«Մեր մանկության խաղերը» շարքից Խաղում ենք և զարգացնում գիտելիքների պաշարը, բառապաշարը, միտքը, հիշողությունը, արագաշարժությունը, ուշադրությունը: Տուփում կգտնեք 1. բազմակի օգտագործման համար նախատեսված թղթյա խաղատախտակ-3 հատ 2. ջնջվող մարկեր-3հատ 3. տառեր-39հատ 4. հայկական տեղեկատվությամբ ինֆորմացիոն քարտեր-32հատ Խաղը հնարավոր է խաղալ՝ 1. մենակ (ինքնակրթվելու և սեփական գիտելիքները ստուգելու համար) 2. երկու կամ երեք հոգով (մրցելու նպատակով) 3․ թիմերով
Խաղի միջոցով ստանում ենք բազմաթիվ հետաքրքիր և ուսուցողական տեղեկատվություններ աշխարհի ամենից ամենաների մասին: Խաղը կարող եք խաղալ. 1. Ինքնակրթվելու և սեփական գիտելիքները ստուգելու նպատակով 2. Մրցելու նպատակով
Տուփում առկա է 72 խաղաքարտ, որտեղ պատկերված են վարվեցողության կանոնների ճիշտ և սխալ տարբերակները: Ինչպե՞ս խաղալ. 1.Պետք է գտնել միևնույն գործողությունը ցույց տվող 2 խաղաքարտերը, որոնցից մեկում պատկերված է ճիշտ արարքը, մյուսում ՝ սխալ: 2. Ընտրել վարվեցողության ճիշտ կանոնները ցույց տվող խաղաքարտը՝ մեկնաբանելով պատկերված գործողությունները: Պատկերազարդ, թեմատիկ նկարների միջոցով նույնիսկ ամենափոքրերը կսովորեն վարվեցողության կանոնները: Այս խաղի միջոցով դեռևս վաղ տարիքից երեխան կսովորի լինել քաղաքավարի, պատասխանատու և անկաշկանդ ցանկացած միջավայրում:
Խաղ, որը սովորեցնում է ճիշտ ու արագ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում: Տուփում կգտնեք հարցեր ու պատասխաններ արտակարգ իրավիճակներից առաջ, արտակարգ իրավիճակների ժամանակ ու արտակարգ իրավիճակների հետո ճիշտ կողմնորոշման, առաջին օգնության վերաբերյալ: Խաղի նպատակն է հարցերի միջոցով բարձրացնել աղետների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը, օգնել ճիշտ քայլեր ձեռնարկել արտակարգ իրավիճակների դեպքում, սովորեցնել առաջին օգնություն:
Տուփում առկա է 72 խաղաքարտ, որտեղ պատկերված են վտանգավոր իրավիճակներ, դրանցից խուսափելու միջոցները և առաջին օգնության ցուցաբերման ձևերը: 1.Պետք է գտնել միևնույն գործողությունը ցույց տվող 2 խաղաքարտերը, որոնցից մեկում պատկերված է գործողությունը, մյուսում՝ տվյալ իրավիճակում ինչպես ցույց տալ առաջին օգնություն կամ ինչպես խուսափել վտանգավոր իրավիճակներից: 2.Մեկնաբանել ընտրված խաղաքարտերում պատկերված գործողությունները: Պատկերազարդ, թեմատիկ նկարների միջոցով նույնիսկ ամենափոքրերը կսովորեն զգուշության կանոնները և ձեռք կբերեն գիտելիքներ, թե ինչպես ցուցաբերել առաջին օգնություն:
Գուշակում ենք մուլտֆիլմը, հեքիաթը կամ խաղը: Տուփում առկա է 108 խաղաքարտ, որտեղ պատկերված են մուլտֆիլմերի, հեքիաթների և խաղերի հերոսներ: Խաղի միջոցով երեխայի մոտ զարգանում է շարադրելու ունակությունը, պատմելու ընդունակությունը, վերլուծելու կարողությունը: Խաղացողներից մեկը վերցնում է որևէ խաղաքարտ, փակ վիճակում պահելով` փորձում նկարագրել հերոսին` առանց մուլտֆիլմի, հեքիաթի և խաղի անունը նշելու: Խաղընկերը պետք է գուշակի, թե որ հերոսի մասին է խոսքը:
Ճանաչի՛ր այլ խաղացողների էմոցիաները և արտահայտի՛ր քոնը: Էմոցիոնալ ինտելեկտ՝ խաղընկերների էմոցիաները գուշակելու և սեփականը արտահայտելու խաղ: Համաձայնեք, միշտ չէ, որ պարզ է՝ մարդը տխու՞ր է, թե՞ պարզապես նստած է դեմքի լուրջ արտահայտությամբ: Այս խաղը ոչ միայն հետաքրքիր կդարձնի ժամանցը, այլև կմարզի էմոցիոնալ ինտելեկտը, որը պատասխանատու է էմոցիաների ճանաչման համար:
Սովորում ենք վանկատել, ստեղծել նոր բառեր: Տուփում կգտնեք 324 բառից բաղկացած 108 խաղաքարտ, որոնք բաժանված են 3 խմբի՝ «Վանկախաղ», «Բառքամոցի», «Խառնագիր»:
Հորինի՛ր պատմություն՝ օգտագործելով տրված միտքը Ինչպե՞ս խաղալ: Խաղընկերոջը բացատրում ենք խաղաքարտում գրված միտքը մեր կողմից հորինված պատմության միջոցով այնպես, որ պատմության մեջ օգտագործվեն խաղաքարտում գրված բոլոր բառերը ճիշտ հերթականությամբ: *Խաղաքարտերում գրված են են մեզ ծանոթ ասացվածքներ: Օրինակ՝ խաղաքարտում գրված է հետևյալ միտքը. «Լավություն արա՛ ու ջուրը գցի՛ր»: Իմ պատմությունը. Ես միշտ լավություն եմ անում բոլորին, քանի որ շատ բարի եմ: Մի անգամ զբոսնելիս տեսա, որ մի բալիկ ուզում է իր մայրիկի հեռախոսը ջուրը գցել, արագ վազեցի և հասցրի վերցնել այն:
ՀԱՎԱՔԻ՜Ր ՄԱՐԴՈՒԿՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ Խաղաքարտերում պատկերված են 24 իրարից տարբերվող կերպարներ (մարդուկներ) և յուրաքանչյուր կերպարի համար առանձնացված են ավելի փոքր 6 խաղաքարտ, որտեղ ներկայացված են կերպարի մազերը, աչքերը, հագուստը, կոշիկները, առանձնացող իրը, տրամադրությունը: 1. Երեխան ընտրում է կերպարներից որևէ մեկը: 2. Խառնված բաղադրիչներից փորձում է գտնել կերպարին համապատասխան խաղաքարտերը: Փոքրիկների համար խաղն ավելի մատչելի դարձնելու նպատակով ծնողները սկզբնական փուլում կարող են խաղաքարտերի հետևի գույների օգնությամբ առանձնացնել մի քանի կերպար և բաղադրիչ, այնուհետև աստիճանաբար ավելացնել խաղաքարտերի քանակը:
սեր իմ, մարմինդ առել, եկել եմ ու առանց լեզվի պառկել եմ հողին։ ունեցած այս ու քո երգերը կորստի մասին գիշերը պիտի պատերազմ խաղան, ու պիտի մեռնենք մինչ լույսը բացվի։
«Բոլորիս Ալենը» գիրքը պատմում է Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մասին: Ալենը խորը և բազմակողմանի գիտելիքների տեր երիտասարդ էր, մեծ գրքասեր և մարդասեր: Գրքում հավաքված են Ալենի ընկերների, բարեկամների և ուսանողների գեղեցիկ հուշերը, որոնց միջոցով ներկայացվում են նրա գաղափարները, ձգտումներն ու երազանքները: Գրքի հեղինակները հույս ունեն, որ իրենց ընկերոջ անձնուրաց և նվիրված կերպարը օրինակ կդառնա շատերի համար:
Իսաբել Ալյենդեի մանկական հիշողություններից ծնված «Ոգիների տունը» (1982) դեբյուտային վեպը վառ, հարավամերիկյան գույներով պատկերում է Տրուեբա ընտանիքի պատմությունը՝ լի զվարճալի դրվագներով ու դրամատիկ զարգացումներով։ Այս ընտանիքի պատմության մեջ արտացոլվում է նաև մի ամբողջ երկրի՝ Չիլիի մի քանի տասնամյակների պատմությունը՝ մշակութային ու քաղաքական իր ողջ հարստությամբ և հակասականությամբ։ Այս վեպը շարունակում է մոգական ռեալիզմի ավանդույթները, որոնք ներկայացվում են կին հեղինակի դիտանկյունից։
Համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից մեկի՝ անգլիացի դրամատուրդ, բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների այս ժողովածուում ընդգրկված են նրա հեղինակած ողբերգությունները («Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա», «Մակբեթ»), որոնցում արտացոլվում է կյանքի դաժանությունների իրական պատկերը: Ստեղծագործությունների հերոսները բացառիկ անհատականություններ են՝ ընդգրկուն և ընդհանրացնող մտածողությամբ, խոր և զորեղ զգացումներով, անհատապաշտական և մարդասիրական մղումների վայրիվերումներով: Անարդար հասարակագն ուղղելու համար բավարար չեն հանճարեղ ու ազնիվ անհատի՝ Համլետի մտքի լարումն ու գործուն վարքը: Հաշվենկատ ու խարդախ մարդկանց միջավայրում Օթելլոյի և Դեզդեմոնայի անբասիր սերն անկարող է գոյատևել: Լիր արքան, որպեսզի դառնա արդարամիտ, պետք է կորցնի իր գահը, ապրի անօթևան ու սոված: Մարդուն ըստ հարստության և դիրքի գնահատող...
Ագաթա Քրիստիի «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը» ընթերցողին արդեն քաջ հայտնի բելգիացի մասնավոր խուզարկուի մասնակցությամբ հերթական դետեկտիվ վեպն է: Վեպն առաջին անգամ հրատարկվել է 1938 թ. Մեծ Բրիտանիայում: Իսկ հետագայում ԱՄՆ-ում հրատարվել է նաև «Սուրբ Ծննդի մարդասպան» և «Տոն մարդասպանի համար» վերանգրերով: Այս անգամ Էրքյուլ Պուարոն կանգնում է ընտանեկան ողբերգության հանգուցալուծման խնդրի առջև: Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին «Գորստոն Հոլ» առանձնատանը՝ սեփական սենյակում փակված, ընտանիքի անդամները հայտնաբերում են միլիոնատեր Սիմեոն Լիի մարմինը՝ ամբողջովին արյան մեջ: Սպանության վարկածն անհերքելի է, սակայն առեղծվածի կծիկը քանդելն այնքան էլ հեշտ չէ: Չէ՞ որ սպանության զոհին գրեթե բոլորը ատում էին: Իսկական ժամանակն է գորշ բջիջները գործի դնելու:
Հայկական տարազների ալբոմը նկարիչ-արվեստագետ Գևորգ Բրուտյանի տքնաջան աշխատանքի արգասիքն է: Այն ներկայացնում է Տիգրան Մեծից սկսած մինչև XX դարի կեսերի տարբեր գավառների և տարբեր խավերի տարազներ: Ալբոմը կհետաքրքրի ինչպես ազգագրագետներին և հագուստի դիզայներներին, այնպես էլ՝ շահագրգիռ լայն հասարակությանը:
«Հետաքննում է Պուարոն» դետեկտիվ պատմվածքների ժողովածուն առաջին անգամ տպագրվել է 1924 թվականին: Ընդգրկում է 11 ինքնուրույն ստեղծագործություն, որոնց բոլորի սյուժետային առանցքում Էրքյուլ Պուարոն է՝ նշանավոր բելգիացի խուզարկուն՝ իր սուր մտքով ու խայթող հումորով: Պատմությունները ներկայացված են նրա ընկերոջ՝ կապիտան Հասթինգսի հուշագրությունների ձևով:
«Սպանություն Միջագետքում» վեպը Ագաթա Քրիստիի՝ դետեկտիվ ժանրի հերթական գլուխգործոցն է: Առաջին անգամ հրատարակվել է 1936թ. Մեծ Բրիտանիայում, նույն տարում՝ ավելի ուշ, Միացյալ Նահանգներում: Վեպն Ագաթա Քրիստին նվիրել է Իրաքի և Սիրիայի իր հնագետ ընկերներին: Իրադարձությունները պտտվում են Իրաքում հնագետների արշավախմբի ղեկավարի կնոջ՝ Լուիզ Լեյդների շուրջը: Վերջինս ժամանակ առ ժամանակ մահվան սպառնալիքներով լի անանուն նամակներ է ստանում: Ի վերջո, ամուսինը գտնում է նրան իր սենյակում՝ սպանված: Հերթական անգամ սպանության առեղծվածի հանգուցալուծումը հանձն է առնում բոլորին արդեն քաջ հայտնի բելգիացի մասնավոր խուզարկու Էրքյուլ Պուարոն, որ տարօրինակ պատահականությամբ հայտնվում է Իրաքում: Առաջին սպանությանը, սակայն, հաջորդում է երկրորդը՝ մարդասպանի մասին կարևոր տեղեկություններ հայթայթած վկայի...
1970թ., գավառական Նորվիլլ քաղաք։ Շուտով քաղաքը կհայտնվի սարսափի մեջ։ Սերիական սպանությունների մի շարք, որը այդպես էլ մնում է չբացահայտված։ Դետեկտիվ Ջոն Բեքքերսին (ում կերպարով հանդես եք գալու Դուք) հանձնարարում են բացահայտել այդ գործը։ Խաղացողին ներկայացվում են բոլոր փաստերը սպանությունների վերաբերյալ` լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր, եզրակացություններ և այլն։ Անհրաժեշտ է ուսամնասիրել այդ պատմության ամենամութ խորքերը, բացահայտել խճճված սարդոստայնի բոլոր դետալները և ի վերջո քանդել կծիկը։ Նպատակը մեկն է` պարզել մարդասպանին:
В первую книгу молодого прозаика «Кот Иисуса» включены рассказы, в которых проявлется, с одной стороны, самобытный авторский стиль, с другой стороны- своеобразное видение мира и людей. Их сопоставлением в творческом пространстве Грига формируются образы, которые помогают выявить еще одну невидимую сторону жизни. «Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ ⠀
Гастроли длиною в месяц, начавшиеся по законам театра, а закончившиеся согласно законам жизни. Десять советских граждан, членов любительской театральной труппы- молодые, честные и жаждущие приключений- в то роковое лето отправились на гостроли в провинцию. К концу этих гастролей, непредумышленно перейдя границу соседнего, ставшего враждебным государства, труппа была вынуждена играть уже не на театральной сцене, а на подмостках самой жизни- на грани жизни и смерти. Борясь за выживание, каждый из них заново осмысливает прожитое, открывая в себе и в других доселе незнакомые качества: храбрость и трусость, преданность и предательство. И хотя девятеро выживают и возвращаются на родину, возврата к прошлому нет....
«Անմահությունը» վեպ է վեպի ծննդի մասին, որտեղ Կունդերայի հերոսը, անձնատուր իր պատահական լողավազանային ներշնչանքին, խորհրդածում է մարդկային գոյության և ժամանակի բազմաբարդ փոխհարաբերության շուրջ: Պսակազերծելով անմահ հիշատակի մեր պատրանքը, ցույց տալով, թե ինչպես անմահության գործարաններում կարող է խեղվել մի ամբողջ կենսագրություն՝ վերածվելով պաստառի կամ զավեշտալի մի պատկերի՝ գրողը վճիտ չ-հիշողության պարադոքսալ մի բանաձև է հուշում մեզ: Խաղացկուն այս խճանկարը, որը ժամանակակից հասարակության անվրեպ ախտորոշումն է առաջարկում, հանգում է անսպասելի եզրակացության. Հաղթարշավող ծիծաղի և միմոսության աշխարհում, որ վերածվել է ծամածռության, անհետացող գեղեցիկից մնում է անմոռուկի բարակ ցողունը կամ կապույտ մի բիծ հորիզոնում:
ՀՈՊ-ՀՈՊ ՆԱՊՈ․ խաղում են ամենափոքրերը Փոքրիկների հետ պետք է խաղալ ՇԱ՜Տ, ու որքան վաղ տարիքից, այնքան լավ: Իսկ եթե արդեն փնտրում եք նրա առաջին սեղանի խաղը, ուրեմն «Հոպ-հոպ նապո»-ն այն է, ինչ պետք է: Խաղը բաղկացած է տարբեր թեմատիկ պատկերներով քարտերից (կենդանի, առարկա, սնունդ, գործողություն), որոնք տարանջատված են գույներով։ Մասնակիցները ժեստերով բացատրում են խաղաքարտերի պատկերները և առաջ գնում խաղատախտակի վանդակներով: Խաղի առանձնահատկությունները՝ – Բոլոր մասնակիցները ներգրավված են, անկախ նրանից՝ իրենց հերթն է, թե ոչ. մեկը բացատրում է, մյուսները՝ գուշակում: Բոլոր մասնակիցները հաղթում են. խաղն ավարտվում է, երբ բոլորը հասնում են եզրագծին: Կանոնները պարզ են, իսկ խաղը մատչելի նույնիսկ դեռևս չխոսող բալիկների համար:...
Ծե՞ս, տո՞ն, խնջո՞ւյք թե՞ խաղ ԱՏԱՄՀԱՏԻԿ հավաքածու՝ Հայական զարդանախշերով ու հայ վարպետների ձեռքով պատրաստված պարագաների հավաքածու՝ ձեր բալիկի ԱՌԱՋԻՆ ատամի հայտնությունը հայեցի տոնելու համար: Ներառում է՝ ծեսի մասին հակիրճ տեղեկատվություն պարունակող գրքույկ, 16 տարբեր մասնագիտություններ խորհրդանշող փայտե սալիկներ, հայկական նախշերով գլխաշոր՝ հատիկեղենը լցնելու համար, հայկական զարդանախշով ուսապարկ՝ փոքրիկի կարևոր «առաջինները» խնամքով պահելու համար: ԱՏԱՄՀԱՏԻԿ նախագիծն իրականացվել է «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա լաբի եւ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։