Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» ինքնակենսագրական վեպը հեղինակի կենդանության օրոք հրատարակվել է երկու անգամ՝ 1935թ. Երևանում և 1939 թ. Կահիրեում: Դրանցում առկա են բնագրային բազմաթիվ տարբերություններ, վրիպակներ: Ներկա հրատարակությունն իրականացվում է դրանց մանրակրկիտ համեմատությամբ և համադրությամբ, շտկվել են բոլոր վրիպակներն ու անհարկի միջամտությունները: Նվիրվում է Զապել Եսայանի ծննդյան 140- ամյակին:
«Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա պատմում է հայ-ամերիկյան առաջին շփումների մասին։ 1988-92 թվականները շատ կարևոր են հայ-ամերիկյան հարաբերությունների խորքային էությունը հասկանալու համար։ Հենց այդ տարիներին է ձևավորվել ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որը դրանից առաջ հասանելի չէր ամերիկացիների համար։ Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, թե ինչ հիմնարար շահեր ունի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան կարգավորման հարցերում։ Գրքում ներկայացվում են մինչև այսօր չհրապարակված փաստեր, մանրամասներ «Գոբլի պլանի», 907-րդ բանաձևի, Ջորջ Բուշի որդու հայաստանյան այցի, Լևոն Տեր–Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։ Այս ամենը շարադրված է աշխարհաքաղաքական պատմական ցնցումների համատեքստում։ Առաջին անգամ հրապարակվում են նաև ամերիկացի դիվանագետների՝ Երևանից...
Սա գիրք է աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի մասին։ Նա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ է, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ։ Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։ Փելեշյանի սցենարով Միքայել Վարդանովը բեմադրել էր Աշնանային հովվերգություն ֆիլմը։ Նկարահանվել է «Մենք...
Ռիչարդ Բրենսոնի «Երբ կորցրի կուսությունս» գիրքը կյանքի բաժակը ցմրուր ըմպող գործարարի հաջողության պատմությունն է: Սա մեր ժամանակների ամենամեծ բիզնես-հանճարներից մեկի անսովոր, հաճախ հախուռն և տպավորիչ ինքնակենսագրականն է: Առաջին գործը սկսելիս Բրենսոնն ու ընկերները իրենց բնորոշմամբ դեռևս «կույս էին բիզնեսում», և ընկերությունը «Virgin» կոչեցին: Այդ պահից Բրենսոնը հաջողության սեփական օրենքները գրեց, ընկերությունների խումբ ստեղծեց, որը գլխամասային գրասենյակ չունի, այնտեղ ստորակարգությունն ու բյուրակրատիան չեն իշխում: Բրենսոնը պատմում է ռիսկերից չվախենալու, անապատների վրայով օդապարիկով անվախ ճախրելու, համաշխարհային մեծության երաժիշտների հետ պայմանագրեր կնքելու, Իրաքի պատերազմի ժամանակ պատանդներին փրկելու և շատ այլ ձեռնարկների մասին: Բրենսոնի արկածներով հարուստ ճանապարհը շարունակվում է մինչ օրս, իսկ նրա անցած...
«Մարդիկ և մեքենաները». ԽՍՀՄ ղեկավարությունը 1940–ականների վերջին որոշեց կազմակերպել հայերի զանգվածային հայրենադարձություն։ Պատերազմից հետո մասնագետների մեծ կարիք կար, և որոշեցին այդ խնդիրը լուծել նաև Ցեղասպանությունից փրկված ու տարբեր երկրներում հաստատված հայերի օգնությամբ։ Հայրենադարձությունը փոխեց ՀԽՍՀ ամբողջ մշակույթը՝ կենցաղից մինչև նեղ մասնագիտություններ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարները Մոսկվային համոզեցին, որ Հայաստանում հնարավոր է ու պետք է զարգացնել տեխնոլոգիաներ, շեշտը դնել էլեկտրոնային սարքերի արտադրության վրա։ Այս քաղաքականությունը հանգեցրեց գիտահետազոտական այնպիսի կենտրոնների ստեղծմանը, որոնք շատ արագ վերածվեցին ԽՍՀՄ ու նույնիսկ աշխարհի մակարդակով առաջատար ինստիտուտների։ Այս գիրքը պատմում է, թե ինչպես փոքր Հայաստանում զարգացան գերժամանակակից ինստիտուտներ, ու ինչպես մշակույթի փոփոխությունը երաշխավորեց գիտության զարգացումը:
«Պրպտուն խելքը կգտնի ելքը». Այսօր դժվար է պատկերացնել, բայց ժամանակին մարդիկ տներում հոսող ջուր չունեին ու աշխատում էին քիչ սպասքով բավարարվել: Ախր աման լվանալը մեծ պատմություն էր. պետք էր գետից կամ լճից, կամ լավագույն դեպքում ջրհորից դույլերով ջուր կրել…
«Ուժերի նոր բալանս». Ռուսաստանը 2014-ից նկատելի ակտիվացրեցիր արտաքին քաղաքականությունը, բայց հստակ ռազմավարություն դեռ տեսանելի չէ։ ԽՍՀՄ տարիներին Մոսկվան ԱՄՆ-ի հետ մրցում էր ամբողջ աշխարհում ազդեցություն հաստատելու համար, 1991-ից մի պահ փորձում էր դառնալ Արևմուտքի մաս։ Ռուսաստանին պե՞տք է կրկին դառնալ գերտերություն, ինչպե՞ս բալանսավորել ներքին հնարավորություններն ու արտաքին ակտիվությունը, ինչպե՞ս կառուցել հարաբերություններն անմիջական հարևանների հետ, ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի հետ հատման կետեր կա՞ն։ Ռուսաստանցի միջազգայնագետ Դմիտրի Տրենինն այս գրքում դիտարկում է հիմքերը, որոնց վրա կառուցվում են Ռուսաստանի հարաբերություններն այլ երկրների հետ։ Ամփոփ ներկայացվում է Մոսկվայի արտաքին քաղաքականությունը Միխայիլ Գորբաչովի, Բորիս Ելցինի և Վլադիմիր Պուտինի կառավարման տարիներին։ Վերլուծելով ոչ վաղ անցյալի հաջողությունները,...
«Մաուգլի. Ջունգլիի գիրքը». Անգլիացի նշանավոր գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակակիր Ռադյարդ Քիփլինգը կյանքի մեծ մասն ապրել է Հնդկաստանում, և նրա ստեղծագործությունները հիմնականում ոգեշնչված են հենց այս երկրի տպավորություններով: «Ջունգլիի գիրքը» ժողովածուից մեր գրքում մեկտեղված պատմությունները Մաուգլի փոքրիկ հնդկացի տղայի և ջունգլիում նրա արտասովոր կյանքի ու արկածների մասին են: Գրքի հերոսները կենդանիներ են, բայց մարդու նման են իրենց պահում՝ սիրում են, ատում, դավեր նյութում, նույնիսկ առասպելներ պատմում։ Մարդ Մաուգլին և վայրի կենդանիները ապրում են միևնույն արդարացի օրենքներով։ Այդ օրենքները խախտում էր միայն շերտավոր հրոսակը՝ Վագր Շեր Խանը։ Վիքիպեդիա
«Աստղեր նվիրողը». Անգլիայի իր միապաղաղ կյանքից ախուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։
Գրքերը նույնպես ունեն իրենց ճակատագիրը: «Ծաղկած փշալարեր» վիպերգի ճակատագիրը բնորոշ էր համայնավար երկդիմի գաղափարախոսության և սոցիալիստական ռեալիզմի կաղապարներին պահպանվող խորհրդային գրահրատարակչության համար: Մի կողմից կուսակցական համագումարների բարձր ամբիոններից քննադատվում էր Ստալինի պաշտամունքը և բացահայտվում էին զանգվածային բռնադատությունները, իսկ մյուսից՝ սահմանափակվում այդ հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորումը: Դա էր պատճառը, որ 1965 թվին գրված վիպերգը լույս տեսավ միայն քառորդ դար անց՝ գորբաչովյան վերակառուցման տարիներին, և կարճ ժամանակից դարձավ ընթերցողների սեղանի գրքերից մեկը: «Ծաղկած փշալարեր»-ը Գուրգեն Մահարու ինքնակենսագրական վիպակներից է։ Առաջին անգամ տպագրվել է 1971-72 թվականներին Բեյրութում Ա. Ծառուկյանի «Նաիրի» շաբաթաթերթում։ Վիպակի բնաբանն է՝ «Ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ...
Օրհան Փամուքի «Ստամբուլ. հուշերի քաղաք» յուրահատուկ վեպ-հուշագրությունը գրողի, նրա մանկության և սիրելի քաղաքի՝ Ստամբուլի պատմությունների միահյուսումն է։ Այս գրքում հեղինակը հավաքել է երեք հարյուրից ավելի նկարներ, արխիվային նյութեր տարբեր լուսանկարիչներից, իրենց ընտանեկան ալբոմից, գծագրեր ու փորագրանկարներ տարբեր ժամանակաշրջաններից։ Այդ նկարների շնորհիվ գիրքը նմանվել է արխիվի, որը ներառում է թե՛ գրավոր, թե՛ վիզուալ վկայություններ։ Ինքնակենսագրական դետալների շնորհիվ ընթերցողը ավելի մոտիկից է ծանոթանում Օրհան Փամուք գրողի կյանքին, ավելի լավ հասկանում նրա ոճը։ Բացի դրանից՝ Փամուքը ներառում է այնպիսի անձնական, գրական, գրողական մանրամասներ, որ ընթերցողը այս գրքի շնորհիվ կարող է ավելի հեշտությամբ վերծանել նրա մեծ գրական ստեղծագործությունները («Սև գիրքը», «Լուռ տունը», «Անմեղության թանգարանը»...
Վերոնիկան որոշում է մեռնել… Հոգնելով ձանձրալի ու միապաղաղ կյանքից, որոշում է ինքնասպան լինել ու ընդունում է մեծ քանակությամբ քնաբեր։ Մինչ դեղը կներգործի, Վերոնիկան ամսագրում տեսնում է «Որտե՞ղ է գտնվում Սլովենիան» հոդվածը և որոշում է գրել պատասխանը։ Վերոնիկայի ինքնասպանության փորձն անհաջողությամբ է ավարտվում. բժիշկները փրկում են նրան և ուղարկում Վիլլետ՝ սլովենական բուժարան հոգեկան հիվանդների համար… Բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի ամենահայտնի վեպերից մեկն է։ Գրվել է 1998 թվականին։ Գիրքը հեղինակի երկու այլ ստեղծագործությունների («Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա», «Դևն ու օրիորդ Պրիմը») հետ ընդգրկված է «Եվ յոթերորդ օրը…» շարքում։ 2009 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։ «Վերոնիկան որոշում...
«Գլխովին կորչելու վտանգը» գիրքը Գարեգին Նժդեհի հրապարակագրության երրորդ ժողովածուն է: Գրքում Նժդեհն անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքին, որն ավելի մտահոգիչ է, քան քաղաքական ճակատագիրը: Նա ասես կանխատեսել էր Քառասունչորսօրյա պատերազմը՝ մատը դնելով պանթուրքիզմի նկրտումների վրա: Խոսելով գլոբալիզմի մասին և դրա դեմ՝ Նժդեհը կարևորում է հայրենասիրությունը և սեփական ուժերին ապավինելու հանգամանքը: Նա քննադատում է դժբախտություններն արտաքին պատճառների վերագրելու և փրկությունը դրսի ուժերից սպասելու մոլորությունը: Նժդեհն աններելի է համարում պարտությունը՝ չընդունելով որևէ արդարացում: Քանի որ «սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ», Նժդեհը հորդորում է կենտրոնանալ, նորոգվել, կրթվել, վերադաստիարակվել, զինվել:
Վերնատունը ներկայացնում է Ագնեսե Վենեգայի մանկական նոր գիրքը՝ «Էկոխուլիգանները. Ընկերը կորել է», որը նախորդ պատմության շարունակությունն է: Հիշո՞ւմ եք Կլաուս և Ինտար եղբայրներին, որոնք ընկերացել էին պոլիէթիլենե տոպրակ Բարկատուրիկի հետ և միասին փորձում էին աղտոտումից փրկել աշխարը։ Պատկերացրեք՝ նրանց ընկերը կորել է․․․ Ո՞ւր է անհետացել։ Արդյոք Բարկատուրիկը կգտնվի՞։ Տղաներն աշխարհը փրկելու է՞լ ինչ մտքեր ունեն։ Եվ կկարողանա՞ն արդյոք ավազակախմբի չար տղաների հարցերը լուծել։
Վերնատունը ներկայացնում է մանկական նոր գիրք: Գոհար Ասլանյանի թարգմանությամբ լույս է տեսել լատվիացի մանկագիր Ագնեսե Վանագայի «Էկոխուլիգանները» պատկերազարդ գիրքը, որը պատմություն է Չիեկուրկալնում ապրող Կլաուսի և Ինտարի մասին: Նրանք պատահաբար հանդիպում են պոլիէթիլենե տոպրակ Բարկատուրիկին. նա ոչ միայն կենդանի է և խոսում է, այլև բարկացկոտ է։ Նրան աղբամանն են նետել, և նա բազմաթիվ այլ տոպրակների հետ թափառում է փողոցներում, խճճվում ծառերի ճյուղերի մեջ և չփչփացնում ջրափոսերում։ Ինչպե՞ս փրկել աշխարհն այս էկոխուլիգաններից։
«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։ Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ Շատերն են նրա շնորհիվ վերագտել իրենց, կրկին հուսավառվել, պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ,...
«Իմ գրադարանը» մատենաշարով հրատարակվել է Վահան Թոթովենցի ստեղծագործությունների ժողովածուն: Այն ներառում է հեղինակի պատմվածքներն ու վիպակները, ինչպես նաև դիմանկարներ շարքը: Թոթովենցի գրական հարուստ ու բազմաժանր ժառանգությունն իր թեմատիկ ատաղձով և լեզվաոճական մակարդակով մի ուրույն գեղավեստական համակարգ է, որ ձևավորվել է արևմտյան, սփյուռքահայ, խորհրդահայ պայմաններում: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
«Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնները» աշխատությունն առաջին անգամ տպագրվել է 1895թ․ Վենետիկում։ Ալիշանը հայ գիտական մտքի մեջ թերևս առաջին անգամ ներկայացրել է հայ ժողովրդի կրոնական պատկերացումների, պաշտամունքային, ծիսական և ժողովրդական հավատալիքների ամփոփ նկարագիրը և անցած պատմական ուղին։ Սույն գիրքը հրատարակվում է ըստ 2002 թ․-ի՝ Երևանում լույս տեսած հրատարակության՝ Ա․Ս․ Աբրահամյանի և Վ․Գ․Բարսեղյանի խմբագրությամբ։