1993 թվականին լույս տեսած «Մայրենին բոլորի համար» գրքում հեղինակն առաջին անգամ տվեց բառապատկերների շարքեր, որոնք սիրով ընդունվեցին հայոց լեզվի մասնագետների և աշակերտության կողմից: Սկսած այդ ժամանակներից՝ ծագեց բառապատկերների բառարան գրելու միտքը, որը ձգվեց շուրջ 25 տարի: Քաջ գիտակցելով նման բարդ աշխատանքի հետ կապված դժվարությունները՝ հինգ տարի առաջ այդ գործին ձեռնամուխ եղավ հանրությանը հայտնի հմուտ մանկավարժների վերոնշյալ խումբը: Այսօր ձեր սեղանին է նրանց երկարամյա տքնաջան աշխատանքի արդյունքը, որը հասցեագրված է նախ՝ հայոց լեզվի ուսուցիչներին, ապա միջին և բարձր դասարանների աշակերտներին, ինչպես նաև մայրենիով հետաքրքրվող յուրաքանչյուր մարդու: Սույն բառարանը կհեշտացնի ուղղագրության ուսուցման գործընթացը, կզարգացնի սովորողների լեզվական մտածողությունն ու տրամաբանությունը, բառը տեսնելու և...
Առձեռն բառարանահավաքը կազմված է հանրակրթական դպրոցների մանկավարժների և նրանց սաների համար: Նրանք գրքում կգտնեն իրենց հետաքրքրող բառերի իմաստները, բառարմատները, կիմանան առօրյա խոսակցական լեզվում և գրականության մեջ օգտագործվող շատ դարձվածքների իմաստները, ինչպես նաև անձնանունների ծագումն ու իմաստը և բառերի ուղղագրությունը:
Սույն գիրքը նախատեսված է Սփյուռքի հայկական այն դպրոցների համար, որտեղ ուսուցումն իրականացվում է արևելահայերենով: Այս գիրքը հաջորդում է «Մայրենի 4» դասագրքին: Գրքում տեղ գտած գեղարվեստական բնագրերը կարող են օգտագործվել նաև թելադրությունների, փոխադրությունների համար: Դրան հարակից թեմաներով կարելի է հանձնարարել շարադրություններ:
Սույն դասագիրքը «Արևմտահայերենի քերականություն 1», «Արևմտահայերենի քերականություն 2», գրքերի շարունակությունն է և նախատեսված է Սփյուռքի դպրոցների համար: Ներառում է արևմտահայերենի քերականության «Ձևաբանություն» բաժնի մի մասը (դերանուն, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական) և «Շարահյուսություն» բաժինը:
«Արևմտահայերենի քերականություն 1», «Արևմտահայերենի քերականություն 2», «Արևմտահայերենի քերականություն 3» դասագրքերի փորձնական տարբերակները նախատեսված են Սփյուռքի հայկական դպրոցների համար: Դրանք Հայաստանի և Սփյուռքի մասնագետների` ավելի քան մեկ ու կես տարի տևած համատեղ աշխատանքների արդյունք են` ի կատարումն ՀՀ Սփյուռքի նախարարության 2010 թ. հուլիսի 3-5-ի «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համաժողովի որոշման:
«Արևմտահայերենի քերականություն 1», «Արևմտահայերենի քերականություն 2», «Արևմտահայերենի քերականություն 3» դասագրքերի փորձնական տարբերակները նախատեսված են Սփյուռքի հայկական դպրոցների համար: Դրանք Հայաստանի և Սփյուռքի մասնագետների` ավելի քան մեկ ու կես տարի տևած համատեղ աշխատանքների արդյունք են` ի կատարումն ՀՀ Սփյուռքի նախարարության 2010 թ. հուլիսի 3-5-ի «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համաժողովի որոշման:
Տեսաձայնասկավառակ համակարգչի համար: Գրքի ձայնային նյութից օգտվելու համար համակարգիչը պետք է ունենա հնչյունային համակարգ: Սկավառակն աշխատացնելու համար պարզապես տեղադրե՛ք այն համակարգչի սկավառակակիր սարքում: Մի քանի վայրկյանից գիրքն ինքնաբերաբար կբացվի: Համակարգչի նվազագույն պահանջները` Monitor 1024×768 px, 32 bit Color P2 500 MHz, RAM 128 Mb Windows 2000/XP/Vista/Windows 7
“Զանգակ” այբբենարանը նախատեսված է Սփյուռքի դպրոցների համար: Կազմված է “Նախաայբբենական շրջան”, “Այբբենական շրջան”, “Հայերենի այբուբենը” բաժիններից: Դասագրքից բացի դուք կարող եք ձեռք բերել նաև. – “Ես սովորում եմ գրել Ա1 (Զանգակ այբբենարանի աշխատանքային տետր) – “Ես սովորում եմ գրել Ա2 (Զանգակ այբբենարանի աշխատանքային տետր) – “Ես սովորում եմ գրել Բ1 (Զանգակ այբբենարանի աշխատանքային տետր) – “Ես սովորում եմ գրել Բ2 (Զանգակ այբբենարանի աշխատանքային տետր) – “Զանգակ” այբբենարանի և “Ես սովորում եմ գրել” աշխատանքային տետրերի մեթոդական ուղեցույց – “Զանգակ” այբբենարան (էլ. գիրք)
«Մեծ Մհեր» երկլեզու ուսումնական ձեռնարկին կից այս աշխատանքային տետրն օգնում է յուրացնելու և ամրապնդելու դասավանդվող հայերեն նյութը ռուսերենի միջոցով: Առաջադրանքներում կիրառված են միայն այն բառերը, որոնք արդեն տրվել են դասագրքում, և այն քերականական ձևերը, որոնք ուսումնասիրվել են նախորդ դասերում։ Տեքստերը և նախադասությունները կազմված են ճանաչողական և հայրենագիտական տարրերի ընդգրկմամբ։ Աշակերտը կամ ուսանողը, դասանյութը սովորելով և տետրի բոլոր վարժությունները կատարելով, լիովին ըմբռնում է թեման։
Աշխատության մեջ ներկայացվում և լուսաբանվում է հայ միջնադարյան կերպարվեստի պատմական ուղին: Սույն գրքում առանձնացված են ճարտարապետական քանդակազարդումը, վաղ միջնադարյան կոթողները, խաչքարերը, որմնանկարչությունը, մանրանկարչությունը, ավելի քիչ՝ դեկորատիվ-կիրառական արվեստը և սրբապատկերը. եթե ընդհանրացնենք՝ զարդային և ֆիգուրատիվ արվեստը, որոնք միջնադարում հաճախ նաև շաղկապված են: Հասցեագրված է ուսանողներին, մասնագետներին և արվեստասեր հասարակայնությանը:
Այս տետրը նախատեսված է օգտագործելու «Փոքր Մհեր» դասագիրքին զուգահեռ, որը ստեղծվել է Ռուսաստանում հայ երեխաներին հայոց լեզու ուսուցանելու համար։ Դասագրքի ընդգրկած բառապաշարը և շոշափած թեմաները լիովին բավարարում են 5–14 տարեկան երեխաների՝ առօրյայում հայերեն հաղորդակցվելու պահանջմունքները։ Դասագիրքն ուղեկցվում է բոլոր 25 դասերը հնչեցնող ձայներիզով և երկու աշխատանքային տետրերով։ «ԱՅԲ» տետրը նախատեսված է 5–7 տարեկան երեխաների համար, որոնք դեռևս իրենց առաջին լեզուն յուրացնելու և ամրապնդելու փուլում են: Նրանք հայերեն բանավոր խոսքի հետ միասին կարող են ճանաչել հայերեն տպագիր տառերը և կարդալ բառեր, փոքրիկ, պարզ նախադասություններ։ Տետրի առաջադրանքները նպաստում են հայերեն խոսքի զարգացմանը, բառապաշարի ձևավորմանը։ «ԲԵՆ» տետրը ձևավորում կամ կատարելագործում է 8–14 տարեկան երեխաների հայերեն գրելու...