«Սատանիկ-Պատանիկի արկածները» Աշոտ Գաբրիելյանի` մանուկներին ուղղված առաջին ստեղծագործությունն է: Գրքի հերոսները` Սատանիկ-Պատանիկը, Ճստճստան Մուկը, Ակնոցավոր Խլուրդը և Անոտուձեռ Օձը, մուլտֆիլմից հայտնվում են իրական կյանքում և սկսում իրենց արտասովոր արկածները: Գիրքը նկարազարդել են Նանեն ու Շահանեն, ովքեր նույնպես գրքի հերոսներից են և մասնակցում են բոլոր արկածներին:
Վերահրատարակվել է «Սասնա տուն» գիրքը: Հայ ժողովրդական դյուցազնավեպի` Մկրտիչ Խերանյանի պատումը համառոտ վերապատմում են Անժել Քյուրքչյանը և Լիլիթ Տեր-Գրիգորյանը: Գիրքը հաստատել է ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը: Ս-179285
Գրքում ընդգրկված են սիրված և հանրաճանաչ ռուս և բուլղար հեղինակների մանկական պիեսները Յուրի Սահակյանի թարգմանությամբ։ Դրանք աշխույժ ու սրամիտ լեզվամտածողությամբ և արկածներ սիրող հերոսների մասին պատմություններ են։ Գիրքը նախատեսված է ցածր և միջին տարիքի երեխաների, ինչպես նաև մանուկների հետ աշխատող մասնագետների համար:
«Չիկարելիի արկածները» մանկական վիպակ է 0-ից մինչև 100 տարեկան երեխաների համար: Հեղինակը սովորեցնում է, որ չի կարելի սուտ խոսել, շատ ուտել, նախանձել ընկերոջը, բարեկամին, բամբասել, խարդախությամբ և խաբեբայությամբ զբաղվել, մի խոսքով՝ անազնիվ չի կարելի լինել: Չի կարելի նաև պարսատիկով թռչուններին ու կենդանիներին հալածել, ծառ կտրել, ծաղիկներ պոկոտել, աղբյուրի ակունքը կեղտոտել… Եվ, իսկապես, ինչքա՜ն բան կա մեր կյանքում, որ չի կարելի անել, իսկ եթե արդեն արել ես այդ արարքներից մեկը, ապա անպայման դու, որպես մարդ, այնքան կփոքրանաս, որ քեզ այլևս ոչ ոք չի նկատի, և ընդհանրապես կկորչես, ինչպես այս գրքի Մուշեղ անունով տղան, որին փրկելու համար երկար ու դժվար ճանապարհ պետք...
Հայերեն այբուբենի սույն հավաքածուն ոչ միայն նպատակ ունի առավել պատկերավոր ձևով տառերը ցուցադրել, այլև նախատեսում է տառի մատուցումն ու ամրակայումն ապահովող մի շարք հետաքրքրական աշխատանքներ, որոնք ուսուցիչը կարող է իրականացնել դասի ընթացքում։
Լեյլո Տունգալը ճանաչված ու սիրված գրող է Էստոնիայում: Գրում է և՛ արձակ, և՛ չափածո, բազմաթիվ գրքերի հեղինակ է, մրցանակների դափնեկիր: Նա միաժամանակ անվանի թարգմանչուհի է, ժուռնալիստ, մանկավարժ, դասագրքերի հեղինակ և այս ամենի հետ մեկտեղ՝ խմբագրում է մանկական «Լավ երեխա» ամսագիրը: Այս ժողովածում թարգմանաբար առաջին անգամ հայ երեխաներին ներկայացնում է Լեյլո Տունգալի մանկական բանաստեղծություններից մի փունջ:
Ընթերցանության այս գիրքը ծաղկաքաղ է հայկական առասպելների, վիպերգերի, ավանդությունների, լեգենդների, բալլադների, սկսած Հայկի և Բելի մասին պատմող առասպելով և Վահագնի ծնունդով մինչև Սասնա Ծռեր էպոսը: Գրքում ընդգրկված են նաև հունական առասպելներ և լեգենդներ, աստվածաշնչյան պատմություններ և այլ հետաքրքիր բաժիններ: «Մատենիկը» նախատեսված է դպրոցականների, հատկապես 6-րդ դասարանցիների համար: Այն «Մայրենի – 6» դասագրքի շարունակությունն ու լրացումն է: «Մատենիկը» կհետաքրքրի նաև ընթերցող լայն շրջանակների
«Մանկական գանձարանը» ամփոփում է Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի բանաստեղծություններից մինչև ժամանակակից մանկագիրների լավագույն ստեղծագործությունները: Ժողովածուն ընթերցանության օժանդակ ձեռնարկ է ոչ միայն մանուկների, պատանիների, այլև մանկապարտեզի դաստիարակների, մանկավարժների, ուսումնական հաստատություններում մանկական գրականություն դասավանդողների, նաև ծնողների, ընթերցողների ամենալայն շրջանակների համար: Խորհրդանշական է, որ ժողովածուն լույս է տեսնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք կոչվելու տարում:
Ժողովածուն կազմելիս հեղինակն օգտվել է Հայաստանում և Սփյուռքում 19-21-րդ դարերում հրատարակված տարաբնույթ գրականությունից: Նյութերի պատկառելի մասն ընտրվել է բանագիտական և ազգագրական ժողովածուներից, մի մասը՝ բարբառագիտական ուսումնասիրությունների նմուշների բաժիններից, մյուս մասը՝ առանձին տեղավայրերին նվիրված և այլ գրքերից, ինչպես նաև՝ որոշ անձնական հավաքածուներից: Ժողովածուում ընդգրկվել են առակի հետևյալ տեսակները՝ ա/ դասական՝ այլաբանական առակներ, որոնց հերոսները մեծ մասամբ կենդանիներ են; բ/ առակատիպ ժողովրդական զրույցներ; գ/ հեքիաթատիպ առակներ; դ/ երգիծական առակ-զվարճապատումներ; ե/ երկխոսական առակ-առածներ:
Գրքում զետեղված գրական-երաժշտական սցենարների բուն նպատակը մատաղ սերնդի համալիր դաստիարակությանը նպաստելն է:Ժողովածուում օգտագործվել են հիմնականում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի, հանճարեղ Սևակի, բոցաշունչ հայրենասերներ Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի և Գևորգ Էմինի գրական մասունքներից, նաև ժամանակակիցների ստեղծագործություններից: Գիրքը կարելի է օգտագործել նաև հայ գրականության ժամերին: Եթե նախաձեռնողները այս սցենարները ներկայացնելու համար ստեղծեն պատշաճ պայմաններ, ապա անմոռաց պահեր կպարգևեն հանդիսատեսին:
Գրքում զետեղված գրական-երաժշտական սցենարների բուն նպատակը մատաղ սերնդի համալիր դաստիարակությանը նպաստելն է: Ժողովածուում օգտագործվել են հիմնականում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի, հանճարեղ Սևակի, բոցաշունչ հայրենասերներ Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի և Գևորգ Էմինի գրական մասունքներից, նաև ժամանակակիցների ստեղծագործություններից: Գիրքը կարելի է օգտագործել նաև հայ գրականության ժամերին: Եթե նախաձեռնողները այս սցենարները ներկայացնելու համար ստեղծեն պատշաճ պայմաններ, ապա անմոռաց պահեր կպարգևեն հանդիսատեսին:
Կատուներն ապրում են մեր շուրջը և մեզ համար սովորական կենդանիներ են: Նրանց մի մասը բնակվում է մեր բնակարաններում, մյուս մասը՝ փողոցներում, բակերում: Բոլորս էլ սիրում ենք կատուներին, մանավանդ՝ կատվի ձագերին, որոնք ժիր ու կայտառ են և հաճույքով խաղում են երեխաների հետ: Բայց արդյո՞ք գիտեք, սիրելի՛ երեխաներ, որ առյուծները, հովազները, վագրերը նույնպես կատուներ են: Այո, այո, մի՛ զարմացեք, նրանք նույնպես կատվազգի են, այսինքն՝ մեր կատուների ազգականներն են, միայն թե վայրի են և ապրում են բնության մեջ: Սիրելի՛ երեխաներ, կարդալով հեքիաթների այս շարքը՝ դուք կիմանաք, թե ինչու՞ առյուծին ընտրեցին գազանների արքա, կամ թե ինչու՞ վագրի մորթին դարձավ շերտավոր: Եվ ոչ միայն կարդացե՛ք,...
Մեր շուրջը շատ կենդանիներ են ապրում, որոնք դասվում են կրծողների շարքին: Դրանց մի մասը ընտանի կենդանիներ են և խնամվում են մարդկանց կողմից, ինչպիսիք են ծովախոզուկները, նապաստակները, իսկ մյուս մասն ապրում է անտառներում, լճակներում, ինչպիսիք են սկյուռները, կուղբերը: Սիրելի՛ երեխաներ, արդյոք գիտե՞ք, որ կրծող կենդանիների մի մասը վնասակար է մարդկանց համար, իսկ մյուս մասը՝ օգտակար: Երբ դուք կարդաք այս հեքիաթները, ոչ միայն կիմանաք դրա մասին, այլև ձեզ համար կբացահայտեք մի շարք հետաքրքիր փաստեր, թե ինչո՞ւ են առնետներն ամաչում մարդկանցից, կամ թե ինչո՞ւ են կուղբերը օրն ի բուն ջրերում շինարարություն անում: Ձեզ կհետաքրքրի նաև, թե ինչո՞ւ են սկյուռներն ապրում ծառերի վրա, իսկ...
Երևի դեռ մանուկ հասակից ձեզ հետաքրքրել է, թե ինչո՞ւ են մրջյուններն ապրում հողի տակ և օրնիբուն աշխատում, կամ՝ թե ինչո՞ւ են մեղուները խայթում, երբ մոտենում ենք իրենց փեթակներին: Եվ ընդհանրապես, միգուցե դուք արդեն ցանկանո՞ւմ եք լսել զարմանահրաշ միջատների մասին հետաքրքիր պատմություններ: Դե ուրեմն, սիրելի՛ երեխաներ, առիթը բաց մի թողեք և կարդացե՛ք այս հեքիաթները: Եվ ոչ միայն կարդացե՛ք, այլև գունազարդե՛ք գրքույկում զետեղված նկարները: Կարդալով հեքիաթները, դուք կհասկանաք, որ միջատները, որոնց երբեմն մարդիկ անգամ չեն էլ նկատում փոքր չափերի պատճառով, նույնպես ապրում են իրենց հոգսերով և ուրախություններով, ինչպես մենք: Նրանք էլ մեզ պես փորձում են լուծել կենցաղային զանազան խնդիրներ, ունենում են հաջողություններ...
Երևի դեռ մանուկ հասակից ձեզ հետաքրքրել է, թե ինչո՞ւ են մրջյուններն ապրում հողի տակ և օրնիբուն աշխատում, կամ՝ թե ինչո՞ւ են մեղուները խայթում, երբ մոտենում ենք իրենց փեթակներին: Եվ ընդհանրապես, միգուցե դուք արդեն ցանկանո՞ւմ եք լսել զարմանահրաշ միջատների մասին հետաքրքիր պատմություններ: Դե ուրեմն, սիրելի՛ երեխաներ, առիթը բաց մի թողեք և կարդացե՛ք այս հեքիաթները: Եվ ոչ միայն կարդացե՛ք, այլև գունազարդե՛ք գրքույկում զետեղված նկարները: Կարդալով հեքիաթները՝ դուք կհասկանաք, որ միջատները, որոնց երբեմն մարդիկ անգամ չեն էլ նկատում փոքր չափերի պատճառով, նույնպես ապրում են իրենց հոգսերով և ուրախություններով, ինչպես մենք: Նրանք էլ մեզ պես փորձում են լուծել կենցաղային զանազան խնդիրներ, ունենում են հաջողություններ...
Նվիրում եմ բոլոր մանուկներին, որոնց մաքրամաքուր երևակայության և միամիտ հարցադրումների շնչով ծնվեցին այս հեքիաթները Սիրելի՛ փոքրիկներ, երևի թե բոլորդ էլ ցանկանում եք անտառ գնալ և խաղալ բնության գրկում: Իրոք, տարվա բոլոր եղանակներին էլ անտառը շատ գեղեցիկ է: Այն կանաչում է գարնանը, աշնանը գունավոր տերևներով է զարդարվում, իսկ ձմռանն էլ ծածկվում է սպիտակափայլ ձյան հաստ շերտով: Իսկ թե ինչու է այդպես լինում, դուք հիմնովին կհասկանաք, երբ դպրոց հաճախեք: Բայց հիմա ես կուզենայի այդ ամենի մասին ձեզ պատմել հեքիաթների ձևով: Գրքույկում դուք կկարդաք նաև անտառի բնակիչների մասին, որոնք շատ հետաքրքիր կյանք են վարում: Անտառը գազանիկների, թռչունների և բոլոր կենդանիների բնակավայրն է: Նրանցից...
Նվիրում եմ բոլոր մանուկներին, որոնց մաքրամաքուր երևակայության և միամիտ հարցադրումների շնչով ծնվեցին այս հեքիաթները Սիրելի՛ փոքրիկներ, մանուկ հասակում բոլորս էլ հարցեր ենք ունեցել. թե ինչու է ծովը փոթորկվում, սառույցը հալվում, ջրվեժներ առաջանում, լուսինը ձևափոխվում կամ հրաբուխ լինում: Այդ հարցերի պատասխանները մենք ստացանք դպրոց հաճախելուց հետո, երբ դասաժամերին մեր սիրելի ուսուցիչները մանրամասն բացատրում էին բնության երևույթների առաջացման պատճառները: Բայց քանի որ դուք դեռ դպրոց չեք հաճախում, ես ցանկանում եմ ձեզ պատմել հեքիաթներ բնության երևույթների մասին: Դուք կիմանաք, թե ինչու է ծիածանը գունավոր, ինչու է կրակը ջրից վախենում, լուսինը ամեն օր ձևափոխվում, կայծակը ամպերից բողոքում, քամին կրակի հետ խաղում և այլն, և...
Նվիրում եմ թոռնիկներիս Դավիթին, Մարկին և Սաշային Հեղինակի խոսքը փոքրիկներին և մեծիկներին Սիրելի՜ ընթերցող, թե փոքրիկները և թե մեծիկները միշտ էլ սիրել են հեքիաթներ, որտեղ անհավանական պատմություններ են տեղի ունենում և միշտ ունենում են երջանիկ ավարտ: Ձեզ ներկայացվող հեքիաթների հերոսները բացառապես պտուղներ են, որոնք ամենուր հանդիպում են մեր կյանքում և որոնցով մենք հաճույքով սնվում ենք: Բայց երևի թե մեզնից քչերին է հետաքրքրել, թե ինչու է ձմերուկը դրսից կանաչ, իսկ ներսից կարմիր, կամ թե ինչու է դեղձի կեղևը փշոտ, իսկ կիտրոնը այդքան թթվաշ:Եվ պատահական չէ, որ բոլոր հեքիաթներն էլ ունեն հարցական վերնագրեր, և այդ «թե ինչու»-ների շնորհիվ ցանկություն ենք ունեցել մեր...
Տասնամյա սիրով ու նվիրումով Սոֆի Ճուղուրյանին, ում համար հյուսել եմ այս հեքիաթները Հեղինակի խոսքը փոքրիկներին և մեծիկներին Սիրելի՜ ընթերցող, թե փոքրիկները և թե մեծիկները միշտ էլ սիրել են հեքիաթներ, որտեղ բարին հաղթում է չարին, իրականանում են հաճելի և գեղեցիկ ցանկություններ: Հեքիաթների այս ժողովածուն անմասն չի մնում նշված ավանդույթներից: Նրա հերոսները նույնպես բարի ցանկություններ ունեն, որոնք իրականություն են դառնում և ցանկալի ավարտ ունենում: Սակայն այստեղ որոշ առանձնահատկություններ կան: Նախ, հեքիաթների հերոսները բացառապես կենդանիներ են, բոլորիս հայտնի թե՛ վայրի և թե՛ ընտանի, որոնք ընկնում են բարդ իրավիճակների մեջ, բայց հեքիաթներին համահունչ՝ ի վերջո ցանկալի ելքեր են ունենում: Բացի այդ, որը մեզ համար...
Գրքում ներկայացված են սիրված հայ մանկագիր Խնկո Ապոր հեքիաթներն ու առակները, որոնք կհետաքրքրեն տարբեր տարիքի և տարբեր նախասիրություններ ունեցող ընթերցողների: Գիրքը ինտերակտիվ է. կազմի վրա տեղադրված նկար-հղումով հեռախոսի կամ գրասալիկի (պլանշետ) միջոցով հնարավոր է ունկնդրել հեքիաթներ ու առակները:
Ներկայացվող չինական առակները հին են: Դրանցից շատերը շուրջ երկու հազար տարվա պատմություն ունեն և ներկայացնում են մարդկային լավագույն հատկանիշները՝ ազնվությունը, բարությունը, վեհանձնությունը և այլն՝ իրենց մեջ խտացնելով չին ժողովրդի իմաստնությունը, որն ուղղված է հասարակության բարոյականության պահպանմանը և դաստիարակությանը: Գիրքը նախատեսված է ընթերցողների ամենալայն շրջանակների համար:
Ընթերցարանը բաղկացած է երեք բաժնից՝ «Հեքիաթ», «Առակ», «Գրողների մասին»: Ծաղկաքաղ է արված հայկական ժողովրդական և այլ ժողովուրդների հեքիաթներից, ընդգրկված են նաև գրական մշակումներ և հեղինակային հեքիաթներ: Յուրաքանչյուր հեքիաթից և առակից հետո տրված է անհասկանալի բառերի բառարան: Առակների բաժնում ներառված են Եզոպոսի ժամանակներից մինչև այսօրվա առակագիրների գործերից: Աշակերտները հնարավորություն ունեն նկարազարդելու արտադասարանային ընթերցանության համար նախատեսված այս ստեղծագործությունները և կարծիք գրելու դրանց մասին, կարող են կարդացած նյութը պատմել իրենց դասընկերներին և նրանց հետ քննարկել, բանավիճել դրանց շուրջ և այլն: Երաշխավորել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը:
Սամվել Բիշարյանի բանաստեղծությունների այս ժողովածուն նախատեսված է ցածր ու միջին տարիքի դպրոցականների համար: Հեղինակը գրքի առաջին մասը ներկայացնում է հայերենով և անգլերենով: Գրքի երկրորդ մասը թարգմանված չէ: Դպրոցականներին լայն հնարավորություն է տրվում այն կատարել ինքնուրույն: Բանաստեղծություններն աչքի են ընկնում իրենց խոր բովանդակությամբ և ճկուն հումորով: Դրանք հարուստ են նոր բառերով և արտահայտություններով, որոնք օգնում են կրտսեր ընթերցողներին խորացնել իրենց անգլերենի իմացությունը: Գիրքը պատկերազարդ է և գրավիչ: