«Մի գիշերվա հյուր» վեպը Նոբելյան դափնեկիր Շմուել Յոսեֆ Ագնոնի կարևորագույն ստեղծագործություններից է: Վեպի հերոսն Առաջին աշխարհամարտից հետո Իսրայելից վերադառնում է իր հայրենի քաղաք Արևելյան Եվրոպայում, որտեղ անցկացնում է մոտ մեկ տարի՝ ամեն օր բախվելով ողբերգական իրականությանը: Պատերազմի, աղետների, ժամանակի վայրիվերումներին ենթարկված հայրենի քաղաքում նա փորձում է վերակենդանացնել կրոնական կյանքը, ավանդական արժեքները, որոնք անհետացման եզրին են: վեպը ներկայացնում է հեղինակի մտորումները հրեա ժողովրդի անցյալի, ողբերգական ներկայի և ապագայի հույսի մասին:
«Հուլունքախաղը» Հերման Հեսսեի վերջին մեծ վեպն է: Այն ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհը` անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը` նոր ռոմանտիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները: «Հուլունքախաղ» վեպը Հեսսեին բերեց աննախընթաց հեղինակություն ոչ միայն Նոբելյան մրցանակ, այլև չխամրող փառք` գրանցելով նրա անունը այն մեծերի շարքում, ովքեր կերտել են եվրոպական ոգին:
Վեպը ներկայացնում է Հարրի Հալլերի գրառումները, որոնք հրատարակել է նրա տանտիրուհու ազգականը: Այդ ազգականի անունից է գրված վեպի նախաբանը: Նկարագրվում է Հալլերի կենսակերպը, հոգեբանական դիմանկարը: Ապրում էր փակ և ամփոփ, մարդկանցից մեկուսի, ասես տապաստանի գայլ, որը մոլորվել է քաղաքակրթության և քաղքենիության սահմանագծին: Առաջին անգամ հրատարակվել է 1927 թվականին Գերմանիայում։ Համարվում է գրողի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն: Վիքիպեդիա
Պատերազմի պատճառով տարհանման ընթացքում բրիտանական ինքնաթիռը ընկնում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր անմարդաբնակ կղզիներից մեկի վրա։ Ողջ են մնում միայն մի քանի երեխաներ և դեռահասներ։ Տղաներից երկուսը՝ խարտյաշ Ռալֆը և գիրուկ, ակնոցավոր Խոզուկը, գտնում են մի խեցի, որը Ռալֆն օգտագործում է որպես խեցի՝ ողջ մնացածներին ժողովի հրավիրելու համար։ Մեծ մասամբ հենց տղաներին հավաքելու համար էլ Ռալֆն անմիջապես որոշակի իշխանություն է ձեռք բերում և ընտրվում որպես տղաների առաջնորդ, չնայած որ տղաների երգչախումբը, որը ղեկավարում էր կարմրամազ Ջեք Մերիդյուն,չի ընտրում նրան։ Ռալֆը երեք հիմնական հարց է առաջ քաշում․ զվարճանալ, գոյատևել և անընդհատ արձակել ծխի ազդանշան, ինչը անցնող նավերին իմաց կտար իրենց գոյության մասին...
Շվեյցարացի գրող Մաքս Ֆրիշի «Ենթադրենք անունս Գանթենբայն է» վեպը XX դարի մոդեռնիստական գրականության գլուխգործոցներից է: Այստեղ Ֆրիշը դիտարկում է մարդու կյանքի բազմատարբերակությունը: Ինչպես գրում է հեղինակը`ամեն մարդ ուշ թե շուտ իր համար հնարում է պատմություն, որը համարում է իր կյանքը: Իսկ իրականում կարելի է ապրել միայն մեկ կյանք, իսկ մյուսը`զուտ երազանքներում: Իսկության և անիրականության, իրականի և հնարածինի հարաբերակցության խնդիրն է ներկայացված վեպում: «Շախմատի մի պարտիա խաղալուց հետո, որը տանուլ տվեցի, Բուրիի հետ խոսակցության բռնվեցինք կանանց մասին. առերևույթ՝ կանանց մասին, իսկ ըստ էության՝ տղամարդկանց, ովքեր կարող են դժբախտություններ բերել, եթե չափից ավելի կարևորեն կանանց… Բուրին ասում է (որքանով հասկացա նրան) Մի...
Իսրայելցի գրող Ամոս Օզի «Հուդա» վեպը դավաճանության և դրա էության, հրեա- քրիստոնեական կապերի մութ կողմերի մասին է, որոնք կարևոր հետք թողեցին արաբ- հրեական ժամանակակից պատմության վրա: Ամոս Օզի փիլիսոփայական, քաղաքական, կրոնական հայացքներն արտահայտվում են բարդ հոգեբանական թնջուկներով ու լարված հարաբերություններով, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ պատմությամբ, որ ծավալվում է հին Երուսաղեմի խորհրդավոր մթնոլորտում:
Գրող Ցուգումի Օբայի ու մանգակ Թաքեշի Օբատայի ճապոնական մանգան է։ Գլխավոր հերոսը Լայթ Յագամին է՝ ավագ դպրոցի լավագույն աշակերտը, ով գերբնական հատկություններով օժտված տետր է գտնում։ Այն սեփականատիրոջը հնարավորություն է տալիս սպանելո ցանկացած մարդու, ում դեմքն ու անունը նա գիտի։ Մանգան պատմում է Լայթի տվայտանքների, դեպի արդար ուտոպիա տանող ճանապարհի դժվարությունների, ու նրան դիմակայող դետեկտիվների, մասնավորապես՝ Էլի մասին։ Death Note-ի հիմքում ընկած է խորը փիլիսոփայություն. արդյոք կարելի՞ է հասնել մարդկության բարօրությանը՝սպանելով հանցագործներին և բանտարկյալներին։ Մանգայի անտագոնիստա-պրոտագոնիստի՝ Լայտի, անհանցագործ ուտոպիական աշխարհ ստեղծելու ցանկության միջոցով հեղինակը փորձել է ցույց տալ, թե ինչ կլիներ աշխարհի հետ, եթե ինչ-որ մեկը սկսեր անպատիժ սպանել մարդկանց՝...
Հեռանալ բոլորից՝ բոլորի հետ մնալու համար… Լինել բոլորի հետ և կորցնել ինքդ քեզ… Անտոնիո Խոսե Բոլիվարը, իմաստուն, որը չկարողացավ ապրել իր ցեղակիցների հետ և սիրում էր կարդալ սիրավեպեր, ընտրեց ճակատագրի առաջարկած երկու տարբերակներից առաջինը: Մեծամասնության համար նրա ընտրությունը խելագարություն է…
Այս գրքում հանրահայտ պոետ-ապստամբը գրառել է իր մտքերը կյանքի, մարդկանց, գրականության մասին: «Ես նետեցի ինձ դեպի իմ անձնական աստվածությունը՝ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ»,- խոստովանում է գրողը: Յուրաքանչյուրը, ով կկարդա այս գիրքը, կհասկանա, որ պարզությունն այդ խաբուսիկ է: Իսկ սև հումորը, ցինիզմը, կոպտությունը դիմակներ են, որոնց ետևում թաքնված է հեշտ խոցվող, տանջվող մարդը:
Վոլտերի մեծ գրական ժառանգությունից առավել հայտնի են նրա փիլիսոփայական ստեղծագործությունները: Հեղինակը կարողացել է վարպետորեն միահյուսել առօրյայի ծանրակշիռ խնդիրները բացահայտող ավանդական գրական ոճն ու տարբեր փիլիսոփայական դոկտրինները և դժբախտ սիրահարների մասին տխուր պատմությունների հետ: Ինչպես գրել է Պուշկինը՝ Վոլտերը լցրել է Փարիզը ստեղծագործություններով, որոնցում «փիլիսոփայությունը խոսում է ժողովրդական և հումորային լեզվով»:
Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից: Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում...
Վեպն սկսվում է մի մայիսյան օր, երբ երկու մոսկովյան գրականագետներ՝ ՄԱՍՍՈԼԻՏ գրական հայտնի միավորման նախագահ Միխայիլ Ալեքսանդրևիչ Բեռլիոզը և պոետ Իվան Բեզդոմնին Պատրիարքական լճի մոտ զբոսանքի ժամանակ հանդիպում են արտասահմանցու նման մի անծանոթի: Վերջինս նրանց հետ զրույցի է բռնվում Հիսուս Քրիստոսի մասին, պատմում է Հուդեայի կայսր Պիղատոս Պոնտացու պատշգամբում եղած լինելու մասին և կանխագուշակում Բեռլիոզի մոտալուտ մահը, ասելով, որ նրա գլուխը կոմսոմոլիտուհի կին է կտրելու: Գրականագետները չգիտեն, որ իրենց առջև Վոլանդն է՝ Սատանան, որը Խորհրդային Միություն է եկել իր շքախմբի՝ Կորովև-Ֆագոտի, Բեգեմոտ կատվի, Ազազելլոյի և Հելլայի հետ… «Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար...
Գիրքն ավարտում է Ռյու Մուրակամիի «հաճույքի, ապատիայի և մահվան մասին» եռահատորի վերջին գիրքն է՝ «Էքստազից» և «Մելանխոլիայից» հետո: Ընթերցողի համար այն յուրահատուկ բանալի է հանդիսանում: Սադոմազոխիստական հարաբերություններն այստեղ արտահայտում են հանրային հարաբերություններում աճող լարվածությունը…
Վեպն սկսվում է մի մայիսյան օր, երբ երկու մոսկովյան գրականագետներ՝ ՄԱՍՍՈԼԻՏ գրական հայտնի միավորման նախագահ Միխայիլ Ալեքսանդրևիչ Բեռլիոզը և պոետ Իվան Բեզդոմնին Պատրիարքական լճի մոտ զբոսանքի ժամանակ հանդիպում են արտասահմանցու նման մի անծանոթի: Վերջինս նրանց հետ զրույցի է բռնվում Հիսուս Քրիստոսի մասին, պատմում է Հուդեայի կայսր Պիղատոս Պոնտացու պատշգամբում եղած լինելու մասին և կանխագուշակում Բեռլիոզի մոտալուտ մահը, ասելով, որ նրա գլուխը կոմսոմոլիտուհի կին է կտրելու: Գրականագետները չգիտեն, որ իրենց առջև Վոլանդն է՝ Սատանան, որը Խորհրդային Միություն է եկել իր շքախմբի՝ Կորովև-Ֆագոտի, Բեգեմոտ կատվի, Ազազելլոյի և Հելլայի հետ… «Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար...
Առաջին անգամ հրատարակվել է 1868 թվականի հունվարից մինչև 1869 թվականի փետրվար «Русский вестник» պարբերականում։ Համարվում է Դոստոևսկու լավագույն ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Վեպի գաղափարն ծնվել է հեղինակի՝ արտասամանյան ուղևորության ժամանակ, երբ նա եղել է Գերմանիայում ու Շվեյցարիայում։ «Ապուշը» վեպի առաջին գրառումն արվել է 1867 թվականի սեպտեմբերի 14-ին Ժնևում։ Մնացածը գրվել է Իտալիայում և ավարտվել Ֆլորենցիայում 1869 թվականի հունվարի 29-ին։ Նախապես նվիրված է եղել գրողի սիրելի զարմուհուն՝ Ս․ Ա․ Իվանովային։ Պահպանվել են վեպի նախապատրաստական նյութերի երեք տետրեր (առաջին անգամ հրատարակվել են 1931 թվականին), սակայն վեպի սևագիր ու մաքրագիր ձեռագրերը չեն պահպանվել։ Համաշխարհային կինոյի նշանավոր ռեժիսորներից...
«Ալքմիկոսը» բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից է: Վիպակը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Դեզիդերիոն Լատինական Ամերիկայի ինչ-որ քաղաքում նախարար է, և քաղաքն այդ ենթարկվում է դոկտոր Հոֆմանի իրականությունը խեղաթյուրող մեքենաների հարձակմանը: Դեսիդերիոն մեկնում է ճանապարհորդություն ՝ գտնելու Հոֆմանի ֆիզիկայի նախկին ուսուցչին, և ի վերջո հայտնվում է Հոֆմանի դղյակում: ԱՄՆ-ում լույս է տեսել 1972 թվականին «Երազների պատերազմ» անվամբ: Վեպը մեծապես կրում է սյուրռեալիզմի, ռոմանտիզմի, քննադատական տեսության և մայրցամաքային փիլիսոփայության ազդեցությունը:
Գրքում պատմվում է Ջոնաթան Լիվինգսթոն ճայի պատմությունը: Ձկնորսական նավի մոտ խայծով ցանց են նետում ջուրը և ճայերը հավաքվում են իրենց բաժին ձուկը թռցնելու համար: Ճայերից մեկը, որի անունն է Ջոնաթան Լիվինգսթոն, վարժվում է թռիչքի մեջ բոլորովին միայնակ: Նա խախտում է խմբի բոլոր չգրված օրենքները՝ թռչում է ցածր, կախվում է օդում: Փորձում է կատարելության հասցնել թռչելու իր արվեստը: Նա քամահրում է ճայերի հիմնական զբաղմունքը՝ կեր հայթայթելը: Ծնողներն անհանգստացած են, որովհետև որդուց միայն փետուրներն են մնացել: Սկզբում զիջում է ծնողների համոզումներին, սակայն հետո նորից վերադառնում է իր վարժանքներին: Փորձում է կառավարել թռիչքը բարձր արագության վրա: Նրա մոտ ոչինչ չի ստացվում: Մի օր...
Գրքում ներառված են 20-րդ դարի մեծագույն գրողներից մեկի՝ Խորխե Լուիս Բորխեսի պատմվածքների ժողովածուներից հինգը, որոնք ներկայացնում են հեղինակի յուրատիպ փիլիսոփայական խոհերը և ընթերցողին տեղափոխում ֆանտաստիկ մի աշխարհ, որը զերծ է ամեն կարգի պայմանականություններից: Բորխեսը կարողանում է ֆանտաստիկան հասցնել փիլիսոփայության մակարդակին և մետաֆիզիկան ու աստվածաբանությունն իջեցնել ֆանտաստիկայի մակարդակին:
Սույն վեպում, որ ավելի շուտ առակախոսություն է, արտահայտություն են գտել ստեղծագործող մարդու երկու հիմնական տարատեսակները՝ մտածողն ու երազողը, խստադաժանն ու ծաղկունը, հստակասացն ու մանկականը: Երկուսն էլ՝ իրար հոգեհարազատ, թեև ամեն ինչում իրար հակադրվող, երկուսն էլ՝ միայնակ, երկուսն էլ Հեսսեի կողմից ճշմարտապես ճանաչված՝ իրենց առավելություններով ու թերություններով հանդերձ և ճշգրտագույնս նկարագրված: Վեպը նաև նույն արմատից սերող և նույն նպատակին միտված զույգ ծայրահեղությունների միջև միջին ճանապարհ գտնելու փորձ է: Թեև գործողությունը ծավալվում է միջնադարյան Գերմանիայում և հիմքում ունի քրիստոնեական ենթատեքստը, բայց այն դուրս է դրված տարածությունից ու ժամանակից, վեր է կանգնած նաև իմաստային հաղորդումի մակարդակից և ցուցանում է, թե ինչպես է նույն...
Կուրթ Վոնեգութի «Կատվի ճոճք» (1963) վեպը հեղինակի ամբողջ ստեղծագործության կենտրոնական թեմայի` համաշխարհային էկոլոգիական խնդիրների, գիտնականների սեփական հայտնագործությունների հանդեպ պատասխանատվության գիտակցության թերևս լավագույն արտացոլումն է: Վեպի սյուժեն ծավալվում է հայտնի գիտնականի վտանգավոր հայտնագործության շուրջը:
Վեպն իրենից ներկայացնում է հետարդիության ոճի վերաբերյալ Ումբերտո Էկոյի տեսական գաղափարների գործնական կիրառումը։ Այն ներառում է ընթերցողների տարբեր լսարանների համար հասանելի մի քանի իմաստալից շերտեր։ «Վարդի անունը» առավել լայն լսարանների համար պատմական տարրերով բարդ կառուծվածքով դետեկտիվ է, ավելի նեղ հանրության համար այն դետեկտիվ տարրերով համեմված դարաշրջանի մասին վկայող պատմական վեպ է։ Իսկ էլ ավելի նեղ շրջանակների համար այն միջնադարյան և ժամանակակից աշխարհայացքների տարբերության, գրականության բնության և նշանակության, կրոնի հետ նրա առնչության, մարդու կյանքում այս երկուսի նշանակության վերաբերյալ փիլիսոփայական-մշակութային վերլուծություն է։ Վեպն էկրանավորվել է 1986 թվականին։ «Վարդի անունը» ֆիլմի ռեժիսորը Ժան Ժակ Աննոն էր։ Ուիլյամ Բասկերվիլցու դերակատարը Շոն Քոներին էր, իսկ...
Իսպանական դասական արձակի վարպետ Միգել դե Ունամունոն «Մառախուղը» վեպում մի կողմից՝ շարունակում է եվրոպական փիլիսոփայական արձակի ավանդույթները, մյուս կողմից՝ փորձում է վերստեղծել ավանդական վեպի կառուցման սկզբունքները: Ունամունոյի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք, ով կարդում է որևէ վեպ, ունակ է վերապրելու և նորովի վերստեղծելու նրա իրականությունը, ուստի, յուրաքանչյուր նոր ընթերցում նոր տարրեր է հավելում ստեղծագործությանը:
Կեցության անտանելի թեթևությունը (չեխ․՝ Nesnesitelná lehkost bytí), Միլան Կունդերայի վեպն է, որը գրվել է 1982 թվականին և առաջին անգամ հրատարակվել 1984 թվականին Ֆրանսիայում: Գործողությունները տեղի են ունենում Պրահայում 1968 թվականին: Համաձայն Միլան Կունդերայի՝ կեցությունը լեցուն է անտանելի թեթևությամբ, այդ իսկ պատճառով մեզնից յուրաքանչյուրը ապրում է միայն մեկ անգամ` «Einmal ist Keinmal» (գերմաներենից՝ «մենակ անգամ, նույնն է թե երբեք», այսինքն «այն, ինչ տեղի է ունեցել մեկ անգամ, կարող էր երբեք տեղի չունենալ», «մեկ անգամը հաշվի մեջ չէ»): Նշանակում է, որ յուրաքանչյուր կյանք իր մեջ կրում է հանելուկային պատահականություն, մեր ոչ մի գործողություն չի կարող լիովին կանխորոշել մեր ապագան: Ցանկացած ընտրություն բեռնված...