Կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում:
շուտով կհանդիպենք
+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
| Տարիք | 3+ |
|---|---|
| Արտադրող | Հոլ |
| Մասնակիցների թիվ | 1+ |
| Լեզու | Հայերեն |
| Չափեր | 400x450 |
| Զանգվածը | 620 գ |
Թատրոնիկ «Կարմիր գլխարկը» և «Երեք խոզուկները» ինտերակտիվ սեղանի թատրոն է, որը հնարավորություն է տալիս փոքրիկին միաժամանակ բեմադրել երկու սիրված ու ճանաչված հեքիաթների հիման վրա ստեղծված ներկայացումներ։ Խաղը երեխաներին տեղափոխում է հեքիաթային աշխարհ՝ դարձնելով նրանց միաժամանակ ռեժիսոր, դերասան և հանդիսատես։
Ներկայացումները բեմադրելու համար անհրաժեշտ է սքանավորել տուփի վրա նշված QR կոդը կամ անցնել հղումով, միացնել ձայնագրությունը և հետևել քայլ առ քայլ հրահանգներին։ Ձայնային ուղեկցությունը և կերպարների բեմական խոսքը օգնում են փոքրիկին հեշտությամբ կողմնորոշվել բեմադրության ընթացքում և խորասուզվել հեքիաթի մթնոլորտի մեջ։
Սեղանի թատրոնը կոմպակտ բեմ է, որի վրա երեխան կարող է ոչ միայն խաղարկել նախապես ձայնագրված ներկայացումները, այլև ստեղծել սեփական պատմությունները, փոխել սյուժեն, հորինել նոր դրվագներ և կենդանացնել կերպարները՝ գործի դնելով երևակայությունը։
Թատրոնիկը նպաստում է երեխայի բազմակողմանի զարգացմանը․
զարգացնում է խոսքի և լեզվական հմտությունները,
հարստացնում է բառապաշարը,
խթանում է տրամաբանական և ստեղծագործական մտածողությունը,
օգնում է արտահայտել մտքերն ու հույզերը կերպարների երկխոսության միջոցով։
Խաղի ընթացքում երեխաները նաև սովորում են՝
շփվել և համագործակցել,
կիսվել դերերով և լսել միմյանց,
հարգել ուրիշների կարծիքը,
զարգացնել սոցիալական հմտությունները, կարեկցանքն ու թիմային աշխատանքը,
կառուցողական ձևով լուծել փոքր կոնֆլիկտները։
Թատրոնիկ «Կարմիր գլխարկը» և «Երեք խոզուկները» բացում է դռները դեպի երևակայական աշխարհ՝ ստեղծելով խաղային միջավայր, որտեղ երեխան կարող է ազատ ստեղծել, պատմել և բեմադրել իր ամենահետաքրքիր գաղափարները։
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.