1801 թվական. Լոնդոնի երիտասարդ բնակիչ պարոն Լոքվուդը միայնության որոնումներով բնակություն է հաստատել գավառական կալվածքում, որը կոչվում է Կեռնեխների ագարակատուն։ Նա որոշում է այցելել Մոլեգին հողմերի դարավանդից իր հարևան կալվածատիրոջը՝ պարոն Հիտքլիֆին։ Չնայած առաջին հանդիպման ժամանակ սառը ընդունելության արժանանալուն՝ Լոքվուդը որոշում է երկրորդ անգամ այցելել։ Մոլեգին հողմերի դարավանդի ճանապարհին եղանակը վատանում է, սկսում է ձյուն տեղալ։ Տանտերերն առանձնապես ցանկություն չցուցաբերեցին հյուրին ընդունելու, բայց Լոքվուդը, այնուամենայնիվ, մտնում է տուն։ Այստեղ նա ծանոթանում է Մոլեգին հողմերի դարավանդի այլ բնակիչների՝ Հիտքլիֆի հարսին՝ նրա որդու այրուն, և Հերթոն Էրնշոյին։ Բնակիչների միջև փոխհարաբերությունները չէին առանձնանում ջերմությամբ ինչպես միմյանց, այնպես էլ Լոքվուդի հանդեպ։ Այցելուն ցանկանում է հեռանալ, բայց ոչ ոք չցանկացավ ուղեկցել նրան այդ մութ ժամին, Լոքվուդը մնում է Հիտքլիֆի տանը գիշերելու։ Զիլլան՝ տան աշխատակցուհին, նրան ուղեկցում է ննջարան, որից վաղուց ոչ ոք չի օգտվում։ Այստեղ Լոքվուդը գտնում է Քեթրին Էրնշոյի օրագիրը, ով պատմում է երկու երեխաների պատմություն՝ հենց Քեթրինի և Հիտկլիֆի մասին։ Առավոտյան Լոքվուդը վերադարձավ Կեռնեխների ագարակատուն։ Լոքվուդը հիվանդանում է։ Հիվանդության ժամանակ լինելով հարկադրված անգործության մեջ՝ պարոն Լոքվուդը խնդրում է Էլեն Դինին պատմել Մոլեգին հողմերի դարավանդի բնակիչների մասին։ Էլենը պատմեց Հիտքլիֆի ողբերգական պատմությունը։

Բրոնթե նշանավոր քույրերից միջնեկը՝ Էմիլի Բրոնթեն (1818–1848), պատկերում է 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի անգլիական գավառի կյանքը։ Նրա «Մոլեգին հողմերի դարավանդը» (1847) միակ վեպի գլխավոր հերոսի բովանդակալից ու խոր ներաշխարհը խեղված է սոցիալական անարդարությամբ։ Նա համակված է խոր ատելությամբ շրջապատող հասարակության հանդեպ։ Վրեժխնդրության զենքը դարձնելով փողի իշխանությունը՝ նա դաժանորեն պատժում է իր թշնամիներին։

Goodreads

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Մոլեգին հողմերի դարավանդը | Էմիլի Բրոնթե”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...