«Օրենսդրական նախաձեռնությունների լոբբիստական աշխատանքի հանրայնացումը» գրքում ներկայացված տեսության հիմնական նպատակը օրենսդրական գործունեության վրա լոբբիստական աշխատանքի ազդեցությունն է, այդ համատեքստում կիրառվող հանրային կապերի մեխանիզմները և հանրության հետ աշխատանքի առանձնահատկությունները: Առավել հանգամանորեն գրված է, թե PR-ը ինչպես կարելի է ծառայեցնել լոբբիստական գործունեության արդյունավետության բարձրացմանը, ուղղակի և անուղղակի հաղորդակցության ձևերը լոբբինգում, ինչպես նաև, PR-ը՝ քաղաքական, տնտեսական, ազգային ոլորտներում լոբբիստական գործունեության մեջ և նրա առանձնահատկությունները: Անդրադարձ է կատարվել գործունեության ոլորտի իրավակարգավորվածությանը (մշակված նախագծեր, օրենսդրության չընդունման պատճառներ և հետևանքներ), ինչպես նաև հայաստանյան պառլամենտարիզմի առանձնահատկություններին (բիզնես և շահառու շրջանակների անմիջական ներգրավվումը ԱԺ-ում, լոբբինգի պահանջվածությունը, համապատասխան ավանդույթների ու մշակույթի բացակայությունը), և փաստացի իրավիճակների վերլուծություն:
Նատուրալիզմ, անկումայնություն, նիհիլիզմ, պոռնոգրաֆիա, գերմարդու պանծացում, հեղափոխական գաղափարախոսության մերժում, ահա այն հիմնական մեղադրանքները, որ հնչում էին միաբերան և դեմոկրատ-լիբերալների, և ռեալիստ ու սիմվոլիստ գրողների, և պահպանողականների ու քաղքենիների, իսկ հետագա տարիներին` ավելի ուժգին` սովետական գրականության հիմնադիրների կողմից: Ընդ որում` մերժելով հանդերձ, համարյա բոլորը դրվատում էին Արցիբաշևի անուրանալի տաղանդը: Այդքանը… և լռություն… Մինչև 1980-ական թվականների վերջը, երբ դարասկզբի ամենահայտնի, տաղանդավոր և հանիրավի մոռացված գրողը վերադարձավ Ռուսաստան: Այժմ վերադառնում է նաև հայ ընթերցողին:
Աշխարհում չկա մի որդի, որը գոնե մեկ օր չի փնտրել իր հորը: Այս պատմությունն այդ օրվա մասին է: Վեպը չի հավակնում դառնալ հայրագիտության դասագիրք, առավել ևս անհույս միջնորդ-հաշտարար՝ հայրեր ու որդիներ հավերժ պատերազմում. այն ընդամենը ցույց է տալիս շեղված ճանապարհը այն օրից, երբ «Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ գնացին պըտըտելու Կաթնով Աղբյուր»: Սա անտեսանելի հայրերի ու չտեսնված որդիների՝ երկիր բերող ու երկրից տանող ոտնահետքերի ամբողջությունն է: Երջանիկ քաղաք կամ Անվախ Հանրապետություն, որտեղ մի ամբողջ ժողովուրդ լուռ հարցնում է Ծովինար նախամորը. «Իսկ ո՞վ է իմ հայրը և որտե՞ղ է նա»: Այս գիրքը չորս հերոս ունի, չորսն էլ ամեն օր լողանում...
Ջեյմս Մեթյու Բարրին Շոտլանդիայի պարծանքն է, մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի՝ Փիթր Փենի գրական կնքահայրը։ Անմայր ու անտուն տղայի կյանքը Բարրին վերածում է հրաշապատում զրույցի՝ փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց՝ ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզնից հեռու մի աշխարհում… Մեկ գավաթ բուրավետ տաք թե՛յ խմեք Քենսինգթոնի զբոսայգում։ Ծեր Շագանակենին Ձեր գավաթի մեջ մի քանի մեղրահամ ծաղկաթերթ կնետի… Լսո՞ւմ եք, Փիթր Փենն է, սքանչելի սաղմոսներ է երգում՝ հյուսած հեռավոր ծովի բույրից, մոլորված խավարի մրմունջից ու դեղին անմոռուկների հուշերից։ Նրա նվագից տրոփում են մատղաշ սոճիների փշապատ սրտերը, բալենին ծաղկաթափ է լինում...
Ճանաչված անգլիացի դետեկտիվ Քրիստոֆեր Բենքսը մանկությունն անց է կացրել Շանհայում, սակայն ծնողների՝ կասկածելի հանգամանքներում անհետանալուց հետո վերադարձել է հայրենիք։ Քրիստոֆերը միշտ երազել է բացահայտել ծնողների անհետացման առեղծվածը։ Վերջապես նա հնարավորություն ունի իրականացնելու իր վաղեմի երազանքը՝ ուղևորությունը դեպի Շանհայ, որտեղ նրան սպասում են անսպասելի բացահայտումներ:
Ժողովածուն ամփոփում է ֆրանսահայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր Նիկողոս Սարաֆյանի /1902-1972/ «Չափածոյ երկերը» եւ «Վէնսէնի անտառը» խոհագրությունը: Ժողովածուում ընդգրկված է հեղինակի բանաստեղծական ողջ ժառանգությունը՝ «Անջրպետի մը գրաւումը» առաջին ժողովածուից մինչև վերջինը՝ «Միջերկրական» ժողովածուն, ինչպես նաև «Վէնսէնի անտառը» խոհագրությունը՝ բանաստեղծական արձակի իր տեսակով և խորհրդավորությամբ եզակի մի ստեղծագործություն: Նիկողոս Սարաֆյանի գրական ողջ ժառանգությունը միտված է ճանաչելի դարձնելու Հայության լինելությունը:
Վեպի հերոսուհու՝ Ջեննիի իրական նախատիպը հեղինակի քույրն է: Սա պատմություն է շփացած և անզգամացած հասարակության մեջ աղքատ, պարզասիրտ ու անհամարձակ աղջկան բաժին հասնող փորձությունների մասին: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1911 թվականին: Ամերիկյան գրողի այս և մյուս ստեղծագործությունները թարգմանվել և մշտապես վերահրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով: Գրքի գլխավոր հերոսուհուն՝ Ջենևիևին (Ջեննի), ով ապրում է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի մի աղքատ ընտանիքում, գայթակղում է սենատոր Բրանդերը։ Սենատորն ազդեցիկ և ապահովված մարդ է։ Բրենդերը խոստանում է ամուսնանալ Ջեննիի հետ։ Ջեննին մտածում է, որ այդ կերպ կկարողանա օգնել իր ընտանիքին։ Սակայն այնպես է ստացվում, որ շուտով Ջեննին հղիանում է, իսկ Բրանդերը մահանում է։ Հայրը և շրջապատի...
«Անդրկովկասը և Ապշերոնյան թերակղզին. Ճամփորդական հուշեր» գիրքը երիտասարդ Գալուստ Գյուլբենկյանի առաջին ճանաչողական ճամփորդության արդյունքն է դեպի Անդրկովկաս, որում նա ներկայացնում է Անդրկովկասը՝ իր պատմական անցյալով, տնտեսական զարգացումներով, ինչպես նաև այդ տարածքներում ապրող ժողովուրդների ու բնակչության նկարագրով: Գյուլբենկյանն առանձնահատուկ բծախնդրություն է հանդես բերում նավթագործական Ապշերոնյան թերակղզին նկարագրելիս ու ներկայացնելիս: Այս առիթով նա տարբեր բնույթի ու ուղղվածության դիտարկումներ է կատարում, որոնք գիրքն ավելի ուշագրավ ու հետաքրքիր են դարձնում: Ուստի այս և նման գործոնները մեզ թույլ են տալիս արձանագրելու, որ հրատարակությունը նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար: Սա Գյուլբենկյանի` հանրահայտ «Պարոն հինգ տոկոսի» գրած միակ գիրքն է: Այն առաջին անգամ լույս է տեսել...
«Ինքնություն» մատենաշարի սույն հատորն ամփոփում է ռազմական և պետական գործիչ, իմաստասեր, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից-հրամանատար Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյանի) «Էջեր իմ օրագրից», «Բաց նամակներ հայ մտավորականությանը», «Խոսք հայ երիտասարդությանը», «Որդիների պայքարը հայրերի դեմ», «Ցեղի ոգու շարժը», «Բանտային գրառումներ», «Խուստուփյան կանչեր» երկերը, որոնք միտված են հայ երիտասարդության, մտավորականության շրջանում ինքնության, ազգային գաղափարների ու նպատակների վերարժևորմանը և հայ ռազմիկի պայքարող, աննկուն ոգու անսասանությանն ու ամրապնդմանը:
«Ինքնություն» մատենաշարի սույն հատորը բովանդակում է Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» կամ «Բուզանդարան պատմութիւնք» երկը, որը ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի պատմության շարունակությունն է և ընդգրկում է Խոսրով Գ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանման (387թ.) պատմական ընթացքը: Առաջին անգամ «Բուզանդարան պատմութիւնք» խորագրով այն հրատարակվել է 1730թ., Կոստանդնուպոլսում: Աշխարհաբարի է վերածել Ստ. Մալխասյանցը (լույս է տեսել 1947թ.):
Ինչպե՞ս 8 տարեկան աղջնակը դարձավ վայրագության ամենադաժան դրսեւորումների ականատեսը։ 1988 թվականին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց-տարավ համակեցության եւ մարդկային կարեկցանքի մասին բոլոր միֆերը։ Աննա Աստվածատուրյան Թերքոթն այս գրքում Բաքվի ջարդերի, բնաջնջման եւ ազգային հողի վրա բռնության մասին պատմում է առաջին դեմքից։ 8-ամյա աղջնակի հիշողության մեջ դաջվում են բոլոր մանրամասները։ Այս պատմությունը ներկայացնում է հայ ժողովրդի ողբերգական էջերից մեկը՝ մի ընտանիքի օրինակով։ Խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու եւ օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող այս գիրքը տարիներ առաջ դեռահասի օրագիր էր։ Այն նախ գրվեց՝ ընտանիքում եղած լուռ ցավը հաղթահարելու համար, հետո դարձավ գիրք։ Ադրբեջանական վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով։
1940-2010 թթ. ստեղծած 500 երգերի բանաստեղծությունների ժողովածուի 2-րդ մասում 118 երգ-բանաստեղծություն է։ Կիրք, բոհեմյան կյանք, ներկա պահ, մեռնող սեր, կարեկցանք ու նուրբ հումոր՝ «Լա Բոհեմից» մինչև «Պիտի կարենալ», «Երկու կիթառից» մինչև «Ինչ տխուր է Վենետիկը», «Ինձ տեսնում էի արդեն» ու «Դեռ երեկ»: Շանսոնյեն գրեթե երբեք չի առանձնացրել իր որևէ երգ, բայց գրքում իր ամենասիրելի երգերի կողքին դրել է սրտի նշան, որպեսզի դրանով երկխոսության մեջ մտնի ընթերցողի հետ՝ նրանց ստիպելով փոքր-ինչ երկար մտորել առեղծվածային բառերի խրթին աշխարհում: Գիրքը երկլեզու է. հայերենի կողքին ֆրանսերեն բնագիրն է:
Տիգրան Հայրապետյանի երկերի 2-րդ հատորի գաղափարական առանցքում աշխարհի շրջապտույտն է՝ հնարավոր նոր, մեծ պատերազմի ուրվականով, որի թելադրանքով հայկական պետության համար կարևորագույն փորձություն են հարաբերությունները Ռուսաստանի, Արևմուտքի և Միջին Արևելքի հետ։ «Ռուսական խռովք կամ վերադարձող կայսրության ուրվականը» խորագրով 1-ին մասում քաղաքագետը վերլուծում է Ռուսաստանի անցյալն ու ներկան, կանխատեսում ապագա իրողությունները՝ նոր միջպետական միությունը, Հայաստանի դերը, ակնկալիքներն ու գլոբալ ռիսկերը։ 2-րդ՝ «Աշխարհքաղաքական ծուղակ» բաժնում հեղինակը խորհում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր ամերիկյան քաղաքական կուրսի ուղղվածության, Եվրոպական միասնության ավարտի, ազգամիջյան հակամարտությունների տրամաբանության և նոր աշխարհակարգի նշմարվող սահմանների շուրջ, դիտարկումպատերազմի և խաղաղության սահմանագիծը։
Նոր դարաշրջանից մեծագույն սպասելիքն այն չբացահայտված ներուժն է, որը ստիպում է անցնել նոր սահմաններ եւ գյուտեր անել։ Լեգենդար ձեռնարկատեր եւ ներդրող Փիթեր Թիլն այս գրքում ներկայացնում է այդ արժեքները ստեղծելու եւ որակապես նոր մակարդակի հասնելու եզակի ուղիները։ Թիլը կարծում է, որ մենք ապրում ենք տեխնոլոգիական լճացման դարաշրջանում։ Նա պնդում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն իսկապես արագ զարգացում են ապրում, բայց պետք չէ առաջընթացը սահմանափակել միայն համակարգիչներով կամ Սիլիկոնյան հովտով։ Առաջընթացի կարելի է հասնել բոլոր ոլորտներում։ Պարզապես պետք է ինքնուրույն մտածել սովորել։ Երբ կրկնում ենք այն, ինչն արդեն արվել է, որեւէ արժեք չենք ստեղծում եւ նույն կետում ենք մնում։ Բայց որեւէ նոր...
Վիվեկա Չուդամանին ներածական տրակտատ է՝ հինդուիզմի Ադվայտա-Վեդանտա ավանդույթի հիման վրա: Այն դարեր շարունակ համարվել է Ադվայտայի ուսուցման ձեռնարկ: Վիվեկա Չուդամանի բառացի նշանակում է «իմացության գանձարան»: Ադվայտա-Վեդանտայի փիլիսոփայությունն ինքնաուսուցման ձեռնարկ է՝ աշակերտի եւ հոգեւոր ուսուցչի երկխոսություններով: 1908 թվականին Շրի Ռամանա Մահարիշին այն սանսկրիտից թարգմանաբար մեկնեց տամիլերեն լեզվով որպես արձակ ստեղծագործություն։
Բարև, սիրելի պստիկներ ու մեծիկներ, մեր գրքի հիմական հերոսները՝ հեքիաթասաց, Հրամանատար Քրիստ Քեռին և իր երկու անփոխարինելի օգնականները՝ Մոխն ու Դմբլդոխը, ՀոպլաԹիռով շրջում են անծայրածիր Տիեզերքով մեկ՝ փնտրելով Նախնիների Մոլորակը: Ճանապարհորդության ընթացքում նրանք անցնում են աստղաբույլերի ու միգամածությունների միջով և օրվա վերջում ի մի են բերում իրենց տպավորությունները: Եվ ամեն օրվա վերջում Քրիստ Քեռին Մոխին ու Դմբլդոխին պատմում է հեքիաթներ իրենց հեռավոր, Երկիր Մոլորակում գտնվող հարազատ ու կարոտած Հայաստան Աշխարհից: Եկեք մենք էլ տեղ զբաղեցնենք ՀոպլաԹիռում, միանանք Մոխին ու Դմբլդոխին և նրանց հետ միասին լսենք Քրիստ Քեռու զարմանահրաշ հեքիաթները Չղջիկ Սմբատի, Օդաչու Ռաֆայելի, Պարոն Գնելի, Քար Երեմի, Կատու Նորայրի, Գայլ...
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքը ներկայացնում է գերմանացի գրող և վիպասան Վիլհելմ Հաուֆի մեծ ճանաչում ձեռք բերած ստեղծագործություններից երկուսը՝ «Փոքրիկ Մուքը» և «Թզուկ Քիթը», որոնք փոքրիկներին կտեղափոխեն Արևելքի զարմանահրաշ և կախարդական աշխարհ` լի արկածներով ու փորձություններով։ Հաուֆի (1802-1827) գրական ժառանգությունը հեքիաթների երեք ալմանախներն են, որոնցից մեկը հրատարակել է նրա կինը՝ նրա մահվանից հետո, մի քանի վեպեր ու պոեմներ։ Այս ստեղծագործությունների շնորհիվ Վիլհելմ Հաուֆ անունը ընդմիշտ մտել է համաշխարհային գրականության պատմության մեջ: Բայրսբրոնում է գտնվում «Վիլհելմ Հաուֆի հեքիաթների թանգարանը»։
«Պատգամը» Ֆերնանդու Պեսոայի միակ պորտուգալերեն ստեղծագործությունն է, որ հրատարակվել է դեռևս գրողի կենդանության օրոք՝ նրա մահվանից մեկ տարի առաջ, 1934 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Պորտուգալիայի Անկախության տարեդարձի կապակցությամբ կազմակերպված գրական մրցույթի շրջանակում: «Պատգամը» Պորտուգալիայի փառավոր անցյալի խորհրդանշական վերլուծությունն է, դժգույն ներկայի քննադատությունը և լուսավոր ապագայի սպասումը: Ստեղծագործությունը բաղկացած է 44 բանաստեղծությունից, որոնք Պեսոան խմբավորել է երեք բաժիններում կամ մասերում («Զինանշանը», «Պորտուգալական ծովը» և «Միգամածը»), որոնք ներկայացնում են Պորտուգալական կայսրության ծնունդը, իրագործումը և անկումը (որին անխուսափելիորեն պետք է հաջորդի հոգևոր Վերածնունդը կամ Հինգերորդ կայսրությունը): Բանաստեղծությունները հիմնականում կարճաշունչ են և բաղկացած են երկու, երեք կամ հինգ բանաստեղծական ոտքից, առանձնանում են յուրահատուկ ռիթմով և...
Տասնվեց տարի առաջ կատարված հանցագործությունը վկաներից յուրաքանչյուրը վերհիշում ու վերապատմում է իր տեսանկյունից, իսկ մասնավոր խուզարկու Էրքյուլ Պուարոն համոզված է, որ ճշմարտությունը բացահայտել կարող է նաև առանց իրեղեն ապացույցների՝ համադրելով յուրաքանչյուրի պատմածն ու այդ ամենը հոգեբանորեն վերլուծելով: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս...
«Սիրիր մերձավորիդ» (Liebe Deinen Nächsten) վեպը Է. Մ. Ռեմարկը սկսել է գրել 1938-ի ապրիլին՝ Յութա Իլզե Ցամբոնայի հետ ամուսնանալուց կարճ ժամանակ անց՝ շվեյցարական աքսորի տարիներին: Առաջին անգամ հրատարակվել է 1941-ին՝ Ստոկհոլմի «Բերման Ֆիշեր» աքսորյալների հրատարակչությունում: Գերմանիայում հրատարակվել է միայն 1953-ին: Վեպի առանցքում բախտակից երեք էմիգրանտների կյանքի պատմությունն է: Քսանմեկամյա Լյուդվիգ Քեռնի, փորձառու, տարեց էմիգրանտ Շթայների և Քեռնի սիրելիի՝ Ռութի շուրջ են ծավալվում վեպի անչափ հուզիչ գործողությունները: Էմիգրանտներ, որ լքել են նացիոնալ-սոցիալիստական Գերմանիան և փորձում են եվրոպական մյուս երկրներում տանիք և աշխատանք գտնել: Պրահայով և Վիեննայով առանց անձնագրի ու փաստաթղթերի փախուստ Շվեյցարիա, նացիոնալ-սոցիալիստների մշտարթուն հետապնդումներ նաև Գերմանիայից դուրս, ի վերջո դրամատիկ...
«Հայտնի առակագիրներ» շարքը սույն ժողովածուով ներկայացնում է Եզոպոսի, Մխիթար գոշի, Վարդան Այգեկցու, Ավետիք Իսահակյանի, Խնկո Ապոր, Իվան Կռիլովի և ասորական առակների ընտրանի, որը կօգնի ձեզ դառնալ ավելի իմաստուն և ճիշտ կողմնորոշվել կյանքի բազմաթիվ իրավիճակներում:
Գրքում ընդգրկված է աշխարհահռչակ դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի 12 հեքիաթ, որոնց մի մասը առաջին անգամ է ներկայացվում հայերեն: Հեքիաթների այս պատկերազարդ ժողովածուն ընթերցողի առջև կբացի Անդերսենի զարմանահրաշ, բարի և պատկերավոր աշխարհը:
Ագաթա Քրիստիի «Առեղծվածային պատահար Սթայլզում» վեպը տարիներ շարունակ միլիոնավոր ընթերցողների գրաված ստեղծագործություններից առաջինն է: 1920 թվականին լույս տեսած գրքում առաջին անգամ հանդիպում ենք աշխարհահռչակ խուզարկու Էրքյուլ Պուարոյին: Բելգիական ոստիկանության նախկին սպան իր մի քանի հայրենակիցների հետ ապաստան է գտել Սթայլզ Քորթ կալվածքի հարևանությամբ՝ փախստականների համար նախատեսված կացարանում: Կալվածքի մեծահարուստ տիրուհու՝ միսիս Ինգլթորփի մահն իսկական իրարանցում է առաջացնում գյուղում, և ընտանիքի անդամները դիմում են Պուարոյին՝ առեղծվածի կծիկը քանդելու: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի...