«Ալքմիկոսը» բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից է: Վիպակը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Արթուր Միկոյանի հակումը փիլիսոփայական արձակն է: Իսկ այն անբաժան է միֆական տարրերից: Վիպակի հերոսը՝ Դանիել Զինգերը պատանեկան հասակից տառապում էր փրկչական բարդույթով, ձգտում գիտական հայտնագործության միջոցով փոխել ընդհանուր կեցության ուղղությունը: Նրա գյուտը՝ անմահության դեղանյութի ստեղծումը, միջոց է՝ ցույց տալու գիտատեխնիկական առաջընթացի անկանխատեսելի հետևանքները մարդկության ճակատագրում: Արթուր Միկոյանը որոշակիորեն արձագանքում է կենսաբանական հեղափոխությունների և ատոմային պատերազմների բանդագուշանքին, ապագա քաղաքակրթության ծնած քաոսի հեռանկարին: Գիտատեխնիկական մեծ գյուտը, այսպիսով, պատճառ է դառնում կեցության վիթխարի խեղումների ու համընդհանուր անդիմության: Անհոգի ծնունդների ժամանակաշրջանի վրա տարածվում է բորենիների ոռնոցը, որը վիպակում փոխված է ծիծաղի: Վիպակի հերոսը կորցնում է դեմքը, վերածվում հակահերոսի: Ողջ պատումի ընթացքում հեղինակը ցույց...
Կարա-Դարվիշի այս ստեղծագործությունն առաջին անգամ է տպագրվում Հայաստանում: Սա ոչ միայն պատմություն է սիրային բարդ եռանկյունու և դրա հանգուցալուծման մասին, այլև կարա-դարվիշյան էսթետիկայի ու կենսափիլիսոփայության սինթեզն է` համեմված ակնհայտ նատուրալիզմով և քողարկված սոցիալականությամբ:
Հակաուտոպիա է, որը գրվել է 1920 թվականին։ Ներառում է երգիծանքի տարրեր։ Գործողությունը ծավալվում է մոտավորապես 32-րդ դարում: Վեպը նկարագրում է հասարակությունը, որտեղ գործում է կոշտ տոտալիտար ռեժիմը դեպի անհատը։ Հերոսների անուններն ու ազգանունները փոխարինված են համարներով, պետությունը իր հսկողության տակ է առնում անգամ նրանց անձնական կյանքը։ Սովետական Ռուսաստանում վեպը չի տպագրվել. գրաքննադատները այն որակել են ինչպես ծաղրանք ապագա սոցիալիստական, կոմունիստական հասարակության նկատմամբ։ Այդ թվում վեպը ներառում էր ակնարկ քաղաքացիական պատերազմի մի քանի դրվագների վերաբերյալ։ «Մենք» վեպը իր հայրենիքում տպագրվել է միայն 1988 թվականին։ Վեպը, մինչ այդ հայտնի էր Ամերիկայում և Եվրոպայում, իր ազդեցությունն է ունեցել Ջորջ Օրվելի («1984» վեպ) և...
Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից: Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում...
20-րդ դարի ֆուտուրիստական արձակի առանցքային դեմքերից մեկի՝ Օլդոս Հաքսլիի անունը ավանդաբար զուգորդվում է գրականության մեջ իր արժանի տեղը գտած ժանրի՝ դիստոպիայի հետ: Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» գրական այս տեսակի ամենավաղ ստեղծագործություններից է: Նախորդում է Ջորջ Օրուելի, Ռեյ Բրեդբըրիի հայտնի վեպերին, առանձնանում է մարգարեական ճշգրտությամբ նկարագրված ապագայի ահազդու տեսլականով: Վեպում իրադարձությունները ծավալվում են 2541 թվականին, երբ մարդիկ արդեն չեն ծնվում բնական ճանապարհով, ըստ էության գոյություն չունի ընտանիք, և սպառողական հասարակությունը իր զարգացման գագաթնակետին է հասել: Վեպը հղումներ ունի քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրոնական համակարգերին, կերպարները հիշեցնում են 20-րդ դարի համաշխարհային պատմության հայտնի գործիչների: Հաքսլիի այս մշտարդի ստեղծագործությունը հայերեն թարգմանությամբ հրատարակվում է...