Գեղեցիկ ու նկարազարդ այս ատլասը լավագույն տարբերակն է փոքրիկի աշխարհհայացքը մեծացնելու համար: Պատրա՞ստ ես աշխարհով մեկ մի հիանալի ճամփորդություն կատարելու:
Գեղեցիկ ու նկարազարդ այս ատլասը լավագույն տարբերակն է փոքրիկի աշխարհհայացքը մեծացնելու համար: Պատրա՞ստ ես աշխարհով մեկ մի հիանալի ճամփորդություն կատարելու:
Գեղեցիկ ու նկարազարդ այս ատլասը լավագույն տարբերակն է փոքրիկի աշխարհհայացքը մեծացնելու համար: Պատրա՞ստ ես աշխարհով մեկ մի հիանալի ճամփորդություն կատարելու:
Գեղեցիկ ու նկարազարդ այս ատլասը լավագույն տարբերակն է փոքրիկի աշխարհհայացքը մեծացնելու համար: Պատրա՞ստ ես աշխարհով մեկ մի հիանալի ճամփորդություն կատարելու:
Այս եռալեզու հրաշք գիրքը կօգնի Ձեր փոքրիկներին սովորել այբուբենը, թվերը, գույները, մասնագիտությունները, ծանոթանալ կենդանիներին ու թռչուններին և ստանալ տարբեր գիտելիքներ: Պատկերված մեծ նկարազարդումների շնորհիվ ուսուցման ընթացքը կդառնա ավելի հետաքրքիր ու տպավորիչ: «Իմ առաջին գիրքը»՝ Ձեր երեխայի առաջին քայլը դեպի գիտելիքների լուսավոր աշխարհ:
«Ոչ ավանդական նկարչություն» ուսումնաօժանդակ ձեռնարկը միտված է լրացուցիչ կրթությանն ու գործնական կիրառության նախադպրոցական կրթություն իրականացնող կառույցներում՝ անկախ նրանց ուղղվածության տեսակից և նրանցում իրականացվող ծրագրերից:
«Կերպարվեստային դիդակտիկ խաղ-պարապմունքներ» ուսումնաօժանդակ ձեռնարկը նախատեսված է գործնական կիրառության համար նախադպրոցական կրթություն իրականացնող կառույցներում՝ անկախ նրանց ուղղվածության տեսակից և նրանցում իրականացվող ծրագրերից: Ձեռնարկում ներկայացված են ուսուցողական և ճանաչողական նշանակությամբ, ուրախ և զվարճալի, կերպարվեստային ընկալումները զարգացնող խաղեր:
Սույն մեթոդական ուղեցույցը նախատեսված է պարզաբանելու «Սովորում ենք նկարել 5-6 տարեկանում» նկարչական ալբոմում տեղ գտած առաջադրանքների կառուցվածքը և բովանդակությունը: Ալբոմը կազմված է ավագ խմբի կրթական համալիր ծրագրի՝ նկարչության պարապմունքներին ներկայացվող թեմատիկ պլանավորման և չափորոշչային պահանջներին համապատասխան: Ներկայացված առաջադրանքների հիմքում դրված են նախորդ տարիքային խմբերում երեխաների ձեռք բերած նկարչական փորձը, պարզագույն գիտելիքները և կարողությունները: Այս տարիքային խմբում, արդեն, նախատեսվում է շարունակել զարգացնել, խորացնել, ընդլայնել, ինչպես նաև գծանկարչական և գունանկարչական կարողությունները զարգացնող տարբեր վարժություն-առաջադրանքների միջոցով ամրապնդել նկարչական կարողությունները: Պարապմունքներում պահպանված է միջառարկայական կապը՝ խոսքի զարգացում, մաթեմատիկա, ֆիզկուլտուրա, երաժշտություն։
Նկարչական ալբոմ՝ նախատեսված 5-6 տարեկան երեխաների համար։ Ալբոմի առաջադրանքներում պահպանված են «Կերպարվեստի մեթոդիկայի» ծրագրային պահանջները, ուսուցման սկզբունքները և տվյալ տարիքային խմբին ներկայացվող պահանջները: Ալբոմը հնարավորություն է տալիս ծանոթանալ նկարչական միջոցներին և սովորել գծանկարի և գունանկարի «այբուբենը»: Ալբոմներում պարապմունքները ներկայացված են ուղեկցող գունազարդ նկար-առաջադրանքներով, որոնք ենթադրում են 3 մակարադակ՝ հուշող, օգնող, ուղղորդող: Այսպիսի կառուցվածքը հնարավորություն է տալիս նաև ներառական խմբի երեխաներին հեշտությամբ ինտեգրվել ներկայացված առաջադրանքների կատարմանը:
Սույն մեթոդական ուղեցույցը նախատեսված է պարզաբանելու «Սովորում ենք նկարել 4-5 տարեկանում» նկարչական ալբոմում տեղ գտած առաջադրանքների կառուցվածքը և բովանդակությունը, որը կազմված է միջին խմբի թեմատիկ պլանավորման ձեռնարկի նկարչության պարապմունքներին ներկայացվող ծրագրային պահանջներին համապատասխան։ Ներկայացված առաջադրանքների հիմքում դրված են նախորդ տարիքային խմբում երեխաների ձեռք բերած նկարչական փորձը, պարզագույն գիտելիքները և կարողությունները: Այս տարիքային խմբում, արդեն, նախատեսվում է շարունակել զարգացնել, խորացնել, ընդլայնել, ինչպես նաև տարբեր վարժություն-առաջադրանքների միջոցով ամրապնդել նկարչական կարողությունները:
Նկարչական ալբոմ՝ նախատեսված 4-5 տարեկան երեխաների համար։ Ալբոմի առաջադրանքներում պահպանված են «Կերպարվեստի մեթոդիկայի» ծրագրային պահանջները, ուսուցման սկզբունքները և տվյալ տարիքային խմբին ներկայացվող պահանջները: Ալբոմն ունի ուսուցողական և ճանաչողական նշանակություն, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալ նկարչական միջոցներին և սովորել գծանկարի և գունանկարի «այբուբենը»: Ալբոմում պարապմունքները ներկայացված են ուղեկցող գունազարդ նկար-առաջադրանքներով, որոնք ունեն 3 մակարադակ՝ հուշող, օգնող, ուղղորդող: Այսպիսի կառուցվածքը հնարավորություն է տալիս նաև ներառական խմբի երեխաներին հեշտությամբ ինտեգրվել առաջադրանքների կատարմանը: