Երևի դեռ մանուկ հասակից ձեզ հետաքրքրել է, թե ինչո՞ւ են մրջյուններն ապրում հողի տակ և օրնիբուն աշխատում, կամ՝ թե ինչո՞ւ են մեղուները խայթում, երբ մոտենում ենք իրենց փեթակներին: Եվ ընդհանրապես, միգուցե դուք արդեն ցանկանո՞ւմ եք լսել զարմանահրաշ միջատների մասին հետաքրքիր պատմություններ: Դե ուրեմն, սիրելի՛ երեխաներ, առիթը բաց մի թողեք և կարդացե՛ք այս հեքիաթները: Եվ ոչ միայն կարդացե՛ք, այլև գունազարդե՛ք գրքույկում զետեղված նկարները: Կարդալով հեքիաթները, դուք կհասկանաք, որ միջատները, որոնց երբեմն մարդիկ անգամ չեն էլ նկատում փոքր չափերի պատճառով, նույնպես ապրում են իրենց հոգսերով և ուրախություններով, ինչպես մենք: Նրանք էլ մեզ պես փորձում են լուծել կենցաղային զանազան խնդիրներ, ունենում են հաջողություններ...
Երևի դեռ մանուկ հասակից ձեզ հետաքրքրել է, թե ինչո՞ւ են մրջյուններն ապրում հողի տակ և օրնիբուն աշխատում, կամ՝ թե ինչո՞ւ են մեղուները խայթում, երբ մոտենում ենք իրենց փեթակներին: Եվ ընդհանրապես, միգուցե դուք արդեն ցանկանո՞ւմ եք լսել զարմանահրաշ միջատների մասին հետաքրքիր պատմություններ: Դե ուրեմն, սիրելի՛ երեխաներ, առիթը բաց մի թողեք և կարդացե՛ք այս հեքիաթները: Եվ ոչ միայն կարդացե՛ք, այլև գունազարդե՛ք գրքույկում զետեղված նկարները: Կարդալով հեքիաթները՝ դուք կհասկանաք, որ միջատները, որոնց երբեմն մարդիկ անգամ չեն էլ նկատում փոքր չափերի պատճառով, նույնպես ապրում են իրենց հոգսերով և ուրախություններով, ինչպես մենք: Նրանք էլ մեզ պես փորձում են լուծել կենցաղային զանազան խնդիրներ, ունենում են հաջողություններ...
Նվիրում եմ բոլոր մանուկներին, որոնց մաքրամաքուր երևակայության և միամիտ հարցադրումների շնչով ծնվեցին այս հեքիաթները Սիրելի՛ փոքրիկներ, երևի թե բոլորդ էլ ցանկանում եք անտառ գնալ և խաղալ բնության գրկում: Իրոք, տարվա բոլոր եղանակներին էլ անտառը շատ գեղեցիկ է: Այն կանաչում է գարնանը, աշնանը գունավոր տերևներով է զարդարվում, իսկ ձմռանն էլ ծածկվում է սպիտակափայլ ձյան հաստ շերտով: Իսկ թե ինչու է այդպես լինում, դուք հիմնովին կհասկանաք, երբ դպրոց հաճախեք: Բայց հիմա ես կուզենայի այդ ամենի մասին ձեզ պատմել հեքիաթների ձևով: Գրքույկում դուք կկարդաք նաև անտառի բնակիչների մասին, որոնք շատ հետաքրքիր կյանք են վարում: Անտառը գազանիկների, թռչունների և բոլոր կենդանիների բնակավայրն է: Նրանցից...
Նվիրում եմ բոլոր մանուկներին, որոնց մաքրամաքուր երևակայության և միամիտ հարցադրումների շնչով ծնվեցին այս հեքիաթները Սիրելի՛ փոքրիկներ, մանուկ հասակում բոլորս էլ հարցեր ենք ունեցել. թե ինչու է ծովը փոթորկվում, սառույցը հալվում, ջրվեժներ առաջանում, լուսինը ձևափոխվում կամ հրաբուխ լինում: Այդ հարցերի պատասխանները մենք ստացանք դպրոց հաճախելուց հետո, երբ դասաժամերին մեր սիրելի ուսուցիչները մանրամասն բացատրում էին բնության երևույթների առաջացման պատճառները: Բայց քանի որ դուք դեռ դպրոց չեք հաճախում, ես ցանկանում եմ ձեզ պատմել հեքիաթներ բնության երևույթների մասին: Դուք կիմանաք, թե ինչու է ծիածանը գունավոր, ինչու է կրակը ջրից վախենում, լուսինը ամեն օր ձևափոխվում, կայծակը ամպերից բողոքում, քամին կրակի հետ խաղում և այլն, և...
Նվիրում եմ թոռնիկներիս Դավիթին, Մարկին և Սաշային Հեղինակի խոսքը փոքրիկներին և մեծիկներին Սիրելի՜ ընթերցող, թե փոքրիկները և թե մեծիկները միշտ էլ սիրել են հեքիաթներ, որտեղ անհավանական պատմություններ են տեղի ունենում և միշտ ունենում են երջանիկ ավարտ: Ձեզ ներկայացվող հեքիաթների հերոսները բացառապես պտուղներ են, որոնք ամենուր հանդիպում են մեր կյանքում և որոնցով մենք հաճույքով սնվում ենք: Բայց երևի թե մեզնից քչերին է հետաքրքրել, թե ինչու է ձմերուկը դրսից կանաչ, իսկ ներսից կարմիր, կամ թե ինչու է դեղձի կեղևը փշոտ, իսկ կիտրոնը այդքան թթվաշ:Եվ պատահական չէ, որ բոլոր հեքիաթներն էլ ունեն հարցական վերնագրեր, և այդ «թե ինչու»-ների շնորհիվ ցանկություն ենք ունեցել մեր...
Տասնամյա սիրով ու նվիրումով Սոֆի Ճուղուրյանին, ում համար հյուսել եմ այս հեքիաթները Հեղինակի խոսքը փոքրիկներին և մեծիկներին Սիրելի՜ ընթերցող, թե փոքրիկները և թե մեծիկները միշտ էլ սիրել են հեքիաթներ, որտեղ բարին հաղթում է չարին, իրականանում են հաճելի և գեղեցիկ ցանկություններ: Հեքիաթների այս ժողովածուն անմասն չի մնում նշված ավանդույթներից: Նրա հերոսները նույնպես բարի ցանկություններ ունեն, որոնք իրականություն են դառնում և ցանկալի ավարտ ունենում: Սակայն այստեղ որոշ առանձնահատկություններ կան: Նախ, հեքիաթների հերոսները բացառապես կենդանիներ են, բոլորիս հայտնի թե՛ վայրի և թե՛ ընտանի, որոնք ընկնում են բարդ իրավիճակների մեջ, բայց հեքիաթներին համահունչ՝ ի վերջո ցանկալի ելքեր են ունենում: Բացի այդ, որը մեզ համար...
Սամվել Բիշարյանի բանաստեղծությունների այս ժողովածուն նախատեսված է ցածր ու միջին տարիքի դպրոցականների համար: Հեղինակը գրքի առաջին մասը ներկայացնում է հայերենով և անգլերենով: Գրքի երկրորդ մասը թարգմանված չէ: Դպրոցականներին լայն հնարավորություն է տրվում այն կատարել ինքնուրույն: Բանաստեղծություններն աչքի են ընկնում իրենց խոր բովանդակությամբ և ճկուն հումորով: Դրանք հարուստ են նոր բառերով և արտահայտություններով, որոնք օգնում են կրտսեր ընթերցողներին խորացնել իրենց անգլերենի իմացությունը: Գիրքը պատկերազարդ է և գրավիչ:
Գրքույկը Այբբենարանին ուղեկցող ձեռնարկ է: Այստեղ զետեղված են այբբենական կարգով գրված բանաստեղծություններ, հանելուկներ, ասացվածքներ, շուտասելուկներ և այլն: Գրքույկը եզրափակվում է պստլիկ շտեմարանով:
Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։ Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային և ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Նրա կնոջ՝ Ռոնա Պետրոսյանի ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը: Տիգրան Պետրոսյանն ունեցել է պաշտպանողական խաղաոճ, ինչի շնորհիվ ստացել է «Երկաթե Տիգրան» պատվանունը: Հազվադեպ էր հարձակվում և ավելի շատ ջանք էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Համբերատարությունն ու լավ պաշտպանվելու վարպետությունը...
Գրքում մեկնաբանված են Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության վերաբերյալ օրենսդրության բոլոր այն դրույթները, որոնք անհրաժեշտ են վարորդներին` անվտանգ և գրագետ վարելու համար: Գիրքն օգտակար է նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննությունների պատրաստվող սկսնակներին:
Բառարանում ուղղագրական դժվարություն ունեցող բառերից զատ տրվում են նաև հոմանիշներ, պարզ և բաղադրյալ հատուկ անուններ, տառային հապավումներ, դարձվածքներ՝ հակիրճ բացատրություններով և համառոտ տեղեկություններով: Բառարանի վերջում կա հավելված, որն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի տեղանունները, հայոց թագավորների ու կաթողիկոսների անունները, հայոց դիցարանը և այլն: Բառարանը պարունակում է մոտ 38000 բառարանային միավոր և օգտակար կարող է լինել ինչպես դպրոցականներին, այնպես էլ ուսանողներին, հայոց լեզվի ուսուցիչներին, հայերենով առհասարակ հետաքրքրվող հասարակությանը:
«Հայերեն դպրոցական բացատրական բառարանը» հասցեագրված է դպրոցականներին, հայոց լեզվի ուսուցիչներին և ընդհանրապես լայն հասարակայնությանը: Այն տարբերվում է հրապարակում եղած նմանատիպ դպրոցական բառարաններից: Այստեղ տրվում են ոչ միայն բառերի բացատրությունները` նրանց արտահայտած այլևայլ իմաստներով, այլև, որ ամենակարևորն է, յուրաքանչյուր բառ տրված է լեզվական իրողության մեջ գեղարվեստական գրականությունից վերցված համապատասխան օրինակներով, որոնք հեշտացնում են հատկապես բազմիմաստ բառերի ճիշտ ընկալումը: Ունենալով լեզվի դասավանդման տասնյակ տարիների փորձառություն, լավ ճանաչելով դպրոցն ու երեխային՝ հեղինակներն ընտրել են այն բառերը, որոնք բարդ են իրենց տարբեր դրսևորումներով և հանդիպում են դպրոցական դասընթացում, բուհական քննությունների ժամանակ և առհասարակ կյանքում ու կենցաղում:
1993 թվականին լույս տեսած «Մայրենին բոլորի համար» գրքում հեղինակն առաջին անգամ տվեց բառապատկերների շարքեր, որոնք սիրով ընդունվեցին հայոց լեզվի մասնագետների և աշակերտության կողմից: Սկսած այդ ժամանակներից՝ ծագեց բառապատկերների բառարան գրելու միտքը, որը ձգվեց շուրջ 25 տարի: Քաջ գիտակցելով նման բարդ աշխատանքի հետ կապված դժվարությունները՝ հինգ տարի առաջ այդ գործին ձեռնամուխ եղավ հանրությանը հայտնի հմուտ մանկավարժների վերոնշյալ խումբը: Այսօր ձեր սեղանին է նրանց երկարամյա տքնաջան աշխատանքի արդյունքը, որը հասցեագրված է նախ՝ հայոց լեզվի ուսուցիչներին, ապա միջին և բարձր դասարանների աշակերտներին, ինչպես նաև մայրենիով հետաքրքրվող յուրաքանչյուր մարդու: Սույն բառարանը կհեշտացնի ուղղագրության ուսուցման գործընթացը, կզարգացնի սովորողների լեզվական մտածողությունն ու տրամաբանությունը, բառը տեսնելու և...
Առձեռն բառարանահավաքը կազմված է հանրակրթական դպրոցների մանկավարժների և նրանց սաների համար: Նրանք գրքում կգտնեն իրենց հետաքրքրող բառերի իմաստները, բառարմատները, կիմանան առօրյա խոսակցական լեզվում և գրականության մեջ օգտագործվող շատ դարձվածքների իմաստները, ինչպես նաև անձնանունների ծագումն ու իմաստը և բառերի ուղղագրությունը:
Սույն գիրքը նախատեսված է Սփյուռքի հայկական այն դպրոցների համար, որտեղ ուսուցումն իրականացվում է արևելահայերենով: Այս գիրքը հաջորդում է «Մայրենի 4» դասագրքին: Գրքում տեղ գտած գեղարվեստական բնագրերը կարող են օգտագործվել նաև թելադրությունների, փոխադրությունների համար: Դրան հարակից թեմաներով կարելի է հանձնարարել շարադրություններ: