Ի՞նչ կապ կարող են ունենալ Մոնթե Մելքոնյանը, հայկական ջութակագործության դպրոցի առաջին գործիքը, Աֆղանստանում իրականացված հատուկ օպերացիաները, Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը եւ Հայաստանի դեսպանը, որը Կոմիտասի ստեղծագործություններն անձամբ էր կատարում՝ նվագախմբի հետ ներկայացնելով օտարերկրյա լսարաններին: Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու օպերացիայի հեղինակը, Աֆղանստանում հատուկ օպերացիաներ մշակողը, Հռոմի պապի հետ անձնական նախաձեռնությամբ հանդիպած պաշտոնյան եւ պրոֆեսիոնալ ջութակահարը, որը Շահեն Երիցյանի առաջին գործիքով Հայաստանը ներկայացնում էր եվրոպական լսարաններին, նույն մարդն էր: Այս գիրքը երաժիշտ, հետախույզ, գնդապետ եւ դեսպան Արմեն Սարգսյանի կյանքի եւ գործունեության մասին է։ Այն դրվագների, որոնք տարիներ շարունակ անհայտ էին նույնիսկ նրան ճանաչողներին։
«Վերնատուն»-ը լույս է ընծայել գրականության և արվեստի մյուս ոլորտների կարևոր ներկայացուցիչների «Սիրային նամակներ»-ը: Էպիստոլյար ժանրի այս տեքստերը, որոնք բնորոշ էին հատկապես նախորդ դարերին, գրեթե մոռացվել են մեր օրերում։ Նախկինում նամակները ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց էին, այլև խոստովանական տեքստեր, որոնք արտահայտել են հեղինակների անկեղծ մտքերն ու ցանկությունները։ Կարդալով ժողովածուն՝ կտեսնենք, որ մարդկությունը չի փոխվել վերջին հազարամյակում. նրա առօրյան շարունակում են կազմել ընտանեկան խնդիրները, ապրուստի հոգսը, սերը, երջանկության ակնթարթները, խանդը, բաժանումները, տառապանքները։ Գիրքը փաստում է, որ նամակներում գրավիչը գրական տաղանդը չէ, այլ հասցեատիրոջ հանդեպ տածած զգացմունքներն ու պատասխան նամակի սպասման թրթիռը։ Այս տեքստերի ստվար մասը հայտնի է դարձել հանրությանը հեղինակների մահից...
Թվում է՝ սա մտացածին կամ սցենարիստների հորինած պատմություն է։ Որքան էլ անհավատալի է, բայց այն ամբողջությամբ իրական է։ 2017-ի դեկտեմբերին Դմիտրի Գրաչյովը կնոջն ու երկու երեխաների մորը տանում է անտառ ու կտրում երկու ձեռքերը։ Բժիշկներին հաջողվում է հրաշքով փրկել Մարգարիտայի մի դաստակը, մյուսի փոխարեն հիմա պրոթեզ է, որի համար ամբողջ աշխարհն է փող հավաքել։ Ինչո՞ւ ամուսինն այդպես էլ իրեն մեղավոր չճանաչեց։ Ինչպե՞ս է հիմա ապրում Ռիտան, կկարողանա՞ մոռանալ իր հետ կատարված մղձավանջը։ Ինչպե՞ս հաղթահարել ընտանեկան բռնությունը, ուժ գտնել ապրելու համար։ Այն էլ՝ երջանի՛կ ապրելու։ Սիրո, գազանության և նոր կյանքի մասին վավերագրական վեպի յուրաքանչյուր էջը գրված է սրտով։
Երկերի լիակատար ժողովածուի 15(2) հատորում ընդգրկված են Գուրգեն Մահարու վերջին տարիների՝ 1967-1969 թթ. նամակները: Այդ տարիները եղան ոչ պակաս դաժան 20-ական թվականների «գրական» պայքարի կամ ստալինյան բռնադատության տարիներից: Չնայած մշտական հիվանդ վիճակին, Մահարին շարունակում էր նվաճել ստեղծագործական նորանոր բարձունքներ: Դժվար է ասել, թե որքան կտևեր «մրցակցությունը» գրականության և հիվանդությունների միջև և մինչև ուր կհասներ նա, եթե չլիներ «Այրվող այգեստաններ»-ի ինկվիզիցիան, որը խլեց գրողի վերջին ուժերը… Նամակները բացահայտում են Մեծ եղեռնին նվիրված վիպասքի դրաման, դրա դեմ հարուցված գրարշավի ներքին շարժառիթները և այն աննախընթաց իրավիճակը, որում հայտնվեց Գուրգեն Մահարին:
Երկերի լիակատար ժողովածուի 15(1) հատորում ընդգրկված են Գուրգեն Մահարու 1964-1966 թթ. նամակները: Այդ տարիները ստեղծագործական աննախընթաց վերելքի տարիներ էին գրողի կյանքում, որոնց ընթացքում ավարտին հասցվեց «Այրվող այգեստաններ» վիպասքը և գրվեց «Ծաղկած փշալարեր» վիպերգը: Բյուրեղացած գրչով արձակագրի առջևում էին ստեղծագործական նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ, մանավանդ որ մտահղացումների պակասը չկար: Սակայն Մահարուն սպասում էր նոր փորձություն՝ լրջագույնն այն ամենից, որոնց նա հանդիպել էր իր անհանգիստ ու փոթորկոտ կյանքում:
Երկերի լիակատար ժողովածուի 14(2) հատորում ընդգրկված են Գուրգեն Մահարու 1959-1963 թթ. նամակները: Այդ տարիներին գրողը՝ անբաժան վաղանցիկ ու մշտական հիվանդություններից, ստեղծագործում էր գործնականում գրական գրեթե բոլոր ժանրերում: Ուրվագծվել էր մշտական թղթակիցների ցանկը՝ Մկրտիչ Արմեն, Վաղարշակ Նորենց, Վահագն Դավթյան, Աբրահամ Ալիքյան… Այդ ցանկում էին և այնպիսիք, որոնց հետ Մահարին ուներ վաղեմի կապեր՝ Խորեն Աճեմյան, Պահարե, Ռուբեն Լուսինյան, Աշոտ Մելիք-Սարգսյան… Սկիզբը դրվեց Շահան Շահնուրի, Համաստեղի և Լ. Պերվոմայսկու հետ տևական նամակագրության:
Հատորն ընդգրկում է Ֆրանց Կաֆկայի՝ Ֆելիցա Բաուերին, Միլենա Եսենսկային, հորը և Մաքս Բրոդին գրած նամակները: Դրանք մի կողմից մեծ գրողի կենսագրության, ապրումների, ծրագրերի, յուրօրինակ փաստագրություն են, մյուս կողմից՝ նրա գրականության օրգանական շարունակությունը կարող են համարվել:
Զապէլ եւ Հրանտ Ասատուրների նամակագրութիւնը 1890- ական թուականների հայոց դասական գրականութեան հանգուցային հուշարձաններից է: Այն կարելի է դիտարկել իբրև համահեղինակութեամբ գրուած ստեղծագործութիւն, որի համանունը հայոց նոր գրականութեան համապատկերում չունենք: Այս նամակագրութիունը կազմաբանական- կառուցուածքային, կոմպոզիցիոն միասնութիւն ունի եւ այս առումով նոյնպէս միակն է նոր գրականութեան պատմութեան մէջ:
«Անդրկովկասը և Ապշերոնյան թերակղզին. Ճամփորդական հուշեր» գիրքը երիտասարդ Գալուստ Գյուլբենկյանի առաջին ճանաչողական ճամփորդության արդյունքն է դեպի Անդրկովկաս, որում նա ներկայացնում է Անդրկովկասը՝ իր պատմական անցյալով, տնտեսական զարգացումներով, ինչպես նաև այդ տարածքներում ապրող ժողովուրդների ու բնակչության նկարագրով: Գյուլբենկյանն առանձնահատուկ բծախնդրություն է հանդես բերում նավթագործական Ապշերոնյան թերակղզին նկարագրելիս ու ներկայացնելիս: Այս առիթով նա տարբեր բնույթի ու ուղղվածության դիտարկումներ է կատարում, որոնք գիրքն ավելի ուշագրավ ու հետաքրքիր են դարձնում: Ուստի այս և նման գործոնները մեզ թույլ են տալիս արձանագրելու, որ հրատարակությունը նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար: Սա Գյուլբենկյանի` հանրահայտ «Պարոն հինգ տոկոսի» գրած միակ գիրքն է: Այն առաջին անգամ լույս է տեսել...
Ինչպե՞ս 8 տարեկան աղջնակը դարձավ վայրագության ամենադաժան դրսեւորումների ականատեսը։ 1988 թվականին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց-տարավ համակեցության եւ մարդկային կարեկցանքի մասին բոլոր միֆերը։ Աննա Աստվածատուրյան Թերքոթն այս գրքում Բաքվի ջարդերի, բնաջնջման եւ ազգային հողի վրա բռնության մասին պատմում է առաջին դեմքից։ 8-ամյա աղջնակի հիշողության մեջ դաջվում են բոլոր մանրամասները։ Այս պատմությունը ներկայացնում է հայ ժողովրդի ողբերգական էջերից մեկը՝ մի ընտանիքի օրինակով։ Խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու եւ օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող այս գիրքը տարիներ առաջ դեռահասի օրագիր էր։ Այն նախ գրվեց՝ ընտանիքում եղած լուռ ցավը հաղթահարելու համար, հետո դարձավ գիրք։ Ադրբեջանական վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով։
Չորս օր ամբողջ աշխարհը շունչը պահած սպասում էր ընտրությունների ելքին, որի արդյունքում դեմոկրատ Ջո Բայդենը հաղթում է՝ դիմակայելով որոտաձայն Դոնալդ Թրամփին։ Ժան–Բեռնար Կադյեն հետևում է ԱՄՆ 46–րդ նախագահի քարոզարշավին՝ իր հայրենի Սքրենթոնից մինչև Սպիտակ տուն: Նոյեմբերի 7, 2020, ժամը 11:25. անհամբեր սպասումներից հետո Բայդենը հայտարարվում է ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող։ Հաղթանակը նա նվիրեց 2015թ. քաղցկեղից մահացած որդուն՝ Բոյին:
Գուրգեն Մահարու«Մանկություն: Պատանեկություն: Երիտասարդության սեմին» ինքնակենսագրական եռագրությունը XX դարասկզբի հայ հասարակական-քաղաքական կյանքի կարևոր ու մնայուն գրական վկայություններից է: Սույն հրատարակությունն իր ամբողջականությամբ շահեկանորեն տարբերվում է անգամ երկերի լիակատար ժողովածուում հրապարակված հատորից (2015 թ.): Ի լրումն Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող «Երիտասարդության սեմին» վիպակի երկու բնագիր- տետրերի, վերջերս գրողի ընտանեկան արխիվում հայտնաբերվել են ևս երկուսը՝ վերաքննված նոր հատվածներով, որոնք տպագրվում են առաջին անգամ:
Սարգիս Վահագնի (Փաթափության) «Արշիլ Գորկի» վեպը ներկայացնում է ամերիկահայ նկարչի՝ վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից մեկի՝ Ոստանիկ Ադոյանի կյանքը: Գաղթ, անձնական սեր, բաժանումներ, աղքատություն, ամուս նություն, հռչակ, հիվանդություն, ողբերգական ինքնասպանություն… Ամեն ինչ ապրել է Գորկին՝ այդ ըմբոստ ճակատագրապաշտը։ Կենսագրավեպը, որ գեղարվեստականությամբ հանդերձ՝ հենված է փաստական տվյալների վրա, ունի ընդգծված համոզչականություն։ Հեղինակի ձեռագիրն այնքան վարպետորեն է միաձուլված նկարչի կյանքին, որ պատումն ընթերցողի աչքին երևում է լիարյունությամբ: Սա ինտելեկտուալ վեպ է, որում Գորկու կյանքով և ստեղծա գործությամբ բնորոշվում է ժամանակի ամերիկյան արվեստը։ Գրքի էջերում հայտնվում և անհետանում են կերպարվեստի, գրականության, փիլիսոփայության, արվեստաբանության այնպիսի տիտաններ, որոնք նկարչի բոհեմական շրջապատի մասն էին: Այնքան բուռն է...
Երաժշտության աշխարհի իր բացահայտումները Սաթի Սպիվակովան զետեղել է մեկ ժողովածուի մեջ։ Տասը տարի հեռուստատեսությամբ հեռարձակվող մշակութային հաղորդաշարի 300-ից ավելի հարցազրույցներից նա իր գրքում ընդգրկել է մի քանի տասնյակը, նրանք, որոնցում հերոսի անհատականությունն ի հայտ է գալիս երաժշտության միջոցով։ Գրքում ամբողջացված են ռուսական եւ արտասահմանյան նշանավոր արվեստագետների հուշերն ու գեղագիտական պատկերացումները։ Սաթի Սպիվակովան արվեստին, գիտությանը եւ փիլիսոփայությանն առնչվող զրույցների միջոցով ի հայտ է բերում իր զրուցակիցների երաժշտական աշխարհընկալումը։ Յուրաքանչյուր հարցազրույցի համար Սաթի Սպիվակովան նախաբան է գրել, իսկ որպես վերջաբան կցել է իր զրուցակցի համար կարեւոր երաժշտական ստեղծագործությունները, որոնք օգնում են ընթերցողին լիարժեք ընկալել մեր ժամանակների մեծագույն մտածող անհատների հոգեկերտվածքը։ Մայա Պլիսեցկայա,...
Մորուս Հասրաթյանը եղել է Չարենցի ընկերը, կալանավորվել Չարենցի պես, նույն մեղադրանքով, ապրել հենց այն բանտախցում, որտեղ եղել է Չարենցը։ Նրան ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բանտից ազատ են արձակում, որովհետև վստահ էին, որ չի ապրի։ Հնարավո՞ր է կյանքը նորից սկսել 40 տարեկանում, երբ կան դատվածություն ու հին աշխատանքին վերադառնալու արգելք։ Այս գիրքը պատմում է ականավոր պատմաբան և բանասեր Մորուս Հասրաթյանի դժվարին ու հետաքրքիր կյանքի մասին։ Չարենցի և Բակունցի հետ մտերիմ Հասրաթյանը համարձակվեց ընկերներին պաշտպանել ստալինյան ռեպրեսիաներից՝ չվախեցավ մասնակցել Կոմիտասի հուղարկավորությանը, փակ դիտման ժամանակ գովեց Սերգեյ Փարաջանովի ֆիլմը, բրիտանական թանգարանին ստիպեց փոխել «Անահիտ» արձանի գրությունը և պայքարեց հայկական եզակի նմուշների սոթբիսյան աճուրդի դեմ։...
«Հրանտ» հուշապատում-վիպակի առաջին տարբերակը գրվել է 2007 թ. ռուսերեն, հրապարակվել է համացանցում: Վերաշարադրվել է հայերեն և խմբագրվել է 2016-2017 թթ., Հերիքնազ Հարությունյանի հատուկ օգնությամբ: Վեպը հիմնված է հեղնակի հուշերի վրա՝ Հրանտ Մաթևոսյանի հետ հանդիպումներից ու շփումներից, սակայն իրենից ներկայացնում է ազատ ստեղծագործություն և չի հավակնում փաստագրական լինել: Այն ընդգրկում է մտորումներ Հայաստանի 1960-1980 – ականների մասին, և, իր այս հայերեն տարբերակում, հեղինակի փոփոխվող կարծիքների հյուսվածքն է աշխարհի ու Հրանտի մասին՝ 1980- ականների, 2007-ի և 2017-ի տեսանկյուններից: Ցիտատների ու ուղղակի խոսքի գերագույն մեծամասնությունը հիշողությամբ է մեջբերվում, հաճախ պարաֆրազ է, անկախ նրանից, հարմարության համար չակերտի մեջ է ընդգրկված, թե ոչ:
«Հրետանավորի օրագիրը» գիրքը լույս է տեսել «Մարտական եղբայրություն» միաբանության օգնությամբ և հանրային աջակցությամբ: Շնորհակալ ենք հարյուրավոր այն մարդկանց, որոնք արձագանքեցին գրքի հրատարակման գումարը հայթայթելու դիմումին՝ մեկ օրվա մեջ հավաքելով անհրաժեշտ գումարը, որով հաստատեցին, որ գիրքը հրատարակվում է հանրային պատվերով:
Ֆրանց Կաֆկայի օրագրերի հրատարակությունը լայն հնարավորություն է ստեղծում մեծ գրողի ինքնատիպ գրականության ու հետաքրքիր ու ինչ-որ տեղ տարօրինակ կյանքը առավել խորությամբ ընկալելու և մեկնաբանելու համար: Կաֆկայի ստեղծագործությունները, որոնցում միավորված են ռեալիզմի ու ֆանտաստիկայի տարրերը, սովորաբար ունեն մեկուսացած հերոսներ, որոնք բախվում են տարօրինակ ու սյուրռեալիստական դժվարությունների ու սոցիալական-բյուրոկրատիկ անհասկանալի ուժերի հետ, և նվիրված են օտարացման, էքզիստենցիալ անհանգստության, մեղքի ու աբսուրդի թեմաների բացահայտմանը։ Անգլերենում օգտագործվում է Kafkaesque (Կաֆկեսկ) տերմինը՝ նշանակելու համար այն իրադրությունները, որոնց նմանները հանդիպում են Կաֆկայի ստեղծագործություններում: Կաֆկան ծնվել է այն ժամանակ Ավստրո-Հունգարական կայսրության մաս կազմող Բոհեմիայի թագավորության մայրաքաղաք Պրահայում՝ գերմանախոս հրեաների՝ միջին դասի պատկանող ընտանիքում։ Իրավաբանական կրթություն ստանալուց հետո...
Լուսինե Հովհաննիսյանի «Երևա, երևա, Երևան» ինքնակենսագրական հուշագրությունը պատմում է խորհրդային ու ներկայի քաղաքի բնակիչների մասին՝ նկարագրելով նրանց հավաքական եսի դիմագիծը: Գիրքը մեզ վերհիշել է տալիս Երևանի մարդկանց, բույրերը, համերը, գույները, նորաձևությունն ու նույնիսկ սլենգը: Գրողի, հրապարակախոսի և հոգեբանի ձեռքով պատումը ընթերցողի դեմքին առաջացնում է զգայական բոլոր դիմախաղերը՝ ժպիտ, լիաթոք ծիծաղ, հուսահատություն, տխրություն, ափսոսանք: Բայց ամեն բան՝ սահուն հեգնանքով։ Վավերագրության ժամանակագրությունն ապահովելով հանդերձ՝ հեղինակը տեքստում գործածում է հետա դարձանդրադարձումների տեխնիկան՝ ցույց տալու համար երբեմն Երևանի անհետացած անցյալի հակադրվող առավելությունը քաոտիկ իրականության նկատմամբ:
Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության ու սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը, դրանով իսկ նվաճում վերապրելու իրենց իրավունքը:
Ֆրիդա Կալո դե Ռիվերան մեքսիկացի նկարիչ է` առավել հայտնի իր բազմաթիվ դիմապատկերներով, ինքնապատկերներով և Մեքսիկայի բնությամբ, արտեֆակտներով (գտածո) ոգեշնչված աշխատանքներով։ Երկրի ժողովրդական մշակույթով ոգեշնչված` նա աշխատել է նաիվ ժողովրդական արվեստի ոճով Մեքսիկայում հասարակության ինքնության, գենդերի, դասակարգերի և ռասայի հարցերը ուսումնասիրելու համար։ Նրա նկարները հաճախ ունեցել են խիստ ինքնակենսագրական տարրեր և ռեալիզմը ֆանտազիային միաձուլումներ։ Ֆրիդան իր օրագիրը գրել է 1944 թվականից մինչև իր մահը՝ 1954 թվականը: Այստեղ գրառումներ են նրա մանկության, հիվանդության դեմ պայքարի, Դիեգոյի հանդեպ տանջալից սիրո, արվեստի և քաղաքականության մասին: Օրագիրը ներկայացնում է ոչ միայն կենսագրական, այլև գեղարվեստական արժեք:
«Դրվածք» ինքնակենսագրականում աշխարհի ամենահայտնի սոցցանցային աստղը պատմում է, թե սովորական ամերիկահայ տղան ինչպես է համաշխարհային փառք ձեռք բերել։ Դենի կյանքն արտառոց է՝ սկսած ԱՄՆ բանակում ծառայությունից, պոկերում հաջողություններից մինչև զենքի հանդեպ սերն ու սեռական անհագուրդ կիրքը։ Դեն Բիլզերյանն անկեղծ ներկայացնում է իրեն շրջապատող մարդկանց ու երևույթները, բացահայտում պարզ ճշմարտություններ, որոնց մասին սովորաբար լռում են։ «Դրվածքը» պատմություն է խելահեղության հասնող զվարճամոլության, իրականություն դարձած անուրջների, վերելքներ խոստացող անկումների մասին։ Այն ներկայացնում է շքեղախենթ աշխարհը, որում ապրում է Դեն Բիլզերյանը։