Կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում:
շուտով կհանդիպենք
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
| Տարիք | 3+ |
|---|---|
| Արտադրող | Հոլ |
| Մասնակիցների թիվ | 1+ |
| Լեզու | Հայերեն |
| Չափեր | 400x450 |
| Զանգվածը | 720 գ |
Թատրոնիկ «Պուկ Տիպուկը» ինտերակտիվ սեղանի թատրոն է, որը հնարավորություն է տալիս փոքրիկին դառնալ միաժամանակ ռեժիսոր, դերասան և հանդիսատես։ Թատրոնիկի միջոցով երեխան կարող է բեմադրել միանգամից երկու ուսուցողական ներկայացում՝ «Ամենալավ դեղը» և «Մայրիկի ժպիտը», որոնց հեղինակն է Պուկ Տիպուկ սիրված ֆիլմաշարի համապրոդյուսեր և սցենարիստ Անդրանիկ Իսահակյանը։
Ներկայացումները բեմադրելու համար անհրաժեշտ է սքանավորել տուփի վրա նշված QR կոդը կամ անցնել հղումով, միացնել ձայնագրությունը և հետևել հրահանգներին։ Ձայնային ուղեկցությունը, կերպարների բեմական խոսքը և Թիթիի աջակցությունը փոքրիկին տեղափոխում են Պուկ Տիպուկի հեքիաթային անտառ և օգնում հեշտությամբ կազմակերպել բեմադրությունը։
Սեղանի թատրոնը կոմպակտ բեմ է, որի վրա երեխան կարող է ոչ միայն խաղալ նախապես ձայնագրված ներկայացումները, այլ նաև ստեղծել սեփական պատմությունները, հորինել նոր սյուժեներ և կենդանացնել կերպարները՝ գործի դնելով երևակայությունը։
Թատրոնիկը բազմակողմանի զարգացման արդյունավետ միջոց է․
զարգացնում է խոսքի և լեզվական հմտությունները,
հարստացնում է բառապաշարը,
խթանում է տրամաբանական և ստեղծագործական մտածողությունը,
օգնում է արտահայտել մտքերն ու հույզերը կերպարների երկխոսության միջոցով։
Խաղի ընթացքում երեխաները սովորում են նաև՝
համագործակցել և կիսվել դերերով,
լսել և հարգել միմյանց կարծիքը,
զարգացնել սոցիալական հմտությունները, կարեկցանքն ու թիմային աշխատանքը,
կառուցողական ձևով լուծել փոքր կոնֆլիկտները։
Թատրոնիկ «Պուկ Տիպուկը» բացում է դռները դեպի երևակայական աշխարհ և ստեղծում է անվտանգ, ստեղծագործական միջավայր, որտեղ երեխան կարող է ազատ արտահայտվել և ինքնուրույն ստեղծել։
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.