Сборник рассказов известного американского писателя, автора бестселлеров, таких как «Шибуми», включает опубликованные в разные годы в Плейбое, Нью-Йоркере и пр. произведения, отличающиеся разнообразием стилистических решений и находок, которые представляются на суд русскоязычного читателя. Рассказы охватывают разные исторические эпохи и широкую географию, предоставляя возможность оценить весь спектр неоспоримого таланта Треваньяна.
«Դաշնակահարուհին» վեպով Էլֆրիդե Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է: Goodreads
13-летие Ваагна ознаменовалось чередой происшествий, едва не приведших к катастрофе. Если раньше канун праздника был самым волнительным и интригующим моментом, то на этот раз мальчику совсем не хотелось думать о завтрашнем дне. Еще с вечера он был расстроен и зол: его родители, полностью поглощенные своей работой, были в отъезде, девушка его мечты не обращала на него никакого внимания, а из-за конфликта со старшеклассниками он оказался в крайне неприятной ситуации. Однако Ваагну суждено было именно в свой день рождения нечаянно оживить полумифическое существо, которое сначала повергнет его в ужас, затем станет другом. Но, как выяснится позже, вишапы не очень дружелюбно настроены...
Քո սենյակում է՞լ է բոբո բուն դրել: Չլինի՞ չաղ է, միաչքանի ու սուր- սուր ճանկավոր: Ուրեմն հաստատ ԲՌԻ տեսակից է: Չվախենա՛ս. փողային նվագախումբը դրանց ահուսարսափն է: Քայլերգ լսեց թե չէ, պու՛կ կփախչի: Բայց մեկ էլ տեսար՝ ԲՌԻ չլինի, այլ սրատամ, կամ ՓՌՉՈՏ, կամ մի ուրիշ տեսակի… Սրանց դեմ էլ ճար կա. Օտտո Մորեխը հաստատ կգտնի: Goodreads
Անտառում առոք- փառոք մի ոզնի էր ապրում: Մի օր հանկարծ սաստիկ ցանկություն է ունենում, որ իրեն գրկեն: Օրինակ՝ փիղը, կամ գոնե արջը: Բայց ոզնուն գրկել կլինի՞: Ո՞վ է գլխից ձեռք քաշել: Խե՜ղճ ոզնի: Վշտից լոլիկի պես փռվում է գետնին: Բախտի բերմամբ, թե պատահմամբ, նույն անտառում Փայփ- աղվես անունով մեկնէապրում: Տեսնենք՝ մի ելք կգտնի՞… Goodreads
Ընտրանին ներառում է Այրարատից, Լոռուց, Արցախից, Վան- Վասպուրականից, Մուշ- Բուլանըխից, Մուսա լեռից, Գեղարքունիքից և հայոց այլ ազգագավառներից գրառված հեքիաթներ, որոնցում դրվատվում են աստվածապաշտությունը, մարդասիրությունը, հյուրասիրությունը, ժուժկալությունը, ծնողասիրությունն ու եղբայրասիրությունը, և պախարակվում են արծաթասիրությունը, նախանձը, ագահությունը, գողությունը, մեծամտությունը, ծուլությունը:
Այս պատմությունը յոթնամյա Դավիթ Խաչմանուկյանն է գրել: Հեքիաթը համարյա խմբագրված չէ, միայն մեկ- երկու տեղ բացթողած տառեր են ավելացված և «ա»-ից ու «ո»-ից հետո գրվող «յ» տառը. այս կանոնը դպրոցում դեռ չեն անցել: Հեքիաթի նկարազարդումները հեղինակն ինքն է արել: Բարի ընթերցում:
Հերթական սովորական երեկոն էր: Սառան ու Նիքը մտածում էին, թե օրն ի՜նչ ձանձրալի էր անցել: Ախր ոչ մ ի բան չէին արել… Դե չէ… Նիքն, իհարկե, գլխիվայր էր կանգնել, լողալու էր գնացել, մի քիչ նստել՝ հանգստացել էր… Սառան էլ սիրուն թիթեռնիկ էր տեսել ու սահարանով սահել: Բայց երեխաները զարմանալի, կախարդական երևակայություն ունեն… Մի անուշիկ, զվարթ գիրք, որ բորբոքում է երևակայության կայծիկներն ու ջնջում իրականության և երազանքների սահմանները: Goodreads
XX դարի ֆրանսիացի ամենաինքնատիպ բանաստեղծներից մեկի` Անրի Միշոյի «Ներքին հեռու» ժողովածուն յուրօրինակ մի նավարկություն է ներաշխարհի չքարտեզագրվող նեղուցներով, որտեղ հեռուն ներքին է, ներքինը՝ հեռու և անորսալի՝ լցված «ես»-ի՝ տարբեր «աշխարհամասերից» և խորքերից հնչող ձայների տպավորիչ մի բազմաձայնությամբ: «Ես»-ի այս երգեցիկ տարրալուծումը դառնում է Միշոյի քնարականության գլխավոր աղբյուրը ինչպես այս, այդպես էլ հետագա տարիներին գրված երկերում՝ հանգելով քնարականի նոր որակի: Ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 1938 թվականին: Goodreads
Հաջիմեն հաջողակ գործարար է, երկու բարի տեր, ունի սիրելի կին և երեխաներ։ Երջանկության համար կարծես ուրիշ ոչինչ հարկավոր չէ։ Բայց նրա կյանքում հայտնվում է Շիմամոտոն՝ պատանեկության տարիների առաջին սերը, որն այդպես էլ չի մոռացվել։ Խախտվում է իրականության և պատրանքի սահմանը։ 1992-ին լույս տեսած այս վեպը սիրո մասին է, կրքի, կյանքը գլխիվայր շրջող ճիշտ և սխալ որոշումների, կորցրած ու բաց չթողած հնարավորությունների մասին, և այս ամենը՝ շաղախված առեղծվածով ու Մուրակամիի երաժշտական նուրբ ճաշակով։ Goodreads
Ժամանակակից ամերիկացի գրող Միչ Էլբոմի «Օտարը փրկանավակում» վեպը լույս է տեսել 2021 թվին և արդեն հասցրել է թարգմանվել 42 լեզվով: Կլանիչ, լարված, սրընթաց զարգացող սյուժեով թրիլերը միաժամանակ ստիպում է խորհել ու կասկածի տակ դնել մեր ամենախոր համոզմունքներն ու հավատը: Այն կորստի կամ վտանգի պահին հույսն ու հավատը չկորցնելու դաս է: Շքեղ «Գալաքսի» զբոսանավի պայթյունից փրկված տասն ուղևորները փոքրիկ փրկանավակով քշվում են օվկիանոսի ալիքներից: Կփրկվե՞ն արդյոք, թե ոչ՝ պարզ կդառնա միայն վերջին էջերից: Goodreads
Բարի վերադարձ, Բեյվյու: Ավագ դպրոցի աշակերտ Սայմոնի մահից հետո քաղաքամերձ ավանը փորձում է անցնել բնականոն կյանքի: Սակայն մղձավանջն անսպասելիորեն վերադառնում է նորովի: Անհայտ մեկն ավագ դպրոցի աշակերտներին ներքաշում է «Ճշմարտություն կամ մարտահրավեր» առցանց խաղ: Ժամերի ընթացքում հաջորդ զոհը պետք է պատասխանի՝ ինչ է ընտրում. ճշմարտությո՞ւնը, որի դեպքում ավագ դպրոցի բոլոր սովորողներն իմանում են խաղացողի ամենամութ և ամոթալի գաղտնիքը, թե՞ փորձությունը, որի դեպքում խաղացողը պետք է կատարի չափազանց վտանգավոր առաջադրանքը: «Մեզնից մեկը ստում է» թրիլլերի շարունակությունում հերոսները պետք է պարզեն՝ իրենց մեջ ով է հաջորդ զոհը: Goodreads
Այն, ինչ անում է մարդը մի քանի ժամում կամ օրում, որոշ դեպքերում նաև ամբողջ կյանքում, նեյրոցանցը կարող է անել մի քանի րոպեում, նույնիսկ վայրկյանում: Արհեստական բանականությունը թափանցում է մեր կյանքի բոլոր բնագավառներ՝ տրանսպորտ, արդյունաբերություն, բժշկություն, առևտուր, ֆինանսներ, կրթություն, իրավագիտություն: Մարդկային քաղաքակրթությունը փոխակերպումների և պատմականզարգացման որակական նոր դարաշրջանում է՝ արդյունաբերական 4-րդ հեղափոխության: Արհեստական բանականությունը բովանդակապես վերափոխում է մարդկանց կենսակերպն ու աշխարհընկալումը, վերաձևում աշխատաշուկան:Գիտնականները հուսով են, որ արհեստական բանականության շնորհիվ մենք կկարողանանք լուծել գլոբալ խնդիրները՝ գտնել մահաբեր հիվանդությունների բուժումը, հաղթահարել սովիև կրթության ցածր մակարդակը որոշ տարածաշրջաններում, ուսումնասիրել օվկիանոսներն ու տիեզերքը: Բայց գեներատիվ նեյրոցանցի օգտագործումը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ, քանի որդրա...
Խորհրդային տարիներին սպորտային ակումբները գործում էին պետական գերատեսչությունների հովանավորությամբ: Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբը պատկանում էր Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին, որը 1920-1930-ականներին ղեկավարում էր Լավրենտի Բերիան։ Թիմի սպորտային վերելքն ու ֆուտբոլիստների անձնական ողբերգությունները կապված էին հենց այդ հանգամանքի հետ․ ավելին, դրանք միահյուսված էին։ Խաղադաշտից դուրսորոշ ֆուտբոլիստներ եղել են Ներքին գործերի կոմիտեի քննիչներ, մյուսները՝ զանգվածային ճնշումների զոհ։ Այդքանով հանդերձ չեկիստական ակումբը դառնում է Վրաստանի ազգային հպարտության խորհրդանիշ և 1981-ին նվաճում ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթը՝ մեկը մյուսի հետևից հաղթելով եվրոպական գրանդ ակումբներին։ Խորհրդայինթիմի համար արտասովոր հաջողություն էր: Այս գիրքն ուսումնասիրում է վրացական ֆուտբոլային ակումբի բացառիկ պատմությունը և փորձում պատասխանել այն հարցին, թե ինչու...
Այս խոհարարական գրքի շնորհիվ կբացահայտեք հայկական խոհանոցը, մի ընտանիքի օրինակով կհետևեք Գավառի ընտանեկան բազում ավանդույթների և պատմությունների։ Ներկայացված յուրաքանչյուր բաղադրատոմս՝ «Քյավառի» փախլավայից մինչև անուշահամ «Մատնաքաշ», կարծես փոխանցում է յուրաքանչյուրիս հոգեհարազատ հուշեր և մեր տատիկների խոհանոցային բույրերը։ Ամեն մի բաղադրատոմսի նախաբանում կգտնեք հեղինակի մանկության դրվագների վերհուշը, կզգաք հիասքանչ համերը, կծանոթանաք հայկական սրտաբաց հյուրասիրության նորմերին ու խոհանոցային ավանդույթներին։
Սիմենոնի գլուխգործոցներից մեկը… Հետաքննության ուժը ոչ թե ոստիկանական հարցաքննության, այլ հոգեվերլուծության մեջ է: Ադամ Գոպնիկ THE NEW YORKER Վեպի գործողությունը տեղի է ունենում Փարիզում, երբ պատահաբար Սեն գետի Սեն-Մարտեն ջրանցքից հանում են տղամարդու անդամահատված թև, այնուհետև մարմնի մնացած մասերը՝ առանց գլխի: Հետաքննության ընթացքում կոմիսար Մեգրեի և սրճարանի տիրուհու միջև առաջացած լուռ ու փոխադարձ հոգեկան գաղտնի կապը չի խոչընդոտում բացահայտելու իրականությունը: Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ...
Էմիլ Զոլան այս ստեղծագործությամբ ներկայացնում է իր ժամանակի աշխատավոր խավի սովորությունները, բարքերը՝ մասնավորապես վեր հանելով ակամա ստեղծված նրա արատները, բարոյական և ֆիզիկական տգեղ երևույթները։ Այս ամենով հանդերձ՝ Զոլան իր ընթերցողին սիրել է տալիս գլխավոր հերոսուհուն՝ Ժերվեզին, ատելությամբ լցնում է Լանթիեի և Վիրժինիի հանդեպ։ Հերոսների հոգեբանությունն այնքան նրբորեն է վեր հանում, որ ամենևին չի զգացվում, թե հեղինակը մտադրություն ունի բարոյախոսության դասեր տալու։ Վեպը՝ թերթոնների տեսքով, նախ լույս է տեսել լրագրերում և մեծ աղմուկ բարձրացրել թե՛ իշխանության, թե՛ քննադատների միջավայրում, քանի որ ուղղված էր Նապոլեոն III-ի երկրորդ հանրապետության դեմ, որ կեղեքում և շահագործում էր աշխատավորին։ Goodreads
Խորհրդավոր մի սպանություն՝ լի այնքան տարօրինակ դրվագներով, որ թվում է, թե շատ ծանր հետաքննություն է սպասվում: Լուսիններ, կիսալուսիններ, ժամացույցներով լի մի սենյակ, գետնին փռված անշունչ մարմին, կույր տանտիրուհի և մի երիտասարդ սղագրուհի, որ ակամայից հայտնվում է խճճված պատմության կիզակետում: Մինչդեռ Էրքյուլ Պուարոն պնդում է, որ իրականում ամեն ինչ շատ պարզ է. ընդամենը մարդկանց հետ զրուցել է պետք, քանի որ սովորական խոսակցության ընթացքում են բացահայտվում էական մանրուքները: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային...
Հազարավոր մարդկանց համար «Տունը, որտեղ…» գեղարվեստական եռապատումը յուրօրինակ գաղտնագիր-բանալի է դարձել. գրքի կերպարներում ընթերցողները ճանաչում են բազմաթիվ ծանոթ բնավորություններ արդեն իրական կյանքից: Հատկանշական են ռուս գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչի խոսքերը Մարիամ Պետրոսյանի ստեղծագործության մասին. «Ես նախանձում եմ նրանց, ովքեր հիմա «Տուն»-ը առաջին անգամ են իրենց ձեռքն առել: Նե՛րս մտեք, տեղավորվե՛ք: Չգնա՛ք փասիանների մոտ և աշխատե՛ք չմոլորվել Անտառում: Սուրճն ու մյուս ընպելիքները կգտնեք երկրորդ հարկում: Հավատացե՛ք՝ դուք այստեղ երկար կմնաք: Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ…» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009-ին: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում են փակ հասարակությունը, նրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի հարմարվելու նրբերանգները:...
«Մանկական գանձարանը» ամփոփում է Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի բանաստեղծություններից մինչև ժամանակակից մանկագիրների լավագույն ստեղծագործությունները: Ժողովածուն ընթերցանության օժանդակ ձեռնարկ է ոչ միայն մանուկների, պատանիների, այլև մանկապարտեզի դաստիարակների, մանկավարժների, ուսումնական հաստատություններում մանկական գրականություն դասավանդողների, նաև ծնողների, ընթերցողների ամենալայն շրջանակների համար: Հեղինակները ներկայացված են ժամանակագրական կարգով՝ հիմք ընդունելով ծննդյան տարեթվերը:
«Пусть всегда будет солнце» – это прекрасный сборник армянской поэзии для детей от шести до девяти лет. Книга приглашает юных читателей в увлекательное путешествие по страницам стихотворений, наполненных светом, добротой и любовью. Сборник состоит из нескольких тематических разделов, каждый из которых откроет для ребенка новые грани окружающего мира и поможет лучше понять себя и других. Юные читатели смогут познакомиться с творчеством таких выдающихся армянских поэтов, как Ованес Туманян, Аветик Исаакян, Егише Чаренц и многих других. Стихотворения, переведенные на русский язык и вошедшие в сборник, отличаются яркими образами, запоминающимся ритмом и добрым юмором. Эта книга станет прекрасным подарком для детей и...
Ռուս գրականության դասական Նիկոլայ Լեսկովը ունեցել է աղմկահարույց սկանդալներով ուղեկցվող ծայրաստիճան բարդ գրական գործունեություն, որը հանգեցրել է բոյկոտների և արտաքսումների։ Օգտագործելով հիմնականում փոքր արձակի ձևերը՝ Նիկոլայ Լեսկովը տվել է ռուսական հասարակության համապարփակ պատկեր։ Նրա մի շարք աշխատանքներ տևական ժամանակ արգելվել են Ռուս ուղղափառ եկեղեցու և նրա գործիչների հանդեպ երգիծական վերաբերմունքի պատճառով։ Տվյալ ժողովածուում ընդգրկված են նրա առավել հայտնի ստեղծագործությունները։
1863-ին Ֆյոդոր Դոստոևսկին այցելում է Բադեն-Բադեն։ Այնտեղ մի քանի օրվա ընթացքում տանուլ է տալիս իր ունեցած ողջ գումարը, բացի այդ սիրուհու՝ Պոլինա Սուսլովայի կանխիկ գումարը։ Խաղից ստացված տպավորությունները օգտագործել է վեպը գրելուց։ Վեպը գրելու ընթացքում Դոստոևսկին մտերմացել է իր սղագրուհու՝ Աննա Սնիտկինայի հետ և հետագայում ամուսնացել։ Ամուսնանալուց հետո նորապսակները ուղևորվել են շրջագայության Եվրոպայով, մեծ մասամբ Բադեն-Բադեն։ Այնտեղ Դոստոևսկին կրկին խաղում և պարտվում է։ Դրանից հետո նա երդվում է այլևս չխաղալ և պահում է երդումը՝ չխաղալով կյանքի վերջին 10 տարիներին։ «Խաղամոլ» վեպը գրվել է «Ոճիր և պատիժ» վեպին զուգահեռ։
Պատմությունը հաճախ լավ դասեր է տալիս, սակայն պատմությունը հաճախ նաև ցավալիորեն կրկնվելու հատկություն ունի։ Տարածաշրջանում խնդիրները գրեթե չեն փոխվել։ Հավակնոտները գրեթե նույնն են։ Գրքի վերջաբանում Րաֆֆին, թեև թվում է` անուղղակի, ցույց է տալիս, թե որտեղ են մեր ձախողումները։ Պատմության հեղինակը հստակ աշխարհաքաղաքական դիրքորոշում ցույց չի տալիս, թեպետ ապրում էր Թիֆլիսում, որը Ռուսաստանի ենթական էր, սակայն այս գիրքը Թիֆլիսում տպագրվելուց հետո արգելվեց հասցնել գրավաճառներին։ Մեզանում առանձին գրքով կտպագրվի դեռ նոր։ «Խամսա» արաբերենից նշանակում է հնգյակ։ Գրքում ներկայացվում է Արցախի հինգ մելիքությունների՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի պատմությունը։