Հանրագիտարանները պարունակում են արժեքավոր և օգտակար տեղեկություններ, որոնք հետաքրքիր կլինեն ցանկացած երեխայի համար: Նոր գրքերը կբացահայտեն արեգակնային համակարգի մոլորակների առեղծվածները, կպատմեն դինոզավրերի, կատուների, շների և միջատների զարմանալի աշխարհի մասին. երեխաները կճանաչեն մեր մոլորակը, ինչպես նաև կստանան 50 հետաքրքիր հարցերի պատասխաններ:

«Անհավատալի փաստերի հանրագիտարան» և «Անհավատալի փաստերի հանրագիտարան 2»-ը լի են անհավանական փաստերով, որոնք էլ ավելի ապշեցուցիչ են տեսողական համեմատությունների շնորհիվ: Զարմանահրաշ նկարազարդումներով ու տպագրական բարձր որակով այս գրրքերն իսկական այլընտրանք են հեռուստացույցին ու ինտերնետին, որոնք չեն թողնի ձեր երեխաներին կտրվել կլանիչ ընթերցանությունից:

Կարո՞ղ ես աշխարհի քարտեզի վրա ցույց տալ Ամազոն գետը: Իսկ Ֆուձիյամա լեռը՞: Տարբերո՞ւմ ես, արդյոք, մարդու սրբոսկրը կրծոսկրից: Գիտե՞ս, թե ինչ կենդանի է եղել արխեոպտերիքսը: Ո՞Չ: Ուրեմն, այս գիրքը հենց քեզ համար է: Կարդալով այն, կկարողանաս գրքում եղած 50-ից ավել հարցախաղերի միջոցով սկսնակից դառնալ հավակնորդ, ապա՝ ՀԱՆՃԱՐ:
Շտապեք ձեռք բերել գեղանկարչության և քանդակագործության համաշխարհային գլուխգործոցների մասին պատմող զարմանահրաշ նկարներով և հետաքրքիր փաստերով լի այս գիրքը:
Այս գիրքը տիեզերքի մասին հայերեն ամենաընդգրկուն գիրքն է: Գրքի զարմանահրաշ նկարազարդումները ի հայտ են բերում տիեզերքի հրաշքները՝ սկսած մեծ պայթյունից մինչև տիեզերական ճամփորդությունները: Ճամփորդի՜ր դեպի կարմիր գերհսկայի պայթյունային միջուկի խորքերը: Հայտնագործի՜ր մեր Արեգակնային համակարգը կազմող զարմանահրաշ մոլորակներն ու արբանյակները: Նայի՜ր տիեզերանավերի ներսը, որպեսզի տեսնես, թե ինչպես են դրանք աշխատում:
«Գիտելիքների հանրագիտարան» շարքը համալրվել է ԿԵՆԴԱՆԻՆԵՐ գրքով: Աշխարհահռչակ DK Books-ի 2017թ. լույս տեսած այս զարմանահրաշ գիրքն արդեն թարգմանվել է հայերեն: Գիրքը նախատեսված է 9-15 տարեկանների համար:
Բյուրեղների քարանձավից մինչև բյուրեղների անտառ, էլեկտրաքիմիայից մինչև միջուկային էներգիա, աստղադիտակներից մինչև պարզ մեքենաներ, նյարդային համակարգից մինչև ժառանգություն և ԴՆԹ.այս և բազմաթիվ այլ երևույթների մասին ամենահետաքրքիր տեղեկությունները կարող եք գտնել «Գիտելիքների հանրագիտարան. գիտություն» գրքում:

«Գիտելիքների հանրագիտարան». աշխարհ, որ նախկինում չես տեսել… Առաջին անգամ այս հանրագիտարանում ավելացված է առանձին «Հայաստան» բաժինը: Համալրված լինելով ապշեցուցիչ փաստերով, համապարփակ ժամանակագրությամբ, զարմանահրաշ նկարներով՝ այս ընտանեկան հանրագիտարանը նույնիսկ բարդ երևույթներն է դարձնում հեշտ ընկալելի: Համակարգչի օգնությամբ ստացած շշմեցուցիչ նկարների օգնությամբ DK-ի «Գիտելիքների հանրագիտարան» գիրքն աննախադեպ և ստույգ մանրամասներով բացահայտում է տիեզերքի, երկրի, բնության, մարդու մարմնի, գիտության և պատմության հրաշքները:

Սողոմոնը շատ վաղ էր որբացել, բայց 12 տարեկանում բախտը նրան ժպտաց. 20 երեխաների միջև վիճակահանությամբ նրան ընտրեցին Էջմիածնում աշակերտելու: Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին, որը նրա հետ հայերեն խոսեց: Տղան ոչինչ չհասկացավ. տանը միայն թուրքերեն էին խոսել, և կաթողիկոսին սա դուր չեկավ: Սողոմոնը հանդգնեց հակաճառել. դրա համար էլ եկել է սովորելու, ու երգեց: Երգելիս նկատեց, որ կաթողիկոսի աչքերն արցունք էին լցվել: Այսպես նա Գևորգյան ճեմարանի ուսանող դարձավ, իսկ ավարտելուց հետո նրան ճեմարանում երաժշտության ուսուցիչ նշանակեցին, ապա, քիչ անց, ձեռնադրեցին վարդապետ, որից հետո բոլորնը նրան որպես Կոմիտաս վարդապետ գիտեին:
Աշխարհի ամենակարևոր, նշանակալից գյուտերը կատարվել են, որովհետև ծագել է դրանց անհրաժեշտությունը: Այսպիսի մի հայտնագործույթւոն էր նաև բանկոմատի՝ կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի գյուտը:
Ո՞վ չի երազել թռչելու մասին. ոչ թե ուղղակի սավառնելու, այլ հեռու մոլորակներ հասնելու և, ո՞վ իմանա, մեզ նման կամ մեզնից տարբեր բանական էակների հանդիպելու մասին: Իսկ ի՞նչ է պետք, որ երազն իրականություն դառնա: Բոլորիս նման այս երազներով էր տարված և Իլոն Մասք անունով մի տղա: Բայց նա երազում էր նաև դրանք իրագործել։
Հինավուրց ժամանակներից մարդիկ երազել են թռչել: Երազանքը սկզբում հեքիաթների ու առասպելների ձևով են պատմել, բայց երբեք չեն դադարել հուսալուց, որ մի օր իրենք էլ կկարողանան թռչունի պես օդ բարձրանալ: Սկզբում թռչուններին նմանակելով՝ մարմնին թևեր են հարմարեցրել, հետո սկսել են աշտարակներից ցատկել… Ի վերջո մարդուն հաջողվել է թռչել սովորել, բայց ոչ թե մկանների, այլ իր բանականության ուժով:
Կյանքը վերջավոր է, և լավ է, որ այդպես է: Հինը, վերանալով, նորի համար տեղ է բացում: Ցավում եմ, որ պիտի ասեմ, բայց ժամանակը քիչ է: Մի՛ մոռացեք: Ուրիշի կյանքով ապրելու վրա ձեր ժամանակը մի՛ վատնեք: Անառարկելի համարվող դրույթների ծուղակը մի՛ ընկեք, սա նույնն է, թե ուրիշի մտքով ապրեք: Մի՛ թողեք, որ ուրիշների կարծիքը ձեր ներքին ձայնը խլացնի: Կարևորը`ձեր սրտին ու բնազդին հետևելու քաջություն ունեցեք: Չգիտեմ ոնց, բայց այս երկուսը հաստա՛տ գիտեն, թե ինչ կուզեք դառնալ: մնացածը երկրորդական է:
Ժամանակի ընթացքում եղած հիվանդություններին շարունակ նորերն էին ավելանում, ու շատ երկար չէր հաջողվում դրանց առաջն առնել: Բժիշկներին մարդու մարմինը ներսից զննելու «պատուհան» էր պետք: Շուրջ քառորդ դար առաջ՝ 1977 թվականին Ռեյմոնդ Վահան Դամադյան անունով մի բժիշկ ելք առաջարկեց: Նրան հաջողվեց ստեղծել այն «պատուհանը»՝ հրաշագործ մի սարք, որի միջոցով բժիշկները կարողանալու իէն տեսնել, թե ինչ է կատարվում մարմնի ներսում:
Դժվար է հավատալ, որ այսօր մեր կյանքում անփոխարինելի ու սովորական դարձած շատ բաներ նախկինում չեն եղել: Բայց փոխարենը միշտ եղել են երազել սիրող մարդիկ: Մարդիկ, որ շատ են կարդացել ու հավատացել են, որ հեքիաթները կարող են իրականություն դառնալ:
Աշնանային մի տաք գիշեր Իսահակը, նստած խնձորենու տակ, հիանում էր Լուսնով: Սակայն մտքի թելը կտրվեց, երբ մի խնձոր ընկավ գլխին: Լավ: Իրականում չգիտենք, թե այն իրոք ընկավ գլխին, թե ոչ: Հավաստի էր, որ նա մտածում էր այն մասին, թե ինչի հետևանքով է խնձորն ընկնում ծառից, և այն, որ որ երիտասարդ Իսահակը բացահայտեց չափազանց կարևոր մի երևույթ`գրավիտացիան:
Կար-չկար մի գեղջուկ տղա կար, որը սիրում էր մեխանիկան և ուզում էր ճարտարագետ դառնալ: Հենրի Ֆորդը մեծ գյուտարար չէր, բայց ստեղծեց այնպիսի ավտոմեքենա, որ հասանելի լիներ բոլորին՝ պարզ, գեղեցիկ, ամուր, դիմացկուն, վարելու համար դյուրին և դեռ մի բան էլ էժան: Նրա երազանքն էր, որ բոլորը մեքենա ունենան:
Նախքան նամականիշի հայտնագործումը նամակ ստանալը լուրջ անհարմարություն էր, քանի որ նամակդ փոստարկղում չէր հայտնվի, մինչև չվճարեիր: Բացի դրանից, աղքատները չէին կարող լուր ստանալ հեռվում ապրող ընկերներից կամ հարազատներից, քանի որ փոստային ծառայությունը չափազանց թանկ էր: Լավ է, որ Ռոուլենդ Հիլլը լուծեց այդ խնդիրը…
Ալֆրեդ Նոբելն արդեն մեծ էր, երբ բացահայտեց, որ պայթուցիկներ է սիրում: Ամեն ինչ սկսվեց նիտրոգլիցերինից, որը շատ վտանգավոր հեղուկ է: Հետո եղան պայթյուններն ու գյուտերը. դինամիտ, վառոդ և նույնիսկ դոնդողի մի տեսակ, որն այնքա՜ն հզոր էր, որ կարող էր պայթեցնել անգամ ամենակարծր ժայռը: Համա թե պայթուցիկ հանճար ուներ մեր գյուտարարը: