Հարմա՛ր տեղավորվեք. տեսեք, թե մեր սիրուն գիրքը ձեզ Արիելի մասին երկու ի՜նչ գրավիչ պատմություն է առաջարկում, դրանց հետ՝ գեղեցիկ ակնազարդ վզնոց: Չենք կասկածում. գրքույկը բոլոր փոքրիկ արքայադուստրերի գանձը կդառնա, որ կփայփայեք ողջ կյանքի ընթացքում:
Երեխաների քանի՜ սերունդ է հիացել Դիսնեյի ֆիլմերով։ Դրանց հիման վրա ստեղծված այս հեքիաթաշարը հնարավորություն է տալիս հրաշալի հավաքածու ստեղծելու ու հետո ամբողջ կյանքի ընթացքում փայփայելու համար։ Չար հորեղբայր Սպին Սիմբային վռնդում է առյուծների երկրից, որ էլ երբեք հետ չգա: Բայց հին ընկերները գտնում են նրան: Ժամանակն է, որ Սիմբան իր հասանլեիքը հետ բերի:
Հենց որ Զանգակը հատում է խորհրդավոր Ձմռան անտառի սահմանը, թևիկները սկսում են տարօրինակ կայծկլտալ։ Պատճառը պարզելու համար նա անտառի խորքն է գնում։ Հանկարծ նրա հետաքրքրասիրությունը Պարիկների խորշի համար փորձանք չդառնա՞…
Ֆլին Ռայդերի հետ ծանոթանալով՝ Ռապունցելը մտածում է, որ վերջապես իր երազանքը կիրականանա, և կկարողանա տեսնել գիշերվա երկնքում լողացող լուսավառ լապտերները։ Տեսնես՝ ի՞նչ լապտերներ են, ինչու՞ են հայտնվում տարին միայն մեկ անգամ՝ իր ծննդյան օրը։
Ահա Մարչ քույրերը՝ Մեգը, Ջոն, Բեթը և Էյմին: Աղջիկները հեշտ չեն ապրում: Հայրը բանակում է: Մայրն օրնիբուն տքնում է ծայրը ծայրին հասցնելու համար: Բայց ծիծաղով թե արցունքով չորս քույրերը միասին հաղթահարում են ամեն խոչընդոտ և նեղություն:
Դե գործի անցեք: Գրքույկը բացեք, միացե՛ք Սարդ Մարդու և մյուս խիզախ հերոսների ոստայնապանծ- փառապանծ արկածներին: Սարսռացե՜ք, փշաքաղվե՜ք, տեսեք, թե ոնց են աշխարհը չարագործներից փրկելու…
Միացի՛ր հայտնի գիտնական Պիեռ Արոնաքսին սարսափազդու ծովահրեշի որոնումներում։ Խելագար նավապետ Նեմոն Արոնաքսին գերի է վերցնում և տանում մութ ու խորհրդավոր ծովային ճամփորդության անծայրածիր օվկիանոսում, որի ընթացքում գիտնականը վախենում է իր կյանքի համար։ Մի՞թե նրան վիճակված է կյանքի վերջին օրերը ապրել Նեմոյի տարօրինակ սուզանավում՝ Նաուտիլիուսում։ Goodreads
Մի տարօրինակ ձայն կանչում է Էլսային, և նա Աննայի, Քրիսթոֆի, Օլաֆի ու Սվենի հետ գնում է ձայնի հետևից։ Կախարդված անտառում նրանք իրենց սպասածից շատ ավելին են գտնում։
«Փիսոն» մանկական գունագեղ նկարազարդումներով դաստիարակչական գրքերի շարք է, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են հետաքրքիր իրադրություններ, որոնցում հայտնվում է գրքի հերոսը՝ Փիսոն։ Գրքերը երեխաներին սովորեցնում են այնպիսի տարրական հմտություններ, ինչպիսիք են ինքնուրույն հագնվելը, վատ երազ տեսնելիս չվախենալը, ընկերներ ձեռքբերելը, գիշերանոթից օգտվելը, առանց լաց լինելու մանկապարտեզ հաճախելը և այլն։ Աննա Իսաբեկյանը ստեղծել էր Փիսոյի կերպարը և պատմություններն իր երեխաների համար, սակայն հրատարակվելուց հետո, Փիսոն կարճ ժամանակում դարձավ բազմաթիվ փոքրիկների սիրված կերպարը:
Սև գեղեցկաբաշի մանկությունն անցնում է սիրով լի տանը՝ տերերի հոգածության ներքո և ընկերներով շրջապատված։ Սակայն երբ հանգամանքները փոխվում են, նա հասկանում է, որ ոչ բոլոր մարդիկ են այդքան բարի։ Մի տիրոջից մյուսի մոտ տեղափոխվելով՝ Սև գեղեցկաբաշը վերապրում է սեր և դաժանություն, հարստություն և աղքատություն, ընկերություն ու զրկանքներ․․․ Բարետես ձին ջերմ ու մշտական տուն կգտնի՞ արդյոք։ Goodreads
Փոքրիկ Բոնին Եղանիկ անունով խաղալիք է սարքում, ու սա Վուդիի և ընկերների համար իսկական փորձանք է դառնում։ Դեռ ինչքա՞ն պիտի անցնի, որ պստիկ գդալաքաղը սովորի խաղալիք լինել։
Գիրքը Հին աշխարհի յոթ հրաշալիքների մասին հետաքրքիր պատումների հանգամանալից ժողովածու է: Առանձին պատումներում ներկայացված են Հին աշխարհի յոթ հրաշալիքների ստեղծման պատմության, դրանք կառուցողների, ճարտարապետական ու շինարարական տեխնիկայի, հարակից շատ ու շատ հարցերի, ինչպես նաև, դրանց գտնվելու վայրերի և Հայաստանի ու հայերի հետ տարբեր ժամանակներում ունեցած առնչությունների ու փոխազդեցությունների մասին ուշագրավ տեղեկություններ: Գրքում ներկայացված պատումներն ունեն ճանաչողական-իմացական, ինչպես նաև դաստիարակչական նշանակություն: Այն նախատեսված է կրտսեր ու միջին տարիքի դպրոցականների, ինչպես նաև Հին աշխարհի ու հայոց պատմությամբ ու մշակույթով հետաքրքվող ընթերցող լայն հասարակության համար:
«Բոլորիս Ալենի հեքիաթները» գրքում զետեղված են կախարդական և ուսուցողական պատմություններ, որոնք Արցախի հերոս Ալեն Մարգարյանը գրել է մանուկ հասակում։ Գրկի՛ր գիրքը և բացահայտի՛ր հերոսների զարմանահրաշ աշխարհը, փորձի՛ր սիրել այն և դառնալ ԱԼԵՆԻ նման ՄԵԾ ԳՐՔԱՍԵՐ։
Գիրքը ներկայացնում է 20-րդ դարի պատմության ամենամութ էջերը՝ նացիզմից մինչև կոմունիզմ։ 20 դաս, թե ինչպես է պետք դիմակայել ժամանակակից ավտորիտարիզմին։ 20-րդ դարի 20 դասերը նախազգուշացնում են, որ մերօրյա խորհրդանիշները կարող են ազդել վաղվա օրվա վրա, հիշեցնում, որ պետք է ինքնուրույն մտածել ու առավելագույն չափով ուսումնասիրել ամեն ինչ, հարկ է արտահայտել սեփական մտքերը, ոչ թե տրաֆարետային արտահայտությունները: Պատկերազարդ գրքում Նորա Կրուգն իր յուրահատուկ ոճով նոր շունչ, գույն և ուժ է հաղորդել Սնայդերի պատմություններին՝ դրանք վերածելով տպավորիչ մտորումների: Անորոշության և անկայունության ժամանակաշրջանում, «Բռնակալության մասին» այս հրատարակությունը հորդորում է լինել ակտիվ, գիտակից անհատ ու հիմնավոր որոշումներ կայացնել։ Գիրքը Goodreads-ում
Փոքրիկ Մուշի, Փսփսիկի ու Լուսունիկի հետաքրքիր ճամփորդությունը երազների աշխարհում: Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշի մեջ վախ է մտել. նա վախենում է մթությունից, վախենում է, որ այլևս չի կարողանա քայլել, վախենում է կորցնել հայրիկին և այլևս երբեք չվերադառնալ իր նախկին կյանքին։ Բայց մի բարի օր, ավելի շուտ՝ մի բարի գիշեր, երբ նա, վերմակի տակ ծածկված, փորձում է թաքնվել իր այդ վախերից, մի զարմանալի հյուր է այցելում նրան։ Տղայի սեփական երազի միջից պատահաբար Արտաշխարհ վայր ընկած փոքրիկ տարօրինակ արարածը՝ Փսփսիկը, աղերսում է փրկել իրեն և վերադարձնել իր հայրենի Ներաշխարհ։ Տղան Փսփսիկի օգնությամբ վերագտնում է իր մոռացված ընկերոջը՝ Լուսունիկին, որի ուղեկցությամբ տարօրինակ եռյակը...
Բացահայտի՛ր ամենահետաքրքիրը տիեզերքում՝ ինքդ քեզ: Մարդու մարմինը համարվում է ինժեներական մտքի հրաշալիք: Արդյոք գիտե՞ս, որ այն ստեղծում է արյան 4 մլն նոր բջիջներ, քանի դեռ դու կարդում ես այս նախադասությունը: Կամ գիտե՞ս, որ մարդու ԴՆԹ-ն 20 անգամ կարող է ձգվել մինչև արեգակ և ետ ուղղությամբ: Ապշեցրու քո ընկերներին և ընտանիքին ամեն ինչի մասին ցնցող փաստերի այս խելացնոր հավաքածուով՝ ամենաարագ նյարդից մինչև ամենաուժեղ մկանը:
Ձախորդ Փանոս դպրոցականի օրագիր, որ դարձել է համաշխարհային բեսթսելլեր ու արժանացել Nickelodeon Kids Choice մրցանակի: Երեխա լինելը շատ դժվար է։ Գրքի հերոս Գրեգ Հեֆլին կփաստի։ Միջին դպրոցում նրա ու իր մտերիմ ընկերոջ՝ Ռաուլի արկածներն անտարբեր չեն թողնի ոչ մի երեխայի։ Նրանք հայտնվում են ամենատարբեր զվարճալի, զավեշտալի ու տարօրինակ իրավիճակներում։ Հեղինակ և նկարազարդող Ջեֆ Քիննին «Վտվտիկի օրագիրը» գրքում ծանոթացնում է անսովոր մի հերոսի՝ Գրեգի հետ, որն իր օրագրում գրում է. «Հույս չունենաք, որ այստեղ գրելու եմ իմ բոլոր «հույզերը» կամ նման մի բան։ Չէ մի չէ։ Ոչ մի «Բարև՛, սիրելի՛ օրագիր» կամ «Բարև՛, իմ օրագի՛ր»»։ Բարեբախտաբար մեզ համար, Գրեգ Հեֆլիի գրածն...
Великая антиутопия XX века с иллюстрациями знаменитого аргентинского художника Луиса Скафати, которому пришлось в реальном мире столкнуться с ужасами, описанными Джорджем Оруэллом. Личный взгляд художника открывает культовый роман с новой стороны.
Кто такая Фокси? На первый взгляд, это просто маленькая собачка, которая живёт в квартире, любит гулять, играть и дегустировать хозяйскую еду. Но за этой самой обычной собачьей внешностью скрывается удивительная натура, мечтательная и даже утончённая, которая грезит об ужине во французском ресторане и видит во снах китов и цветущие луга. Стихи про Фокси помогут научить детей бережно и уважительно относиться к домашним животным, увидев в них личность со своим характером и особенностями, а не милую игрушку. Ведь именно так можно стать настоящими друзьями со своим питомцем! Зачем читать Научиться видеть в домашних животных личность, а не милую игрушку Подружиться со своим питомцем Рассмотреть красочные иллюстрации и улыбнуться наивности собачьих снов Для кого Для детей от трёх лет.
Պարոն Աղավնին իր ճռճռան բեռնասայլով երջանկություն է վաճառում։ Ամեն մեկը գնում է այքան, որքան իրեն անհրաժեշտ է։ Իսկ թե քեզ որքան է անհրաժեշտ, կիմանաս հեքիաթն ընթերցելիս։
Փոքրիկ Իշխանը պահմտոցի է խաղում ընկերոջ՝ Աղվեսի հետ: Բա՛ց դռնակներն ու գտիր Աղվեսին: Գրքույկը ձեր բալիկին կօգնի զարգացնել շոշափելիքի զգայարանն ու մանր մոտորիկան:
«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» Յուվալ Նոյ Հարարիի գրքի պատկերավոր ադապտացիան է: 100,000 տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Պատկերազարդ գրքի 1-ին հատորը պատմում է մարդկության ստեղծման և զարգացման մասին։ Ինչպե՞ս են կենսաբանությունն ու պատմությունը ձևավորել մեզ, և ի՞նչ է նշանակում լինել «մարդ»: Գլոբալ էկոհամակարգում մարդկանց դերից մինչև կայսրությունների վերելք սապիենսը մեզ մղում է վերանայել մեր համոզմունքները, անցյալի զարգացումները կապել ժամանակակից մտահոգությունների հետ և իրադարձություններին նայել ավելի մեծ գաղափարների համատեքստում: Գունավոր նկարազարդումներն ուղեկցվում ենդյուրըմբռնելի տեքստերով:
Ամերիկացի ճանաչված գրող Էլվին Բրուքս Ուայթի «Շարլոթի սարդոստայնը» վիպակը ամերիկյան մանկական գրականության ամենասիրված ու հանրաճանաչ ստեղծագործություններից է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին։ Գիրքը պատմում է Զաքերմանների ընտանիքին պատկանող անասնագոմում կողք կողքի ապրող կենդանիների մասին։ Գրքի հասցեատերը և՛ մանուկներն են, և՛ ավագ ընթերցողները։ Ստեղծագործությունն էկրանավորվել է երկու անգամ, մուլտիպլիկացիոն տարբերակը ստացել է շարունակություն` «Շարլոտայի սարդոստայնը. Ուիլբուրի մեծ արկածները», որի սյուժեն նախնական պատմվածքի հետ շատ ընդհանրություններ չունի։ Ուայթի գրքի սյուժեն դարձել է նաև Ռիչարդ և Ռոբերտ Շերմանների նույնանուն մյուզիքլի հիմքը: «Շարլոտայի սարոստայնը» լավ է ընդունվել քննադատների կողմից։ Հատկապես Յուդորա Ուելթին, գրքի մասին գրախոսելով The New York Times-ում, նշում է. «Այն գրեթե կատարյալ...
Արևը մայր է մտնում. Փոքրիկ Իշխանի քնելու ժամն է: Երկնքում կայծկլտացող աստղերին հետևելով Փոքրիկ Իշխանն ու Աղվեսը երազների գիրկն են ընկնում: Սեղմիր լուսնին, ու այն կլուսավորվի: Մի քանի վայրկյանից ինքնիրեն կմարի: