«Հրանտ» հուշապատում-վիպակի առաջին տարբերակը գրվել է 2007 թ. ռուսերեն, հրապարակվել է համացանցում: Վերաշարադրվել է հայերեն և խմբագրվել է 2016-2017 թթ., Հերիքնազ Հարությունյանի հատուկ օգնությամբ: Վեպը հիմնված է հեղնակի հուշերի վրա՝ Հրանտ Մաթևոսյանի հետ հանդիպումներից ու շփումներից, սակայն իրենից ներկայացնում է ազատ ստեղծագործություն և չի հավակնում փաստագրական լինել: Այն ընդգրկում է մտորումներ Հայաստանի 1960-1980 – ականների մասին, և, իր այս հայերեն տարբերակում, հեղինակի փոփոխվող կարծիքների հյուսվածքն է աշխարհի ու Հրանտի մասին՝ 1980- ականների, 2007-ի և 2017-ի տեսանկյուններից: Ցիտատների ու ուղղակի խոսքի գերագույն մեծամասնությունը հիշողությամբ է մեջբերվում, հաճախ պարաֆրազ է, անկախ նրանից, հարմարության համար չակերտի մեջ է ընդգրկված, թե ոչ:
«Հրետանավորի օրագիրը» գիրքը լույս է տեսել «Մարտական եղբայրություն» միաբանության օգնությամբ և հանրային աջակցությամբ: Շնորհակալ ենք հարյուրավոր այն մարդկանց, որոնք արձագանքեցին գրքի հրատարակման գումարը հայթայթելու դիմումին՝ մեկ օրվա մեջ հավաքելով անհրաժեշտ գումարը, որով հաստատեցին, որ գիրքը հրատարակվում է հանրային պատվերով:
Ինչու՞ գրել, եթե կարող ես չգրել: Ինչու՞ գրել այն, ինչը մինչև քեզ գրել են: Բայց, հազվադեպ, ոչ թե գրում ես, այլ կարծես թե քեզ թելադրում են, դա արդեն գրի ես առնում: Սա է հեղինակի մոտեցումը, որի արդյունքում նա բանաստեղծությունների ընդամենը 7-8 շարք, երկու գիրք է գրել ու հրապարակել շուրջ հինգ տասնամյակում: «Մեջքով երազի քո կեսին հենված» ժողովածուն Վահրամ Մարտիրոսյանի տպված ու դեռևս անտիպ գործերի ընտրանին է: Այն կարծես նաև պոեզիայի վերջին հարյուրամյակի միտումների յուրօրինակ արտացոլումն է՝ անցումը մեղեդային սիրերգերից փորձարարություններ, զգացմունքային հնչեղ բռնկումներից ազատ բանաստեղծության շշուկով հաղորդակցությունը ընթերցողի հետ… համաստեղծագործությունը:
«Կորած սերունդ» գիրքն ամփոփում է Հուսիկ Արայի՝ 1988-2021 թթ. գրված բանաստեղծություններն ու պոեմները թեմատիկ ընտրությամբ, որ Ազգային զարթոնքի, Արցախյան ազատամարտի, վերակերտած խորհրդանիշների և մեր ոգու բանաստեղծական անդրադարձն է: Ժողովածուն կազմվել է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով:
«Գիշերադարձ» շարքի այս ճիւղով կը սկսի Նոր աշխարհի, Ամերիկայի վաղնջուց հմայքը ինչպէս անոր ստեղծած քայքայումն ու տարածասփիւռ աքսորը պէյրութեան բլուրի համայնքին մէջ:
«Ակադեմիան և կայսրությունը» Այզեք Ազիմովի նշանավոր եռապատումի երկրորդ մասն է: Հիմնադիր մեծն Հարի Սելդոնի և գիտատեխնիկական ներուժի շնորհիվ Ակադեմիան կարողացավ իր գերակայությունը հաստատել հարևան բարբարոս մոլորակների նկատմամբ: Սակայն Գալակտիկական կայսրությունը վերջնականապես չի կորցրել հզորությունը և պատրաստ է հարձակվելու, որպեսզի վերականգնի իր երբեմնի փառքը: Տիեզերքում շատերն են երազում Ակադեմիան նվաճելու մասին, այդ թվում`նրանք, ում գոյությունը չէր կարող կանխատեսել նույնիսկ հոգեպատմությունը:
«Քոլագիր» հավաքածուի պատմվածքների հերոսները զինվորներ ու սպաներ են, սահմանամերձ գյուղերի բնակիչներ, իրական մարդիկ, որոնց միջոցով հեղինակը ստեղծել է Հայոց բանակաշինության համեստ «մշակների» կերպարներ:
«Հաճախորդներ՝ ամբողջ կյանքի համար» գիրքը «Cadillac» դիլերային ավտոսրահի ողջ փորձն է, որտեղ ոչ ոք՝ սկսած տնօրենից, մինչև հասարակ վաճառողներ և արհեստավորներ, կանգ չի առնում և օրեցօր գրանցում է նորանոր ռեկորդներ`վերջին հաշվով գերազանցելով իրենց իսկ սահմանած ռեկորդները: Համաձայնեք, որ, այնուամենայնիվ, հաճելի է վաճառել 25%-ով ավելի, քան երեկ: Ի՞նչ անենք, որ դու գերազանել ես ինքդ քո սահմանած ռեկորդը. չէ՞ որ, միևնույն է, դու լավագույնն էիր Դալլասում: Բայց դա երեկ էր: Այսօր գերազանցել ես քո երեկվա «ես»-ին: Ահա սա է ողջ հարցը: Գրքում շատ են գործնական օրինակները: Իհարկե, դրանցից շատերը վերաբերում են ավտոդիլերային կազմակերպությունների ոլորտին: Սակայն եթե Դուք մասնագետ եք, ապա ոչ միայն...
Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ. Կապերը որոշում են ամեն ինչ: Այս աշխարհում ամեն ինչ գոյություն ունի միայն մնացածի հետ կապի շնորհիվ: Ոչինչ չի կարող մեկուսացած գոյություն ունենալ: Բավական է ձևացնենք, թե մենք անկախ արարածներ ենք՝ ունակ ինքնաբավ կյանք վարելու:
Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպը վերադարձի պատմություն է, ինչ-որ տեղ գուցե ստիպված վերադարձի: Բայց ծավալվող դեպքերն ու իրադարձությունները, ներառելով համավարակի ու պատերազմի իրողությունները, հայրենիքում մնալու աղոտ հեռանկարը վերածվում են հաստատակամ որոշման:
Ֆրանսիայից մեծ գրող Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր Տաճարը» հանրահայտ վեպի հայերեն նոր հրատարակությունը իրականացվում է 1953 թ. հրատարակության հիմքով: Կատարվել են անհրաժեշտ սրբագրական և խմբագրական աշխատանքներ՝ արդի հայերենի կետադրության և ուղղագրության կանոններին համապատասխանեցնելու նպատակով: Վիքիպեդիա
«Ցերեկային տուն, գիշերային տուն»-ը (1998)՝ Օլգա Տոկարչուկի նշանավոր գործերից մեկը, նրա բնորոշմամբ «վեպ աստեղատուն» է՝ տարաբնույթ պատումներից բաղադրված համաստեղություն, որն արտացոլում է Սուդետների (Ստորին Սիլեզիա) այն երկրամասի անցյալն ու ներկան, որի գյուղերից մեկում հեղինակը տուն ունի: Տոկարչուկի ստեղծագործական աշխարհի վրա իր դրոշմը թողած այս բազմամշակութային տարածքը պատմության ընթացքում եղել է տարբեր երկրների կազմում, մինչև որ 1945-ից հետո բաժանվել է Գերմանիայի, Չեխիայի և Լեհաստանի միջև: Լեհ գրողը պոստմոդեռնիստական ոգով ստեղծված իր բազմակողմանի գրքում հարադրել է այլևայլ ոճեր ու ժանրեր, գեղարվեստական հորինվածքը կապակցել էսսեիստիկայի հետ, պոետիզմը՝ փիլիսոփայության, իրական կյանքը՝ երազների, իսկ առօրեականությունն ու դիցականությունն այնպես հմտորեն է միահյուսել, որ մանրուքներն անգամ համապարփակ...
«Ինձ պաշարեցին ջրերը մինչև հոգիս» վեպը ճապոնացի հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կենձաբուրո Օեի ամենահայտնի գործն է: Առանցքում մարդու և հասարակության, մեծահասակների և երեխաների հարաբերություններն են, իսկ վերնագիրը մեջբերում է Աստվածաշնչի Հովնանի գրքից: Այդ կերպ գրողը վեպի տարածություն է բերում քրիստոնեության ճապոնական ավանդույթները, որոնք վեպում պատկերվում են չափազանց սուր և ցնցող նրբերանգներով:
Ֆրանսիացի վիպասան Ֆրանսուա Մորիակը «Իժերի կծիկը» վեպը գրել է 1932 թ.: Այն 68-ամյա փաստաբանի մասին է, որը կյանքի մայրամուտին որոշում է օրագրության ձևով կնոջը թողնել նրա հետ 50 տարի համատեղ կյանքում զգացած մարդկային ծանր ապրումները: Աշխատանքային փայլուն կարիերա արած, մեծ հարստություն դիզած մարդը միայնակ ու անտեսված է սեփական ընտանիքում: Նա շրջապատի վերաբերմունքից դարձել է անհաղորդ ու դաժան ընտանիքի հանդեպ: Նրա սիրտը կծկվել՝ իժերի կծիկի է վերածվել…
Ահասարսուռ սպանությունների շարքը ցնցում է Կասաբլանկան: Ամերիկյան սերիական մարդասպաններով ոգեշնչված հանցագործը մեկ քայլ առաջ է ոստիկաններից և հմտորեն վերացնում է բոլոր հանցանշանները: Քաղաքում վախն է սփռվում, բոլորը խոսում են ազատության մեջ գտնվող սերիական մարդասպանի մասին, որը դաժանաբար խեղում և անդամահատում է զոհերի մարմինները: Խուզարկու Հանաշը մեծ արագությամբ, վեցերորդ զգայարանը գործի դնելով է բացահայտում բոլոր սպանություններն ու որսում մեղավորներին, բայց այս անգամ նա հայտնվել է փակուղում: Խուզարկուն համոզված է, որ մարդասպանը մի օր կսխալվի, և ինքը, «մուկ ու կատու» խաղալով, ի վերջո պատին կսեղմի սառնասիրտ հանցագործին: Բայց մարդասպանը ասես ծաղրում է հռչակավոր խուզարկուին, և թվում է՝ Հանաշն այդպես էլ չի գտնելու...
Ադել Քամելի «Կահիրեի հանճարեղ խարդախը» ժամանակ և սահմաններ չի ճանաչում: Քամելը գրում է 1930- ականների Կահիրեի մասին, որտեղ երիտասարդ հերոսները՝ Խալեդն ու Մալիմը փորձում են իրենց ճանապարհը հարթել աշխարհի քաոսում: Դաժան և հարուստ Ահմեդ փաշա Խորշեդի որդի Խալեդը, արտասահմանում ուսումն ավարտելով, հոր երազած տղամարդը չի դառնում: Մալիմը՝ փողոցներում օծանելիք վաճառող խենթի որդին, ուզում է նոր էջ բացել կյանքում և արժանապատիվ աշխատանքով ապրուստ վաստակել: Թվում է, թե Խալեդի և Մալիմի ճամփաները երբեք չեն խաչվի, բայց Քամելի Եգիպտոսում մարդը չի կերտում իր ճակատագիրը, և պատահականությունների անտես շղթան Խալեդի և Մալիմի կյանքը անդառնալիորեն փոխում է:
Էլիֆ Շաֆաքի «Սիրո քառասուն կանոնները» նրա ամենահայտնի խորհրդանշական վեպերից է: Վեպի հիմքում Ռումիի և նրա ուսուցիչ Շամս Թավրիզեցու ընկերության պատմությունն է: Գրողը դիմել է պոստմոդեռնիստական վեպի հնարքներից մեկին՝ Ռումիի ու Շամսի պատմությանը անդրադառնալով մերօրյա կյանքի պրիզմայով: Վեպ վեպի մեջ հնարքի միջոցով գրողը թվարկում է սիրո քառասուն խորհրդանշական կանոնները և ցույց տալիս, որ սերը, լինի տասներեքերորդ թե քսանմեկերորդ դարում, փոխակերպվում է, բայց երբեք չի փոխվում, բազմազան է ու հարատև:
Հոլդեն Քոլֆիլդը, Նյու Յորք քաղաքից մի պատանի, նկարագրում է 1949 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները մեկ տարի անց Կալիֆորնիայի չճանաչված հաստատությունից: Հոլդենը իր պատմությունը սկսում է Պենսիի նախապատրաստական ակադեմիայում, Ագերստաուն քաղաքի բացառիկ մասնավոր դպրոցում, Փենսիլվանիայում, շաբաթ օրը՝ մրցակից դպրոցի հետ ավանդական ֆուտբոլային խաղերի ժամանակ։ Հոլդենը հեռացվել է Պենսիից վատ աշխատանքի պատճառով և չի վերադառնալու Սուրբ ծննդյան տոներից հետո, որը սկսվում է հաջորդ չորեքշաբթի: Նա մտադիր է տուն վերադառնալ այդ օրը, որպեսզի նա ներկա չլինի այն պահին, երբ ծնողները ստանան իր հեռացման մասին ծանուցումը: Հրավերով, նա գնում է պարոն Սպենսերի՝ իր պատմության ուսուցչի տուն: Սպենսերը խելամիտ է, բայց ձանձրացնող միջին տարիքի...
«Երբ ես…» պատմությունը բացահայտում է մի տղայի անսովոր ներաշխարհը՝ իր և իրեն շրջապատող աշխարհի ընկալումներով, որոնք բոլորովին տարբերվում են այլ մարդկանց ընկալումներից։ «Աուտիզմ» և նմանատիպ այլ տերմիններով աշխարհը փորձում է վերացնել այդպիսի մարդկանց անսովոր մտածելակերպն ու յուրահատուկ աշխարհայացքը: Այս ստեղծագործությունը կմղի մտածել, թե որտեղ է «առողջության» և «հիվանդության» սահմանը, «նորմալի» և նրա սահմանը, ինչը առօրյա գիտակցությունը համարում է շեղում նորմայից:
«Люди и машины». В конце 1940-х руководство СССР организовало массовую репатриацию армян, принципиально изменившую культуру советской Армении. Десятки тысяч людей, которые, выжив после геноцида 1915 года, оказались в разных странах, возвращались в Закавказье строить новую жизнь. Программу поддержки переселенцев быстро свернули, выживать им пришлось в крайне тяжелых условиях. И все жеволна репатриации придала сил обществу, жестоко пострадавшему из-за войны и репрессий. Люди, их уважительное отношение к труду и образованию стали для Армении главным ресурсом. Руководители республики убедили Москву сделатьставку на развитие новейшей отрасли — производства электронных компонентов, а местные научные центры запустили проекты собственных ЭВМ. Эта книга рассказывает о созданных...
1912թ. լույս տեսած «Կորուսյալ աշխարհը» գիտաֆանտաստիկ վեպը պրոֆեսոր Չելենջերի արկածների մասին պատմող մի քանի գրքերից առաջինն է: Վեպում նկարագրվում է բրիտանական արշավախմբի արկածները Ամազոնի ջունգլիներում, որտեղ նրանք հայտնաբերում են դինոզավրների և իրար դեմ պատերազմող կապկամարդկանց, տեղաբնիկ հնդկացիների մի աշխարհ: Վիքիպեդիա
«Առաքյալը» վիպակում Մուրացանը պատկերում է երեք տարբեր աշխարհների՝ իր ժամանակի ուսանողական միջավայրի, հայ գյուղի տխուր իրականության և թիֆլիսյան ճոխ կյանքի հակադրությունը: Այդ աշխարհներից ամեն մեկը յուրովի է ազդում ստեղծագործության հերոսի՝ Կամսարյանի վրա՝ բացահայտելով նրա հոգևոր սնանկությունն ու տոկունության բացակայությունը՝ հակառակ իր ստացած կրթությանը: Զուգահեռաբար վիպակը ներկայացնում է նաև տարբեր սոցիալական խավերի հոգեբանությունն ու հայացքները: «Առաքյալը» ունի հետաքրքրական կառուցվածք։ Այստեղ ստեղծվում են երեք տարբեր միջավայրերի ռեալիստական պատկերներ. առաջինը ուսանողական ժողովն է, որտեղ ոգևորված հայրենասիրական ճառ է ասում Պետրոս Կամսարյանը, երկրորդը՝ հայ գյուղն է իր ցավերով և վշտերով, երրորդը՝ Թիֆլիսն ու Բորժոմը, որոնք փարթամ ու հանգիստ կյանքի հեռավորություններով հրապուրում են Կամսարյանին և...
Միջնադարի հայ մտածող, տոմարագետ, տիեզերագետ, մաթեմատիկոս և աշխարհագրագետ Անանիա Շիրակացու աշխատությունների սույն ժողովածուն նպատակ ունի փաստելու, որ հայ գիտական մտքի զարգացումը դեռևս վաղ ժամանակներից դրվել է ամուր հիմքերի վրա: Մինչ այժմ Շիրակացու աշխատությունների մեծ մասը չի կորցրել իր արդիականությունը. հատկապես «Աշխարհացույցը» միտված է հիշեցնելու և վերարժևորելու մեր՝ հայրենիքի մասին գիտելիքները: Անանիա Շիրակացին միջնադարյան հայ գիտական մտքի հիմնասյուներից է: Մ. Աբեղյանը Շիրակացուն համարել է բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ: «Ինչքան էլ Անանիայից առաջ եղել է հայերի մեջ տոմարի ծանոթություն,- գրել է նա,- բայցևայնպես մեր այս «համարողն» իր բազմաթիվ գրվածքներով ռահվիրա է հանդիսացել տոմարագիտության, տիեզերագիտական և օդերևութաբանական գիտելիքների համար»: «Ամեն մի...
Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» վեպը միսս Մարփլի մասնակցությամբ ստեղծագործությունների շարքից է: Սյուժեն ծավալվում է Բանթրիների գրադարանում հայտնաբերված խորհրդավոր դիակի շուրջը: Գնդապետ Մելչեթը, տեսուչ Սլեքը, ոստիկանապետ Հարփերն ու սըր Հենրի Քլիթերինգը սկսում են հետաքննությունը, մինչդեռ ճշմարտությունը բացահայտել հաջողվում է միայն միսս Մարփլին: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների...