագաթից տարածվում է լանջերն ի վար … Ուխտավորների բազմությունը ուղևորվում է դեպի Արարատի գագաթ և հայտնաբերում Նոյյան տապանը, որտեղ պիտի կատարվի ծիսական մի արարողություն և փրկագործի մարդկությունը … Զղջումն ու ներումը՝ նույն մարմնավորման մեջ: Նաև՝ Թլպատվածները (գիրք երկրորդ). Դատավճիռ Թլպատվածները (գիրք երրորդ). Նախատոնակ
Առաջին գրքում «Թլփատվածները» տալիս են նախազգուշացումը, երկրորդում՝ գուժում, թե՞ ավետում են դատավճիռը: Գործողությունները զարգանում են անկասելի ընթացքով. բախումը մոտենում է հանգուցալուծման. «Թլփատվածների» զորությունը հասնում է առասպելական աստիճանի. նրանք արդեն կարող են վրեժխնդիր լինել, սպանել մտքի ուժով, ցանկությամբ: Նաև՝ Թլպատվածները (գիրք առաջին). Նախազգուշացում Թլպատվածները (գիրք երրորդ). Նախատոնակ
Ի հայտ է եկել «Թլփատվածները» կոչվող մի կազմակերպություն, որը սպառնում է վրեժխնդիր լինել Հայոց ցեղասպանության համար և համակարգչային գենետիկ զենքի միջոցով բնաջնջել թուրքերին: «Ազատություն» ռադիոկայանի հայ լրագրողուհին մեկնում է Ստամբուլ, իսկ թուրք լրագրողուհին՝ Երևան: Առաջինը թուրք սպայի, երկրորդը՝ հայ սպայի հետ սկսում են որոնել «Թլփատվածների» հետքերը: Երևակայական թվացող սպառնալիքն աստիճանաբար ձեռք է բերում իրական վտանգի ուրվագիծ: Նաև՝ Թլպատվածները (գիրք երկրորդ). Դատավճիռ Թլպատվածները (գիրք երրորդ). Նախատոնակ
Էդուարդ Խաչիկյանի ժողովածուն ընդգրկում է հեղինակի վերջին շրջանի պատմվածքները և «Գրավաճառը» կիսաֆանտաստիկ-դետեկտիվ վիպակը, որն անդրադարձ է ենթադրյալ գալիքին և ապագայի կողմից առաջադրվող մարտահրավերներին: Սյուժեն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ: Հեղինակն իր մտահոգություններն է կիսում ընթերցողի հետ՝ արժևորելով գիրքը, որ մեր օրերում մղվել է հետին պլան՝ տեղը «զիջելով» ամենակուլ համացանցին:
Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի «20.000 լյո ջրի տակ» գիտաֆանտաստիկ վեպը պատմություն է պրոֆեսոր Արոնաքսի ու նրա ընկերների մասին, որոնք պատահաբար հայտնվում են «Նաուտիլուս» սուզանավում, որը ղեկավարում էր առեղծվածային կապիտան Նեմոն: Այս սուզանավով նրանք շուրջերկրյա ճանապարհորդություն են կատարում, որի ընթացքում անցնում են բազմաթիվ վտանգների միջով և դառնում անհավանական արկածների մասնակից: «20.000 լյո ջրի տակ» վեպը լույս է տեսել 150 տարի առաջ, սակայն մինչև օրս էլ գրավում է միլիոնավոր ընթերցողների՝ անսպասելի ու վտանգավոր արկածներով, ծովերի ու օվկիանոսների խորությունների գունագեղ աշխարհներով և հատկապես՝ կապիտան Նեմոյի խորհրդավոր կերպարով: