1801 թվական. Լոնդոնի երիտասարդ բնակիչ պարոն Լոքվուդը միայնության որոնումներով բնակություն է հաստատել գավառական կալվածքում, որը կոչվում է Կեռնեխների ագարակատուն։ Նա որոշում է այցելել Մոլեգին հողմերի դարավանդից իր հարևան կալվածատիրոջը՝ պարոն Հիտքլիֆին։ Չնայած առաջին հանդիպման ժամանակ սառը ընդունելության արժանանալուն՝ Լոքվուդը որոշում է երկրորդ անգամ այցելել։ Մոլեգին հողմերի դարավանդի ճանապարհին եղանակը վատանում է, սկսում է ձյուն տեղալ։ Տանտերերն առանձնապես ցանկություն չցուցաբերեցին հյուրին ընդունելու, բայց Լոքվուդը, այնուամենայնիվ, մտնում է տուն։ Այստեղ նա ծանոթանում է Մոլեգին հողմերի դարավանդի այլ բնակիչների՝ Հիտքլիֆի հարսին՝ նրա որդու այրուն, և Հերթոն Էրնշոյին։ Բնակիչների միջև փոխհարաբերությունները չէին առանձնանում ջերմությամբ ինչպես միմյանց, այնպես էլ Լոքվուդի հանդեպ։ Այցելուն ցանկանում է հեռանալ,...
«Հիվանդանոցը» հետխորհրդային շրջանի վեպերից առաջինն էր, որ ազդարարեց ազատացում՝ սոցռեալիզմի, կոմունիստական գաղափարախոսության, կեղծ բարոյախոսության տոտալ պարտադրանքներից: «Հիվանդանոցն» առաջին անգամ լույս է տեսել 1994 թվականին, ապա վերահրատարակվել՝ 2011-ին և 2018-ին: Սա վեպի չորրորդ հրատարակությունն է:
1923-ին էշելոնի պետ Դեևը և կոմիսար Բելայան Կազանից Սամարղանդ են տարհանում 500 թափառաշրջիկ, քաղցած երեխաների։ Հոգնատանջ ճանապարհ, սարսափելի արկածներ, ընդարձակ աշխարհագրություն՝ Վոլգայի շրջանի անտառներից և ղազախական տափաստաններից մինչև Կզլկումի անապատներ և Թուրքեստանի լեռներ, բարդ ճակատագրեր և ռեալիստիկ կերպարներ՝ փախստական գյուղացիներ, չեկիստներ, կազակներ, փոքրիկ թափառականների էքսցենտրիկ աշխարհ՝ իրենց լեզվով, հոգեբանությամբ, սնահավատությամբ և մեծ հույսերով։
Великая антиутопия XX века с иллюстрациями знаменитого аргентинского художника Луиса Скафати, которому пришлось в реальном мире столкнуться с ужасами, описанными Джорджем Оруэллом. Личный взгляд художника открывает культовый роман с новой стороны.
Для сотен тысяч людей «Дом, в котором…» — книга-пароль, по которому узнают «своих». Еще до издания бумажной книги роман «Дом, в котором…» стал сенсацией и победил в читательском голосовании премии «Большая книга». Роман десять лет не покидает списки бестселлеров, является лауреат литературных премий: «Русская премия», «Студенческий Букер», «Большая книга» (приз зрительских симпатий), «Портал», «Странник» и других. Переведен на десять языков. «Я завидую тем, кто именно сейчас держит «Дом» в руках впервые. Заходите, обустраивайтесь. Не ходите к фазанам и постарайтесь не потеряться в Лесу. Кофе и прочие напитки вы найдете на втором этаже. Поверьте, вы останетесь здесь надолго». (с) Галина Юзефович...
«Մղձավանջներ» վեպը Արցախյան առաջին պատերազմի և նրանից հետո առաջացած հասարակական – քաղաքական հարաբերությունների մասին է: Վեպի հերոսները սովորական մարդիկ են՝ տարբեր մասնագիտությունների տեր, որոնց պատերազմը հայրենիքի զինվոր է դարձրել: Կռվում են՝ չկորցնելով իրենց մարդկային նկարագիրը, կռվում են՝ հավատալով, որ պատերազմից հետո ամեն ինչ լավ է լինելու: Բայց ավարտվում է պատերազմը, և երեկ նույն խրամատի մեջ իրար հետ հաց կիսող և միմյանցից մահ փախցնող ընկերները հայտնվում են տարբեր խրամատներում: Ինչքը, այն ձեռք բերելու դաժան մրցավազքը մոռանալ են տալիս ամեն բան: Եվ պատահական չէ, որ հերոսները կյանքի դաժան իրականությունից փախչելու համար հաճախ ապավինում են նույնիսկ մղձավանջներին:
Новая книга Наринэ Абгарян, сборник рассказов и повестей, как всегда, о людях. Очень разных, молодых и старых, умных и простодушных, нежных и сварливых, живущих на разных концах земли. Но всем её героям удалось сохранить в своем сердце то, что только и позволяет нам оставаться людьми. Любовь. “Мне всегда везло на хороших людей. Каждый из них вставлял кусочек мозаики в ту неоконченную картину мира, которую я себе рисовала. Каждый привносил то, чего не хватало именно мне. Каждый обязательно чему-то учил. По большому счету, я – результат их стараний, их бледная тень. Время течет, и жизнь непозволительно убыстряется, великодушно оставляя рядом самых...
Ջոն Մ. Քութզիի «Անարգանք» վեպը, թերևս, նրա լավագույն ստեղծագործությունն է: Վեպի՝ համալսարանի պրոֆեսոր հերոսը ուսանողուհու հետ սկանդալային պատմության պատճառով կորցնում է բառացիորեն ամեն ինչ՝ թե՛ իր աշխատանքը, թե՛ հասարակության հարգանքը։ Գլխավոր հարցն այն է՝ հանձնվել իրադարձությունների հարահոսին ու վերջնականապես կործանվե՞լ, թե՞ ուժ գտնել և ամեն ինչ սկսել զրոյից: Գիրքը Goodreads-ում
Ահա նոր եւ, հեղինակի խոսքով, հաստատ վերջին գիրքը՝ Մանյունյայի, Նառայի և փոքրիկ Բերդի մյուս հրաշալի բնակիչների արկածների մասին։ Շտապե՛ք տեսնել։ Եվ կարդալ։ Մանյունյայի ու նրա ընկերուհի Նառայի կյանքում ամպի չափ հոգս կա. պիտի հասցնեն չարաճճիություններ անել ու բոլորի կյանքն ուտել։ Առանց դրա ի՞նչ մանկություն։ Միայն թե Մանյունյան իսկական փոթորիկ է։ Ինչ սկսեն ընկերուհիները, կվերածի հերթական ցունամիի։ Անընդհատ շիլաշփոթի մեջ հայտնվող հարազատների ու Տայի անսովոր կոլորիտն էլ չի թողնի ձանձրույթից հորանջել։ Goodreads
Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ…» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009 թ.: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում է փակ հասարակությունը, դրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի մերվելու նրբերանգները: «Տունը» հաշմանդամ երեխաների փակ դպրոց է, որի տարածական ու ժամանակային կոորդինատները դժվար է պարզել: Ֆանտաստիկ, մոգական մոտիվները սյուժեում էական դեր են խաղում, իսկ Տունը վերածվում է միստիկական միջավայրի: Գիրքը թարգմանվել է 11 լեզուներով և արժանացել է մի շարք մրցանակների: «Русская премия» գրական մրցանակի դափնեկիր է «Մեծ արձակ» ժանրում (2009 թ.): Հայերեն ներկայացվում է առաջին անգամ: Քաղաքի ծայրամասում, սովորական նորակառույց շենքերի շարքում, վեր է խոյանում Մոխրագույն Տունը, որտեղ...
Նար-Դոսի «Մահը» վեպը հայ դասական վիպագրության նվաճումներից է: Արտացոլելով XIX դարավերջի հայ մտավորականության գաղափարական ըմբռնումներն ու հասարակության կենցաղն ու բարքերը՝ վեպը ընդհանրացնում է մի ամբողջ դարաշրջանի պատկեր՝ հոգեբանական նուրբ ու դիպուկ սուզումներով, բազմաբնույթ կերպարներով և գաղափարական սուր ու հաճախ՝ ողբերգական ընդգծումներով:
«Կարամազով եղբայրները» ռուս հանճարեղ գրող Ֆյոդոր Դոստոևսկու վերջին վեպն է՝ համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը: Սա մի կոթողային վեպ-սինթեզ է, որ ամփոփում է Դոստոևսկու բոլոր ստեղծագործական ձգտումները, համադրում այն բոլոր հակասական հարցերը, որոնք նրան հուզել, տանջել են ամբողջ կյանքի ընթացքում: Մարդկային կեցության էական կողմերը քննող այդ հարցերը բորբոքվում են հայրասպանության մեծագույն ոճրի շուրջ ալեկոծվող կրքերի, զգացումների և գաղափարների հորձանուտում: Տպագրվել է մաս-մաս Ռուսական պարբերական ամսագրում։ Դոստոևսկին պատկերացնում էր վեպը որպես «Մեծ մեղավորի պատմությունը» վիպաշարի առաջին մաս, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այդ մտահղացումը մահվան պատճառով։ Վիքիպեդիա
Գերմանացի խոշոր գրող Թոմաս Մանի «Բուդենբրոոկներ» վեպը 20-րդ դարի արձակի դասական նմուշներից է։ Օգտագործելով «ընտանեկան ժամանակագրության մեթոդը»՝ հեղինակը մի ընտանիքի չորս սերունդների կյանքի նկարագրությամբ տալիս է անցած դարի Գերմանիայի սոցիալ-քաղաքական համայնապատկերը։ Ռեալիստական գրականության հարուստ փորձը գրողին հնարավորություն է ընձեռել ընտանեկան կյանքի մասնավոր դեպքերից հասնել պատմական խոշոր ընդհանրացումների։ Վիքիպեդիա
Վեպի հերոսուհու՝ Ջեննիի իրական նախատիպը հեղինակի քույրն է: Սա պատմություն է շփացած և անզգամացած հասարակության մեջ աղքատ, պարզասիրտ ու անհամարձակ աղջկան բաժին հասնող փորձությունների մասին: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1911 թվականին: Ամերիկյան գրողի այս և մյուս ստեղծագործությունները թարգմանվել և մշտապես վերահրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով: Գրքի գլխավոր հերոսուհուն՝ Ջենևիևին (Ջեննի), ով ապրում է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի մի աղքատ ընտանիքում, գայթակղում է սենատոր Բրանդերը։ Սենատորն ազդեցիկ և ապահովված մարդ է։ Բրենդերը խոստանում է ամուսնանալ Ջեննիի հետ։ Ջեննին մտածում է, որ այդ կերպ կկարողանա օգնել իր ընտանիքին։ Սակայն այնպես է ստացվում, որ շուտով Ջեննին հղիանում է, իսկ Բրանդերը մահանում է։ Հայրը և շրջապատի...
«Սիրիր մերձավորիդ» (Liebe Deinen Nächsten) վեպը Է. Մ. Ռեմարկը սկսել է գրել 1938-ի ապրիլին՝ Յութա Իլզե Ցամբոնայի հետ ամուսնանալուց կարճ ժամանակ անց՝ շվեյցարական աքսորի տարիներին: Առաջին անգամ հրատարակվել է 1941-ին՝ Ստոկհոլմի «Բերման Ֆիշեր» աքսորյալների հրատարակչությունում: Գերմանիայում հրատարակվել է միայն 1953-ին: Վեպի առանցքում բախտակից երեք էմիգրանտների կյանքի պատմությունն է: Քսանմեկամյա Լյուդվիգ Քեռնի, փորձառու, տարեց էմիգրանտ Շթայների և Քեռնի սիրելիի՝ Ռութի շուրջ են ծավալվում վեպի անչափ հուզիչ գործողությունները: Էմիգրանտներ, որ լքել են նացիոնալ-սոցիալիստական Գերմանիան և փորձում են եվրոպական մյուս երկրներում տանիք և աշխատանք գտնել: Պրահայով և Վիեննայով առանց անձնագրի ու փաստաթղթերի փախուստ Շվեյցարիա, նացիոնալ-սոցիալիստների մշտարթուն հետապնդումներ նաև Գերմանիայից դուրս, ի վերջո դրամատիկ...
Ֆերնանդո Արամբուրուն «Հայրենիք» վեպը գրել է, երբ բասկյան ETA ահաբեկչական խմբավորումը հայտարարել է զինված պայքարը դադարեցնելու մասին։ Գրողը ցանկացել է պարզել, թե այդ ողբերգական ժամանակաշրջանում ի՞նչ է պատահել մարդկանց հետ, ինչո՞ւ էին շատերն աջակցում սպանություններին, համակրում բռնարարներին։ Ինչո՞ւ էին երկչոտաբար լռում նրանք, ովքեր համաձայն չէին: Վեպի առանցքում երկու բասկ ընտանիքների հարաբերություններն են Սան Սեբաստիանի արվարձանում։ Արամբուրուն, ինքն էլ ծնված լինելով այստեղ, ներկայացնում է անկախության համար պայքարի ահաբեկչական մեթոդները, որոնք թշնամություն են սերմանում երկու մտերիմ ընտանիքների միջև և խեղում են շատերի ճակատագրերը։ Նաև ցուցադրում է իսպանական կենտրոնական իշխանության դաժան պատասխանը բասկերի բարձրացրած խնդիրներին։ Հեղինակը հակամարտության որևէ կողմին չի արդարացնում կամ դատապարտում։...
«Երբ ես…» պատմությունը բացահայտում է մի տղայի անսովոր ներաշխարհը՝ իր և իրեն շրջապատող աշխարհի ընկալումներով, որոնք բոլորովին տարբերվում են այլ մարդկանց ընկալումներից։ «Աուտիզմ» և նմանատիպ այլ տերմիններով աշխարհը փորձում է վերացնել այդպիսի մարդկանց անսովոր մտածելակերպն ու յուրահատուկ աշխարհայացքը: Այս ստեղծագործությունը կմղի մտածել, թե որտեղ է «առողջության» և «հիվանդության» սահմանը, «նորմալի» և նրա սահմանը, ինչը առօրյա գիտակցությունը համարում է շեղում նորմայից:
Նար-Դոսն իր գրական գործունեությունն սկսել է XIX դարի 80-ական թվականներին: Սկզբում գրել է բանաստեղծություններ, ապա՝ պատմվածքներ: 1886 թվականից գրել է վեպեր և վիպակներ: Նար-Դոսի լեզուն ժամանակակից հայերենի մի նոր բարձրակետն է, իսկ ստեղծագործությունը՝ հայ արձակի մի նոր աստիճան: Նար-Դոսի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով և ներառում է գրողի «Նեղ օրերից մեկը», «Սպանված աղավնին», «Ես և նա», «Մեր թաղը» ստեղծագործությունները: «Նեղ օրերից մեկը». Պատրիկյանը տանտիրոջը խնդրում է մի քանի օրով երկարացնել սենյակի վարձը տալու ժամանակը, քանզի ինքը հիմա աշխատանք չունի։ Պատրիկյանը նախկինում եղել է ուսուցիչ գավառական մի դպրոցում, սակայն դպրոցը փակել են։ Դրանից հետո նա ցանկացել է գնալ...
Sister Carrie (1900) is a novel by Theodore Dreiser about a young woman who moves to the big city where she starts realizing her own American Dream. She first becomes a mistress to men that she perceives as superior, but later becomes a famous actress. It has been called the “greatest of all American urban novels”. In late 1889, dissatisfied with life in Columbia City, Wisconsin, 18-year-old Caroline Meeber, “Sister Carrie” to her family, takes the train to Chicago, to live with her older sister Minnie and Minnie’s husband. On the train, Carrie meets Charles Drouet, a traveling salesman who...
Jane Eyre is a novel by English writer Charlotte Brontë, published under the pen name “Currer Bell”, on 16 October 1847, by Smith, Elder & Co. of London. The first American edition was published the following year by Harper & Brothers of New York. Jane Eyre is a Bildungsroman which follows the experiences of its eponymous heroine, including her growth to adulthood and her love for Mr. Rochester, the brooding master of Thornfield Hall. The novel revolutionised prose fiction by being the first to focus on its protagonist’s moral and spiritual development through an intimate first-person narrative, where actions and...
«Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ». Ձեր առջև մանկության մասին լավագույն գրքի՝ Նարինե Աբգարյանի «Մանյունյայի» երկար սպասված շարունակությունն է: Մանյունյայի նոր արկածների մասին պատմող գիրքը նվիրում ենք բոլոր նրանց, ովքեր հասցրել են ճանաչել և սիրել զվարճալի ու չարաճճի ընկերուհիներ Նարինեին և Մանյունյային, խիստ, բայց համակրելի Տային՝ Մանյունյայի տատիկին, և նրանց աղմկոտ ու ցնդած ազգականներին: Գիրքը նվիրում ենք նաև նրանց, ովքեր նոր-նոր են հաստատելու այդ շատ հաճելի ծանոթությունը: Եթե կարծում եք՝ գիտեք, թե ինչի են ընդունակ երկու անդադրում աղջնակները, որոնք ձգտում են մանկության ոչ մի րոպեն առանց արկածի չանցկացնել, ուրեմն դեռ ոչինչ չգիտեք… Կարդացե՛ք ու զարհուրե՛ք, ավելի ճիշտ՝ վայելե՛ք…
«Նանա»-ն ֆրանսիացի հանրահայտ գրող Էմիլ Զոլայի «Ռուգոն- Մակարները» 20- հատորանոց վիպաշարի 9-րդ վեպն է և, թերևս, ամենասկանդալայինը: Վեպի հրատարակումից հետո Ֆրանսիան բաժանվեց Զոլայի երկրպագուների և թունդ հակառակորդների: Փարիզյան կուրտիզանուհու կերպարը, որի առջև խոնարհվում և որին հնազանդվում էին հասարակության բոլոր խավերի ամենաներկայանալի դեմքերը, խորհրդանշում է այդ հակասական ժամանակների ամբողջ պերճանքն ու թշվառությունը: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:
Իվան Նեչույ-Լեվիցկու «Կայդաշի ընտանիքը» վիպակը՝ գրված փայլուն տաղանդով, ուրույն գրելաոճով, մարդկային արատների հանդեպ ծակող սարկազմով և գրավիչ հումորով, գրողի ամենանշանավոր գործն է և բնականաբար մեծ ժողովրդականություն է վայելում ուկրաինացիների մեջ, չնայած որ այն գրվել է գրեթե հարյուր հիսուն տարի առաջ: Այն ընթերցվում է, հետազոտվում է գրականագետների կողմից, բեմականացվում է, նույնիսկ հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմ է դարձել «Բռնել Կայդաշին» վերնագրով, միայն թե ժամանակակից վարկածով: Քչերին է հաջողվել ուկրաինացու հոգեբանությունն ու բնավորությունը բացահայտել այնպիսի վարպետությամբ ու ճշմարտացիորեն և այնպես գունեղ, ինչպես դա արել է Իվան Նեչույ-Լեվիցկին: Ուստի, հրատարակելով այս գործը Ռաիսա Ղարագյոզյանի թարգմանությամբ, համարում ենք, որ այն ոչ միայն հաճույք կպատճառի հայ ընթերցողին,...
«Մահմեդական հրեայի օրագիրը». Եգիպտոսի մահմեդականներն ու հրեաները ոչ միշտ են տարաձայնություններ ունեցել: Արաբա- իսրայելական պատերզմներից առաջ նրանք ներդաշնակ են ապրել: Այս բազմաբովանդակ, խորապես անձնական վեպը, որի իրադարձությունները ծավալվում են 1930-1960- ական թվականներին, մտերմիկ, բայց և համապարփակ հայացք է նետում մահմեդականների, հրեաների և քրիստոնյաների խաղաղ համակեցությանը Կահիրեում: Վեպը պատմում է Գալալի՝ հրեա մոր և մահմեդական հոր զավակի մասին, որը մանկությունն ու պատանեկությունն անց է կացնում աշխույժ և սիրելի Դահեր թաղամասում: Դպրոցական սիրո և դեռահասական ապստամբությունների հորձանուտում լող տվող Գալալը մինչև ուղնուծուծը եգիպտոսցի է, նրան պարուրող վարքային, սկզբունքային, արժեհամակարգային և ավանդույթային աստառին նոր երանգներ է հաղորդում նաև կրոնը, սակայն Գալալի փոքրիկ աշխարհը...