Ամանորի նախաշեմին երեխաներն ուզում են իրենց ձեռքով տոնածառը զարդարել, բայց փոխարենն անընդհատ լսում են՝ կամաց, զգույշ, պինդ բռնիր, ձեռք մի տուր, վտանգավոր է, թող մայրիկը անի… տոնածառը խաղալիք չէ….

Առաջարկում ենք տոնածառ, որն իսկապես խաղալիք է:

Այլ Տոնածառը պատրաստված է անվտանգ ու բարձրորակ հումքով՝ 3մմ հաստությամբ ֆետր և նախատեսված է բազմակի օգտագործման համար:

Զարդարանքները ամրացվում են կպչուկով (velcro) և հնարավորություն են տալիս ձևավորել ինչպես և ինչքան ցանկանաք:

Ուրախ ու ցանկալի խաղալիք լինելուց բացի, ԱՅԼ ՏՈՆԱԾԱՌԸ նաև զարգացնող խաղ է.
3+ տարիքի երեխաները սովորում են ինքնուրույն աշխատանք անել՝ զարգացնելով երևակայությունն ու ստեղծագործելու ունակությունը:

Իսկ ամենափոքրերի համար անվտանգ ժամանցի միջոց է, որը խթանում է մանր մոտորիկան, աչքի-ձեռքի կոորդինացիան և գույների ընկալումը:

Եվ, վերջապես, ԱՅԼ տոնածառը գեղեցիկ ու ինքնատիպ ամանորյա զարդարանք է, որը կարող եք կիրառել տանը, խաղասենյակում, դասարանում և բոլոր այն վայրերում, որտեղ ուզում եք ամանորյա շունչը տարածել:

Ուշադրություն.

ֆետրե տոնածառի ծավալը փոքրացնելու նպատակով գործարանում այն ծալվում և փաթեթավորվում է: Տոպրակից հանելուց հետո կարող եք հակառակ կողմից գոլորշիով արդուկել:

Ներառում է՝

  • 1 տոնածառ
  • 27 զարդարանք, այդ թվում հայատառ «Շնորհավոր Նոր Տարի» գրությամբ զարդարանք:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Այլ տոնածառ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...