Գրող Ցուգումի Օբայի ու մանգակ Թաքեշի Օբատայի ճապոնական մանգան է։ Գլխավոր հերոսը Լայթ Յագամին է՝ ավագ դպրոցի լավագույն աշակերտը, ով գերբնական հատկություններով օժտված տետր է գտնում։ Այն սեփականատիրոջը հնարավորություն է տալիս սպանելո ցանկացած մարդու, ում դեմքն ու անունը նա գիտի։ Մանգան պատմում է Լայթի տվայտանքների, դեպի արդար ուտոպիա տանող ճանապարհի դժվարությունների, ու նրան դիմակայող դետեկտիվների, մասնավորապես՝ Էլի մասին։ Death Note-ի հիմքում ընկած է խորը փիլիսոփայություն. արդյոք կարելի՞ է հասնել մարդկության բարօրությանը՝սպանելով հանցագործներին և բանտարկյալներին։ Մանգայի անտագոնիստա-պրոտագոնիստի՝ Լայտի, անհանցագործ ուտոպիական աշխարհ ստեղծելու ցանկության միջոցով հեղինակը փորձել է ցույց տալ, թե ինչ կլիներ աշխարհի հետ, եթե ինչ-որ մեկը սկսեր անպատիժ սպանել մարդկանց՝...
«Մատատիների տիրակալը» եռագրության երկրորդ մասն է, որն ներառում է երկու գիրք։ Առաջին անգամ գիրքը հրապարակվել է Լոնդոնում 1954 թվականինՆախորդ գիրքը «Մատանու եղբայրություն»-ն է, իսկ հաջորդը՝ «Արքայի վերադարձը»։ Վեպի հիման վրա ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը 2002 թվականին նկարահանել է «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» ֆիլմը։ Վիքիպեդիա
Մի անգամ գինետնում բնակություն է հաստատում նոր հյուր՝ նախկին ծովային Բիլլի Բոնսը։ Որոշ ժամանակ անց նրան սկսում են այցելել տարօրինակ հյուրեր։ Առաջին հայտնվում է Սև Գամփռ մականունով նախկին ծովահենը՝ Բիլլիի հին ծանոթը։ Նրանք վիճում են Բոնսը վիրավորում է Սև Գամփռին, բայց վերջինս փրկվում է փախուստով։ Այնուհետև Բիլլիին է այցելում կույր, աղքատ Պյուն, որը նրան է փոխանցում Սև նշանը՝ ծովահենների ահարկու նախազգուշացումը առաջնորդներին, որոնք խախտել են թիմի շահերը։ Բիլլին ստանալով նշանը որոշում է անմիջապես լքել այդ վայրը, բայց հանկարծակի մահանում է կաթվածից։ Ջիմ և նրա մայրը, որոնց Բիլլին գումար է պարտք բնակվելու համար խուզարկում են մահացած ծովայինին և նրա իրերը։ Նրա...
Անդերսենի ամենաերկար և ամենահայտնի հեքիաթներից մեկն է։ Ըստ կենսագիր Քերոլ Ռոուզենի՝ սառցե սրտով Ձյունե թագուհու նախատիպը եղել է օպերային երգչուհի Ջեննի Լինդը, ում անպատասխան սիրել է Անդերսենը. նրանք ծանոթացել են 1840 թվականին։ Կազմված է 7 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1844 թվականի դեկտեմբերի 21-ին՝ «Նոր հեքիաթներ։ Առաջին հատոր։ Երկրորդ հավաքածու։ 1845։» (դան․՝ Nye Eventyr. Første Bind. Anden Samling. 1845.) հատորում։ Սկանդինավյան բանահյուսության մեջ հանդիպում են հիշատակումներ Սառցե կնոջ մասին, որ մարմնավորում է ձմեռն ու մահը (հետագայում այդ կերպարը հանդիպում է բազմաթիվ մանկական գրողների մոտ, մասնավորապես Տուվե Յանսոնի «Կախարդական ձմեռ» ստեղծագործության մեջ)։ Պատմում են, թե իբր Անդերսենի հոր վերջին խոսքերն են...
Վեպն սկսվում է մի մայիսյան օր, երբ երկու մոսկովյան գրականագետներ՝ ՄԱՍՍՈԼԻՏ գրական հայտնի միավորման նախագահ Միխայիլ Ալեքսանդրևիչ Բեռլիոզը և պոետ Իվան Բեզդոմնին Պատրիարքական լճի մոտ զբոսանքի ժամանակ հանդիպում են արտասահմանցու նման մի անծանոթի: Վերջինս նրանց հետ զրույցի է բռնվում Հիսուս Քրիստոսի մասին, պատմում է Հուդեայի կայսր Պիղատոս Պոնտացու պատշգամբում եղած լինելու մասին և կանխագուշակում Բեռլիոզի մոտալուտ մահը, ասելով, որ նրա գլուխը կոմսոմոլիտուհի կին է կտրելու: Գրականագետները չգիտեն, որ իրենց առջև Վոլանդն է՝ Սատանան, որը Խորհրդային Միություն է եկել իր շքախմբի՝ Կորովև-Ֆագոտի, Բեգեմոտ կատվի, Ազազելլոյի և Հելլայի հետ… «Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար...
Վեպի գործողությունները տեղի են ունենում 1933-1935 թթ. Մեծ ճգնաժամի տարիներին Ալաբամա նահանգի մտացածին «հոգնած հին քաղաքում»՝ Մեյքոմում: Վեպի գլխավոր հերոսուհին Ջին Լուիզ Ֆինչն (Սրաչուկ) է, ով ապրում է իր մեծ եղբոր՝ Ջիմի և այրիացած հոր՝ Աթիքըսի հետ, ով միջին տարիքի իրավաբան է: Ջիմն ու Սրաչուկը ընկերանում են մի տղայի հետ, որի անունը Դիլ էր, ով ամեն ամառ իր հորաքրոջ հետ այցելում է Մեյքոմ: Երեք երեխաները վախեցած և ահաբեկված են իրենց մեկուսացած հարևանից՝ Արթուր «Բոբո» Ռադլիից: Մեյքոմի մեծահասակները անվստահությամբ են խոսում տղայի մասին, իսկ շատերը նրան տարիներով չեն տեսել: Երեխաները լրացնում են մեկը մյուսի պատկերացումները՝ կապված տղայի արտաքինի, նրա փակված լինելու...
Հարուստ վաճառականն առևտրի է գնում օտար երկրներ: Մեկնելուց առաջ աղջիկներին հարցնում է, թե նրանց համար ինչ նվերներ բերի: Մեծ աղջիկը գունագեղ քարերով զարդարված ոսկյա թագ է խնդրում, որից գիշերը ցերեկվա նման պայծառ կլինի: Միջնեկ աղջիկը հայելի է ուզում, որի մեջ նայելով՝ աղջիկը չի ծերանում, այլ ավելի ու ավելի գեղեցիկ է դառնում: Փոքր աղջիկն ալվան ծաղիկ է խնդրում, որից գեղեցիկ աշխարհում չկա: Վաճառականը երկու մեծ աղջիկներին խոստանում է բերել նրանց նվերները, իսկ փոքր աղջկան ասում է, որ կփորձի գտնել այդպիսի ծաղիկ, նրա ուզած կարմիր ծաղիկը գտնելը հեշտ բան չի. ինքը որտեղից իմանա՝ նրանից գեղեցիկն աշխարհում կա արդյոք, թե՝ ոչ… Ռուս գրող...
Լոնդոնի փողոցների տակ գոյություն ունի աշխարհ, որի մասին ոչ ոք չգիտի: Այնտեղ խոսքը դառնաում է իրական ուժ: Այնտեղ կարելի է հայտնվել՝ միայն բացելով Դուռը: Այս աշխարհը լի է վտանգներով, բնակեցված է սրբերով և հրեշներով, մարդասպաններով և հրեշտակներով… Նիլ Գեյման խոստովանմամբ իր ամենասիրելի վեպը լույս է տեսնում հանրահայտ նկարիչ Քրիս Ռիդդելի նկարազարդումներով: Իրականության այլ կողմի մասին պատմությունն ուղեկցված է ավելի քան 130 նկարազարդումներով: Ռիչարդ Մեխյուն ապրում է Լոնդոնում, վարձակալում է բնակարան, աշխատում է ներդրումային ընկերությունում, իսկ նրա նշանածը բավական խելացի է, ամբիցիաներով լի և պարզապես գեղեցկուհի է: Ամեն ինչ ընթանում է ծրագրի համաձայն: Բայց սովորական կյանքը բառացիորեն փլվում է ու անցնում...