«Պահմտոցի խաղում են բառերը» գիրքը նախատեսված է կրտսեր դպրոցականների համար (1-4-րդ դասարաններ)։ «Պահմտոցի խաղում են բառերը» գրքում ընդգրկված են բազմաբնույթ ու հետաքրքրաշարժ առաջադրանքներ, օրինաչափություններ, գլուխկոտրուկներ, հանելուկներ, որոնք նպաստում են սովորողների վերառարկայական կարողությունների (խոսել, կարդալ, լսել, գրել) զարգացմանը` ձևավորելով նրանց լեզվամտածողությունը, խոսքն ու բառապաշարը։ Գիրքը կօգնի սովորողների ուսումնառությունն ավելի բովանդակալից ու արդյունավետ կազմակերպել՝ մղելով նրանց ստեղծարարության և ինքնուրույնության։
Հանելուկների այս մանկական ժողովածուում պատասխանները սկսվում են անգլերեն այբուբենի տառերի հերթականությամբ՝ A-ից Z: Այս հանելուկները լուծելով՝ երեխաները կզարգացնեն իրենց ստեղծագործական միտքը, տրամաբանությունը, քննադատական մտածողությունը և կկիրառեն անգլերենի բառապաշարը:
«Այբուբենը՝ հանելուկներով» գիրքը, որում այբբենական կարգով, գեղեցիկ ոտանավորների տեսքով ներկայացված են հանելուկներ, նախատեսված է կրտսեր տարիքի դպրոցականների համար, սակայն այն կհետաքրքրի նաև ընթերցողների լայն շրջանակին, քանի որ ճանաչողական մեծ արժեք ունի. այդ գողտրիկ հանելուկ-ոտանավորներից կարելի է հեշտությամբ կռահել և իմանալ մարդկանց, թռչունների ու կենդանիների, բնության բազմազան երևույթների և շատ ու շատ այլ բաների մասին: Գրքի գրավչությունը ստեղծագործությունների պարզ, մատչելի լինելու մեջ է:
«Հայերենի բացատրական բառարան»-ում բացատրված է շուրջ 1000 բառ: Բառերի բացատրությունից բացի հաճախ տրվում են գործածության նմուշներ: Բառարանը մասամբ պատկերազարդ է: Այն օգտակար կլինի տարրական դպրոցի և միջին դասարանների աշակերտներին, ուսուցիչներին, հայերեն խոսող բոլորին առհասարակ:
«Մաթեմատիկա. Խորացված և ընդլայնված գիտելիքներ 6-8-րդ դասարանների սովորողներին» ձեռնարկում ընդգրկված նյութերը կարող են նպաստել միջին դպրոցի մաթեմատիկայի դասընթացը ընդլայնելուն և խորացնելուն։ Այն առաջին հերթին հասցեագրված է 6-8-րդ դասարանների այն սովորողներին, որոնք հետաքրքրություն ունեն մաթեմատիկայի նկատմամբ և ցանկանում են մասնակցել մաթեմատիկայի խորացված ուսուցմամբ դասարանների ընդունելության քննություններին, ինչպես նաև մաթեմատիկական օլիմպիադաներին։ Ձեռնարկում զետեղված նյութերը կարող են օգտակար լինել նաև մաթեմատիկայի ուսուցիչների համար։ • Հետաքրքրաշարժ խնդիրներ • Ստանդարտ և ոչ ստանդարտ առաջադրանքներ • Գլուխկոտրուկներ • Տրամաբանական խնդիրներ
«Տեսանելի մաթեմատիկա 2» ձեռնարկը նախատեսված է երկրորդ դասարանում սովորող, ինչպես նաև 7 տարեկանից մեծ ցանկացած երեխայի համար: Այն ներառում է պարապմունքներ, որոնք համարակալմամբ համապատասխանում են մաթեմատիկայի երկրորդ դասարանի դասագրքի դասերին:
Այս ժողովածուն ներառում է 7 թեստ՝ 6 թեստ հայերեն և 1 թեստ ռուսերեն, որոնք իրենց կառուցվածքով համապատասխանում են 9–րդ դասարանի ավարտական քննության թեստի կառուցվածքին: Ժողովածուն նախատեսված է ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար, որպեսզի նախապատրաստվեն ավարտական քննություններին:
Արտագրություն Թելադրություն Փոխադրություն Շարադրություն «Նյութեր գրավոր աշխատանքների համար» ուսումնաօժանդակ ձեռնարկը նպատակ ունի նպաստելու երկրորդից չորրորդ դասարաններում հայերենի ուղղագրության ուսուցման և գրավոր խոսքի զարգացման գործընթացների գիտականորեն համակարգված կազմակերպմանը։ Ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների և տարրական դասարանների աշակերտների համար։
Հոմանիշների սույն բառարանը նախատեսված է ուսումնական տարբեր հաստատությունների (միջին և ավագ դպրոցի, ուսումնարանների, բուհերի) սովորողների և մանկավարժ բանասերների, ինչպես նաև գրողների, թարգմանիչների, լրագրողների, բառարանագիրների համար։ Նրանից կարելի է օգտվել նաև հայերենը որպես օտար լեզու ուսումնասիրելիս։ Բառարանը կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Սա հարմար ձեռնարկ է նաև իրենց լեզվիմացության մակարդակը ինքնուրույնաբար բարձրացնել ցանկացողների համար։ Բառարանը պարունակում է գրեթե 6200 բառահոդված։
Հականիշների սույն բառարանը նախատեսված է ուսումնական տարբեր հաստատությունների (միջին և ավագ դպրոցի, ուսումնարանների, բուհերի) սովորողների և մանկավարժ բանասերների, ինչպես նաև գրողների, թարգմանիչների, լրագրողների, բառարանագիրների համար։ Նրանից կարելի է օգտվել նաև հայերենը որպես օտար լեզու ուսումնասիրելիս։ Բառարանը կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Սա հարմար ձեռնարկ է նաև իրենց լեզվիմացության մակարդակը ինքնուրույնաբար բարձրացնել ցանկացողների համար: Բառարանը պարունակում է ավելի քան 4100 բառահոդված։
Գրքում ներկայացվում են արդի հայերենի առավել գործածական և ուսումնական առումով կարևոր դարձվածքները, համանունները, հապավումները՝ անհրաժեշտ բացատրություններով ու վերծանումներով: Գիրքը «Դպրոցական մատենաշարի» «Բառագիտություն» ձեռնարկի առաջին հրատարակության մեջ (2007 թ.) որպես հավելվածներ տեղ գտած բառացանկերի ավելի ընդարձակ և թարմացված տարբերակն է: Այն կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին, դիմորդներին, մանկավարժներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայերենի բառապաշարի յուրահատուկ շերտերով: Բառարանը պարունակում է գրեթե 3000 բառահոդված (1200` դարձվածքների, 1100՝ համանունների, 700՝ հապավումների բաժիններում)։
Հեքիաթների հավաքածուն նախատեսված է կրտսեր դպրոցի աշակերտների համար: Ընտրված ստեղծագործությունների մեծ մասը հատվածներ են հանրահայտ հեքիաթ-վիպակներից: Մի կողմից դրանք հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու տվյալ ստեղծագործության, նրա հերոսների, բովանդակության և հեղինակի մասին, մյուս կողմից՝ ընթերցասեր երեխային մղում են կարդալու ամբողջական ստեղծագործությունը, որը և նման ձեռնարկների հիմնական նպատակն է: Նման հավաքածուների նպատակը նաև երեխաներին մանկական համաշխարհային գրականության լավագույն նմուշներին ծանոթացնելն է, գրքերի կախարդական աշխարհի հետ մանկուց կապելը: Հեքիաթների հավաքածուն նախատեսված է կրտսեր դպրոցի աշակերտների համար: Երաշխավորել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը:
Հայերենի այբուբենը ներկայացվում է հետաքրքրաշարժ հավելվածով, որն ունի ուսուցողական հնարավորություններ: Այն հասցեագրված է ինչպես նախադպրոցական տարիքի, այնպես էլ կրտսեր դպրոցի երեխաների համար: Այբուբենի մատուցման այս տարբերակը կարող է ծառայել որպես ուսումնաօժանդակ նյութ գրաճանաչության ուսուցման փուլում: Հավելվածը նպատակ ունի երեխային ներկայացնելու հայերենի հնչյունների և տառերի աշխարհը՝ միաժամանակ նպաստելով նրա բառապաշարի հարստացմանը, տրամաբանական կարողությունների զարգացմանը, ճանաչողական գիտելիքների ձեռքբերմանն ու գեղագիտական դաստիարակությանը: Հավելվածում ընդգրկված են՝ • հանելուկներ • հայ հայտնի մանկագիրների բանաստեղծություններ • մանկական երգեր • տառերի գրության ուսուցման ձևեր • բառակազմական խաղ
Հայերենի այբուբենը ներկայացվում է հետաքրքրաշարժ հավելվածով, որն ունի ուսուցողական հնարավորություններ: Այն հասցեագրված է ինչպես նախադպրոցական տարիքի, այնպես էլ կրտսեր դպրոցի երեխաների համար: Այբուբենի մատուցման այս տարբերակը կարող է ծառայել որպես ուսումնաօժանդակ նյութ գրաճանաչության ուսուցման փուլում: Հավելվածը նպատակ ունի երեխային ներկայացնելու հայերենի հնչյունների և տառերի աշխարհը՝ միաժամանակ նպաստելով նրա բառապաշարի հարստացմանը, տրամաբանական կարողությունների զարգացմանը, ճանաչողական գիտելիքների ձեռքբերմանն ու գեղագիտական դաստիարակությանը: Հավելվածում ընդգրկված են՝ • հանելուկներ • հայ հայտնի մանկագիրների բանաստեղծություններ • մանկական երգեր • տառերի գրության ուսուցման ձևեր • բառակազմական խաղ
Ձեռնարկում զետեղված են մայրենիի դասընթացի «Գրական ունկնդրում և խոսք» բաղադրիչով նախատեսված նյութեր հանրակրթական դպրոցի 1-ին դասարանի համար: Ձեռնարկը ինտերակտիվ է. նյութերը հնարավոր է ունկնդրել հեռախոսի կամ գրասալիկի (պլանշետ) միջոցով: Կազմի վրա տեղադրված նկար-հղումներով հեռախոսի կամ գրասալիկի օգնությամբ կարելի է դիտել Հովհ. Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերից: Գրքում տեղ գտած հեքիաթները, մանկական պատմվածքներն ու բանաստեղծությունները հետաքրքիր ու բովանդակալից կդարձնեն գրաճանաչության ողջ ընթացքը, ինչպես նաև կլրացնեն կարդալու և հաղորդակցվելու կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները: Իսկ ինչպե՞ս պետք է աշխատել ձեռնարկով: Ակտիվ ունկնդրելով ու քննարկելով, խորհելով ու խոսելով, երգելով ու բեմադրելով, ներկելով ու նկարելով, կարդալով ու ստեղծագործելով, անգիր սովորելով…
Պատկերազարդ ձեռնարկ 6-9 տարեկան երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: Գիրքը 4 բաժիններից է բաղկացած: Առաջին երեք բաժիններում 6-9 տարեկան երեխաների համար մատչելի խնդիրներ են ընդգրկված՝ պարզից բարդ ընթանալու սկզբունքին հետևելով: Վերջին՝ 4-րդ բաժնում որոշ հետաքրքրաշարժ խնդիրներ են ներկայացված:
Ձեռնարկը բաղկացած է չորս մասից (մայրենի խոսք, մաթեմատիկա, բնագիտություն, ձեռարվեստ-կերպարվեստ): Նյութը ներկայացված է խաղային ու գործնական առաջադրանքների տեսքով, որոնք կազմված են ժամանակակից մանկավարժական և հոգեբանական մոտեցումների հաշվառմամբ ու բազմիցս փորձարկված են: Կարող է մեծապես օգտակար լինել դաստիարակին և դասվարին, մայրիկին և հայրիկին, տատիկին և պապիկին, եղբորը և քրոջը, մի խոսքով՝ բոլոր նրանց, ովքեր նախանձախնդիր են 5-6 տարեկան երեխաների հետ տարվող աշխատանքը նրանց համար ըստ ամենայնի գրավիչ ու հաճելի, հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու:
Գրքույկը Այբբենարանին ուղեկցող ձեռնարկ է: Այստեղ զետեղված են այբբենական կարգով գրված բանաստեղծություններ, հանելուկներ, ասացվածքներ, շուտասելուկներ և այլն: Գրքույկը եզրափակվում է պստլիկ շտեմարանով:
Բառարանում ուղղագրական դժվարություն ունեցող բառերից զատ տրվում են նաև հոմանիշներ, պարզ և բաղադրյալ հատուկ անուններ, տառային հապավումներ, դարձվածքներ՝ հակիրճ բացատրություններով և համառոտ տեղեկություններով: Բառարանի վերջում կա հավելված, որն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի տեղանունները, հայոց թագավորների ու կաթողիկոսների անունները, հայոց դիցարանը և այլն: Բառարանը պարունակում է մոտ 38000 բառարանային միավոր և օգտակար կարող է լինել ինչպես դպրոցականներին, այնպես էլ ուսանողներին, հայոց լեզվի ուսուցիչներին, հայերենով առհասարակ հետաքրքրվող հասարակությանը:
«Հայերեն դպրոցական բացատրական բառարանը» հասցեագրված է դպրոցականներին, հայոց լեզվի ուսուցիչներին և ընդհանրապես լայն հասարակայնությանը: Այն տարբերվում է հրապարակում եղած նմանատիպ դպրոցական բառարաններից: Այստեղ տրվում են ոչ միայն բառերի բացատրությունները` նրանց արտահայտած այլևայլ իմաստներով, այլև, որ ամենակարևորն է, յուրաքանչյուր բառ տրված է լեզվական իրողության մեջ գեղարվեստական գրականությունից վերցված համապատասխան օրինակներով, որոնք հեշտացնում են հատկապես բազմիմաստ բառերի ճիշտ ընկալումը: Ունենալով լեզվի դասավանդման տասնյակ տարիների փորձառություն, լավ ճանաչելով դպրոցն ու երեխային՝ հեղինակներն ընտրել են այն բառերը, որոնք բարդ են իրենց տարբեր դրսևորումներով և հանդիպում են դպրոցական դասընթացում, բուհական քննությունների ժամանակ և առհասարակ կյանքում ու կենցաղում: