Սովորում ենք վանկատել, ստեղծել նոր բառեր: Տուփում կգտնեք 324 բառից բաղկացած 108 խաղաքարտ, որոնք բաժանված են 3 խմբի՝ «Վանկախաղ», «Բառքամոցի», «Խառնագիր»:
ՀԱՎԱՔԻ՜Ր ՄԱՐԴՈՒԿՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ Խաղաքարտերում պատկերված են 24 իրարից տարբերվող կերպարներ (մարդուկներ) և յուրաքանչյուր կերպարի համար առանձնացված են ավելի փոքր 6 խաղաքարտ, որտեղ ներկայացված են կերպարի մազերը, աչքերը, հագուստը, կոշիկները, առանձնացող իրը, տրամադրությունը: 1. Երեխան ընտրում է կերպարներից որևէ մեկը: 2. Խառնված բաղադրիչներից փորձում է գտնել կերպարին համապատասխան խաղաքարտերը: Փոքրիկների համար խաղն ավելի մատչելի դարձնելու նպատակով ծնողները սկզբնական փուլում կարող են խաղաքարտերի հետևի գույների օգնությամբ առանձնացնել մի քանի կերպար և բաղադրիչ, այնուհետև աստիճանաբար ավելացնել խաղաքարտերի քանակը:
ՀՈՊ-ՀՈՊ ՆԱՊՈ․ խաղում են ամենափոքրերը Փոքրիկների հետ պետք է խաղալ ՇԱ՜Տ, ու որքան վաղ տարիքից, այնքան լավ: Իսկ եթե արդեն փնտրում եք նրա առաջին սեղանի խաղը, ուրեմն «Հոպ-հոպ նապո»-ն այն է, ինչ պետք է: Խաղը բաղկացած է տարբեր թեմատիկ պատկերներով քարտերից (կենդանի, առարկա, սնունդ, գործողություն), որոնք տարանջատված են գույներով։ Մասնակիցները ժեստերով բացատրում են խաղաքարտերի պատկերները և առաջ գնում խաղատախտակի վանդակներով: Խաղի առանձնահատկությունները՝ – Բոլոր մասնակիցները ներգրավված են, անկախ նրանից՝ իրենց հերթն է, թե ոչ. մեկը բացատրում է, մյուսները՝ գուշակում: Բոլոր մասնակիցները հաղթում են. խաղն ավարտվում է, երբ բոլորը հասնում են եզրագծին: Կանոնները պարզ են, իսկ խաղը մատչելի նույնիսկ դեռևս չխոսող բալիկների համար:...
Ծե՞ս, տո՞ն, խնջո՞ւյք թե՞ խաղ ԱՏԱՄՀԱՏԻԿ հավաքածու՝ Հայական զարդանախշերով ու հայ վարպետների ձեռքով պատրաստված պարագաների հավաքածու՝ ձեր բալիկի ԱՌԱՋԻՆ ատամի հայտնությունը հայեցի տոնելու համար: Ներառում է՝ ծեսի մասին հակիրճ տեղեկատվություն պարունակող գրքույկ, 16 տարբեր մասնագիտություններ խորհրդանշող փայտե սալիկներ, հայկական նախշերով գլխաշոր՝ հատիկեղենը լցնելու համար, հայկական զարդանախշով ուսապարկ՝ փոքրիկի կարևոր «առաջինները» խնամքով պահելու համար: ԱՏԱՄՀԱՏԻԿ նախագիծն իրականացվել է «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա լաբի եւ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
Գունեղ ու թեմատիկ նկարներով այս մանկական պիտակները հեշտ ու հասանելի միջոց են տոնացույցի ամենակարեւոր օրերը երեխաների հետ նշելու համար: Հավաքածուն ներառում է 15 շրջանաձեւ պիտակ՝ հայկական և միջազգային տոները, ինչպես նաև բալիկների համար կարևոր այլ առիթներ: Պիտակները հեշտությամբ փակցվում են եւ պոկվում, առանց հագուստը վնասելու: Անվտանգ են եւ ջրակայուն: Պիտակների դիզայնն ու նկարները հեղինակային են:
Մինչեւ 1 տարեկանը փոքրիկի յուրաքանչյուր ամսականը տոնելը հաճելի ավանդույթ է դարձել: Այս կպչուն պիտակներ կօգնեն քաղցր հուշերի վերածել այդ նշանակալից ամսաթվերը: Հավաքածուն ներառում է 12 շրջանաձեւ պիտակ, 1-ից 11 ամիսները եւ առաջին տարեդարձը: Հեշտությամբ փակցվում են եւ պոկվում, առանց հագուստը վնասելու: Անվտանգ են եւ ջրակայուն: Պիտակների դիզայնն ու նկարները հեղինակային են:
Հայերեն տառերով ռետինե փազլ-խաղագորգ 40 կտոր՝ առանձնացվող տառերով Հեշտությամբ միանում են՝ ստեղծելով գունեղ, ուսուցողական և անվտանգ խաղագորգ։ Իր չափսերի ու որակի շնորհիվ ԱյլԳՈՐԳԸ կարելի է կիրառել ինչպես ներսում, այնպես էլ դրսում (գրեթե ցանկացած միջավայրում՝ տանը, այգում): Գորգի քառակուսիկների չափսը կատարյալ է երեխաների համար: Հարմար է ինքնուրույն տեղաշարժելու, դասավորելու և ծավալային տարբեր կոնստրուկցիաներ հավաքելու համար: Անհոտ է, փափուկ և հարվածակայուն, մակերևույթը ջրակայուն է, չսահող և հեշտ մաքրվող: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 3+ Առկա են փոքր մասնիկներ: Մանկահասակ երեխաները պետք է օգտագործեն միայն մեծահասակների հսկողության ներքո: Որակի վկայական
«ԱՅԼԿԵՐՊԻԿ»-ը սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ է՝ երեխաների ու պատանիների համար: Գունեղ, վառ ու նկարազարդ բովանդակությամբ այս խաղը բաղկացած է 200 երկկողմանի քարտերից՝ նկարներով և բառերով: Նկարներով կողմը նախատեսված է 4-8 տարեկան երեխաների համար, իսկ բառերով կողմը՝ 8-14: Առաջադրանքը՝ 1 րոպեում թիմակիցներին բացատրել քարտերի վրա պատկերված նկարները կամ գրված բառերը այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր կամ թարգմանություններ, մատնացույց չանել տվյալ իրը: Կարելի է բացատրել հոմանիշների, հականիշների, ասոցիացիաների միջոցով. ամենափոքրիկ խաղացողներին թույլատրվում է նաև ժեստեր, դիմախաղ և ձայներ կիրառել: Յուրաքանչյուր գուշակած նկարը կամ բառը մեկ միավոր է: Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի...
«Իմ օրակարգը» խաղի միջոցով առօրյա պարտականությունները զվարճալի, բայց չափազանց օգտակար խաղ կդառնան մեր սիրելի փոքրիկների համար: Խաղը ներառում է երեխայի կենցաղին ու կյանքի կարևոր իրադարձություններին վերաբերող քարտեր, շաբաթվա օրերով մագնիսե տախտակ, խրախուսական քարտեր և քարտեր, որոնք կարտահայտեն երեխայի տրամադրությունը: Խաղը կօգնի երեխային կազմակերպել առօրյան, կազմել օրվա անելիքների հերթականությունը, կառավարել ժամանակը և հույզերը: Խաղը զարգացնում է երեխայի ինքնակառավարման հմտությունները, վարքային ինքնակարգավորումը, ժամանակի կառավարման հմտությունները, հուզական ճանաչողությունը, ինքնագիտակցությունը, պատասխանատվության զգացումը, պարտաճանաչությունը, առաջադրանքներն ու իրադարձություններն ըստ առաջնահերթության և նշանակալիության դասակարգելու հմտությունները, գիտելիքները շաբաթվա օրերի և տոների մասին:
Շաաաաաաա՜տ մեծ գրատախտակ մեր շաաաաաաա՜տ սիրելի փոքրիկների համար… 3+ տարեկան երեխաների համար Սովորի՛ր խաղալով Շաաաաաաա՜տ մեծ գրատախտակի միջոցով: Այն իսկապես շաաատ-շաաաատ ավելի մեծ է քան մեր մյուս գրատախտակները, ինչպես նաև պարունակում է նոր մագնիսե տարրեր:
«Երկկողմանի Փայտե Գրատախտակ – Մագնիսե տառերով. ՄԵԾ» Կոմպակտ, սակայն ֆունկցիոնալ երկկողմանի գրատախտակ մեր շատ սիրելի փոքրիկների համար… Ժամանակն է սովորել խաղալով: 3+ տարեկան երեխաների համար
«Երկկողմանի Փայտե Գրատախտակ – Մագնիսե տառերով. ՓՈՔՐ» Կոմպակտ, սակայն ֆունկցիոնալ երկկողմանի գրատախտակ մեր շատ սիրելի փոքրիկների համար… Ժամանակն է սովորել խաղալով: 3+ տարեկան երեխաների համար
Բադիկ Կարմիր թաթիկը շատ է սիրում լճակում խաղալ: Գրքույկն էլ սիրում է լողալ: Թե գնում ես լողանալու, մեր գրքույկը հետդ վերցրու. հա՛մ լողացեք, հա՛մ խաղացեք: ► Տարիքը՝ + 0 ►Զգուշացե՛ք, երեխային ջրի մեջ մենակ մի թողեք:
Ձկնիկ Չոփչոփիկը շատ է սիրում ծովում խաղալ: Գրքույկն էլ լողալ է սիրում: Թե գնում ես լողանալու, մեր գրքույկը հետդ վերցրու. հա՛մ լողացեք, հա՛մ խաղացեք: ► Տարիքը՝ + 0 ►Զգուշացե՛ք, երեխային ջրի մեջ մենակ մի թողեք:
«Հրաշք կոնստրուկտոր. Արքայադստեր դղյակը». Հրաշք կոնստրուկտորը հրապուրիչ խաղալիք է, որով կարող ես սեփական կախարդական թագավորությունդ ստեղծել: Գրքույկը քեզ ստեղծագործելու հնարավորություն կտա: Գույնզգույն տարածական մասնիկներ Ուղեցույց`ինչպես հավաքել Ոչ մի մկրատ ու սոսինձ Ընդամենը սեղմելով հանիր մասնիկներն ու տեղադրիր ճեղքերի մեջ Պատրաստ է, կարող ես խաղալ
«Ուրախ զբոսայգի. զարգացնող գրքույկ խաղալիք». Ուրախ զբոսայգում ի՜նչ զվարճանք ասես որ չկա. Տոնական տրամադրություն, կարմրաքիթ ծաղրածուներ, ամեն տեսակ ատրակցիոններ, ուրախ գնացք ու անմոռանալի ժամանց: Ստեղծեք ձեր ուրախ զբոսայգին ու զվարճացեք ամբողջ ընտանիքով: Սիրված ատրակցիոնների ՎԵՑ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՄՈԴԵԼ Կարուսել «Ձիուկներ» «Սատանայի անիվ» Ճոճանակ «Նավակներ» Սահարան «Դղյակ» Ճոճանակ «Փղիկ» Շոգեքարշ և վագոնիկ Նաև վեց խաղալիք – մարդուկներ ՍՏԵՂԾԻՐ քո սեփական ուրախ զբոսայգին Պատմություն հորինիր ԽԱՂԱ ու ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ
«Շնաձուկը. թատրոն-գիրք». Սուզվիր ծովի հատակն ու ծանոթացիր Սամ անունով շնաձկնիկի հետ: Նա շատ բարի է, բայց չգիտես ինչու բոլորը նրանից վախենում են: Տիկնիկ- ձեռնոցը հագիր և օգնիր Սամին: Հենց որ ծովի բնակիչները նրան լավ ճանաչեն, այլևս չեն վախենա:
«Դորի ձկնիկի որոնումը». Կարո՞ղ ես խճանկար հավաքել: Փորձիր պատառիկներից ամբողջական նկարներ ստանալ: Խճանկարներին կից պատկերները կօգնեն, որ ամեն պատառիկ իր ճիշտ տեղը գտնի: Հետո կարդա ու կիմանաս ծովաշխարհի բնակիչներից ամեն մեկի զարմանալի պատմությունը: ► տարիքը՝ +3 ► 5 խճանկար ►պատառիկները չշփոթելու համար խճանկարների հակառակ երեսը տարբեր գույներով է ներկված
«Արքայադուստրեր. պատկերախաղ». Այս հրաշալի փքուն կպչուկներով և պատկերախաղով ստեղծիր քո հեքիաթային թագավորությունը: ԳՐԱՎԻՉ ԽԱՂԱԳԻՐՔ- Զարդարելու և գունավորելու երկու հսկա տեսարան, արքայադուստրերի և կախարդական էակների ավելի քան 300 կպչուկ և 60-ից ավելի փքուն կպչուկներ: Հորինիր քո երազանքի թագավորությունը: ►ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Պարունակում է մանր մասնիկներ: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
«Ավտոմեքենաներ. խճանկար- գրքույկ». Կարո՞ղ ես խճանկար հավաքել: Փորձիր պատառիկներից ամբողջական նկարներ ստանալ: Խճանկարներին կից պատկերները կօգնեն, որ ամեն պատառիկ իր ճիշտ տեղը գտնի: Հետո կարդա ու կիմանաս այս արշավորդ մեքենաներից ամեն մեկի զարմանալի պատմությունը: ► տարիքը՝ +3 ► 5 խճանկար ►պատառիկները չշփոթելու համար խճանկարների հակառակ երեսը տարբեր գույներով է ներկված