Автор прибывает под Полтаву, чтобы организовать колонию для беспризорных детей. Перед ним стоит непростая задача – перевоспитать несовершеннолетних правонарушителей. Пытаясь найти подход к каждому, даже самому сложному ребенку, Макаренко создает систему, основанную на трех принципах: труд, игра и влияние коллектива. И добивается блестящих результатов. «Педагогическая поэма» – один из наиболее значимых трудов, прошедший объективную проверку временем. Классика, ставшая настольной книгой не одного поколения учителей и воспитателей. Goodreads
Գիրքը բաղկացած է 4 գլխից, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է ստոխաստիկայի մեկ բաժնի․ «Կոմբինատորիկա» «Հավանականությունների տեսության տարրեր» «Մաթեմատիկական վիճակագրության տարրեր» «Խաղերի տեսություն» Յուրաքանչյուր բաժնի սկզբում նախ ներկայացված են տվյալ բաժնի տեսական դրույթները, այնուհետև՝ համապատասխան խնդիրների համաշար: Խնդիրների լուծումները, դրանց վերաբերյալ ցուցումները և պատասխանները կգտնեք ձեռնարկի վերջում: Ձեռնարկում դիտարկված մեթոդական հնարները միտված են խնդիրների լուծման ուսուցման տարբեր մակարդակներում սովորողների տրամաբանական, ստոխաստիկական մտածողության զարգացմանը: Տարրական դասարանում սովորողները խնդիրները կարող են լուծել՝ կիրառելով տարբեր հնարներ և մեթոդներ, իսկ ավելի բարձր դասարաններում նույն խնդիրը կարող են լուծել բանաձևերի կիրառմամբ: Խնդիրները կարելի է կիրառել նաև դպրոցում իրականացվող մաթեմատիկական օլիմպիադաների, մրցույթների և արտադասարանային այլ միջոցառումների ժամանակ:
Թեմատիկ սցենարներ մանկապարտեզի և տարրական դպրոցի համար: II թողարկում Ձեռնարկում ներկայացված են խմբային ցերեկույթների սցենարներ՝ նախատեսված նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ խմբերի և տարրական դասարանների համար: Սցենարները նվիրված են տարվա եղանակներին, ամանորյա տոներին, մեր մոլորակին, Այբբենարանի ավարտին, տարրական դպրոցի ավարտին… Սցենարներն ունեն արժեքային հենք և զարգացնող նշանակություն: Ձեռնարկը հասցեագրված է մանկապարտեզների դաստիարակներին և տարրական դպրոցի ուսուցիչներին:
«Հայոց լեզու և խոսքի մշակույթ» ձեռնարկում բնութագրվում են լեզվի և խոսքի հիմնական հատկանիշները, խոսքի արժանիքները` ճշտություն, հարստություն, ճշգրտություն, տրամաբանականություն, սեղմություն, արտահայտչականություն ևն, բացատրվում են հաղորդակցման գործընթացի յուրահատկությունները, ներկայացվում են խոսքի գործառական տարբերակները` պաշտոնական, գիտական, հրապարակային ևն: Ուսուցանվում են բանավիճային արվեստի հմտություններ, խոսքային վարվեցողության կանոններ: Նախատեսված է բուհերի հումանիտար և բնագիտական ֆակուլտետների ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հայերեն ճիշտ և արտահայտիչ խոսել ու գրել:
«Ուսուցչի օրագիր»-ը նախատեսված է այն ուսուցիչների համար, որոնց համար կարեւոր է համակարգված եւ ամբողջական տեղեկատվությունը մշտապես ունենալ ձեռքի տակ։ Նոթատետր–օրագիրը կազմված է տարբեր բաժիններից. ձեւավորող գնահատման նպատակով համառոտ նշումներ հնարավոր է կատարել առանձին բաժնում՝ հետագայում դրանց հիման վրա յուրաքանչյուր սովորողի բնութագիրը կազմելու համար, բաժիններ կան նաեւ սովորողների ընթացիկ միավորների, ուսուցչի անելիքների ու հանդիպումների, ուսումնական տարվա կարեւոր օրերի ու այլ հարցերի մասին գրառումներ անելու համար:
Գրքում հայերենի կետադրության մասին գիտելիքները մատուցված են ամենատարբեր տեսանկյուններից։ Դա թույլ է տալիս կետադրության մասին տեղեկությունները որոնել ու գտնել ցանկացած առիթով ու պատրվակով՝ շարադրելիս, սրբագրելիս, խմբագրելիս, կրթվելիս, քննության պատրաստվելիս, ուսուցանելիս, քննելիս, խորհրդատվության ժամանակ, լեզվական կարողություններդ ցուցադրելիս… Այս գիրքը քեզ կօգնի, թե ուզում ես իմանալ՝ * երբ կարիք կա կետադրության, * ո՛ր նշանը ինչի համար է, * ո՛ր դեպքում ինչ նշան է նախընտրելի գործածել, * կետադրական ինչ այլընտրանքներ կան, * նախադասության ո՛ր անդամն ինչպես է տրոհվում, * կետադրական ո՛ր կանոնն ինչ բացառություններ ունի, * ինչպես պետք է կողմնորոշվել շփոթելի դեպքերում, * ինչպես կարելի է խուսափել քննական ծուղակներից, * պատրաստ ես արդյոք...
«Ոչ ավանդական նկարչություն» ուսումնաօժանդակ ձեռնարկը միտված է լրացուցիչ կրթությանն ու գործնական կիրառության նախադպրոցական կրթություն իրականացնող կառույցներում՝ անկախ նրանց ուղղվածության տեսակից և նրանցում իրականացվող ծրագրերից:
«Կերպարվեստային դիդակտիկ խաղ-պարապմունքներ» ուսումնաօժանդակ ձեռնարկը նախատեսված է գործնական կիրառության համար նախադպրոցական կրթություն իրականացնող կառույցներում՝ անկախ նրանց ուղղվածության տեսակից և նրանցում իրականացվող ծրագրերից: Ձեռնարկում ներկայացված են ուսուցողական և ճանաչողական նշանակությամբ, ուրախ և զվարճալի, կերպարվեստային ընկալումները զարգացնող խաղեր:
Սույն մեթոդական ուղեցույցը նախատեսված է պարզաբանելու «Սովորում ենք նկարել 5-6 տարեկանում» նկարչական ալբոմում տեղ գտած առաջադրանքների կառուցվածքը և բովանդակությունը: Ալբոմը կազմված է ավագ խմբի կրթական համալիր ծրագրի՝ նկարչության պարապմունքներին ներկայացվող թեմատիկ պլանավորման և չափորոշչային պահանջներին համապատասխան: Ներկայացված առաջադրանքների հիմքում դրված են նախորդ տարիքային խմբերում երեխաների ձեռք բերած նկարչական փորձը, պարզագույն գիտելիքները և կարողությունները: Այս տարիքային խմբում, արդեն, նախատեսվում է շարունակել զարգացնել, խորացնել, ընդլայնել, ինչպես նաև գծանկարչական և գունանկարչական կարողությունները զարգացնող տարբեր վարժություն-առաջադրանքների միջոցով ամրապնդել նկարչական կարողությունները: Պարապմունքներում պահպանված է միջառարկայական կապը՝ խոսքի զարգացում, մաթեմատիկա, ֆիզկուլտուրա, երաժշտություն։
Սույն մեթոդական ուղեցույցը նախատեսված է պարզաբանելու «Սովորում ենք նկարել 4-5 տարեկանում» նկարչական ալբոմում տեղ գտած առաջադրանքների կառուցվածքը և բովանդակությունը, որը կազմված է միջին խմբի թեմատիկ պլանավորման ձեռնարկի նկարչության պարապմունքներին ներկայացվող ծրագրային պահանջներին համապատասխան։ Ներկայացված առաջադրանքների հիմքում դրված են նախորդ տարիքային խմբում երեխաների ձեռք բերած նկարչական փորձը, պարզագույն գիտելիքները և կարողությունները: Այս տարիքային խմբում, արդեն, նախատեսվում է շարունակել զարգացնել, խորացնել, ընդլայնել, ինչպես նաև տարբեր վարժություն-առաջադրանքների միջոցով ամրապնդել նկարչական կարողությունները:
Սույն մեթոդական ուղեցույցը նախատեսված է պարզաբանելու «Սովորում ենք նկարել 3-4 տարեկանում» նկարչական ալբոմում տեղ գտած առաջադրանքների կառուցվածքը և բովանդակությունը, որը կազմված է կրտսեր երկրորդ խմբի համար նախատեսված կերպարվեստային պարապմունքների թեմատիկ պլանավորման ձեռնարկի պահանջներին համապատասխան։ Ներկայացված առաջադրանքների հիմքում դրված են նախորդ տարիքային խմբում ձեռք բերած նկարչության պարզագույն գիտելիքները և կարողությունները: Այստեղ արդեն նախորդ՝ ձեռք բերած գիտելիքները և կարողությունները պետք է շարունակել զարգացնել, խորացնել, ընդլայնել, ինչպես նաև վարժանքների միջոցով ամրապնդել նկարչական որոշ կարողություններ:
Սույն մեթոդական ուղեցույցը նախատեսված է «Սովորում ենք նկարել 2-3 տարեկանում» նկարչական ալբոմում տեղ գտած առաջադրանքների բովանդակությունը պարզաբանելու համար։ Կազմված է կրտսեր առաջին խմբի համար նախատեսված կերպարվեստային պարապմունքների թեմատիկ պլանավորման ձեռնարկի պահանջներին համապատասխան: Առաջադրված պարապմունքների հիմքում դրված են գծանկարչության և գունանկարչության պարզագույն խնդիրներ, որոնց նպատակն է զարգացնել գունազգացողության, գունային համադրությունների ուրախ խաղերը տեսնելու, զգալու և ստեղծելու կարողություններ:
Պատկերազարդ ձեռնարկ 6-9 տարեկան երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: Գիրքը 4 բաժիններից է բաղկացած: Առաջին երեք բաժիններում 6-9 տարեկան երեխաների համար մատչելի խնդիրներ են ընդգրկված՝ պարզից բարդ ընթանալու սկզբունքին հետևելով: Վերջին՝ 4-րդ բաժնում որոշ հետաքրքրաշարժ խնդիրներ են ներկայացված:
Ձեռնարկը բաղկացած է չորս մասից (մայրենի խոսք, մաթեմատիկա, բնագիտություն, ձեռարվեստ-կերպարվեստ): Նյութը ներկայացված է խաղային ու գործնական առաջադրանքների տեսքով, որոնք կազմված են ժամանակակից մանկավարժական և հոգեբանական մոտեցումների հաշվառմամբ ու բազմիցս փորձարկված են: Կարող է մեծապես օգտակար լինել դաստիարակին և դասվարին, մայրիկին և հայրիկին, տատիկին և պապիկին, եղբորը և քրոջը, մի խոսքով՝ բոլոր նրանց, ովքեր նախանձախնդիր են 5-6 տարեկան երեխաների հետ տարվող աշխատանքը նրանց համար ըստ ամենայնի գրավիչ ու հաճելի, հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու:
Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» գրքի սույն ներկայացումը հետաքրքիր կլինի ընթերցողների լայն շրջանի, և, իհարկե, առաջին հերթին ծնողների և մանկավարժների համար: Եթե ուզում եք երեխաներին ստեղծագործական ուրախություն ըմբոշխնելու հնարավորություն տալ, այս գիրքը լավ ուսումնասիրեք և օգտագործեք: Ռոդարիի գաղափարներն ու հնարները կիրառելը հեշտացնելու նպատակով՝ . բոլոր հնարների կիրառությամբ մեր հայեցի օրինակներն ենք ստեղծել, . մեթոդական հնարները հստակ քայլաշարերի ենք վերածել, . գլուխները համակարգել ենք, խմբավորել, . հայ երեխաների՝ ռոդարիական հնարների կիրառությամբ ստեղծած աշխատանքներ ենք ընտրել և ընդգրկել:
«Փոքր Մհեր» ուսումնական ձեռնարկը նախատեսված է ռուսալեզու նախադպրոցականների և կրտսեր տարիքի դպրոցականների համար։ Աշխույժ ոճով գրված այս ձեռնարկը ռուսալեզու միջավայրում ապրող հայ երեխաներին է մատուցում հայերեն ամենագործածական բառապաշարի զգալի մասը։ Դրանք ներկայացվում են առանձին նախադասությունների, երկխոսությունների, ինչպես նաև փոքրածավալ գրական ստեղծագործությունների միջոցով (սրանք, ի դեպ, մատչելի են, հետաքրքիր)։ Բառերը երբեք տեքստից կտրված չեն. սա գրքի կարևոր արժանիքներից է։ Հատուկ ուշադրություն է դարձվել հայերենի ուղղախոսությանը, քերականական այն իրողություններին, առանց որոնց հնարավոր չէ հայերեն խոսք կառուցել։ Օգտակար են գրքի վերջում զետեղված մեթոդական ցուցումներն ու բառացանկը։ «Փոքր Մհեր» ձեռնարկը մեծապես կնպաստի Ռուսաստանում ապրող հայ երեխաների հայերեն հաղորդակցական կարողությունների ձևավորմանը և զարգացմանը։ Դասագիրքն ուղեկցվում...
Սփյուռքի մեկօրյա դպրոցների համար նախատեսված «Իմ առաջին ընթերցարանը», Մայրենի 2», «Մայրենի 3», և «Մայրենի 4» դասագրքերին կից այս ուղեցույցում ներկայացված են այն հիմնական կարևոր խնդիրները, որոնք պետք է իրականացվեն հայեցի կրթության առաջին տարիներին: Այդ խնդիրների մեջ կարևորվել են աշակերտների ընթերցողական կարողությունների, հայ գրի ու գրականության նկատմամբ սիրո և հետաքրքրության ձևավորումը, ընթերցասիրության դաստիարակումը:
Մեթոդական ձեռնարկը խորությամբ մեկնաբանում է աշակերտների խոսքային զարգացմանն ուղղված քայլերը և ընդլայնում ուսուցչի աշխատանքային հնարավորությունները: Ձեռնարկին ուղեկցող աշխատանքային տետրը իրենց գունազարդ նկարներով, առաջադրած հարցերի պարզությամբ օգնում են աշակերտին՝ պատկերացնելու հաղորդակցային դերերը, զանազան իրողություններում կողմնորոշվելու, համապատասխան վարքագիծ դրսևորելու կարևորությունը:
Սփյուռքի մեկօրյա (արևելահայ) դպրոցներին հասցեագրված «Զանգակ» այբբենարանի և դրան ուղեկցող «Ես սովորում եմ գրել» աշխատանքային տետրերի այս մեթոդական ուղեցույցը ծանոթացնում է ուսուցիչներին գրաճանաչության մեթոդիկայի նրբություններին՝ ներկայացնելով նաև դրա գիտական հիմքերը:
Ձեռնարկը ընդգրկում է իրավաբանական, ռազմական և մանկավարժական հոգեբանության շրջանակներում կատարվող ուսումնասիրությունների համար նախատեսված մեթոդներ: Գրքում ներկայացված են նաև որոշ ակտիվ հոգեբանական մեթոդներ, հոգեբանի աշխատանքի բարոյական սկզբունքներն ու կանոնները, ինչպես նաեւ ինֆորմացիա է տրվում հոգեբանական գիտափորձարարական հետազոտությունների կազմակերպման, հարցարանների ստեղծման, ստանդարտացման եւ արդյունքների վիճակագրական վերլուծության տիպիկ ընթացակարգերի մասին:
Ձեռնարկը կազմված է 14 ընդարձակ գլուխներից, որոնցում քննարկվում են էթնոհոգեբանության հիմնական խնդիրները. էթնոսի բնութագիրը, էթնոս, ազգ, ռասա, էթնոգենեզի հիմնական փուլերը, միջէթնիկական հարաբերությունների տեսակները, ազգային հոգեկերտվածք եւ բնավորություն, ազգային սիմվոլներ և ստերեոտիպեր և այլն: Էթնոհոգեբանության մեջ առաջին անգամ ներկայացվում է էթնիկական ինքնապաշտպանության մեխանիզմների և ռազմավարությունների մանրամասնորեն մշակված տեսություն:
Ձեռնարկը հասցեագրված է 2–4–րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներին, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին, ինչպես նաև ծնողներին: