Մարգարիտ Դերանցի «Գմբեթավոր հովանոցը» վեպ է չսփոփվող ցավ ի ու անչափելի կորստի ողբերգականության, բայց և դժվարություններին դիմադրելու կամքի և խոր հավատի մասին: Վեպի սյուժեն՝ ներառելով Արցախյան առաջին պատերազմից մինչև 44- օրյա պատերազմն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հատույթը, տարբեր միջավայրերի, տարբեր բնավորությունների ու կենսագրությունների, երևույթների՝ տարբեր դիտակետերից ընկալումների համադրմամբ վերհանում է մի ամբողջ ժամանակաշրջանի պատկեր՝ թիրախային ընդհանրացումներով:
Իր ստեղծագործություններում Լուիջի Պիրանդելլոն պատկերել է արվեստի ու կյանքի հակասությունը, մարդկանց սոցիալական ողբերգությունը, ըմբոստացումը դառն իրականության դեմ և պատրանքներով լի աշխարհի ստեղծումը, բարոյախոսության սուբյեկտիվությունը և իրականության ու պատրանքների միջև սահմանագծի բացակայությունը։
«Արդի» մատենաշարի «Սարյակի պատուհանը» գրքում ընդգրկված է ժամանակակից հայ գրող Հրաչ Բեգլարյանի չորս վիպակ: Դրանք գրվել են տարբեր ժամանակներում՝ հեղինակի ստեղծագործական կյանքի տարբեր շրջափուլերում, արտահայտում են մարդու ներքին անհանգստությունները, մտահոգությունները, տառապանքը, ուրախություններն ու ձգտումները: Հերոսները դժվար են ապրում, արարում, պայքարում են կյանքի ու հայրենիքի համար: Հաճախ հաղթում են աշխարհին, իսկ եթե պարտվում են, պարտվում են սեփական անձի դեմ մղած պայքարում:
«Դորիան Գրեյի դիմանկարը» բրիտանացի ականավոր դրամատուրգ, բանաստեղծև արձակագիր Օսկար Ուայլդի՝ եվրոպական գրականության մեջ մոդեռնիզմի և դեկադենտական արվեստի նշանավոր ներկայացուցիչներից մեկի հանրահայտ գործն է և նրա միակ հրատարակված վեպը: Ժամանակին վեպը խիստ հակասական կրքեր է բորբոքել գրական շրջանակներում: Քննադատների մի մասը պահանջել է արգելել այն՝ անբարոյական համարելով, իսկ հեղինակին պատժել, մինչդեռ ընթերցասեր հասարակությունը գիրքը հիացմունքով է ընդունել: Քննադատներին ի պատասխան և ի պաշտպանություն իր գործի՝ Ուայլդը վեպի հետագա հրատարակության մեջ ներառել է նախաբան, որը բովանդակությամբ և ոճով ասես արվեստագետի իրավունքների և «արվեստն արվեստի համար» սկզբունքի մանիֆեստ լինի: «Դորիան Գրեյի դիմանկարն» աշխարհի ամենաընթերցվող գրքերից է և էկրանավորվել է ավելի քան 30 անգամ:...
Գիրքը պատմում է մի երիտասարդի մասին, որը մեծացել է հայրենասիրությամբ ու սնվել միասնական ազգային սկզբունքներով, նույնիսկ եթե հայրենակիցների միջև տարաձայնություններ են ծագել: Այդ սկզբունքները ձևավորվել են ժողովրդի հոգում, և նա, հավատարիմ այդ սկզբունքներին, բարդ ու դժվարին ժամանակում ստանձնում է իր ժողովրդի նավը վարելու խիստ պատասխանատու գործը:
Մարդն ավարտում է իր կյանքի ուղին: Ողջ կյանքն օտար ափերում վատնած՝ ոտքով բռնում է հայրենիքի ճամփան: Ինչո՞վ կավարտվի այս ողբերգա- զավեշտական ճամփորդությունը, կհասնի՞ նա տուն, կիրականացնի՞ իր վերջին ցանկությունը: Այս մասին է «Ոստանի վերջին ճամփորդությունը» վիպակը:
Արտասովոր ու հակասական խառնվածքի տեր մեծահարուստ լորդ Էջուերի անշնչացած մարմինը գտնում են գրադարանում: Ո՞վ կարող էր ցանկանալ մեծահարուստի վաղաժամ մահը: Ո՞ւմ է ամենից շատ ձեռնտու նրա հանկարծակի վախճանը: Աշխարհահռչակ բելգիացի հետախույզ Էրքյուլ Պուարոյին նոր մարտահրավեր է նետված: Արդյոք բոլոր կասկածյալները ճշմարտությո՞ւնն են ասում: Իսկ գուցե ոմանք ինչ-որ դե՞ր են խաղում: Ինչպե՞ս տարբերել իրական դերասանին կեղծից: Վիճակը գցված է: Բոլոր դերասանները բեմում են: Վարագույրը բարձրանում է: Գիրքը Goodreads-ում
Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի հերոսը բացառիկ անհատներից է՝ մեր կողքին ապրող հետախույզ Ջոն Հանիսյանը, որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում: «Թակարդ»-ի գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի գրվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Գրքի առաջաբանում բանաստեղծ Ներսես Աթաբեկյանը նշում է. «Թակարդ»-ը արկածային վեպ չէ, ոչ էլ քրեական կամ ռազմավավերագրական, թեև հիշյալների սիրահարները կարող են...
Իրադարձությունների, մարդկանց, սովորույթների եւ մշակութային ընկալումների համեմատություն՝ խճանկարի տեսքով: Հեղինակ Նունե Լեւոնյանն ընթերցողների դատին հանձնեց իր «Այդ տարին» գիրքը, որտեղ պատմում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացրած իր մեկ տարվա մասին: Նունեն 2017-ին էր տեղափոխվել Վերմոնտ նահանգ, իր հուշերը, սակայն, սկսել է վերաշարադրել 2020 թ-ից: Հեղինակը նշում է՝ գիրքը որոշել է գրել՝ ի պատասխան իր ընկերների հարցադրումների, ովքեր անդադար հետաքրքրվում էին՝ ինչպիսին էր կյանքն ԱՄՆ-ում: Աղբյուր
2011 թվականին հրատարակված այս գրքում 20-րդ դարի մեծագույն պետական գործիչներից մեկը՝ Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն, վերլուծում է նախորդ տասնամյակների քաղաքական գործընթացները և կանխատեսումներ անում հետագա համաշխարհային զարգացումների մասին: Յուրաքանչյուր երկրին մի գլուխ է նվիրված, որոնց հաջորդում են հեղինակի հետ հարցազրույցները:
Գիրքն ամբողջովին նվիրված չէ Պողոս Նուպարին: Հեղինակը նպատակ է դրել ներկայացնել 20-րդ դարասկզբի հայ հասարակության քաղաքական կյանքի առաջին տասնամյանկները, որտեղ առանցքային գործիչներից մեկն էլ մեծանուն քաղաքական գործիչ, գործարար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր Պողոս Նուպար փաշան է:
Արիստոփանես կամ Արիստոֆանը (հին հունարեն՝ Ἀριστοφάνης) հայտնի է որպես ժանրի սկզբնավորող, «կատակերգության հայր», դասական շրջանի (մ.թ.ա. 9-4-րդ դդ.) հին հունական գեղարվեստական գրականության վերջին մեծ ներկայացուցիչ։
Այս գիրքը մեկ այլ գրքի շնորհանդեսի սրճարանից ճամփորդության է տանում ժամանակի ու տարածության միջով, հանդիպեցնում հարյուրավոր կերպարների՝ պատերազմող Չեչնիայից մինչեւ խորհրդային հերթերով ապրող Մոսկվա ու Հնդկաստանի ձրի Գոկառնա, Կաունասի թանգարանի սատանաներից մինչեւ միասեռական հարսանիք Երեւանում, Մոնրեալի՝ սփյուռքահայերի սիրած սուպերմարկետ «Կոսկո»-ից մինչև Երեւանի «ՍԱՍ» սուպերմարկետ, ԿԳԲ-ական հարցաքննություններից մինչև անկախ Հայաստանի ԱԱԾ խուզարկումներ, Հայոց ցեղասպանությունից մինչեւ դուբլինյան իրավապաշտպան կոնֆերանս, խորհրդային պիոներական ճամբարներից մինչեւ գերմանական համակենտրոնացման ճամբարներ, մազերին մկրատ չդիպած իրինդցի տատիկից մինչեւ հինդուիստական ծեսով պսակվող, առաջին արցախյանի մասնակից ռեժիսոր, սփյուռքահայ ուսանողների հանրակացարանից մինչեւ Բաքվից փախստականների հանրակացարան… Ի՞նչ կախարդական գորգով է հնարավոր նման աշխարհագրություն։
Այս գրքում ընթերցողն աոաջին անգամ կծանոթանա վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, nրոնք առաջին հայացքից առասպելական են թվում, սակայն բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում հայտնի ակադեմիկոսի հայտնագործություններն են։ Առաջին անգամ ընթերցողին ամբողջովին կներկայանա համաշխարհային գիտության այս հսկայի իրոք առասպելական ոդիսականը: Սակայն «Մենակը» վեպը գեղարվեստական ստեղծագործություն է, և նրա գլխավոր հերոս Առնո Սարոյանը իրականում մարմնավորում է երկու հոգու՝ գիտնականի և հայտնի գրողի կերպարները: Վեպում անձնական կյանքի դրվագները բացառապես Առնո Սարոյնինն են և որևէ կապ չունեն գիտնականի հետ: Դեպքերը տեղի են ունենում Հայաստանում և Մոսկվայում: Ընթերցողը հերոսներից շատերին կճանաչի, քանի որ, ի տարբերություն հեղինակի նախորդ՝ «Ռեզիդենտը» վեպի, այս...
Ինչպես կասեր այս գրքի հեղինակ Բրայան Թրեյսին, առաջին պատճառը, որ մարդիկ չեն հարստանում, այն է, որ նրանց մտքով երբեք չի էլ անցնում, թե կարող են հարստանալ․․․ Աշխարհահռչակ ամերիկացի խոսնակ, հաջողության փիլիսոփայության փորձագետ, բազում մոտիվացիոն գրքերի հեղինակ Բրայան Թրեյսիի «Հարստանալու քո սեփական ուղին» բեսթսելերը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել հարուստ և բարեկեցիկ կյանքով։ Կարդացեք, աշխատեք և հարստացեք․․․ Գիրքը Goodreads-ում
«Բոլորիս Ալենի հեքիաթները» գրքում զետեղված են կախարդական և ուսուցողական պատմություններ, որոնք Արցախի հերոս Ալեն Մարգարյանը գրել է մանուկ հասակում։ Գրկի՛ր գիրքը և բացահայտի՛ր հերոսների զարմանահրաշ աշխարհը, փորձի՛ր սիրել այն և դառնալ ԱԼԵՆԻ նման ՄԵԾ ԳՐՔԱՍԵՐ։
Գիրքը ներկայացնում է 20-րդ դարի պատմության ամենամութ էջերը՝ նացիզմից մինչև կոմունիզմ։ 20 դաս, թե ինչպես է պետք դիմակայել ժամանակակից ավտորիտարիզմին։ 20-րդ դարի 20 դասերը նախազգուշացնում են, որ մերօրյա խորհրդանիշները կարող են ազդել վաղվա օրվա վրա, հիշեցնում, որ պետք է ինքնուրույն մտածել ու առավելագույն չափով ուսումնասիրել ամեն ինչ, հարկ է արտահայտել սեփական մտքերը, ոչ թե տրաֆարետային արտահայտությունները: Պատկերազարդ գրքում Նորա Կրուգն իր յուրահատուկ ոճով նոր շունչ, գույն և ուժ է հաղորդել Սնայդերի պատմություններին՝ դրանք վերածելով տպավորիչ մտորումների: Անորոշության և անկայունության ժամանակաշրջանում, «Բռնակալության մասին» այս հրատարակությունը հորդորում է լինել ակտիվ, գիտակից անհատ ու հիմնավոր որոշումներ կայացնել։ Գիրքը Goodreads-ում
Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպը, որն ընդգրկում է շուրջ վաթսուն տարի՝ 1890-1950-ական թվականներ, բռնաշենցի հովիվ Ասատուրի (քրդերեն՝ Խոդեդան) և նրա բախտակից հայրենակիցների պատմությունն է։ Այս արևմտահայ շինարարներին վիճակված էր անցնել արյան միջով և արհավիրքներով լի ճանապարհ, որն ավարտվում է Արևելքով Հայաստանում։ Նրանք իրենց վերջին ապաստանն են գտնում Արագածում՝ լանջերին՝ հին թշնամուն թողնելով իրենց նախնիների երկիրը, «ուր ամեն մի քար, ծառ, ծաղիկ հազարամյա պատմություն ունի» և վիրավոր սրտերում դնելով այդ երկրի կորստի ցավը։ — Ա՜խ, հող, շաքար էր, շան բերանն էր մնացել։
Զորայր Խալափյանի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո…» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1966 թվականին: Դժվար ժամանակների փորձությունների մեջ իր մարդկային նկարագիրը երբեք չկորցնող գյուղական համեստ մի բժշկի պատմությունը ընդհանրացնում է պատմական մի ամբողջ ժամանակաշրջանի պատկեր: Գիրքը Goodreads-ում
«Զանգակ» գրատունը 2022 թ. կազմակերպեց Մանկական գրքի առաջին փառատոնը՝ նպատակ ունենալով երեխաներին համախմբելու գրքի շուրջը։ Ժողովածուում ընդգրկվել են փառատոնի շրջանակում փոքրիկ հեքիաթագիրների ստեղծած և նկարազադած այն հեքիաթները, որոնք լավագույնն են ճանաչվել մրցույթի ժամանակ: Ժողովածուն կազմելիս փոքրիկների հեքիաթները պահպանվել են այնպես, ինչպես նրանք են գրել. չեն խմպագրվել անգամ նկատված անհամապատասխանություններն ու ոճական անհարթությունները:
Գրքում ներկայացված են Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) հագեցած կենսագրության 6 տարիները (1879-1885), երբ նա Վասպուրականի հոգևոր առաջնորդ էր: Փաստագրական հարուստ նյութի՝ ժամանակակիցների վկայությունների և սեփական հիշողությունների հիման վրա Թերզիպաշյանը որպես իրավապատում վեպ վերարտադրում է Վան-Վասպուրականի պատմության մի կարևորագույն հատվածը՝ անվանի գործիչներով ու հիշարժան իրադարձություններով:
1997-ին ասպարեզ եկած այս հայտնի վեպի հերոսը՝ լրագրող Մարկ Մառոնյեն, այն տեսության հետևորդն է, ըստ որի՝ սիրո տևողությունն ընդամենը երեք տարի է, երբ սիրահարվածության զգացումը խթանող հորմոնները դադարում են գործել, և մարդու հուզական կախվածությունն ի չիք է դառնում: Մառոնյեի զգացմունքային ու սեքսուալ տվայտանքները ներկայացված են հեղինակին բնորոշ հումորի և ինքնահեգնանքի թանձր շեշտերով, ինչպես նաև էրուդիտ Բեգբեդերին հատուկ մշակութաբանական բազմազան հղումներով: Ստացվել է զուտ ֆրանսիական ոգով թեթևաշունչ ու նրբագեղ մի գործ, որը, սակայն, նաև մտորումների տեղիք է տալիս: Գիրքը Goodreads-ում
Աննա Կոնջորյանի «Վերելք» գիրքը պատմում է Սիներջի(«Synergy») ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի կյանքի ու գործունեության մասին։ Ընդհանրության մեջ այն հաջողության պատմություն է, նման այն պատմություններին, որ գրվում են հայտնի արվեստագետների, մարզիկների կամ գործարարների մասին։ Դրանք կոչված են օգնելու ընթերցողներին, ոգեշնչելու, մոտիվացնելու, հաճախ գործնական խորհուրդներ են պարունակում։ Այս գիրքը, սակայն, առանձնանում է այս ժանրի մեզ հայտնի օրինակներից, քանի որ գրված է հայ մարդու մասին։ Մարդու մասին, որ իր ճանապարհը սկսելով փոքր խորհրդային երկրում, հնարավորությունների տեսանկյունից շատ սահմանափակ պայմաններում, գիտելիքների, կամքի, անդուլ աշխատանքի, խիզախության ու հետևողականության շնորհիվ կարողանում է ստեղծել միջազգայն ճանաչում ունեցող ՏՏ ընկերություն։ Թվում է, որ կյանքի դժվարություններն ու փորձությունները, տարբեր...
Պահել խոստումները, դառնալ «ագրեսիվ» ունկնդիր, մշտապես սրտացավ լինել, լինել ճշմարտախոս. ահա այն հիմնական սկզբունքները, որոնք կօգնեն յուրաքանչյուր անհատի ինչպես աշխատավայրում դառնալ հաջողակ, այնպես էլ կյանքում՝ երջանիկ: Ռոբին Շարման իր յուրաքանչյուր գրքում մեզ ուղերձներ է փոխանցում: Փորձեք հետեւել դրանց: