«Մահմեդական հրեայի օրագիրը». Եգիպտոսի մահմեդականներն ու հրեաները ոչ միշտ են տարաձայնություններ ունեցել: Արաբա- իսրայելական պատերզմներից առաջ նրանք ներդաշնակ են ապրել: Այս բազմաբովանդակ, խորապես անձնական վեպը, որի իրադարձությունները ծավալվում են 1930-1960- ական թվականներին, մտերմիկ, բայց և համապարփակ հայացք է նետում մահմեդականների, հրեաների և քրիստոնյաների խաղաղ համակեցությանը Կահիրեում: Վեպը պատմում է Գալալի՝ հրեա մոր և մահմեդական հոր զավակի մասին, որը մանկությունն ու պատանեկությունն անց է կացնում աշխույժ և սիրելի Դահեր թաղամասում: Դպրոցական սիրո և դեռահասական ապստամբությունների հորձանուտում լող տվող Գալալը մինչև ուղնուծուծը եգիպտոսցի է, նրան պարուրող վարքային, սկզբունքային, արժեհամակարգային և ավանդույթային աստառին նոր երանգներ է հաղորդում նաև կրոնը, սակայն Գալալի փոքրիկ աշխարհը...
«Բելլա Բելլադոննա». Վանաձորում անկողնային մորն է խնամում 48-ամյա Բելլան։ Նախկին գրադարանավարն արդեն երեք տարի չի աշխատում. մոր երկարամյա հիվանդությունն ու գործազուրկ լինելու անպատվաբեր կարգավիճակն ստիպում են ապրել թոշակառուի հաշվին։ Բելլայի օրերն անգթորեն կրկնվում են. առավոտյան՝ մոր խնամք, հետո՝ խանութ, ապա՝ խոհանոց, երեկոյան՝ սերիալներ։ «… սկզբում փորձում էր կյանքից պոկել իր բաժինը, երբեմն նույնիսկ կռվում էր այդ պատառի համար։ Սակայն ամեն անգամ, կարծես, փետուր էր կորցնում իր թեւերից, որոնց գոյությանը դեռ հավատում էր։ Երբ մայրն անկողին ընկավ, կյանքն ավարտվեց, սկսվեց մահը։ Դանդաղ մահը: Այն փետուրներ չէր պոկում: Մահը խլում էր ամեն ինչ…»։ Բելլային մխիթարում էին իր «Բելլադոննա» ծաղիկները։ Դրանք գեղեցիկ էին...
«Մանյունյա»-ն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված մի արտասովոր պատմություն է Բերդում անցկացրած մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքույշ ու ծիծաղաշարժ դիպվածքներով լի մանկություն, որ մարդուն երջանիկ է դարձնում ամբողջ կյանքում։ Գիրքը հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն զարմանալի մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի ու համակարգչային խաղերի: Ռուսաստանաբնակ հայազգի գրող Նարինե Աբգարյանի գիրքը, որը հրատարակվել է 2010 թվականին «Աստրել» հրատարակչության կողմից։ 2 տարվա ընթացքում գրքի 200․000-ից ավելի օրինակ է վաճառվել։ Գիրքը թարգմանվել է 9 լեզվով, այդ թվում նաև հայերեն։ «Ես բազմաթիվ...
«Մանգրովյան անտառներն անցնելով». Ռիվիերա օ Սելում՝ անտառների խորքում, գիշերը մեռյալի են հսկում՝ մի մարդու, որը մի քանի տարի առաջ է հայտնվել, և որի մասին շատ բան չգիտեն: Կուբացի՞ է: Կոլումբիացի՞: Դասալի՞ք է եղել: Ինչու՞ է Գվադելուպա եկել: Պատասխանները պարզ չեն: Ինչևէ, այդ մարդու ինքնությունը կարևոր չէ: Կարևորը այն հուշն է, որը մնացել է նրանից ռիվիերաօսելցիներից յուրաքանչյուրի մեջ, և այն կարևոր փոփոխությունները, որ նա է յուրաքանչյուրի կյանք բերել: Այդ միակ գիշերվա ընթացքում ներկա Գվադելուպայի ամբողջ հասարակությունն է պատկերվում իր ուրույն խնդիրներով:
«Օլիվեր Թվիստի արկածները» Չարլզ Դիքենսի երկրորդ, իսկ անգլիական գրականության առաջին վեպն է, որի գլխավոր հերոսը երեխա է: Բովանդակություն Օլիվեր Թվիստ՝ տղա, ում մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ: Նա մեծանում է ծխական համայնքի մանկատանը, որի միջոցները շատ խղճուկ են: Քաղցած հասակակիցները ստիպում են նրան հավելում խնդրել ճաշին: Այդպիսի համառության համար տնօրենությունը վաճառում է նրան գերեզմանափորներին, որտեղ Օլիվերը ծաղրի է ենթարկվում ենթավարպետների կողմից: Ենթապետի հետ կռվից հետո Օլիվերը փախչում է Լոնդոն, որտեղ նա ընկնում է Ճարպիկ խաբեբա մականվամբ երիտասարդ գրպանահատի խմբի մեջ: Ավազակների որջը ղեկավարում է խորամանկ և նենգ հրեա Ֆեգինը: Նրանց է միանում սառնասիրտ մարդասպան և կողոպտիչ Բիլ Սայկսը: Նրա 17-ամյա ընկերուհին՝ Նենսին, Օլիվերի...
«Քաոս»-ը հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի սոցիալական ռեալիստական վեպն է։ Հիմնված է իրական փաստերի վրա։ Առանձին գրքով լույս է տեսել 1898 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Բաքվում, 19-րդ դարի վերջին։ Վեպը սկսվում է Մարկոս աղա Ալիմյանի մահվան տեսարանով։ Նրա թողած կտակով հարստությունը մնում է ավագ որդուն՝ Սմբատին, իսկ միջնեկ որդին՝ Միքայելը, կարող է բաժին ստանալ, եթե դարձի գա և ամուսնանա հայ աղջկա հետ։ Կտակի երկրորդ կարևոր հատվածն այն էր, որ Սմբատի երեխաները իրավունք ունեն հարստությունը ժառանգել միայն այն դեպքում, երբ Սմբատը բաժանվի ռուս կնոջից։ «Քաոս» վեպը գրվել է 1896-97 թվականներին, սակայն վեպի թեման և սյուժեն գրողին սկսել է մտահոգել 80-ական...
Գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հայնրիխ Բյոլի «Հոգատարության կապանքներում» վեպը առանձին, բայց փոխկապակցված դրվագներով պատմություն է: Վեպի յուրաքանչյուր հերոս իր տեսանկյունից է նայում իրադարձություններին, բայց այդ բոլոր տեսանկյունների համախումբը վերհանում է հուզիչ ու ինչ-որ տեղ նաև ողբերգական մի պատմություն, որտեղ երևակվում է քաղաքական, հասարակական, սոցիալական հարցադրումների մի մեծ համապատկեր:
Ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկի՝ Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» վեպը ոչ միայն 20-րդ դարի ամենանշանավոր գրական ստեղծագործություններից է, այլև սարսափազդու, բայց և իրատեսական նախազգուշացում հավանական ապագայի մասին: Ի՞նչ տեղի կունենա, եթե իշխանության գան կրոնական ծայրահեղականները: Ինչպե՞ս կփոխվի աշխարհը, եթե կանայք սկսեն համարվել միայն ու միայն սերունդը շարունակելու միջոց՝ իշխող տղամարդկանց համար: Աթվուդը, մեծագույն վարպետությամբ միահյուսելով իրականությունն ու հորինվածքը, ստեղծում է դիստոպիկ ապագայի մի համոզիչ պատկեր, որն իրավամբ դասվում է մեր ժամանակի հզորագույն և ամենաընթերցվող վեպերի շարքում:
«Ամոթ» վեպի հիմքում Պակիստանի նորագույն պատմության իրական իրադարձություններն են, բայց հեղինակն ինքը այն անվանում է նոր տիպի հեքիաթի պես մի բան, որ ներկայացնում է իրականության դիցաբանական և պատմական ընկալումը։ Սա խոստովանանք չէ, մեղադրական պամֆլետ չէ, ընտրյալների համար ինտելեկտուալ կոկտեյլ չէ: Այստեղ կյանքն է, ինչպես որ կա՝ կատարվածի ամբողջ խելագարությամբ և անիրականությամբ. անպիտան ծնողներ և «փոքր մարդիկ», մեծ հավակնություններ ու կոտրված սրտեր, կոռումպացված կամ գաղափարական քաղաքական գործիչներ, արյուն, պատերազմ, էժան զանգվածային մշակույթ և ամեն տիպի ու գունավորման պաշտամունքներ: Պատմությունը երեք ընտանիքի մասին է՝ խենթ ու խիզախ գեներալի, բուռն անցյալ ապրած հավակնոտ քաղաքական գործչի և հիպնոսացնող բժշկի: Այս երեքի ճակատագրերը սերտորեն միահյուսված...
XIX դարի իսպանացի մեծագույն գրող Բենիտո Պերես Գալդոսի այս վեպը (1895) «հոգևոր վեպեր» կոչվող շարքից է: Բարեպաշտության, գթասրտության, առաքինության և հնազանդության տիպար Ալմա-Լոտեմբերգի կոմսուհի Կատալինա դե Արտալը, կորցնելով սիրելի ամուսնուն, որոշում է բարեգործությանը նվիրվել: Դժգոհ լինելով ժամանակի հասարակական կարգից և ազնվական դասից, որին պատկանում է և ինքը, նա միտք է հղանում յուրահատուկ կրոնական-գյուղատնտեսական համայնք ստեղծել և իր նպատակին հասնելու համար համառ պայքարի մեջ է մտնում ազնվական դասի դեմ:
«Ապուշը» վեպում Դոստոևսկու գեղագիտական սկզբունքներըառավել ամբողջականորեն, իսկ վիպական զարգացումների զարմանալի բազմազանությունն ապահովում է արտակարգ կենսական համապատկեր:Պայծառ ու, միևնույն ժամանակ, ողբերգական իշխան Միշկինի, բռնի Ռոգոժինի ու հուսահատ Նաստասյա Ֆիլիպովնայի պատմությունը մարդկային վարքի ու հոգեբանության ուսումնասիրման իսկական հանրագիտարան է:
«Կնքահայրը» վեպը համաշխարհային ճանաչում ունի: Այն սովորական դետեկտիվ չէ: Վեպը սոցիալական լուրջ հիմնավորում ունի: Այստեղ ներկայացվում է 1920-30- ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երևույթ, ինչու՞ և ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, ինչպե՞ս են առաջացել նրանց կապը քաղաքական բոլոր շրջանակների հետ:
Չարլզ Դիքենսի այս վեպն առաջինն է անգլիական գրականության մեջ, որի գլխավոր հերոսը երեխա է: Հրատարակելով 170 տարի առաջ՝ այն այսօր էլ շարունակում է արդիական մնալ, քանի որ այժմ էլ մանկատներում բազմաթիվ երեխաներ կան, ովքեր ամեն օր հանդիպում են անբարեհամբույր վերաբերմունքի ու արհամարհանքի: Նրանք, հանդիպելով սոցիալական անարդարությունների, դեռ մանուկ հասակից ստիպված են լինում մաքառել արժանապատիվ ապրելու իրավունքի համար: Օլիվեր Թվիստը մեկն է այդ երեխաներից, ով բազմաթիվ փորձություններ հաղթահարելով՝ հասնում է երջանիկ հանգրվանի:
ֆրանսիացի գրող Ստենդալի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն հրատարակվել է 1830 թվականին (որոշ տեղերում նաև 1831 թվականին)։ Այն շատ լայն տարածում է գտել ողջ աշխարհում և դարձել է տարբեր քննադատական և վերլուծաբանական գրքերի սյուժեն։ Այս ստեղծագործության մեջ արտահայտվում է 19-րդ դարի կյանքը ապրումները և հասարակական դասերի տարբերությունները։ Գրքի գլխավոր հերոսը Ժուլիեն Սորելն է։ Վիքիպեդիա Ստենդալի «Կարմիրը և սևը» նշանավոր վեպը հայերեն առաջին անգամ տպագրվել է երկու գրքով՝ Հատոր 1՝ 1941թ., Հատոր 2՝ 1949թ., Ավետիք Իսահակյանի խմբագրությամբ: Ցավոք, Թարգմանիչների՝ Բ. Հարությունյանի և Ա. Ջրբաշյանի մասին կենսագրական տեղեկություններ չհաջողվեց պարզել: Ստույգ չէ՝ թարգմանությունը կատարվել է բնագիր, թէ միջնորդ լեզվից: Սույն հրատարակությունն իրականացվում...
«Քաոսը» հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի սոցիալական ռեալիստական վեպն է։ Հիմնված է իրական փաստերի վրա։ Առանձին գրքով լույս է տեսել 1898 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Բաքվում, 19-րդ դարի վերջին։ Վիքիպեդիա «Պատվի համար»-ը Շիրվանզադեի դրամաներից է, որ նա գրել է 1904 թվականին։ Պիեսի հիման վրա 1956 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։ 2019 թվականին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը սկսել է «Պատվի համար» նոր տասնվեց մասից բաղկացած հեռուստասերիալի նկարահանումները: Վիքիպեդիա
Շառլ Բովարին, ավարտելով քոլեջը, մոր որոշմամբ սկսում է բժշկությամբ զբաղվել։ Սակայն նա անընդունակ է սովորելու, և միայն մոր ջանքերով ու օգնությամբ է նա ձևակերպվում նորմանդական Տոստ քաղաքի բժիշկ։ Մոր շնորհիվ նա ամուսնանում է տեղացի ոչ այդքան հրապուրիչ մի այրու հետ, որը, սակայն, ապահովված է և 40 տարեկանն անց։ Մի անգամ, կանչով գնալով մի ֆերմերի մոտ, Շառլը ծանոթանում է ֆերմերի հրապուրիչ աղջկա՝ Էմմա Ռուոյի հետ, ում հետ կապվում է… Գյուստավ Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպը 19-րդ դարի համաշխարհային գրականության այն ամուր հիմքերից է, որի վրա բարձրանում է 20-րդ դարի ամեն ինչ ժխտող, ամեն ինչ ընդունող գրականությունը։ Վեպի շշմեցուցիչ տպավորությունը ոչ միայն նրա...
ֆրանսիացի գրող Ստենդալի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն հրատարակվել է 1830 թվականին (որոշ տեղերում նաև 1831 թվականին)։ Այն շատ լայն տարածում է գտել ողջ աշխարհում և դարձել է տարբեր քննադատական և վերլուծաբանական գրքերի սյուժեն։ Այս ստեղծագործության մեջ արտահայտվում է 19-րդ դարի կյանքը ապրումները և հասարակական դասերի տարբերությունները։ Գրքի գլխավոր հերոսը Ժուլիեն Սորելն է։ Վիքիպեդիա Ստենդալի «Կարմիրը և սևը» նշանավոր վեպը հայերեն առաջին անգամ տպագրվել է երկու գրքով՝ Հատոր 1՝ 1941թ., Հատոր 2՝ 1949թ., Ավետիք Իսահակյանի խմբագրությամբ: Ցավոք, Թարգմանիչների՝ Բ. Հարությունյանի և Ա. Ջրբաշյանի մասին կենսագրական տեղեկություններ չհաջողվեց պարզել: Ստույգ չէ՝ թարգմանությունը կատարվել է բնագիր, թէ միջնորդ լեզվից: Սույն հրատարակությունն իրականացվում...
«Արտեմիո Կրուսի մահը» վեպը մեքսիկացի գրող Կառլոս Ֆուենտեսի ամենանշանավոր ստեղծագործությունն է: Վեպում պատկերելով Մեքսիկայի սոցիալական կյանքի բարդ և խոր նկարագիրը, հեղինակը պատմում է միլիոնատեր դարձած մի գեղջուկ պատանու մասին՝ «խոշորացույցի» տակ դնելով իր հերոսի կյանքի վերջին ժամերը:
«Հիվանդանոցը» հետխորհրդային շրջանի վեպերից առաջինն էր, որ ազդարարեց ազատացում՝ սոցռեալիզմի, կոմունիստական գաղափարախոսության, կեղծ բարոյախոսության տոտալ պարտադրանքներից: Վեպի ստեղծման պատմության մասին հեղինակն ասել է. «Վեպը սկսեցի 90 թվականին, ավարտեցի 92-ին, այսինքն` երբ գրում էի, Սովետի մասին խոսել չէր կարելի, ու ես խորը թաղել էի իրեն մետաֆորի մեջ` հիվանդանոց, վերջացրի առաջին գլուխը, Սովետը փլվեց: Հիմա ես չգիտեի` ոնց շարունակեմ էս վեպը. ճի՞շտ եմ արել, որ էս մետաֆորով եմ գրել, առաջ ո՞նց պետք է գնամ… Հետո չորս կողմս նայեցի, ավելի սարսափելի իրականություն էր սկսվել, և ժամանակն ինքը հուշեց, թե հաջորդ գլուխները ոնց պետք է գրեմ»: «Հիվանդանոցն» առաջին անգամ լույս է տեսել 1994 թվականին,...
Իսրայելցի գրող Ամոս Օզի «Հուդա» վեպը դավաճանության և դրա էության, հրեա- քրիստոնեական կապերի մութ կողմերի մասին է, որոնք կարևոր հետք թողեցին արաբ- հրեական ժամանակակից պատմության վրա: Ամոս Օզի փիլիսոփայական, քաղաքական, կրոնական հայացքներն արտահայտվում են բարդ հոգեբանական թնջուկներով ու լարված հարաբերություններով, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ պատմությամբ, որ ծավալվում է հին Երուսաղեմի խորհրդավոր մթնոլորտում:
Սրամիտ, հումորային և գրավիչ. երկրորդ հավաքածուն բացահայտում է Մոեմի ամբողջ տաղանդը: Այս պիեսները հանդիսանում են անգլիական սոցիալական հումորի և մելոդրամայի իրական գլուխգործոցներ:
Դիքենսի 1854 թվականին հրապարակված վեպն է, որը հետազոտում է անգլիական հասարակությունը, ծաղրում այդ ժամանակաշրջանի սոցիալական և տնտեսական պայմանները: Դիքենսի տասներորդ վեպն է, որ առանձնանում է մյուսներին մի քանի չափանիշներով: Նախ այն հեղինակի ամենակարճ վեպն է: Երկրորդ՝ այն հրապարակվել է առանց հեղինակային նախաբանի և նկարազարդումների: Բացի այդ սա Դիքենսի միակ վեպն է, որում չկան լոնդոնյան տեսարաններ: Ամբող գործողությունը տեղի է ունենում հորինված արդյունաբերական Քոքթաուն քաղաքում, որը նման է Մանչեսթերին, բայց ավելի փոքր է:
Վեպը պատմում է ֆերմերային Բրենգուեն ընտանիքի մի քանի սերունդների ճակատագրի մասին՝ մեծ նշանակություն տալով հերոսների ներքին աշխարհին: Ստեղծագործության մեջ տեսնում ենք մի շարք անձնական հարաբերություններ, առաջին հերթին Թոմ Բրենգուինի և Լիդիա Լենսկայայի, Ուիլլի ու Աննայի, Ուրսուլայի և Սկրեբենսկու հարաբերությունները: Լոուրենսը շատ լավ գիտի, որ անձնական հարաբերությունները իրականում մեկուսացված չեն աշխարհից: Հերոսների հարաբերություններից ոչ մեկը առանձնացված չէ պատմության ընդհանուր կոնտեքստից:
Վեպը սկսվում է պարոն և տիկին Բեննեթների երկխոսությամբ, որոնք զրուցում են երիտասարդ Բինգլիի՝ Նեզերֆիլդ-պարկ ժամանելու մասին։ Կինը համոզում է ամուսնուն այցելել հարևանին և ավելի ջերմ մտերմություն հաստատել։ Նա կարծում է, որ պարոն Բինգլիին անկասկած դուր կգան իրենց հինգ աղջիկներից որևէ մեկը, և նրանք կամուսնանան։ Պարոն Բեննեթը այցելում է երիտասարդին։ Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք» վեպի հաջողությունից հետո Ջեյն Օսթինը վերջապես կարողացել է հրատարակել իր առաջին գործը։ Վեպի հիման վրա նկարահանվել է մի քանի ֆիլմ,...