Ալեքսանդր Դյումա հոր՝ 1844 թ. լույս տեսած պատմաարկածային այս վեպը, որի գործողությունները տեղի են ունենում 17-րդ դարում, պատմում է երիտասարդ դ’Արտանյանի արկածների մասին: Վերջինը թողել է իր տունն ու եկել Փարիզ՝ հրացանակիր դառնալու նպատակով: Այստեղ նա հանդիպում է երեք անբաժան հրացանակիր ընկերների՝ Աթոսին, Պորտոսին ու Արամիսին: «Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար»: Չորս այնպիսի մարդիկ, ինչպիսին նրանք էին, չորս մարդիկ, որոնք պատրաստ էին միմյանց համար զոհաբերելու ամեն ինչ՝ սկսած քսակից մինչև կյանքը, որոնք միշտ աջակցում էին միմյանց ու երբեք չէին նահանջում, միասին կամ զատ-զատ կատարում էին միասնաբար ընդունած ամեն մի որոշում, չորս բռունցք, որոնք միասին կամ զատ-զատ սպառնում էին ամեն մի...
Չնայած ուռուցքները փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապրելու ևս մի քանի տարի է պարգևել, նա, միևնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում, ում կյանքի վերջին գլուխը գրվել է հենց ախտորոշման պահից: Սակայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով շրջադարձային պայծառ կերպարը հանկարծակի հայտվում է «Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության խմբակում», Հեյզելի համար կյանքի նոր էջ է բացվում: ԽՈՐԱԹԱՓԱՆՑ, ՀԱՄԱՐՁԱԿ, ՀԱՆԴՈՒԳՆ և ՍՈՒՐ «Աստղերն են մեղավոր» գիրքը մրցանակակիր գրող Ջոն Գրինի դեռևս ամենահավակնոտ և սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ և սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ և ողբերգական գործընթացը:
Ընթերցողին ներկայացվող ժամանակակից հայ գրողների պատմվածքների ժողովածուն նպատակ ունի լրացնել այն բացը, որ առաջացել է անկախության քսան տարիներին հասարակական կյանքի արագ փոփոխությունների հետևանքով: Հանրային և մասնավոր հեռուստաալիքները, ազգային և օտարերկրյա սերիալները, միանգամից հախուռն կերպով կենցաղ ներխուժած արևմտյան բարքերը, համակարգիչը դպրոցահասակ երեխաների և երիտասարդության մեջ ներարկում են բացասական մտածողություն, ձևավորում հակաազգային, հակամարդկային հատկանիշներ: Դրանց հակազդելու համար ընտրված են գրողների այն գործերը, որոնց մեջ կարևորվում են սերը հայրենիքի, մարդու և բնության հանդեպ, գեղեցիկը, բարությունը, ազնվությունը, պատասխանատվության զգացողությունը, վեհանձնությունը և մարդկային այլ դրական գծեր: Գիրքը նախատեսված է բարձր դասարանների աշակերտների և նոր կյանք մտնող երիտասարդների համար:
16-ամյա Ազան երբևէ չէր հետամտել քննելու անհայտ կորած միլիարդատեր Ռասել Փիքեթի առեղծվածը, սակայն հարյուր հազար դոլարը գայթակղիչ է, իսկ նրա լավագույն և ամենաանվախ ընկերուհին՝ Դեյզին, ցանկանում է անպայման այդ հետաքննությունն անել: Այսպիսով, երկուսով դուրս են գալիս Ռասել Փիքեթի որդու՝ Դեյվիսի հետքի վրա: Ազան փորձում է լինել լավ դուստր, լավ ընկեր, լավ ուսանող և գուցե անգամ լավ դետեկտիվ՝ այդ ընթացքում պարփակված լինելով իր սեփական մտքերի, հոգեբանական խնդիրների սեղմող հորձանուտում: «Ալյասկայի որոնումներում» և «Աստղերն են մեղավոր» գրքերի հեղինակ, մրցանակակիր գրող Ջոն Գրինը այժմ կիսվում է Ազայի պատմությամբ, որը սիրո, դիմացկունության և հարատև ընկերության ուժի մասին մի հիասքանչ նովել է:
Ջոն Գրինի այս ստեղծագործությունը բազմաթիվ մրցանակների արժանացած դեբյուտ է, որը հիանալիորեն նկարագրում է այն սքանչելի ու ցավոտ երջանկությունը, որ բխում է կյանքից ու սիրուց: Այս սուր, զավեշտալի ու սրտաճմլիկ վեպը հավերժ կմնա ձեզ հետ: Տասնվեցամյա Մայլս Հոլթերը հետաքրքրվում է հայտնի մարդկանց վերջին խոսքերով: Հետևելով ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի՝ մահվանից առաջ հնչեցրած արտահայտությանը՝ նա թողնում է ծնողների հետ իր ձանձրալի կյանքն ու «Մեծ եթե»-ի որոնումներում ուղևորվում Քալվեր Քրիք դպրոց: Այստեղ նա գտնում է իր առաջին ընկերներին ու սիրահարվում Ալյասկա անունով մի աղջկա, որը տակնուվրա է անում տղայի կյանքը, իսկ հետո՝ անհետանում: Ողբերգական իրադարձությունները ստիպում են Մայլսին խորասուզվել կյանքի ու մահվան մասին...