«1988-ի Շարժման 30-ամյակը». Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առիթով Սարգիս Արծրունու հեղինակությամբ հրապարակած հոդվածների սույն ժողովածուն ինչպես 1988-90 թվականների համաժողովրդական պայքարի դրվագների, այնպես էլ դրա հետ սերտորեն կապված կարևոր այլ իրողությունների համակարգված մի պատկեր է ներկայացնում: Լայն ընթերցողից զատ այն կարող է օգտակար լինել այս շրջանի պատմության մասնագետներին:
Մեր պատկերազարդ «Ձայնավոր Այբուբեն»-ը փոքրիկներին կօգնի ինքնուրույն և արագ սովորել հայոց տառերը: Ստեղնաշարի կոճակներից յուրաքանչյուրը սեղմելով`փոքրիկը կլսի տառին համապատասխան հնչյունը և այդ հնչյունի կրկնությամբ բառերով նախադասություն: Զվարճալի նկարները ժամանցը հաճելի կդարձնեն:
«Իմ առաջին անգլերեն բառերը». Հրաշալի է, երբ գիրքը կարողանում է «խոսել անգլերեն»: Ուսուցանող քարտերի օգնությամբ երեխան կարող է լսել և հիշել առաջին 100 անգլերեն բառը շատ հեշտությամբ:
«Ուսուցչի օրագիր»-ը նախատեսված է այն ուսուցիչների համար, որոնց համար կարեւոր է համակարգված եւ ամբողջական տեղեկատվությունը մշտապես ունենալ ձեռքի տակ։ Նոթատետր–օրագիրը կազմված է տարբեր բաժիններից. ձեւավորող գնահատման նպատակով համառոտ նշումներ հնարավոր է կատարել առանձին բաժնում՝ հետագայում դրանց հիման վրա յուրաքանչյուր սովորողի բնութագիրը կազմելու համար, բաժիններ կան նաեւ սովորողների ընթացիկ միավորների, ուսուցչի անելիքների ու հանդիպումների, ուսումնական տարվա կարեւոր օրերի ու այլ հարցերի մասին գրառումներ անելու համար:
«Административное право России» դասագիրքը գրված է Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի վարչական իրավունքի դասախոսների կողմից: Գիրքը նախատեսված է ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների և դասախոսների համար:
«Մաթեմատիկա. Խորացված և ընդլայնված գիտելիքներ 6-8-րդ դասարանների սովորողներին» ձեռնարկում ընդգրկված նյութերը կարող են նպաստել միջին դպրոցի մաթեմատիկայի դասընթացը ընդլայնելուն և խորացնելուն։ Այն առաջին հերթին հասցեագրված է 6-8-րդ դասարանների այն սովորողներին, որոնք հետաքրքրություն ունեն մաթեմատիկայի նկատմամբ և ցանկանում են մասնակցել մաթեմատիկայի խորացված ուսուցմամբ դասարանների ընդունելության քննություններին, ինչպես նաև մաթեմատիկական օլիմպիադաներին։ Ձեռնարկում զետեղված նյութերը կարող են օգտակար լինել նաև մաթեմատիկայի ուսուցիչների համար։ • Հետաքրքրաշարժ խնդիրներ • Ստանդարտ և ոչ ստանդարտ առաջադրանքներ • Գլուխկոտրուկներ • Տրամաբանական խնդիրներ
«Տեսանելի մաթեմատիկա 2» ձեռնարկը նախատեսված է երկրորդ դասարանում սովորող, ինչպես նաև 7 տարեկանից մեծ ցանկացած երեխայի համար: Այն ներառում է պարապմունքներ, որոնք համարակալմամբ համապատասխանում են մաթեմատիկայի երկրորդ դասարանի դասագրքի դասերին:
«Սովորում եմ չինարեն» դասագիրքը նախատեսված է լեզվական և ոչ լեզվական բուհերի առաջին և երկրորդ կուրսի ուսանողների, ինչպես նաև ավագ դպրոցի աշակերտների և չինարենը ինքնուրույն ուսումնասիրողների համար: Տեքստերի մանրամասն մեկնաբանությունները, ըստ հերթականության քերականական շարադրանքը և մշակութային լայնածավալ տեղեկատվությունը սովորողներին հնարավորություն կտան համակարգված պատկերացում ձևավորելու չինարենի քերականական կառուցվածքի, չինական հիերոգլիֆագրության պատմության և չինացիների գրավոր և բանավոր հաղորդակցման լեզվամշակութային առանձնահատկությունների վերաբերյալ: Բացի հիմնական դասագրքից «Սովորում ենք չինարենում» ուսումնական փաթեթում ներառված են նաև վարժությունների տետրեր, սկավառակներ: Աշխատանքային տետրը պարունակում է վարժություններ՝ հնչյունական վերամշակման համար, ունկնդրություններ, հիերոգլիֆային վարժություններ:
«Теория Всего»-ն տիեզերքի պատմությունն է, որը պատմում է Սթիվեն Հոքինգը շատ պարզ ու հումորային ոճով: Գիրքը համեմված է «Հաբբլ» աստղադիտակի ազդեցիկ լուսանկարներով: Հատուկ այս գրքի համար ստեղծված նկարազարդումներն ու գծապատկերներն օգնում են հասկանալ տեսությունները, որոնք ամեն օր կիրառում են աշխարհի ամենաառաջատար գիտնականները: Գրքում ներառված է թեմաների իսկապես մեծ չափաբաժին՝ Մեծ պայթյունից և սև խոռոչներից մինչև Լարերի տեսություն: Հոքինգը խոսում է տարբեր հետաքրքիր երևույթների մասին՝ Երկրագնդի ֆորմայից սկսած մինչև տիեզերի ծավալաման տեսություն: Սակայն ամենամեծ խանդավառությամբ հեղինակը խոսում է Ամեն ինչի տեսության մասին, որի առաջացումը, ըստ Հոքինգի, նշանակում է մարդության մեծագույն հաղթանակ: Այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր գիշերները երբեմն նայում...
Այս ժողովածուն ներառում է 7 թեստ՝ 6 թեստ հայերեն և 1 թեստ ռուսերեն, որոնք իրենց կառուցվածքով համապատասխանում են 9–րդ դասարանի ավարտական քննության թեստի կառուցվածքին: Ժողովածուն նախատեսված է ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար, որպեսզի նախապատրաստվեն ավարտական քննություններին:
Գրքում հայերենի կետադրության մասին գիտելիքները մատուցված են ամենատարբեր տեսանկյուններից։ Դա թույլ է տալիս կետադրության մասին տեղեկությունները որոնել ու գտնել ցանկացած առիթով ու պատրվակով՝ շարադրելիս, սրբագրելիս, խմբագրելիս, կրթվելիս, քննության պատրաստվելիս, ուսուցանելիս, քննելիս, խորհրդատվության ժամանակ, լեզվական կարողություններդ ցուցադրելիս… Այս գիրքը քեզ կօգնի, թե ուզում ես իմանալ՝ * երբ կարիք կա կետադրության, * ո՛ր նշանը ինչի համար է, * ո՛ր դեպքում ինչ նշան է նախընտրելի գործածել, * կետադրական ինչ այլընտրանքներ կան, * նախադասության ո՛ր անդամն ինչպես է տրոհվում, * կետադրական ո՛ր կանոնն ինչ բացառություններ ունի, * ինչպես պետք է կողմնորոշվել շփոթելի դեպքերում, * ինչպես կարելի է խուսափել քննական ծուղակներից, * պատրաստ ես արդյոք...
Արտագրություն Թելադրություն Փոխադրություն Շարադրություն «Նյութեր գրավոր աշխատանքների համար» ուսումնաօժանդակ ձեռնարկը նպատակ ունի նպաստելու երկրորդից չորրորդ դասարաններում հայերենի ուղղագրության ուսուցման և գրավոր խոսքի զարգացման գործընթացների գիտականորեն համակարգված կազմակերպմանը։ Ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների և տարրական դասարանների աշակերտների համար։
Մասնագետների և հետաքրքրասեր հանրության գործը հեշտացնելու համար ես նպատակահարմար եմ համարել սույն հատորյակում ամփոփել հայ հին մատենագրության ամենաթանկարժեք կոթողներից մեկի`Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» վերաբերյալ 1980- ական թվականներին հրատարակած իմ հետևյալ հոդվածները. 1. «Վարդապետութիւն Սրբոյն Գրիգորի». դասախոսություն, դասավանդված Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում 1982-1988 թթ., հրատարակված Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից «Լևոն Տեր- Պետրոսյան, Դասեր Հայ եկեղեցական մատենագրությունից (Ե դար), Սոչի, 1993» գրքում, էջ 7-24: 2. «Սուրբ Գրիգորի Վարդապետության» արձագանքը (՞) խաչքարային արվեստի խորհրդապաշտության մեջ, «Էջմիածին» ամսագիր, 1984, N Դ, էջ 47-51: 3. «Գրիգոր Լուսավորչի Վարդապետության» ասորական աղբյուրները», «Բանբեր Մատենադարանի», 1986, N 15, էջ 95-109: 4. «Մաշտոցյան ավանդները և հայոց առաքելությունը Հոնաց...
Հատորի նպատակն է պարզաբանել այն հակասությունները, որոնք ստեղծել և տարածում են մեր հարևան թրքաբնակ երկրները՝ հիմքում ունենալով քաղաքական դրդապատճառներ և նպատակներ: Այս հարցերի մի մասը որոշ չափով նաև քննարկված են հեղինակի մյուս աշխատություններում, սակայն նրանցից մի քանի կարևորները մանրամասն քննարկված և պարզաբանված են այս հատորում: Շարադրանքին վերաբերող, նախապես քննարկված նման նյութերին տրված են պատկան հղումները: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է անգլերենով 2019 թ.:
Հոմանիշների սույն բառարանը նախատեսված է ուսումնական տարբեր հաստատությունների (միջին և ավագ դպրոցի, ուսումնարանների, բուհերի) սովորողների և մանկավարժ բանասերների, ինչպես նաև գրողների, թարգմանիչների, լրագրողների, բառարանագիրների համար։ Նրանից կարելի է օգտվել նաև հայերենը որպես օտար լեզու ուսումնասիրելիս։ Բառարանը կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Սա հարմար ձեռնարկ է նաև իրենց լեզվիմացության մակարդակը ինքնուրույնաբար բարձրացնել ցանկացողների համար։ Բառարանը պարունակում է գրեթե 6200 բառահոդված։
Հականիշների սույն բառարանը նախատեսված է ուսումնական տարբեր հաստատությունների (միջին և ավագ դպրոցի, ուսումնարանների, բուհերի) սովորողների և մանկավարժ բանասերների, ինչպես նաև գրողների, թարգմանիչների, լրագրողների, բառարանագիրների համար։ Նրանից կարելի է օգտվել նաև հայերենը որպես օտար լեզու ուսումնասիրելիս։ Բառարանը կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Սա հարմար ձեռնարկ է նաև իրենց լեզվիմացության մակարդակը ինքնուրույնաբար բարձրացնել ցանկացողների համար: Բառարանը պարունակում է ավելի քան 4100 բառահոդված։
Գրքում ներկայացվում են արդի հայերենի առավել գործածական և ուսումնական առումով կարևոր դարձվածքները, համանունները, հապավումները՝ անհրաժեշտ բացատրություններով ու վերծանումներով: Գիրքը «Դպրոցական մատենաշարի» «Բառագիտություն» ձեռնարկի առաջին հրատարակության մեջ (2007 թ.) որպես հավելվածներ տեղ գտած բառացանկերի ավելի ընդարձակ և թարմացված տարբերակն է: Այն կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին, դիմորդներին, մանկավարժներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայերենի բառապաշարի յուրահատուկ շերտերով: Բառարանը պարունակում է գրեթե 3000 բառահոդված (1200` դարձվածքների, 1100՝ համանունների, 700՝ հապավումների բաժիններում)։