Անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ և դերասան, որ հաճախ համարվում է խոշորագույն անգլիալեզու գրողն ու աշխարհի լավագույն դրամատուրգը
(1564-1616)
Հաճախ կոչվում է Անգլիայի ժողովրդական բանաստեղծ և Էյվոնի երգիչ։ Նրա պահպանված ստեղծագործությունները, որոնց շարքում կան համահեղինակությամբ գրված մի քանի աշխատանքներ, ներառում են մոտավորապես 39 պիես, 154 սոնետ, երկու ծավալուն պոեմներ և մի քանի այլ բանաստեղծություններ, որոնց մի մասի հեղինակային պատկանելությունը հստակ չէ։ Շեքսպիրի պիեսները թարգմանվել են ժամանակակից բոլոր հիմնական լեզուներով և բեմադրվում են ավելի հաճախ, քան այլ դրամատուրգների ստեղծագործություններ: