Հաֆներն իր հուշագրությունում պատկերում է գերմանացիների կյանքը նացիզմի վերելքի շրջանում և երկու համաշխարհային պատերազմների ընթացքում: 1907-1933 թվականների իրողություններին անդրադառնում է որպես ականատես։ Նա կերտում է իր երկրի դարակազմիկ դիմանկարը, որը մշտապես փոխվում էր՝ Հիտլերի երիտասարդական շարժումից մինչև նացիստական իշխանափոխություն: Այս խորապես անձնական պատմությունը ցույց է տալիս, թե արագ դեգրադացվող հասարակարգն ինչպես է իր մամլիչի տակ ճզմում միջին վիճակագրական գերմանացուն։ Հեղինակը նկարագրում է օր-օրի կարծրացող ու դաժանացող հանրային վերաբերմունքը, նախապաշարմունքն ու քաղաքականությունը։ Goodreads
Այն ամենը, ինչը ընթերցողը կկարդա այս գրքում, շուրջ 60 տարի ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի արխիվներում ու հետախուզության փակ թանգարանում խնամքով ու ամենայան խստությամբ պահպանվում էր «հույժ գաղտնի», «պահպանել հավերժ», «վտանգի դեպքում այրել» մակագրություններով։ Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» փաստագրական վեպը առաջին անգամ հասարակությանն է ներկայացնում մի հայորդու, հզոր անհատականության, պրոֆեսիոնալ հետախույզի հերոսական ոդիսականը։ Ընթերցողը առաջին անգամ կծանոթանա հայ ժողովրդի արժանավոր զավակի՝ պետանվտանգության գեներալ-մայոր, քիմիական գիտությունների դոկտոր, 1938-1941 թթ․ԱՄՆ-ում ԽՍՀՄ ռեզիդենտ (հետախուզական ցանցի ղեկավար), 1942-1947 թթ․ ԽՍՀՄ ՆԳԺԿ արտաքին հետախուզության պետի տեղակալ, «Էնորմոզի»՝ ԽՍՀՄ «ատոմային» հետախուզության ղեկավար Հայկ Բադալի Հովակիմյանի խորհրդավոր ու դրամատիզմով հարուստ պատմությանը։ Վեպում բոլոր իրադարձությունները, դեպքերը ճշմարտություններ են՝ հիմնավորված արխիվային նյութերով...
Մարի Կյուրին բոլոր ժամանակների ամենաազդեցիկ գիտնականներից մեկն է: Նա Նոբելյան մրցանակի արժանացած առաջին կինն է և կանանցից միակը, որը Նոբելյան մրցանակներ է ստացել երկու՝ ֆիզիկայի և քիմիայի բնագավառում: Մարի Կյուրին հայտնաբերել է ռադիոակտիվությունը և մեկընդմիշտ փոխել բժշկության ընթացքը:
Ի՞նչ է ճգնաժամը: Ինչու են որոշ երկրներ հաջողությամբ հաղթահարում դրա հետևանքները, իսկ մյուսները՝ ոչ: Եվ որն է հաղթահարման մեխանիզմը: Ինչպես են վեց երկիր՝ Ճապոնիան, Ֆինլանդիան, Չիլին, Ինդոնեզիան, Գերմանիան և Ավստրալիան, հայտնվել ճգնաժամային իրավիճակում, և ինչպես են ելք գտել դրանից: Ճգնաժամեր եղել են և կլինեն միշտ… Ո՞ր երկիրն Է հաջորդը. կրկին Ճապո՞նիա, թե՞ ԱՄՆ: Կամ գուցե ամբողջ աշխա՞րհը: Goodreads
Անհնար է խոսել աշխարհաքաղաքականության մասին՝ առանց ուժի մասին խոսելու։ Ուժային հակակշիռները, ազդեցության գոտիները, քաղաքական, տնտեսական, ռազմական հակամարտությունները միջազգային հարաբերությունների հիմքում են։ Ուժը, անկախ նրանից՝ սպառնում է, թե պաշտպանում, որոշում է պետությունների և նրանց քաղաքացիների գոյության պայմանները։ Այս գիրքը նախ ուսումնասիրում է ուժի չափանիշները՝ գործիքները, դրսևորումները և նույնիսկ նրա ստեղծած պատրանքները, ապա հանգամանալից ներկայացնում մոլորակի բոլոր հիմնական պետական միավորների և տարածաշրջանների առանցքային խնդիրների համայնապատկերը: Վերջապես, այն նկարագրում է նոր, ոչ պետական դերակատարներին, որոնք այսօրվա աշխարհին պարտադրում են իրենց՝ երբեմն նախադեպը չունեցող ուժային ազդեցությունը: Անհրաժեշտության դեպքում հիմնվելով պատմական ակնարկների վրա, որոնք ոչ այնքան դասեր են, որքան ուսանելի օրինակներ, Ֆրեդերիկ Անսելը հաջողությամբ ու...
Պատմահայր Մովսես Խորենացին համաշխարհային պատմագրության հռչակավոր դեմքերից է: Նրա մատյանն ընդգրկում է մեր ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր ապրած շրջանը՝ 5-րդ դարը: Երկը պարունակում է նաև հարուստ նյութ հայ հին մշակույթի, հատկապես՝ հնագույն ժողովրդական բանահյուսության, ինչպես և հարևան երկրների ու ժողովուրդների պատմության ու մշակույթի վերաբերյալ: «Պատմություն Հայոց» աշխատությունը բաղկացած է 3 գրքից: Առաջինում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի ծննդաբանությանը, մանրամասնորեն քննության առել հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի ու նրա սերունդների (Արամ, Արամանյակ, Արա և ուրիշներ) գործունեությունը: Երկրորդը նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: Երրորդում շարադրված է Տրդատ Գ Մեծի հաջորդների,...
Այս գիրքը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը հենց դու ես, սիրելի՛ ընթերցող։ Հեղինակն ուղեկցում է քեզ, բացատրում, թե ինչն ինչոց է Հայոց եկեղեցում` Խորհուրդներ, ծիսակարգ, բարեպաշտական սովորություններ, անդրադառնում է եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարևորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։ Զուգահեռ հնչում են նաև եկեղեցական հայրերի, վարդապետների, հոգևորականների խոսքերը, որոնք անբաժան են մեր հոգևոր կյանքից։ Այստեղ ամփոփված տեղեկությունները կարևոր են, քանի որ առօրյա կյանքում անկասկած առնչվելու ես քրիստոնեական այս Խորհուրդներին, ավանդություններին, սովորություններին: Լավ կլինի, որ գիտակցես, թե դրանք որտեղից են եկել, ուր են գնում և ուր կարող են մեզ տանել. չէ՞ որ քրիստոնեությունն ինքնին ճանապարհ է,...
Հենրիկ Մեյնանդերը գիտահանրամատչելի ձևով պատմում է Ֆինլանդիայի ամբողջ պատմությունը՝ բացատրելով, թե ինչպես է առաջացել այդ երկիրն ու ժողովուրդը, ինչպես է ձևավորվել ֆիննական ինքնությունը համաշխարհային պատմության համատեքստում: Գիրքը բացահայտում է ֆիննական հրաշքի գաղտնիքը. ինչպե՞ս շվեդական գավառը դարձավ ռուսական ինքնավար դքսություն, արևմուտքի ու արևելքի բախման կիզակետում գտնվելով՝ փրկվեց 20-րդ դարում ու դարձավ աշխարհում տեխնոլոգիական առաջատար երկրներից մեկը: Հատուկ հայերեն թարգմանության համար հեղինակը լրացրել է գրքի վերջին գլուխը՝ ներկայացնելով Ֆինլանդիայի համար 2023-ին տեղի ունեցած պատմական մեծ իրադարձությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը: Goodreads
Վերածննդի ամենաինքնօրինակ ստեղծագործող Լեոնարդո դա Վինչիի կենսագրությունն ու արարումները չեն դադարում զարմացնել անգամ 21–րդ դարում։ Այս գիրքը հրաշալի սկիզբ է ծանոթանալու Դա Վինչիի կյանքի և ստեղծագործության հայտնի և ոչ այնքան հայտնի դրվագներին՝ բացահայտելով նրան ոչ միայն որպես տաղանդավոր նկարչի և արտասովոր անհատականության, այլև արժևորելու նրան որպես երաժիշտ, գիտնական, գյուտարար, կենսաբան, մաթեմատիկոս և այլն։ Փոխանցելով Վերածննդի Իտալիայի արվեստի շունչը՝ գիրքը ոգեշնչում է ընթերցողին հետևելու Դա Վինչիի օրինակին՝ անվերջ սովորել, հետաքրքրվել ամենատարբեր բնագավառներով, չվախենալ փորձարկելուց և, ի վերջո, արարել նորը, լինել բացառիկ։ Goodreads
Մուտք գործիր Ռայմոնդո Ձենոբիո Մալակրունայի ընդարձակ կացարանը և ապշած կմնաս՝ տեսնելով դարեր շարունակ հավաքված ավելի քան երկու հարյուր կախարդական իրերի արտասովոր հավաքածուն:
Այս խորաթափանց ու կիրառական ուղեցույցն օգնում է հասկանալ ու կարգավորել մշակութային տարբերությունները: Այն չափազանց օգտակար է և՛ աշխատանքի, և՛ անձնական կյանքի համար: Ամերիկացիները բացասական կարծիք հայտնելուց առաջ գովում են, ֆրանսիացիները, նիդերլանդացիները, իսրայելցիներն ու գերմանացիներն անմիջապես ասում են այն, ինչ մտածում են, հարավամերիկացիներն ու ասիացիները կառչած են հիերարխիկ հարաբերություններին, սկանդինավցիներն էլ կարծում են, որ լավագույն ղեկավարն իրեն դրսևորում է շարքային աշխատողի պես: Եվ երբ նրանք փորձում են աշխատել իրար հետ, քաոսն անխուսափելի է դառնում: Այս գրքում պրոֆեսոր Էրին Մեյերը դառնում է մեր ուղեկիցը մի ականադաշտում, որտեղ խիստ տարբեր անցյալ, փորձ ու մտածողություն ունեցող մարդիկ ստիպված են համատեղ աշխատանք կատարել: Իր վերլուծությունները համադրելով...
ԽՍՀՄ ֆուտբոլային ուժեղ թիմերի կողքին «միջակի» համբավ ունեցող «Արարատը» 1973-ին դարձավ երկրի չեմպիոն եւ գավաթակիր։ «Արարատ 73»-ին սկսեցին սիրել ոչ միայն գրանցած արդյունքների, այլեւ ցուցադրած կախարդական ֆուտբոլի համար։ «Արարատի» «Ոսկե 1973-ի» հանդիպումների ռեպորտաժները հայկական հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հաղորդել է Սուրեն Բաղդասարյանը։ Անվանի մեկնաբանը հուշերն ու պատմությունները շարադրել է գրքում, որում մանրամասն ներկայացված է հաղթանակ տանող ճանապարհը։ Ականատեսի բծախնդրությամբ նկարագրված է, թե ինչ դժվարություններով ու զրկանքներով է անցել «Արարատն» ու հասել այս աննախադեպ հաջողությանը։
Գիրքը ներկայացնում է 20-րդ դարի պատմության ամենամութ էջերը՝ նացիզմից մինչև կոմունիզմ։ 20 դաս, թե ինչպես է պետք դիմակայել ժամանակակից ավտորիտարիզմին։ 20-րդ դարի 20 դասերը նախազգուշացնում են, որ մերօրյա խորհրդանիշները կարող են ազդել վաղվա օրվա վրա, հիշեցնում, որ պետք է ինքնուրույն մտածել ու առավելագույն չափով ուսումնասիրել ամեն ինչ, հարկ է արտահայտել սեփական մտքերը, ոչ թե տրաֆարետային արտահայտությունները: Պատկերազարդ գրքում Նորա Կրուգն իր յուրահատուկ ոճով նոր շունչ, գույն և ուժ է հաղորդել Սնայդերի պատմություններին՝ դրանք վերածելով տպավորիչ մտորումների: Անորոշության և անկայունության ժամանակաշրջանում, «Բռնակալության մասին» այս հրատարակությունը հորդորում է լինել ակտիվ, գիտակից անհատ ու հիմնավոր որոշումներ կայացնել։ Գիրքը Goodreads-ում
Բացահայտի՛ր ամենահետաքրքիրը տիեզերքում՝ ինքդ քեզ: Մարդու մարմինը համարվում է ինժեներական մտքի հրաշալիք: Արդյոք գիտե՞ս, որ այն ստեղծում է արյան 4 մլն նոր բջիջներ, քանի դեռ դու կարդում ես այս նախադասությունը: Կամ գիտե՞ս, որ մարդու ԴՆԹ-ն 20 անգամ կարող է ձգվել մինչև արեգակ և ետ ուղղությամբ: Ապշեցրու քո ընկերներին և ընտանիքին ամեն ինչի մասին ցնցող փաստերի այս խելացնոր հավաքածուով՝ ամենաարագ նյարդից մինչև ամենաուժեղ մկանը:
«Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գիրքը Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման գործընթացը ներկայացնում է ներսից: Ռոնալդ Ասմուսն այն ներկայացնում է թե՛ որպես տեսաբան, թե՛ որպես իրադարձությունների անմիջական մասնակից: 1990-ականների սկզբին նա առաջ էր քաշել ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարը, իսկ հետո, զբաղեցնելով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականի պաշտոնը, զբաղվում էր դրա իրականացմամբ: Գիրքը հրատարակել է Mediamax-ը՝ Newmag and friends ծրագրի շրջանակում: Goodreads
«Չորս համաձայնությունները» գիրքը տոլտեկների՝ Մեքսիկայի բնիկ հնագույն ժողովրդի երկարամյա ուսմունքի հիման վրա գրված ուղեցույց է, որը պարզ, հասանելի և հեշտ շարադրանքով մեր առջև բացում է մեր ներքին կապանքները, որոնք գալիս են մանկությունից: Հեղինակը որպես լուծում առաջարկում է չորս համաձայնություն, որոնք կնքելու դեպքում կկոտրենք մեզ ներարկված սահմանափակող համոզմունքները և կհասնենք ազատության, երջանկության ու սիրո: Goodreads
История масонства неразрывно связана со многими выдающимися личностями, среди которых Уинстон Черчилль и Уолт Дисней, Вольфганг Амадей Моцарт и Шакил О’Нил, Бенджамин Франклин и Базз Олдрин, Джузеппе Гарибальди и Артур Конан Дойл, Генри Форд и Сесил Родс, Редьярд Киплинг и Буффало Билл. Основанное в Лондоне в 1717 году как объединение вокруг идеалов, формирующих характер, масонство за два десятилетия распространилось по всему миру. При Джордже Вашингтоне оно создало мировоззрение американской нации; масонские сети скрепляли Британскую империю; при Наполеоне масонские ложи превратились в орудие авторитаризма, а затем в прикрытие революционного заговора. Масонству обязаны своим происхождением мормонская церковь и сицилийская мафия. Сегодня в...
Այս զեկույցում ներկայացվում է Բաքվի «խավիարային դիվանագիտությունը», որը հանգեցրել է Եվրախորհրդի պատմության մեջ աննախադեպ կոռուպցիոն սկանդալի: «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կենտրոնը դրվագ առ դրվագ ներկայացնում է, թե ինչպես է Բաքվի խավիարը «շատ խնդիրներ հարթել» ԵԽ-ում: Զեկույցը հասցեական ցույց է տալիս Եվրոպայով մեկ պատգամավորներին կաշառելու, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում թանկ զարդերով ու ժամացույցներով, գորգերով, փողով ձայներ գնելու փաստերը, նաև թվարկում է եվրապաշտոնյաների վճարվող արձակուրդները, վոյաժները Բաքու, բիզնես պայմանագրերը:
Ի՞նչ կապ կարող են ունենալ Մոնթե Մելքոնյանը, հայկական ջութակագործության դպրոցի առաջին գործիքը, Աֆղանստանում իրականացված հատուկ օպերացիաները, Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը եւ Հայաստանի դեսպանը, որը Կոմիտասի ստեղծագործություններն անձամբ էր կատարում՝ նվագախմբի հետ ներկայացնելով օտարերկրյա լսարաններին: Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու օպերացիայի հեղինակը, Աֆղանստանում հատուկ օպերացիաներ մշակողը, Հռոմի պապի հետ անձնական նախաձեռնությամբ հանդիպած պաշտոնյան եւ պրոֆեսիոնալ ջութակահարը, որը Շահեն Երիցյանի առաջին գործիքով Հայաստանը ներկայացնում էր եվրոպական լսարաններին, նույն մարդն էր: Այս գիրքը երաժիշտ, հետախույզ, գնդապետ եւ դեսպան Արմեն Սարգսյանի կյանքի եւ գործունեության մասին է։ Այն դրվագների, որոնք տարիներ շարունակ անհայտ էին նույնիսկ նրան ճանաչողներին։
«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» Յուվալ Նոյ Հարարիի գրքի պատկերավոր ադապտացիան է: 100,000 տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Պատկերազարդ գրքի 1-ին հատորը պատմում է մարդկության ստեղծման և զարգացման մասին։ Ինչպե՞ս են կենսաբանությունն ու պատմությունը ձևավորել մեզ, և ի՞նչ է նշանակում լինել «մարդ»: Գլոբալ էկոհամակարգում մարդկանց դերից մինչև կայսրությունների վերելք սապիենսը մեզ մղում է վերանայել մեր համոզմունքները, անցյալի զարգացումները կապել ժամանակակից մտահոգությունների հետ և իրադարձություններին նայել ավելի մեծ գաղափարների համատեքստում: Գունավոր նկարազարդումներն ուղեկցվում ենդյուրըմբռնելի տեքստերով:
Այսօր բոլորը գիտեն ամեն ինչ․ միջին վիճակագրական քաղաքացին հավատում է, որ կարող է ընդամենն արագ անցնել Wikipedia-ով և հավասարի պես ոտք գցել գիտության դոկտորի ու փորձառու դիվանագետի հետ։ Բոլորը ստիպված են հաշվի նստել բոլոր, նույնիսկ ամենաարտառոց մտքերի հետ։ «Ամեն մեկի ձայնը պետք է լսելի լինի» թեզը դարձել է դոկտրին, և սրա դեմ արտահայտված որևէ միտք դատափետվում է ու պիտակավորվում որպես հակաժողովրդավարական էլիտիզմ։ Թոմ Նիկոլսն այս գրքում ցույց է տալիս, թե ինչպես է ձևավորվել փորձագետներին արժեզրկելու միտումը։ Պատճառները շատ են՝ համացանցի տարածումը, բարձրագույն կրթության ոլորտում «հաճախորդին բավարարելու» մոդելի ներմուծումը, լրատվության փոխակերպումը ժամանցային ծառայության։ Պարադոքսալ է, որ ինֆորմացիայի տարածումը ստեղծել է ոչ...
Հայ միտքը 100 տարի առաջ ներշնչված էր եվրոպական արժեքներով։ Առաջ սոցիալիզմն էր, այժմ՝ ժողովրդավարությունը։ 100 տարի առաջ էլ, այսօր էլ գլխավոր հարցը մնում է նույնը՝ ի՞նչ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Օսմանյան, իրանական ու ռուսական կայսրություններում հայերն անցած դարասկզբին ակտիվորեն մասնակցում էին ապագային միտված գաղափարական քննարկումներին: 1917-ի կովկասյան իրադարձություններն ի ցույց դրեցին հայ քաղաքական գործիչների և մտավորականների գաղափարական տարբերությունները։ Վերաիմաստավորվեց Կովկասի դերը։ Այն հայոց հնագույն թագավորության մասնիկն էր, հետևաբար հայկական ինքնավար գոյության,հետո նաև պետության վերականգնման տարածքը։ Որո՞նք էին հայկական կուսակցությունների ակնկալիքները ցարական կառավարությունից, ապա բոլշևիկյան իշխանությունից։ Արևմտյան Հայաստանի ճակատագիրն ինչո՞ւ էր հայերին բաժանել լենինյան ու պլեխանովյան գաղափարական ճամբարների։ Ինքնորոշման իրավունքի մասին...
«Ինքնություն» մատենաշարի սույն հատորը բովանդակում է Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» կամ «Բուզանդարան պատմութիւնք» երկը, որը ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի պատմության շարունակությունն է և ընդգրկում է Խոսրով Գ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանման (387թ.) պատմական ընթացքը: Առաջին անգամ «Բուզանդարան պատմութիւնք» խորագրով այն հրատարակվել է 1730թ., Կոստանդնուպոլսում: Աշխարհաբարի է վերածել Ստ. Մալխասյանցը (լույս է տեսել 1947թ.):
Գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմին (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր): Աշխատությունը քննում է հայ-ադրբեջանական զինված հակամարտության հիմնական պատճառները, ընթացքը և հետևանքները ներգրավված բոլոր կողմերի համար: Հետազոտության հեղինակները վերլուծում են ռազմական և ռազմատեխնիկական այն ասպեկտները, որոնք ազդել են պատերազմի ելքի վրա։ Քննության նյութ են Հարավային Կովկասի առանցքային խաղացողների, նաև Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքական բարդ հարաբերությունները: Այսօր պետությունները հայտնվել են դանդաղ հոսանքում՝ ծանր հարվածների ու նոր նավաբեկությունների վտանգի ճիշտ մեջտեղում։ Ղարաբաղում պատերազմն այդպիսի նավաբեկություն էր, որը բոլորի համար փոխեց ամեն ինչ, առաջին հերթին բախումների ուղիղ մասնակիցների՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի։ Իսկ Վաշինգտոնի և Փարիզի համար որքանո՞վ էին կարևոր պատերազմի օրերին տապալված նրանց միջնորդական ջանքերը։Ռուսաստանի համար...