Գրքում կաթողիկոսն անդրադառնում է նոր իրականությանը՝ մեր ժամանակներին, որոնք ընթանում են դեպի հասարակական-քաղաքական այլ հավասարակշռություն, որտեղ մարդկությունը փնտրում է անպատերազմ, խաղաղ գոյակցություն: Վեհափառն այս հարահոսում կարևորում է հայ ժողովրդի նկարագրի պահպանումը, անհատական ու հավաքական առաքինությունների մշակումը, որովհետև պատերազմի դաշտում և մյուս ոլորտներում «հաղթանակները նկարագրով են շահվում»: Հեղինակը, «Խրիմյան Հայրիկը՝ որպես դաստիարակ» հոդվածում քննելով հայ ժողովրդի պատմությունը, հորդորում է գիտակցել, որ այն հեռու անցյալում տեղի ունեցած դեպքերի շարադրանք չէ, այլ մեր ազգային կենսափորձը հարստացնող դասագիրք, որից պետք է սովորել։ Այսօր, երբ մարդկությունը խելահեղորեն նետված է զարհուրելի պատերազմում, երբ մահն ու ավերն արշավում են հորիզոնից հորիզոն, երբ հազարամյա սկզբունքներն ու արժեքներն անդունդն...
«Գլխովին կորչելու վտանգը» գիրքը Գարեգին Նժդեհի հրապարակագրության երրորդ ժողովածուն է: Գրքում Նժդեհն անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքին, որն ավելի մտահոգիչ է, քան քաղաքական ճակատագիրը: Նա ասես կանխատեսել էր Քառասունչորսօրյա պատերազմը՝ մատը դնելով պանթուրքիզմի նկրտումների վրա: Խոսելով գլոբալիզմի մասին և դրա դեմ՝ Նժդեհը կարևորում է հայրենասիրությունը և սեփական ուժերին ապավինելու հանգամանքը: Նա քննադատում է դժբախտություններն արտաքին պատճառների վերագրելու և փրկությունը դրսի ուժերից սպասելու մոլորությունը: Նժդեհն աններելի է համարում պարտությունը՝ չընդունելով որևէ արդարացում: Քանի որ «սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ», Նժդեհը հորդորում է կենտրոնանալ, նորոգվել, կրթվել, վերադաստիարակվել, զինվել:
Մի նեղացրեք մարդուն: Իզուր, հենց այնպես մարդուն պետք չէ նեղացնել, որովհետեվ դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտն է: Բացի այդ, դեռ չի հասցրել ոչինչ գրել, անգամ՝ “Թուրքական մարշը”: Դուք նրան կնեղացնեք, եվ նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, եվ աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ եվ լավ մարդիկ: Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամնեայնիվ, իսկ եթե հանկարծ… Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ: Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա: Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ: Լեոնիդ Ենգիբարյան
«Բարի հսկան» գիրքը Վիլյամ Սարոյանի մասին Վահագն Դավթյանի հուշագրու թյունն է։ Այն ծնվել է «բարի հսկա»-ի հետ Երևանում, Փարիզում, Ֆրեզնոյում հանդիպումներից և ուղևորություններից։ Հետաքրքիր մանրամասներ են ներկայացված Սարոյանի գրակա նության, շրջապատի, կյանքի, ընտանիքի, ինչպես նաեւ որդու հետ բարդ հարաբերությունների մասին։ Դավթյանն անդրադառնում է նաեւ Արամ Սարոյանի եւ Գեյլ Սար գիսյանի կենսագրականներին՝ համադրելով եւ քննելով գրողի բնա վորության որոշ գծեր։ Վահագն Դավթյանը հուշագրությունն առաջին հրատարակու թյունից հետո ընդլայնել է՝ ավելացնելով անտիպ էջեր։ Վերանայված տարբերակը լույս է տեսնում առաջին անգամ։
«Երևանի ուղղիչ տնից». Իմ սիրտը դառնությամբ է լցվում, երբ ես հարց եմ տալիս ինձ, թե ինչու է այդ միևնույն բնությունը միևնույն խմորից թխում թե՛ հանճարներ, թե՛ դեգեներատներ… ***** Հիշում եմ՝ հենց որ անցնում էր մեկը՝ ես նախ մտքիս մեջ, ըստ նրա արտաքինի, կամ դեմքի արտահայտության, փորձում էի որոշել նրա հանցագործության տեսակը… Ես միշտ սխալվում էի… Եվ միայն այդտեղ ես հասկացա, որ մարդկային դեմքը շատ անհույս հայելի է մարդկային բնավորությունը և ներքին աշխարհը ճանաչելու համար: ***** Իմ ամբողջ էությամբ ես զգում էի, որ այդ մարդիկ, որ երգում են, ծիծաղում, վիճում, նվագում, կամ քայլում անկյունից անկյուն – տխու՜ր են, այնքա՜ն տխուր, որքան...
Այս գիրքը Աննա Ֆրանկ ի կյանքն է 1942 թ. հունիսի 12-ից մինչեւ 1944 թ. օգոստոսի 1-ը։ Օրագրի միջոցով մենք նորովի ենք ընկալում հոլոքոսթը «Հետնատան» պատերից ներս ապրող մարդու աչքերով։ Աննան զտարյուն հրեա էր։ 13 տարեկանում գիտեր ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, հոլանդերեն։ Երազում էր գրող դառնալ։ Բնագրով կարդում էր ամբողջ համաշխարհային գրականությունը։ Թե ինչ եղավ նրա հետ, կիմանաք, երբ ավարտին ընթերցեք Աննայի հոր՝ Օտտո Ֆրանկի վերջաբանը: Ծնվելով Ֆրանկֆուրտում՝ նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է Ամստերդամի մոտակայքում՝ այնտեղ տեղափոխվելով իր ընտանիքի հետ չորս տարեկան հասակում, երբ նացիստներն իշխանության անցան Գերմանիայում։ Նա կորցրել է իր քաղաքացիությունը 1941 թվականին՝ դառնալով քաղաքացություն չունեցող անձ։ 1940...
«Ինչպես դարձա միլիարդատեր» գիրքը Ռոքֆելլերի ինքնակենսագրությունն է։ Այստեղ նա առաջին անգամ հանդես է գալիս որպես վերհուշ-հոդվածաշարի հեղինակ։ Պատմությունները գրված են Ռոքֆելլերի կոշտ, բայց զգուշավոր ոճով եւ լույս են սփռում նրա կենսագրության գործնական, ինչպես նաեւ ազատ ժամանակի փոքրիկ դրվագների վրա։ Գործարարը ներկայացնում է, թե ինչ փոխհարաբերություններ է ունեցել բիզնեսի ոլորտի ժամանակի հետաքրքիր մարդկանց հետ, հնարավորություն է տալիս ծանոթանալ հեղինակի բնավորությանը եւ այս կամ այն հարցի վերաբերյալ նրա կարծիքին։ 1870 թվականին հիմնադրել է Standard Oil ընկերությունը և ղեկավարել է այն մինչև 1897 թվականը՝ մինչև պաշտոնապես թոշակառու դառնալը։ Standard Oil ընկերությունը հիմնադրվել է Օհայո նահանգում՝ որպես Ջոն Ռոքֆելլերի, նրա եղբոր՝ Վիլյամ Ռոքֆելլերի, Հենրի...
«Էս ինչ եք անում, տղերք» ժողովածուն ամբողջացնում է Վազգեն Սարգսյանի լավագույն գրական ժառանգությունը՝ սկսած «Հացի փորձություն» վիպակից մինչեւ 1999-ի հոկտեմբերին՝ մահից օրեր առաջ գրված «Պատմության սկիզբն ու շարունակությունը» հրապարակախոսական հայտնի հոդվածը: Գրքում ընդգրկված են ինչպես պատմվածքներ, այնպես էլ հրապարակախոսական նյութեր, որոնք բարձ գեղարվեստական արժեք լինելուց բացի պատմական որոշակի ժամանակաշրջան ներկայացնող կարեւոր ուղերձներ ունեն եւ լույս են սփռում ազգային, պետական մի շարք հիմնահարցերի, այդ թվում՝ արցախյան հիմնախնդրի թնջուկի վրա: Վազգեն Սարգսյանը եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թվականներին և այնուհետև՝ 1995-1999 թվականներին։ Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի...
Չարլզ Չապլին. կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։ Ճանաչում է ձեռք բերել անձայն ֆիլմերի ժամանակաշրջանում։ Համարվում է ֆիլմարտադրության ամենակարևոր կերպարներից մեկը։ Նրա կարիերան տևել է ավելի քան 75 տարի՝ սկսած Վիկտորյան ժամանակաշրջանի մանկությունից մինչև իր մահից 1 տարի առաջ։ Այս գիրքը կինոլեգենդ եւ մշակութային ֆենոմեն, կինոյի բոլոր հնարավոր մրցանակ-ները նվաճած Չարլզ Չապլին ի նշանավոր ինքնակենսագրությունն է, որը, կենսագիր Դեյվիդ Ռոբինսոնի խոսքով, «աղքատությունից հարստություն ճանապարհին ամե-նադրամատիկ պատմությունն է, որ երբեւէ պատմվել է»։ Ինքնակենսագրությունը հակասությունների ու սկանդալների շղթա է, որ բացահայտում է Չարլզ Չապլին ի կինոկա-րիերայի ընթացքն ու անձնական կյանքի բուռն մանրամասները, քաղաքական հա-յացքները, արտաքսումն ԱՄՆ-ից։ Այս...
«Պայքարելու իրավունքը» ամփոփում է Մոնթե Մելքոնյանի կարեւոր աշխատությունները, հոդվածները և նամակները, որոնք հեղինակել է 1981-91 թվականներին՝ ընդհատակի և բանտարկության, ինչպես նաեւ Արցախյան շարժման և Հայաստանի անկախացման տարիներին: Գիրքը շոշափում է Արցախյան հարցին, Հայաստանի բաժանմանը, Թուրքիայում պարփակված հայոց հայրենիքի ազատագրմանը, այդ հողերում սփյուռքահայերի վերաբնակեցմանն ու քաղաքական ինքնիշխանության հաստատմանն առնչվող թեմաներ, որոնք Մոնթեն ուսումնասիրում է մեթոդաբանական, ռազմավարական, կազմակերպչական դիտանկյուններից՝ հիմքում ունենալով հայերի ինքնորոշման իրավունքի մասին իր անխախտ համոզումները։ Գրքում քննադատաբար փակագծեր են բացվում նաեւ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործունեության և նպատակների վերաբերյալ։