Սիրելու համարձակությունը ենթադրում է սիրել թե՛ արատները, թե՛ առաքինությունները: Դրանք իրարից անբաժան են: Ֆրանսիացի գրող Մարկ Լևիի առաջին գիրքն է. լույս է տեսել 2000 թվականին՝ նրան արժանացնելով «Գոյա-առաջին վեպ» մրցանակի: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում և համարվում է ամենից շատ վաճառվող գրքերից մեկը: Միայն 2003 թ. Ֆրանսիայում վաճառվել է 212800 օրինակ: Վեպի հիմքում կոմայի առեղծվածն է՝ ֆիզիկապես «մահացած» ուղեղով մարդու գիտակցական կյանքի շարունակությունը, հոգու գոյության զարմանալի խորհրդավոր երևույթը: Վեհանձնության, սիրո, նվիրվածության, մարդասիրության լավագույն դրսևորումներով են օժտված վեպի գլխավոր հերոսները: Մարկ Լևի (1961, Բուլոն-Բիյանկուր, Ֆրանսիա): Ֆրանսիացի գրող, կինոպրոդյուսեր, քսանից ավելի գրքերի հեղինակ: Նրան ճանաչում է բերել հենց առաջին՝...
Վոլտերի ամենաճանաչված ստեղծագործությունը` «Կանդիդը», որ փիլիսոփայական վիպակ է արկածային պատումի ձևով և երգիծական բովանդակությամբ, գրվել է թերևս 1758-ին և լույս տեսել մեկ տարի անց: Գրքի հերոսներին բաժին ընկած աղետալի փորձություններն ու դեգերումներն աշխարհով մեկ և այցելությունը նունիսկ Էլդորադո հեքիաթային երկիր հեղինակին բազում առիթներ են ընձեռել աբսուրդի, գրոտեսկի ոգով ներկայացնելու և կծու ծաղրի ենթարկելու իշխանությունը, ռազմական գործը, աստվածաբանությունը, արվեստը, մետաֆիզիկան և մանավանդ փիլիսոփա Լայբնիցի լավատեսական հայացքները բոլոր հնարավոր աշխարհներից այս լավագույնի մասին: Goodreads
Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում: Վեպը գրողի կյանքի տարիներին չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ այն հրատարակվեց գրողի մահվանից 25 տարի անց (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ)։ Մտավորականության մեջ ձեռք է բերել մեծ տարածում՝ ընդհուպ մինչև տարածվելը ձեռքով տպագրված օրինակներով։...
Ժոզե Սարամագուի «Կայեն» վեպը Կայենի ու Աբելի մասին աստվածաշնչյան պատմության յուրաբնույթ վերարտադրումն է, որտեղ հեղինակը ներկայացնում է դեպքերի իր մեկնաբանությունը՝ անցկացնելով դրանք մարդկային զգացմունքների և բարոյական երկընտրանքների պրիզմայով: Վեպն աստվածաշնչյան պատմությունների բազմաշերտ խճանկար է, որ մարդկային էության, մեղքի և բարոյականության մասին խոր մտորումների և ներքին բանավեճերի տեղիք է տալիս: Goodreads
«Զանգված և իշխանությունը» (1960) 20-րդ դարի ավստրիական և անգլիական գրականությունների դասական, գրող, դրամատուրգ, փիլիսոփա, հասարակագետ և մշակութաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլիաս Քանետիի (1905-1994) թերևս ամենահայտնի ստեղծագործությունն է, նրա opus magnum-ը, որի վրա հեղինակն աշխատել է շուրջ 35 տարի: Այն մի կողմից անմիջականորեն առնչվում է զանգվածների սոցիալական վարքը դիտարկող հեղինակների (Գյուստավ Լը Բոն, Խոսե Օրտեգա-ի-Գասեթ) փիլիսոփայական, մյուս կողմից Զիգմունդ Ֆրոյդի՝ զանգվածների և անձի փոխկապերը դիտարկող հոգեվերլուծական փորձի հետ: Իր մեջ միավորելով փիլիսոփային և գիտնականին (նա Վիեննայի համալսարանի փիլիսոփայության դոկտոր էր)՝ Քանետին այս գրքում, այդուհանդերձ, մնում է գրող և գեղագետ, որը հմտորեն օգտվում է պատմական, դիցաբանական, ազգագրական, հոգեբանական հարուստ նյութերից և ստեղծում...
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ավստրիացի մեծագույն գրող և մտածող Ռոբերտ Էդլեր Ֆոն Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» դարակազմիկ վեպը: Մարդկային ոգու անխոնջ ու ինքնարար ճարտարապետի, հոգիներն անդամահատող քննախույզ – գիտնականի այս մեծաշուք, «բաց» ստեղծագործությունը, մառախլապատ Մայր տաճարը, հղացված է երևակայությունից ու գիտակցությունից, հոգեբանությունից ու մետաֆիզիկայից, քաղաքակրթության ու խորհրդապաշտության շաղախից և միտված է տիեզերական համանվագի առհավական ամբողջի, կեցության առեղծվածի ճանաչողությանը, բնության ու մարդ արարածի միջև մղվող հավերժական մենամարտի մշտուղեկից չիրականացած հնարավորի որոնումներին:
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ավստրիացի մեծագույն գրող և մտածող Ռոբերտ Էդլեր Ֆոն Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» դարակազմիկ վեպը: Մարդկային ոգու անխոնջ ու ինքնարար ճարտարապետի, հոգիներն անդամահատող քննախույզ – գիտնականի այս մեծաշուք, «բաց» ստեղծագործությունը, մառախլապատ Մայր տաճարը, հղացված է երևակայությունից ու գիտակցությունից, հոգեբանությունից ու մետաֆիզիկայից, քաղաքակրթության ու խորհրդապաշտության շաղախից և միտված է տիեզերական համանվագի առհավական ամբողջի, կեցության առեղծվածի ճանաչողությանը, բնության ու մարդ արարածի միջև մղվող հավերժական մենամարտի մշտուղեկից չիրականացած հնարավորի որոնումներին:
Առաջին հայացքից «մարդը և ծովը» հավերժական թեման շահարկելով, Գոլդինգի թերևս ամենից խորունկ վեպը, Ռոբինզոնի աղերսներով, մեջբերելով Պրոմեթևսի այլաբանությունը, ակնարկում է, որ անգամ նողկալի մարդն իր մեջ փորձում է կերտել Աստծուն: Իրականի և ցնորականի, ողջամտության ու խենթության, սիրո և ատելության ճամփաբաժանին լռված, Ճարպիկ Մարթինը մեկ ակնթարթ տևած վեց օրում արարում է սեփական քավարանը:
«Անմահությունը» վեպ է վեպի ծննդի մասին, որտեղ Կունդերայի հերոսը, անձնատուր իր պատահական լողավազանային ներշնչանքին, խորհրդածում է մարդկային գոյության և ժամանակի բազմաբարդ փոխհարաբերության շուրջ: Պսակազերծելով անմահ հիշատակի մեր պատրանքը, ցույց տալով, թե ինչպես անմահության գործարաններում կարող է խեղվել մի ամբողջ կենսագրություն՝ վերածվելով պաստառի կամ զավեշտալի մի պատկերի՝ գրողը վճիտ չ-հիշողության պարադոքսալ մի բանաձև է հուշում մեզ: Խաղացկուն այս խճանկարը, որը ժամանակակից հասարակության անվրեպ ախտորոշումն է առաջարկում, հանգում է անսպասելի եզրակացության. Հաղթարշավող ծիծաղի և միմոսության աշխարհում, որ վերածվել է ծամածռության, անհետացող գեղեցիկից մնում է անմոռուկի բարակ ցողունը կամ կապույտ մի բիծ հորիզոնում:
«Կարամազով եղբայրները» ռուս հանճարեղ գրող Ֆյոդոր Դոստոևսկու վերջին վեպն է՝ համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը: Սա մի կոթողային վեպ-սինթեզ է, որ ամփոփում է Դոստոևսկու բոլոր ստեղծագործական ձգտումները, համադրում այն բոլոր հակասական հարցերը, որոնք նրան հուզել, տանջել են ամբողջ կյանքի ընթացքում: Մարդկային կեցության էական կողմերը քննող այդ հարցերը բորբոքվում են հայրասպանության մեծագույն ոճրի շուրջ ալեկոծվող կրքերի, զգացումների և գաղափարների հորձանուտում: Տպագրվել է մաս-մաս Ռուսական պարբերական ամսագրում։ Դոստոևսկին պատկերացնում էր վեպը որպես «Մեծ մեղավորի պատմությունը» վիպաշարի առաջին մաս, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այդ մտահղացումը մահվան պատճառով։ Վիքիպեդիա
«Ոզնու Նրբագեղությունը» վեպը ընթերցողի առջև բացում է Փարիզյան էլիտար շենքերից մեկի դռները, հնարավորություն տալիս ներսից ծանոթանալու դրա բնակիչներին, նրանց սովորություններին, տարօրինակություններին, թուլություններին։ Վեպի առանցքային հերոսներն են նույն շենքում բնակվող տասներկուամյա աղջնակն ու տան դռնապանուհին։ Գրականության, արվեստի, փիլիսոփայության և նրանց զրույցների և մտորումների միջոցով մենք խորամուխ ենք լինում կենսակարևոր բազում հարցերի մեջ։
Հատորում ներկայացված է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի կոթողային երկը՝ «Միջնաբերդը», որ հեղինակը թողել է անավարտ: Առաջին անգամ այն լույս է տեսել Էքզյուպերիի մահվանից 4 տարի անց՝ 1948 թվականին: Ամբողջացնելով գրողի խորհրդածություններն ու ներքին կենսագրությունը՝ երկը փորձում է ժամանակակից մարդուն հուշել ոգու հաղթանակի իր բանաձևը՝ հանգելով անառիկ միջնաբերդի սևեռուն պատկերին: 1936-1944 թթ. գրված այս ստեղծագործության առաջին հրատարակությանը հետևել են երկի կրճատ, ադապտացված հրատարակություններ: Գրքում ներկայացվում է երկի ամբողջական տարբերակը:
Նատուրալիզմ, անկումայնություն, նիհիլիզմ, պոռնոգրաֆիա, գերմարդու պանծացում, հեղափոխական գաղափարախոսության մերժում, ահա այն հիմնական մեղադրանքները, որ հնչում էին միաբերան և դեմոկրատ-լիբերալների, և ռեալիստ ու սիմվոլիստ գրողների, և պահպանողականների ու քաղքենիների, իսկ հետագա տարիներին` ավելի ուժգին` սովետական գրականության հիմնադիրների կողմից: Ընդ որում` մերժելով հանդերձ, համարյա բոլորը դրվատում էին Արցիբաշևի անուրանալի տաղանդը: Այդքանը… և լռություն… Մինչև 1980-ական թվականների վերջը, երբ դարասկզբի ամենահայտնի, տաղանդավոր և հանիրավի մոռացված գրողը վերադարձավ Ռուսաստան: Այժմ վերադառնում է նաև հայ ընթերցողին:
«Աբել Սանչես կամ մի տառապանքի պատմություն» խոստովանական վեպը երկու ընկերների՝ Խոակին Մոնեգրոյի և Աբել Սանչեսի ողբերգական պատմությունն է, որը կարելի է ընթերցել իբրև աստվածաշնչյան Աբելի և Կայենի մեկ այլ տարբերակ, որի միջոցով Ունամունոն փորձում է ներթափանցել իսպանացիներին հատուկ պատմական երկու արատների՝ նախանձի և ցինիզմի խորխորատները: Խոակինն անհաղթահարելի նախանձ է զգում Աբելի նկատմամբ, հատկապես երբ վերջինս ամուսնանում է Էլենայի՝ Խոակինի սիրած աղջկա հետ: Այդ պահից սկսած Խոակինի ցանկացած փորձ՝ մոռանալու կամ գերազանցելու ընկերոջը, դատապարտված է, ուստի նա իր կյանքը նվիրում է քայքայող տառապանքին, որն ավարտվում է սկզբում Աբելի, հետո նաև՝ Խոակինի մահով:
«Ցերեկային տուն, գիշերային տուն»-ը (1998)՝ Օլգա Տոկարչուկի նշանավոր գործերից մեկը, նրա բնորոշմամբ «վեպ աստեղատուն» է՝ տարաբնույթ պատումներից բաղադրված համաստեղություն, որն արտացոլում է Սուդետների (Ստորին Սիլեզիա) այն երկրամասի անցյալն ու ներկան, որի գյուղերից մեկում հեղինակը տուն ունի: Տոկարչուկի ստեղծագործական աշխարհի վրա իր դրոշմը թողած այս բազմամշակութային տարածքը պատմության ընթացքում եղել է տարբեր երկրների կազմում, մինչև որ 1945-ից հետո բաժանվել է Գերմանիայի, Չեխիայի և Լեհաստանի միջև: Լեհ գրողը պոստմոդեռնիստական ոգով ստեղծված իր բազմակողմանի գրքում հարադրել է այլևայլ ոճեր ու ժանրեր, գեղարվեստական հորինվածքը կապակցել էսսեիստիկայի հետ, պոետիզմը՝ փիլիսոփայության, իրական կյանքը՝ երազների, իսկ առօրեականությունն ու դիցականությունն այնպես հմտորեն է միահյուսել, որ մանրուքներն անգամ համապարփակ...
«Ինձ պաշարեցին ջրերը մինչև հոգիս» վեպը ճապոնացի հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կենձաբուրո Օեի ամենահայտնի գործն է: Առանցքում մարդու և հասարակության, մեծահասակների և երեխաների հարաբերություններն են, իսկ վերնագիրը մեջբերում է Աստվածաշնչի Հովնանի գրքից: Այդ կերպ գրողը վեպի տարածություն է բերում քրիստոնեության ճապոնական ավանդույթները, որոնք վեպում պատկերվում են չափազանց սուր և ցնցող նրբերանգներով:
Պետեր Հանդքեի «Մեծ Անկում» գիրքը դերասանի կյանքի մեկ օրվա պատմությունն է: Նա առավոտյան մեկնում է երկար ուղևորության և դադար առնում միայն ուշ գիշերին: Ուղին սկիզբ է առնում ծայրամասից և «անտառի միջով» տանում դեպի կենտրոնը մեծ քաղաքի, որում հեշտությամբ ճանաչվում է Փարիզը, և, հետևաբար, վերադարձնում է նրան դեպի քաղաքակրթություն: Ուխտագնացության (կամ գուցե Խաչակրաց արշավանքի) այս ընթացքը հերոսին օգնում է տեսնել չարի արմատը նոր լույսի տակ: Դեկորացիաների հարափոփոխ կախարդանքը չարաշահում է ընթերցողի համբերությունը, որը սովոր չէ երկար տարածության վազքին, սակայն աներկբա է՝ «անհամբերությունը գոյի ոչնչացումն է»: Գերմանական մամուլում այս գործը յուրօրինակ բնորոշում է ստացել՝ «Մարդատյացների «Հայր մեր»-ը… Հանդքեն, ըստ էության, ներկայացնում է...
Մարդիկ որքան շատ են փիլիսոփայում կյանքի մասին, այնքան քիչ են հասկանում կյանքը: Ջեք Լոնդոնի «Զսպաշապիկ» ստեղծագործությունը ֆանտաստիկ-փիլիսոփայական ժանրի հետաքրքիր վեպ է Դարել Սթենդինգ անունով բանտարկյալի մասին, որը սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտված: Բանտապահները պարբերաբար խոշտանգում են նրան՝ օգտագործելով կտավե զսպաշապիկը՝ որպես մարմինը ճզմելու միջոց: Սակայն հերոսը մտքի ուժով սովորում է դիմակայել ցավին՝ մտնելով տրանսցենդենտալ վիճակի մեջ և «ճանապարհորդելով» աստղերի ու ժամանակի միջով: «Զսպաշապիկ» վեպը նախ տպագրվել է «American Sunday Monthly Magazine» հանդեսում 1914-1915 թթ.: Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1915 թվականին Նյու Յորքում՝ վերնագրված «Միջաստղային թափառականը»: Հետագա հրատարակություններում վեպը կոչվել է «Զսպաշապիկ», իսկ ենթավերնագիրը՝ «Միջաստղային թափառականը»:
«Երկրորդ սուրը» Նոբելյան մրցանակը ստանալուց հետո Պետեր Հանդքեի գրած առաջին ստեղծագործությունն է: Վեպի մետաֆորիկ պատկերներում ու գրեթե անորսալի այլուզիաներում կռահվում են հեղինակի մտքերի ու տրամադրությունների արձագանքները: Ի՞նչ է անարդարությունը, և ի՞նչ է վրեժը: Ո՞րն է պատմության իրական կարևորությունը: Վեպը հոգևոր ճամփորդություն է և շրջակա աշխարհի պոետիկ հայեցում:
Ժամանակակից հույն գրող Մարո Վամվունակիի «Լռեցված սիրո ուրվականը» գիրքը հոգեբանական-փիլիսոփայական աշխատություն է: Սպառողական հասարակության մեջ էգոիզմը անհատին փակել է սեփական կեղևում ու դժվարացրել ազնիվ շփումն արտաքին աշխարհի հետ: Որպեսզի մարդը հաղթահարի ներքին խնդիրները, նախ պետք է գնա անցյալ, ճանաչի ինքն իրեն: Երջանկութայն բանալին Վամվունակին համարում է Աստծո և մարդկանց հանդեպ մաքուր սիրո վերագտնումը, ինքնանվիրումի ցանկությունն ու պատրաստակամությունը: Մարո Վամվունակին Հունաստանի ամենաճանաչված ու սիրված ժամանակակից գրողներից է, որն ապրում և բեղուն ստեղծագործական գործունեություն է ծավալում Աթենքում: Վամվունակին նախապես հայտնի էր որպես արձակագիր: Վերջին ժամանակներում, սակայն, անցում է կատարել հոգեբանությանը (մասնագիտությամբ նաև հոգեբան է)՝ ստեղծագործությունների առանցքում պահելով մարդու եսակենտրոնությունից բխող բազմաթիվ խնդիրներ,...
Ռուս գրող Վիկտոր Պելևինի «Չապաևն ու Դատարկությունը» վեպը, ըստ հեղինակի բնորոշման`առաջին ստեղծագործությունն է համաշխարհային գրականության մեջ, որի գործողությունները տեղի են ունենում բացարձակ դատարկության մեջ: Իրականում, դրանք տեղի են ունենում 1919 թվականին Չապաևի դիվիզիայում, որտեղ գլխավոր հերոսը`դեկադենտ բանաստեղծ Պյոտրը, ծառայում է որպես կոմիսար, ինչպես նաև տեղի են ունենում այսօր, ինչպես նաև տեղի են ունենում վիրտուալ տարածքում, որտեղ գլխավոր հերոսին հանդիպում են Կավաբատան, Շվարցենեգերը, «պարզապես Մարիան»…
«Ծառապաշտը». Բորխեսն ասում էր, որ գրականությունը կառավարվող երազներն են։ Սա ճիշտ է, բայց աշխարհի պատկերն ամբողջական չի դարձնում, քանզի, մարդուց բացի, երազներ են տեսնում նաև կենդանիները, ծառերը, ծաղիկները և միգուցե, աստվածներն ու նրանց հրեշտակները․․․ Հեղինակի «Ծառապաշտը» խոհափիլիսոփայական էսսեն փորձ է անում ի մի բերել աշխարհի խառնիխուռն պատկերները և դրանցից մի համապարփակ, թեև բավականաչափ յուրահատուկ գույներով, գրական մի գեղանկար պատկերել՝ ստեղծած քնարական հերոսի դերում հայտնված Ծառի կողմից։ Իսկ Ծառապաշտի դերն ավելի համեստ է․ շարադրել իր երկրգպագության էակի անձայն խոհերն ու աշխարհին ուսսված ձոնը։ Նախատեսված է ընթերցող լայն և միաժամանակ նեղ շչջանակի համար։ Թող յուրաքանչյուրը վերցնի այնքան, որքան տրված է։
1952-ին լույս տեսած «Երկատված վիկոնտը» վեպը սկիզբ է դրել Իտալո Կալվինոյի «Մեր նախնիները» նշանավոր եռագրությանը, որի երկրորդ գիրքը՝ «Ծառաբնակ բարոնը», արդեն թարգմանված է հայերեն: XVII դարում թուրքերի հետ կռվելիս թնդանոթի արկից բառացիորեն կիսված, բայց ողջ մնացած վիկոնտի զարմանահրաշ պատմությունը, որտեղ գրողը վարպետորեն միահյուսել է առակաբանությունն ու ֆանտաստիկ սյուժեն, մարդու նկարագիրը և մասնավորապես անձի երկակիության թեման ներկայացնում է սիմվոլիկ- այլաբանական պատկերմամբ, փիլիսոփայական խորքով ու հումորով:
«Փոքրիկ իշխանը» (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպն է, որը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։ «Փոքրիկ իշխանը» հեղինակի առաջին մանկական գիրքն է։ Հեքիաթը գրվել է 1942 թվականին, Նյու-Յորքում եղած տարիների ընթացքում։ Առաջին անգամ հրատարակվել է գրողի մահից որոշ ժամանակ առաջ՝ 1943 թվականի ապրիլի 6-ին Նյու-Յորքի «Reynal & Hitchcock» հրատարակչությունում։ Սկզբում լույս է տեսել վեպի անգլերեն թարգմանությունը՝ «The Little Prince» անունով, իսկ ֆրանսերեն հրատարակվել է արդեն 1946 թվականին՝ Editions Gallimard հրատարակչության կողմից։ «Փոքրիկ իշխանը» առաջին անգամ հրապարակվել է ռուսերեն 1958 թվականին «Մոսկվա» ամսագրում Նորա Գալի կողմից։ Համարվում է...