Բրիտանական հրատարակչություն է՝ հիմնված 1935 թվականին Լոնդոնում սեր Ալեն Լեյնի և նրա եղբայրների՝ Ռիչարդի և Ջոնի կողմից: Հրատարակչության կարևորագույն վաստակը համարվում է այն, որ ընկերությանը հաջողվել է ժողովրդավարացնել գրքի շուկան, գիրքը ճոխությունից դարձնել մասսաներին հասանելի:
Հիմնադրի վախճանից հետո (1970թ.) հրատարակչությունը սկսեց մասնագիտանալ փափուկ կազմերով գրքերի արտադրության վրա: Սակայն շատ շուտով սանձեցին նաև ժամանակակից տեխնոլոգիաները՝ 1993 թվականին արտադրելով աուդիոգրքեր, ապա նաև թվային գրքեր: