Այս տետրը նախատեսված է օգտագործելու «Փոքր Մհեր» դասագիրքին զուգահեռ, որը ստեղծվել է Ռուսաստանում հայ երեխաներին հայոց լեզու ուսուցանելու համար։ Դասագրքի ընդգրկած բառապաշարը և շոշափած թեմաները լիովին բավարարում են 5–14 տարեկան երեխաների՝ առօրյայում հայերեն հաղորդակցվելու պահանջմունքները։ Դասագիրքն ուղեկցվում է բոլոր 25 դասերը հնչեցնող ձայներիզով և երկու աշխատանքային տետրերով։ «ԱՅԲ» տետրը նախատեսված է 5–7 տարեկան երեխաների համար, որոնք դեռևս իրենց առաջին լեզուն յուրացնելու և ամրապնդելու փուլում են: Նրանք հայերեն բանավոր խոսքի հետ միասին կարող են ճանաչել հայերեն տպագիր տառերը և կարդալ բառեր, փոքրիկ, պարզ նախադասություններ։ Տետրի առաջադրանքները նպաստում են հայերեն խոսքի զարգացմանը, բառապաշարի ձևավորմանը։ «ԲԵՆ» տետրը ձևավորում կամ կատարելագործում է 8–14 տարեկան երեխաների հայերեն գրելու...
«Փոքր Մհեր» ուսումնական ձեռնարկը նախատեսված է ռուսալեզու նախադպրոցականների և կրտսեր տարիքի դպրոցականների համար։ Աշխույժ ոճով գրված այս ձեռնարկը ռուսալեզու միջավայրում ապրող հայ երեխաներին է մատուցում հայերեն ամենագործածական բառապաշարի զգալի մասը։ Դրանք ներկայացվում են առանձին նախադասությունների, երկխոսությունների, ինչպես նաև փոքրածավալ գրական ստեղծագործությունների միջոցով (սրանք, ի դեպ, մատչելի են, հետաքրքիր)։ Բառերը երբեք տեքստից կտրված չեն. սա գրքի կարևոր արժանիքներից է։ Հատուկ ուշադրություն է դարձվել հայերենի ուղղախոսությանը, քերականական այն իրողություններին, առանց որոնց հնարավոր չէ հայերեն խոսք կառուցել։ Օգտակար են գրքի վերջում զետեղված մեթոդական ցուցումներն ու բառացանկը։ «Փոքր Մհեր» ձեռնարկը մեծապես կնպաստի Ռուսաստանում ապրող հայ երեխաների հայերեն հաղորդակցական կարողությունների ձևավորմանը և զարգացմանը։ Դասագիրքն ուղեկցվում...
Հասարակական կյանքի զարգացման արդի պայմաններում քաղաքակիրթ հասարակության յուրաքանչյուր անդամին անհրաժեշտ է վարվեցողության կանոնների իմացություն և կիրառում: Այս գրքի նպատակն է ընթերցողին ծանոթացնել քաղաքակիրթ վարվելակերպին և գեղեցիկ շարժուձևին առնչվող հարցերին: Գրքում ներկայացված են ժամանակակից վարվեցողության հիմունքները, գործարար վարվեցողության և արարողակարգի միջազգային նորմերը:
Բառագիրքը ներկայացնում է կերպարվեստում գործածվող տերմիններ, հասկացություններ, փոխառություններ, նորաբանություններ: Այն հասցեագրված է ուսանողներին, կերպարվեստն ուսումնասիրողներին, ինչպես նաև բոլոր արվեստասերներին:
Գիրքը ներկայացնում է օրգանիզմի օրգանների մորֆոլոգիային և կազմաբանությանը վերաբերող մանրամասներ: Յուրաքանչյուր օրգան համակարգ ներկայացնելուց առաջ համառոտ տրված են ֆունկցիաները և նշանակությունը օրգանիզմի համար: Կառուցվածքային սխեմա ներկայացնող բոլոր օրգանները տրված են լատինական տերմիններով, որոնք համապատասխանում են միջազգային անատոմիական անվանակարգերին և նրանց ուղղագրությանը, իսկ հայերեն տերմինները ճշտված են` կիրառելով բարեհունչ և դիպուկ հոմանիշներ:
Ձեռնարկում ամփոփված են գործնական հաղորդակցմանն անհրաժեշտ ժեստերի, դիմագծերի, պանտոմիմիկայի նկարագրությունները տարբեր իրադրություններում: Զետեղված խնդիրները կարևոր դեր կխաղան հաղորդակցման հոգեբանության հարցերը յուրացնելիս: Ձեռնարկը նախատեսված է ուսանողների, որակավորման բարձրացման ֆակուլտետների ունկնդիրների, ընդհանուր եւ սոցիալական հոգեբանության գործնական հարցերով զբաղվող մասնագետների և պրակտիկ աշխատողների համար:
Գրքում ներկայացված են հայասպանության` ամենացեղասպան ցեղասպանության հարցերի քննարկումները աշխարհի տասը լեզուներով: Լուսաբանված են արաբական պատմագիտության կողմից հայոց ցեղասպանությանն անդրադառնալու դրդապատճառները և այդ հիմնախնդրին նվիրված արաբական պատմագիտական գրականության դասաբաժանումը: Մենագրությունը հասցեագրված է հայ ժողովրդի պատմության մասնագետներին, արաբագետներին, թուրքագետներին և ընդհանրապես արևելագետներին, միջազգայնագետներին, ցեղասպանագետներին, ուսանողներին և բոլոր նրանց, ում հետաքրքրում են պատմության հարցերը:
Գրքում համառոտակի շարադրված է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Այն գրված է աղբյուրագիտական հիմքի վրա՝ օգտագործելով համապատասխան մասնագիտական գրականությունը: Գրքում հաշվի են առնված պատմագիտական վերջին ձեռքբերումները, և հնարավորին չափ լուսաբանված են մի շարք հիմնախնդիրներ: Գիրքը նախատեսվում է բուհերի ուսանողների, բուհ ընդունվողների, պատմության ուսուցիչների և ընթերցող լայն հասարակության համար:
Գիրքը պարունակում է տեսական բացատրություններ, գործնական առաջադրանքներ և ստուգողական վարժություններ ոճագիտությունից, տեքստագիտությունից և հայոց լեզվի պատմությունից։ Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին, բուհի դիմորդներին, ուսանողներին, ինչպես նաև հայոց լեզվի ուսուցիչներին։ Առաջին հրատարակությունը լույս է տեսել 2012 թ.՝ որպես «Հայոց լեզու» ստվարածավալ գրքի մի մաս:
Սույն ձեռնարկը նախատեսված է հայերենի քերականությամբ հետաքրքրվողների, հայոց լեզվի ուսուցիչների, ուսանողների, աշակերտների և հատկապես դիմորդների համար: Հեղինակները ձգտել են ավելի հանգամանալից ու պարզ ներկայացնել շարահյուսության բովանդակությունը՝ հատկապես ուշադրություն դարձնելով օրինակների և վարժությունների բազմազանության և նպատակային որոշակիության վրա:
Դասագիրքը նախատեսված է բուհերի այն ուսանողների համար, ովքեր ուսումնասիրում են անգլերենը որպես երկրորդ մասնագիտություն, ինչպես նաև ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար: Դասագիրքը հնարավորություն է տալիս ոչ միայն տիրապետել անգլերենի հիմնական կառուցվածքներին և բառապաշարին, այլև ձեռք բերել այդ լեզվով հաղորդակցվելու հմտություններ:
Գիրքը պարունակում է տեսական բացատրություններ, գործնական առաջադրանքներ և ստուգողական վարժություններ հայոց լեզվի շարահյուսությունից: Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին և մանկավարժներին:
Գիրքը պարունակում է տեսական բացատրություններ, գործնական առաջադրանքներ և ստուգողական վարժություններ հայոց լեզվի ձևաբանությունից: Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին և մանկավարժներին:
Գիրքը պարունակում է տեսական բացատրություններ, գործնական առաջադրանքներ և ստուգողական վարժություններ հայոց լեզվի հնչյունաբանությունից, ուղղախոսությունից, ուղղագրությունից: Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին:
Գրքում ներկայացված են արդի հայերենի կետադրության ընդհանուր կանոնները: Շարադրված են կետադրական նշանների կիրառության գրեթե բոլոր այն տարբերակները, որոնք հաճախակի են հանդիպում գործնական գրավոր խոսքում: Գիրքը «Դպրոցական մատենաշարի» «Շարահյուսություն» գրքում (2015 թ.) տեղ գտած «Կետադրություն» բաժնի ավելի ընդարձակ և թարմացված տարբերակն է՝ առավելապես նոր օրինակներով, առանց ներքին հղումների և վարժությունների: Նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հաճախ են գրավոր հաղորդակցվում և հետաքրքրված են հայերենի կետադրությամբ:
Գիրքը պարունակում է տեսական բացատրություններ, գործնական առաջադրանքներ և ստուգողական վարժություններ հայոց լեզվի բառագիտությունից: Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին:
Գրքում բերված լեզվագործածության սխալներն ուղեկցվում են համապատասխան մեկնաբանություններով: Գործնական առաջադրանքները սխալի ճանաչման, ճիշտ տարբերակի ընտրության, դրա կիրառման նպատակ ունեն: Գիրքը հնարավորություն կընձեռի հաղթահարելու գրավոր և բանավոր խոսքում տարածված լեզվական սխալները: Այն իր գործնական ուղղվածությամբ կարող է օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նվազագույնի հասցնել իրենց խոսքում առկա լեզվական սխալները:
Հեղինակն արվեստի, աշխարհագրության, երաժշտության, առած-ասացվածքների և այլ հետաքրքիր միջոցներով ու եղանակներով փորձում է զարգացնել ընթերցողի տրամաբանությունը, հարստացնել և ամրապնդել գիտելիքներն անգլերենի ոլորտում: Ձեռնարկի բովանդակությունը համապատասխանում է առարկայի պետական չափորոշչին և ծրագրին: