Ձեռնարկը ներկայացման ամբողջական սցենար է՝ երաժշտական ձևավորմամբ, որն իր մեջ ներառում է կերպարների դիմակները, երգերի նոտաները, երգերով և նվագակցություններով ձայնասկավառակ, կրծքանշաններ: Նախատեսված է ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: «Երաժշտական ներկայացում 4»-ը կօգնի երեխաներին բարձրաձայնել սեփական խնդիրների մասին, ինքնարտահայտվել, իսկ մեծահասակներին և ծնողներին՝ վերանայել վերաբերմունքը երեխաների հանդեպ, ջերմ ու կայուն փոխհարաբերություններ ստեղծել նրանց հետ: Հաշվի առնելով երեխաների տարիքը և հետաքրքրությունները՝ մանկավարժը կարող է կրճատել կամ ավելացնել նյութը, ընտրել դեկորացիաներ, հագուստներ, դիմակներ և զարդարել դահլիճը: Երաշխավորվել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը:
Ձեռնարկը ներկայացման ամբողջական սցենար է՝ երաժշտական ձևավորմամբ, որն իր մեջ ներառում է կերպարների դիմակները, երգերի նոտաները, երգերով և նվագակցություններով ձայնասկավառակ, կրծքանշաններ: Նախատեսված է ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: «Երաժշտական ներկայացում 3»-ը կծանոթացնի երեխաներին շրջապատող աշխարհին, տարրական գիտելիքներ կտա մարդու և շրջակա միջավայրի փոխազդեցության մասին, կծանոթացնի բույսերի նշանակությանը բնության մեջ ու մարդու կյանքում, կսովորեցնի խնամել ու սիրել բույսերը: Հաշվի առնելով երեխաների տարիքը և հետաքրքրությունները՝ մանկավարժը կարող է կրճատել կամ ավելացնել նյութը, ընտրել դեկորացիաներ, հագուստներ, դիմակներ և զարդարել դահլիճը:
Ձեռնարկը ներկայացման ամբողջական սցենար է՝ երաժշտական ձևավորմամբ, որն իր մեջ ներառում է կերպարների դիմակները, երգերի նոտաները, երգերով և նվագակցություններով ձայնասկավառակ, կրծքանշաններ: Նախատեսված է ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: «Երաժշտական ներկայացում 2»-ը կծանոթացնի երեխաներին զգացմունքների աշխարհի հետ, կօգնի գիտելիքներ փոխանցել դրանց մասին: Հաշվի առնելով երեխաների տարիքը և հետաքրքրությունները՝ մանկավարժը կարող է կրճատել կամ ավելացնել նյութը, ընտրել դեկորացիաներ, հագուստներ, դիմակներ և զարդարել դահլիճը:
Ձեռնարկը ներկայացման ամբողջական սցենար է` երաժշտական ձևավորմամբ, որն իր մեջ ներառում է կերպարների դիմակները, երգերի նոտաները, երգերով և նվագակցություններով ձայնասկավառակ, կրծքանշաններ: Նախատեսված է ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: «Երաժշտական ներկայացում 1»-ը ունի բնապահպանական ուղղվածություն: Ձեռնարկը կօգնի մանկավարժներին կենդանիների մասին որոշակի գիտելիքներ հաղորդել երեխաներին, ճանաչել շրջակա աշխարհը, ձևավորել ճիշտ վարքագիծ, ներդաշնակ ապրել բնության հետ: Հաշվի առնելով երեխաների տարիքը և հետաքրքրությունները՝ մանկավարժը կարող է կրճատել կամ ավելացնել նյութը, ընտրել դեկորացիաներ, հագուստներ, դիմակներ և զարդարել դահլիճը:
Երգի դերն ու նշանակությունը մեծ են դպրոցականների ուսուցման և դաստիարակության՝ հատկապես օտար լեզվի դասավանդման գործում. այն նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը: Անգլերեն լեզվի ուսուցիչները այս ժողովածուում կգտնեն լայն տարածում գտած անգլիական, ամերիկյան և մի քանի հայկական ու ռուսական երգերի թարգմանությունը: Երգարանն ընդգրկում է հիսուն չորս երգ, որոնք դասավորված են ինչպես բովանդակության, այնպես էլ երաժշտական աստիճանական բարդացման սկզբունքով: Ցածր դասարանների երգերը նաև խաղեր են, որով երեխաները կատարում են այն, ինչ երգում են. ծափ են տալիս, դոփում են, մատը դնում դեմքի և մարմնի զանազան մասերի վրա՝ կրկնելով բառերը: Երգերը ընտրված են նաև ըստ տոների` Սբ, Ծննդյան, Ամանորի, մայրիկների: Ընդգրկված են երգեր հայտնի...
Մանկությունը երգ է, բնության պես պարզ ու շիտակ: Մանկությունը բնության պես կարիք ունի խնամքի ու հոգատարության: Մանուկներն իրենց անաղարտ սրտով կարողանում են զգալ և գնահատել բարի ու սիրող հոգու ջերմությունը: Իմ երգը այդ սիրո ու ջերմության արտահայտությունն է: Երգերում անձրևի կաթոցն է, աշնանային պարող տերևների վալսը, գարնան ծաղկունքը, մանկական սրտի թրթիռն ու ծաղիկների պարը: Իսկ խստաշունչ ձմեռը դառնում է հեքիաթ ու նվիրվում մանուկներին: Երգերի այս ժողովածուն նվիրում եմ իմ սիրելի մանուկներին: Թող նրանք ապրեն անհոգ ու երջանիկ: Թող արևը նրանց համար միշտ շողա պայծառ, ապրեն ուրախության և տոնական գունեղ հրավառությունների ներքո, վայելեն իրենց մայրիկների անսահման սերն ու հոգատարությունը, սիրեն հայրենիքը,...
Ժողովածուն նախատեսված է նախադպրոցական և տարրական դասարանների երեխաների համար: Երգարանում ընդգրկված երգերը՝ որպես օժանդակ նյութ, կհետաքրքրեն մասնագետներին՝ մանկապարտեզների և դպրոցների երաժշտության ուսուցիչներին: Երգերը նվիրված են բնությանը, կենդանիներին, հայրենիքին, երեխայի առօրյային և երազանքներին, խաղերին: Ամեն մի երգ որոշակի միտք, հույզ, գաղափար է ամփոփում իր մեջ՝ սիրել ծնողներին, ընկերներին, իր գյուղն ու քաղաքը, սիրել գեղեցիկը՝ արևը, երկինքը, ծառ ու ծաղիկ, կենդանիներին, աշխատանքը և այլն: Դրանք ուսանելի են, կնպաստեն ունկնդրի և կատարողի գեղագիտական ճաշակի և կատարողական ունակությունների զարգացմանը:
Տունը, ուր երգարաններ չկան, նման է հոգուց զուրկ մարմնի … Երգարանն ընդգրկում է ժողովրդի կողմից սիրված 365 երգ՝ խոսքերի և մեղեդիների ճշգրիտ շարադրանքով ու դրանք ուղղորդող նվագակցությամբ: Այն բծախնդիր ու սիրով կատարված աշխատանքի արդյունք է և ներառում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝ խմբված ըստ բնույթի, ժանրի, թեմատիկ նյութի, հեղինակի և այլն: Համոզված ենք, որ «Ազգային երգարան» ժողովածուն հայոց լավագույն երգերն ամփոփող «անխորտակ նավ է», որը, թափառելով ժամանակի ալիքների վրայով, իր «թանկարժեք բեռը» հոգատարությամբ փոխանցելու է սերնդից սերունդ: Սիրելի՛ երգասեր, վստահ ենք, որ երգարանը կբացես ակնկալելով և կփակես հարստացած… Սամվել Հարոյան
Մանկապատանեկան երաժշտական ներկայացում (Ֆոլկ-օպերա) Ըստ Հովհաննես Թումանյանի համանուն բալլադի Երգահան, մանկական երգչախմբերի ղեկավար Ջուլիետա Ավագյանի երաժշտական ստեղծագործությունները լավ ծանոթ են երաժշտասեր փոքրիկներին և մեծահասակներին: Հեղինակին հատկապես ճանաչում են բերել նրա մանկական երգերը, որոնց մեծ մասը տեղ է գտել դպրոցական դասագրքերում: Ջ. Ավագյանի և Է. Ավագյանի «Մի կաթիլ մեղրը» երաժշտական ներկայացումը հագեցած է հայկական ազգային երաժշտության շնչով, գեղեցիկ մեղեդիներով, ժողովրդական պարային ռիթմերով:Այս ստեղծագործությունը հայ երաժշտության իսկական տոն կդառնա դպրոցականների համար և մեծապես կնպաստի նրանց հայեցի դաստիարակությանը: Գրքին կցված է ներկայացման ձայնագրության խտասալիկը (CD):
«Մանկության մոլորակ – 2» մանկական երգերի երկրորդ ժողովածուն նույնպես ընդգրկում է բարձր դաստիարակչական նշանակություն ունեցող երգեր: Ժողովածուն կազմելիս հաշվի է առնվել երեխաների տարիքային առանձնահատկությունները և նրանց ձայնական ապարատի հնարավորությունները: Այս ժողովածուն նույնպես ուսումնաօժանդակ ձեռնարկ է՝ նախադպրոցական տարիքի երեխաների և տարրական դասարանների աշակերտների համար և կրկին կից ներկայացվում է գրքում զետեղված երգերի ձայնասկավառակը:
Երգարանը ուսումնաօժանդակ ձեռնարկ է նախադպրոցական տարիքի երեխաների և տարրական դասարանների աշակերտների համար: Երգերը գրելիս հեղինակը հաշվի է առել երեխաների տարիքային առանձնահատկություններն ու հետաքրքրասիրությունները` բնություն, կենդանիներ, ընկերություն, երազանքներ, մայրիկ, տատիկ-պապիկ, հայրենիք: Երգարանին կից ձայնասկավառակի երգերը կատարողները «Օկտավա» վոկալ-էստրադային անսամբլի (գեղարվեստական ղեկավար` Սոնա Վարդանյան) սաներն են:
Հայերենի այբուբենը ներկայացվում է հետաքրքրաշարժ հավելվածով, որն ունի ուսուցողական հնարավորություններ: Այն հասցեագրված է ինչպես նախադպրոցական տարիքի, այնպես էլ կրտսեր դպրոցի երեխաների համար: Այբուբենի մատուցման այս տարբերակը կարող է ծառայել որպես ուսումնաօժանդակ նյութ գրաճանաչության ուսուցման փուլում: Հավելվածը նպատակ ունի երեխային ներկայացնելու հայերենի հնչյունների և տառերի աշխարհը՝ միաժամանակ նպաստելով նրա բառապաշարի հարստացմանը, տրամաբանական կարողությունների զարգացմանը, ճանաչողական գիտելիքների ձեռքբերմանն ու գեղագիտական դաստիարակությանը: Հավելվածում ընդգրկված են՝ • հանելուկներ • հայ հայտնի մանկագիրների բանաստեղծություններ • մանկական երգեր • տառերի գրության ուսուցման ձևեր • բառակազմական խաղ
Հայերենի այբուբենը ներկայացվում է հետաքրքրաշարժ հավելվածով, որն ունի ուսուցողական հնարավորություններ: Այն հասցեագրված է ինչպես նախադպրոցական տարիքի, այնպես էլ կրտսեր դպրոցի երեխաների համար: Այբուբենի մատուցման այս տարբերակը կարող է ծառայել որպես ուսումնաօժանդակ նյութ գրաճանաչության ուսուցման փուլում: Հավելվածը նպատակ ունի երեխային ներկայացնելու հայերենի հնչյունների և տառերի աշխարհը՝ միաժամանակ նպաստելով նրա բառապաշարի հարստացմանը, տրամաբանական կարողությունների զարգացմանը, ճանաչողական գիտելիքների ձեռքբերմանն ու գեղագիտական դաստիարակությանը: Հավելվածում ընդգրկված են՝ • հանելուկներ • հայ հայտնի մանկագիրների բանաստեղծություններ • մանկական երգեր • տառերի գրության ուսուցման ձևեր • բառակազմական խաղ
Գագիկ Բունիաթյանի «Հայոց այբուբենի թագադրումը» պոեմը մի յուրօրինակ ձոն է մեր ոսկեղենիկ այբուբենին, գովերգ՝ նրա յուրաքանչյուր տառին: Կից ձայնասկավառակում բանաստեղծությունները կարդում են Սարգիս Նաջարյանը և Արշալույս Սարգսյանը՝ հայկական ժողովրդական երաժշտության ուղեկցությամբ: Հայոց արքան որոշում է թագադրել այբուբենի տառերից ամենարժանավորին, բայց դժվարանում է կողմնորոշվել՝ թե ում: Պայքար է ծավալվում և յուրաքանչյուր տառ ներկայանում է յուրովի՝ ընդգծելով իր ուրույն տեղը հայոց քաղցրահնչյուն այբուբենում: Գեղեցիկ ավարտ ունի պոեմը. հայոց թագավորն ու թագուհին որոշում են թագադրել բոլոր տառերին, քանի որ բոլորն էլ արժանի են բաղձալի թագը կրելու: Եվ ինչպես բարի հեքիաթներում է լինում՝ նրանք յոթ օր, յոթ գիշեր քեֆ են անում և ուրախանում:
«Իմ երգը» ժողովածուն նախատեսված է նախադպրոցական հաստատությունների և կրտսեր դպրոցի երեխաների համար: Այն որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ կարող է օգտակար լինել երաժշտության ուսուցիչների, դաստիարակների, ինչպես նաև ծնողների և մանկական երգով հետաքրքրված անձանց համար:
Հավաքածուի մեջ ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ամենասիրված հեքիաթները և ձայնասկավառակ` Աիդա Ասատուրյանի ընթերցմամբ: Տասնվեց հեքիաթները ներկայացված են առանձին պատկերազարդ գրքույկներով, որոնցից տասը պարունակում են նաև ներկելու համար նախատեսված ներդիրներ: Այս ամենը զետեղված է գեղեցիկ և կոմպակտ տուփի մեջ: Սա հիանալի նվեր է յուրաքանչյուր երեխայի համար:
Հավաքածուի մեջ ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ամենասիրված հեքիաթները և ձայնասկավառակ` Աիդա Ասատուրյանի ընթերցմամբ: Տասնվեց հեքիաթները ներկայացված են առանձին պատկերազարդ գրքույկներով, որոնցից տասը պարունակում են նաև ներկելու համար նախատեսված ներդիրներ: Այս ամենը զետեղված է գեղեցիկ և կոմպակտ տուփի մեջ: Սա հիանալի նվեր է յուրաքանչյուր երեխայի համար:
Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն և այդ հեքիաթների մուլտֆիլմերի տեսասկավառակը (DVD): Ժողովածուն նկարազարդ է, ուրախ և գունեղ կերպարներով: Հ.Թումանյանի վերահրատարակված հեքիաթների ժողովածուն ունի մեկ հետաքրքրական նորույթ` փոքրիկ ու գեղեցիկ գրպանիկում տեղադրված է յուրաքանչյուր հեքիաթի մոտիվով նկարահանված մուլտֆիլմը ներառող տեսասկավառակը:
Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն և այդ հեքիաթների մուլտֆիլմերի տեսասկավառակը (DVD): Ժողովածուն նկարազարդ է, ուրախ և գունեղ կերպարներով: Հ.Թումանյանի վերահրատարակված հեքիաթների ժողովածուն ունի մեկ հետաքրքրական նորույթ` փոքրիկ ու գեղեցիկ գրպանիկում տեղադրված է յուրաքանչյուր հեքիաթի մոտիվով նկարահանված մուլտֆիլմը ներառող տեսասկավառակը:
Ձեռնարկում զետեղված են մայրենիի դասընթացի «Գրական ունկնդրում և խոսք» բաղադրիչով նախատեսված նյութեր հանրակրթական դպրոցի 1-ին դասարանի համար: Ձեռնարկը ինտերակտիվ է. նյութերը հնարավոր է ունկնդրել հեռախոսի կամ գրասալիկի (պլանշետ) միջոցով: Կազմի վրա տեղադրված նկար-հղումներով հեռախոսի կամ գրասալիկի օգնությամբ կարելի է դիտել Հովհ. Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերից: Գրքում տեղ գտած հեքիաթները, մանկական պատմվածքներն ու բանաստեղծությունները հետաքրքիր ու բովանդակալից կդարձնեն գրաճանաչության ողջ ընթացքը, ինչպես նաև կլրացնեն կարդալու և հաղորդակցվելու կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները: Իսկ ինչպե՞ս պետք է աշխատել ձեռնարկով: Ակտիվ ունկնդրելով ու քննարկելով, խորհելով ու խոսելով, երգելով ու բեմադրելով, ներկելով ու նկարելով, կարդալով ու ստեղծագործելով, անգիր սովորելով…
Սիրով ներկայացնում ենք սիրված մանկագիր Խաչիկ Հրաչյանի «Քեզ համար» մանկական ուրախ ընտրանին` հեղինակի թոռնուհու՝ Մարան Հրաչյանի նկարազարդումներով: «… Երբ կբացես այս գիրքը և կկարդաս, քեզ կթվա, թե դու անվերջանալի մի հրաշքի շնորհիվ տեղափոխվել ես մեկ այլ՝ զարմանահրաշ և կախարդական աշխարհ: Էջ առ էջ, բանաստեղծությունից բանաստեղծություն, պատմվածքից պատմվածք քեզ կհանդիպեն հետաքրքիր ու արտասովոր մարդիկ, ովքեր գլխավորապես քո հասակակիցներն են, բույսեր և կենդանիներ, ովքեր խոսում և զրուցում են միմյանց և ընթերցողի հետ: Քեզ դեպի այդ զարմանահրաշ եզերքը կուղեկցի մի բարի պապիկ, ում անունը Խաչիկ Հրաչյան է»: