Ջուլիան Բարնսի՝ 1986 թվականին լույս տեսած «Աշխարհի պատմությունը 10 ½ գլուխներով» վեպը համարվում է բրիտանական պոստմոդեռնիզմի առաջին նշանակալի գործը, թեպետ, տարօրինակ ու յուրահատուկ այս ստեղծագործությունը դժվար միանշանակ վեպ համարել: Այն, ըստ էության, պատմվածքների շարք է, որոնք հայեցակարգորեն ներդաշնակված են այսպես կոչված՝ «ծովային» կամ «ջրհեղեղային» թեմաներով: Տարբեր դարաշրջաններում կատարվող իրադարձությունները երևան են բերում նաև ոճական ու գեղարվեստական տարբեր մոտեցումներ՝ հանրահայտ սոյւժեների հեգնական խաղարկումներ, միջնադարյան տեքստերի նուրբ ոճավորումներ, ուղեգրության և դետեկտիվի ժանրային անսպասելի լուծումներով իրացումներ, ուտոպիային և անտիուտոպիային բնորոշ խելապտույտ անցումներ… Վեպ, որտեղ երևակայությունն իսկապես սահմաններ չունի, վեպ, որտեղ բացահայտվում են ժանրի՝ միանգամայն նոր հնարավորությունները: Գիրքը Goodreads-ում
«Ցերեկային տուն, գիշերային տուն»-ը (1998)՝ Օլգա Տոկարչուկի նշանավոր գործերից մեկը, նրա բնորոշմամբ «վեպ աստեղատուն» է՝ տարաբնույթ պատումներից բաղադրված համաստեղություն, որն արտացոլում է Սուդետների (Ստորին Սիլեզիա) այն երկրամասի անցյալն ու ներկան, որի գյուղերից մեկում հեղինակը տուն ունի: Տոկարչուկի ստեղծագործական աշխարհի վրա իր դրոշմը թողած այս բազմամշակութային տարածքը պատմության ընթացքում եղել է տարբեր երկրների կազմում, մինչև որ 1945-ից հետո բաժանվել է Գերմանիայի, Չեխիայի և Լեհաստանի միջև: Լեհ գրողը պոստմոդեռնիստական ոգով ստեղծված իր բազմակողմանի գրքում հարադրել է այլևայլ ոճեր ու ժանրեր, գեղարվեստական հորինվածքը կապակցել էսսեիստիկայի հետ, պոետիզմը՝ փիլիսոփայության, իրական կյանքը՝ երազների, իսկ առօրեականությունն ու դիցականությունն այնպես հմտորեն է միահյուսել, որ մանրուքներն անգամ համապարփակ...
«Ձգողության ծիածանը» վեպը համարվում է հետմոդեռնիզմի սառցահատը, հանգրվանը մի ճամփաբաժանի, որից ճյուղավորվում են բարձր արվեստն ու կոմիքսը, գութն ու անողոքը, գիտությունն ու մետաֆիզիկան, պարկեշտն ու սանձարձակը… Պաստառի ոճականորեն անբասիր ձևաչափերը ծավալվում են քերթվածից մինչև գիտակցության հոսքը, ներառյալ՝ միջանկյալ կանգառները։ Վաստակել է XX դարի գրականության խորհուն կոթողներից մեկի համբավը։
Արդի ամերիկյան գրականության ուշագրավ դեմքերից մեկի՝ Մայքլ Քանինգհեմի «Վայրի կարապը և այլ պատումներ» ժողովածուն ընդգրկում է տասը գործ՝ նրբագեղ ու բազմաշերտ պոստմոդեռնիստական տեքստեր, որոնք առավելապես հանրահայտ հեքիաթների արքետիպային սյուժեների վերաշարադրանքն են միանգամայն նորովի և անսպասելի մոտեցմամբ:
Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընդգրկված ինտերակտիվ արձակի նմուշներին հատուկ են համահեղինակության և խաղի սկզբունքները: Իբրև համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես գրողներ («Թռչող հեծանիվ», «Խորհրդավոր նախաճաշ»), այնպես էլ` ցանկացած ընթերցող («Պ(ոչ)ԱՏՈՒՄ»): Խաղը Արմեն Օհանյանի գործերի անքակտելի մասն է, ընթերցողին ներգրավելու և արդի հայ գրական գործընթացի մեկուսացումը հաղթահարելու միջոց («Պահմտոցի», «Գերաստղ Մարիոն», «Մատրյոշկա», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»): Որպես պոստմոդեռնիզմի հետևորդ` նա վերաիմաստավորում է անցյալը` հայ արձակում տարածք բացելով թե՛ հին, թե՛ նոր հերոսների համար («Կիկոսի վերադարձը», «Կարմիր բերԵՏ», «Ռադիո Երևան»):
«Հնադարը և այլ ժամանակներ» վեպը, որ «մինի էպոս» են կոչել, երեք ընտանիքի երեք սերնդի պատմությունն է 1914-ից մինչև 90-ականները: Գրողի պատկերած աշխարհը պոստմոդեռնիստական է, որի մեջ իրականությունը, հավատալիքները, առասպելները, կրոնը, բանահյուսությունը, միստիկան ու մոգական ռեալիզմի տարրերը շաղախված են վարպետ հացթուխի գաղտնի բաղադրատոմսով: