Հակոբ Հակոբյան «Ուրախության և տխրության խոսքեր» ընդհանուր խորագրով երկհատորյակի առաջին գիրքը բովանդակում է նկարչի՝ մինչև 2005 թվականը գրած հոդվածներն ու էսսեները, ինչպես նաև հարցազրույցները, ընտրողաբար:
Գրքում ընթերցողը մուտք է գործում հեղինակի հուշերի զարմանահրաշ աշխարհը և ծանոթանում նրա կյանքի մանրամասներին՝ Չինաստանի մշակութային հեղափոխության շրջանում անցկացրած մանկությունից և Տյանանմենի հրապարակի ողբերգությունից մինչև ԽՍՀՄ–ում ակադեմիական կարիերան՝ հարուստ ականավոր գիտնականների հետ հանդիպումներով: Հեղինակը ոչ միայն իր կյանքի պատմագիրն է, այլև ընթերցողի ուղեկիցը՝ բացահայտելու 20–րդ դարից 21–րդ դար անցման նշանակալի իրադարձությունները, մշակութային և քաղաքական ժառանգությունը: Անձնական կյանքի մանրամասները՝ 25–ամյա բաժանումը մորից, ռոմանտիկ հարաբերությունները իր ապագա կնոջ հետ և ընտանիքի ստեղծումը, մտերիմ կապ են ստեղծում ընթերցողի հետ: Ֆիզիկոսի նրա կարիերան, Լանդաուի, Գինցբուրգի, Ֆրանկի պես խոշոր գիտականների հետ հետաքրքրաշարժ հանդիպումները ևս արժանի են ընթերցողի ուշադրությանը: Գրքի երկրորդ մասում պատումը ծավալվում է ժամանակակից...
Ժողովածուում տեղ են գտել հեղինակի «Ձորի Միրոն» վիպակը, «Մարութա սարի ամպերը» պատմվածքաշարը և «Ագռավաքար» էսսեների և ակնարկների շարքը, որոնք իրենց ասելիքով արդիական են ցայսօր: Գալշոյանի հերոսներն անվախ են, ժամանակի հոսանքին հակառակ լողացող, անգամ ժամանակից դուրս, ազնիվ և առնական, իրենց հոգու երազը չկորցրած մարդիկ են, որոնք Էրգրում են թողել իրենց երիտասարդությունը, հիշողությունը և արյան կանչով հասել են Արաքսից այս կողմ ու դեռ հաշտ չեն աշխարհի հետ… հարց ունեն աշխարհին տալու. Ինչո՞ւ… Նվիրվում է Մուշեղ Գալշոյանի ծննդյան 90-ամյակին:
ԽՍՀՄ ֆուտբոլային ուժեղ թիմերի կողքին «միջակի» համբավ ունեցող «Արարատը» 1973-ին դարձավ երկրի չեմպիոն եւ գավաթակիր։ «Արարատ 73»-ին սկսեցին սիրել ոչ միայն գրանցած արդյունքների, այլեւ ցուցադրած կախարդական ֆուտբոլի համար։ «Արարատի» «Ոսկե 1973-ի» հանդիպումների ռեպորտաժները հայկական հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հաղորդել է Սուրեն Բաղդասարյանը։ Անվանի մեկնաբանը հուշերն ու պատմությունները շարադրել է գրքում, որում մանրամասն ներկայացված է հաղթանակ տանող ճանապարհը։ Ականատեսի բծախնդրությամբ նկարագրված է, թե ինչ դժվարություններով ու զրկանքներով է անցել «Արարատն» ու հասել այս աննախադեպ հաջողությանը։
«Корпорация гениев». Ինչպե՞ս միավորել ստեղծագործությունը և ղեկավար աշխատանքը: Ինչպե՞ս ապահովել ստեղծագործական մարդկանց թիմի համար ազատության և ոգեշնչման մթնոլորտ, և միաժամանակ նրանց պահել բյուջեի և ժամկետների սահմանում, ստեղծել ոլորտում լավագույն արտադրանքը և եկամուտ բերել ընկերությանը: Էդ Կատմուլը, աշխարհի ամենահաջողակ անիմացիոն սթարթափի նախագահը, ով փոխել է աշխարհի պատկերացումները մուլտպլիկացիայի և համակարգչային գրաֆիկայի մասին, կիսվում է իր փորձով ղեկավարման և Pixar-ի կազմավորման ընթացքում այնպիսի հանճարների համագործակցությամբ, ինչպիսիք են Սթիվ Ջոբսը և Ջոն Լասետերը: Նա անկեղծ պատմում է ընկերության բոլոր անհաջողությունների, սխալների, վերելքների և վայրէջքների մասին: Героями детства Эда Кэтмелла были Альберт Эйнштейн и Уолт Дисней. Притягательные образы знатока законов земного мира и создателя неисследованного мира...
Ահա Մարչ քույրերը՝ Մեգը, Ջոն, Բեթը և Էյմին: Աղջիկները հեշտ չեն ապրում: Հայրը բանակում է: Մայրն օրնիբուն տքնում է ծայրը ծայրին հասցնելու համար: Բայց ծիծաղով թե արցունքով չորս քույրերը միասին հաղթահարում են ամեն խոչընդոտ և նեղություն:
««Գաղտնիքը» ստեղծելիս ցանկանում էի և այժմ էլ ցանկանում եմ, որ այն ուրախություն պարգևի աշխարհի միլիարդավոր մարդկանց… Չկա մի բան, որ չկարողանանք անել այս գիտելիքով: Էական չէ՝ ով եք դուք կամ որտեղ եք գտնվում, Գաղտնիքը կարող է ձեզ տալ այն ամենը, ինչ ցանկանում եք»: Ահա այսպիսի խոսքեր է գրում Ռոնդա Բեռնը իր «Գաղտնիքը» գրքի նախաբանում: Գիրքը կարդալիս և Գաղտնիքը բացահայտելիս դուք կպարզեք, թե ինչպես կարող եք ունենալ, լինել և անել այն ամենը, ինչ ցանկանում եք: Դուք կհասկանաք, թե ով եք իրականում, կգիտակցեք ձեր իրական վեհությունը: Գաղտնիքը շատերի համար է դարձել ոգեշնչման աղբյուր, օգնել վերականգնել ներքին ներդաշնակությունը, հասնել բազմաթիվ հաջողությունների… Գաղտնիքի հետքերը...
Գիրքը Հին աշխարհի յոթ հրաշալիքների մասին հետաքրքիր պատումների հանգամանալից ժողովածու է: Առանձին պատումներում ներկայացված են Հին աշխարհի յոթ հրաշալիքների ստեղծման պատմության, դրանք կառուցողների, ճարտարապետական ու շինարարական տեխնիկայի, հարակից շատ ու շատ հարցերի, ինչպես նաև, դրանց գտնվելու վայրերի և Հայաստանի ու հայերի հետ տարբեր ժամանակներում ունեցած առնչությունների ու փոխազդեցությունների մասին ուշագրավ տեղեկություններ: Գրքում ներկայացված պատումներն ունեն ճանաչողական-իմացական, ինչպես նաև դաստիարակչական նշանակություն: Այն նախատեսված է կրտսեր ու միջին տարիքի դպրոցականների, ինչպես նաև Հին աշխարհի ու հայոց պատմությամբ ու մշակույթով հետաքրքվող ընթերցող լայն հասարակության համար:
Հայտնի հոգեբույժ Իրվին Դ. Յալոմը ներկայացնում է իր խոր պատկերացումներն ու փորձառությունը՝ կարեկից և անգնահատելի ուղեցույց առաջարկելով թերապևտներին և նրանց պացիենտներին: Յալոմը շեշտում է թերապիայի մարդասիրական մոտեցման կարևորությունը՝ ընդգծելով ապրումակցման, սրտացավության անհրաժեշտությունը: Նա խրախուսում է թերապևտներին դուրս գալ կոշտ շրջանակներից, հատուկ ոճ մշակել՝ շեշտելով իրավիճակի մեջ իրոք ներգրավված լինելու ուժը: Յալոմի գիրք- նամակը ոչ միայն թերապևտներին է ուղղված, այլև նրանց պացիենտներին, լույս է սփռում վախերի, խոցելիության և պայքարի վրա, որոնց հաճախ բախվում են այցելուները: Նա պացիենտներին առաջարկում է ակտիվորեն մասնակցել թերապիային՝ խթանելով համագործակցության և փոխադարձ աճի մթնոլորտը: «Հոգեթերապիայի պարգևը» հիշեցնում է, որ թերապիան արվեստի ձև է՝ անձնական աճի, ինքնաբացահայտման և...
Գրքում կաթողիկոսն անդրադառնում է նոր իրականությանը՝ մեր ժամանակներին, որոնք ընթանում են դեպի հասարակական-քաղաքական այլ հավասարակշռություն, որտեղ մարդկությունը փնտրում է անպատերազմ, խաղաղ գոյակցություն: Վեհափառն այս հարահոսում կարևորում է հայ ժողովրդի նկարագրի պահպանումը, անհատական ու հավաքական առաքինությունների մշակումը, որովհետև պատերազմի դաշտում և մյուս ոլորտներում «հաղթանակները նկարագրով են շահվում»: Հեղինակը, «Խրիմյան Հայրիկը՝ որպես դաստիարակ» հոդվածում քննելով հայ ժողովրդի պատմությունը, հորդորում է գիտակցել, որ այն հեռու անցյալում տեղի ունեցած դեպքերի շարադրանք չէ, այլ մեր ազգային կենսափորձը հարստացնող դասագիրք, որից պետք է սովորել։ Այսօր, երբ մարդկությունը խելահեղորեն նետված է զարհուրելի պատերազմում, երբ մահն ու ավերն արշավում են հորիզոնից հորիզոն, երբ հազարամյա սկզբունքներն ու արժեքներն անդունդն...
Գիրքը պատմում է մի երիտասարդի մասին, որը մեծացել է հայրենասիրությամբ ու սնվել միասնական ազգային սկզբունքներով, նույնիսկ եթե հայրենակիցների միջև տարաձայնություններ են ծագել: Այդ սկզբունքները ձևավորվել են ժողովրդի հոգում, և նա, հավատարիմ այդ սկզբունքներին, բարդ ու դժվարին ժամանակում ստանձնում է իր ժողովրդի նավը վարելու խիստ պատասխանատու գործը:
Իրադարձությունների, մարդկանց, սովորույթների եւ մշակութային ընկալումների համեմատություն՝ խճանկարի տեսքով: Հեղինակ Նունե Լեւոնյանն ընթերցողների դատին հանձնեց իր «Այդ տարին» գիրքը, որտեղ պատմում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացրած իր մեկ տարվա մասին: Նունեն 2017-ին էր տեղափոխվել Վերմոնտ նահանգ, իր հուշերը, սակայն, սկսել է վերաշարադրել 2020 թ-ից: Հեղինակը նշում է՝ գիրքը որոշել է գրել՝ ի պատասխան իր ընկերների հարցադրումների, ովքեր անդադար հետաքրքրվում էին՝ ինչպիսին էր կյանքն ԱՄՆ-ում: Աղբյուր
2011 թվականին հրատարակված այս գրքում 20-րդ դարի մեծագույն պետական գործիչներից մեկը՝ Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն, վերլուծում է նախորդ տասնամյակների քաղաքական գործընթացները և կանխատեսումներ անում հետագա համաշխարհային զարգացումների մասին: Յուրաքանչյուր երկրին մի գլուխ է նվիրված, որոնց հաջորդում են հեղինակի հետ հարցազրույցները:
Գիրքն ամբողջովին նվիրված չէ Պողոս Նուպարին: Հեղինակը նպատակ է դրել ներկայացնել 20-րդ դարասկզբի հայ հասարակության քաղաքական կյանքի առաջին տասնամյանկները, որտեղ առանցքային գործիչներից մեկն էլ մեծանուն քաղաքական գործիչ, գործարար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր Պողոս Նուպար փաշան է:
Այս գիրքը մեկ այլ գրքի շնորհանդեսի սրճարանից ճամփորդության է տանում ժամանակի ու տարածության միջով, հանդիպեցնում հարյուրավոր կերպարների՝ պատերազմող Չեչնիայից մինչեւ խորհրդային հերթերով ապրող Մոսկվա ու Հնդկաստանի ձրի Գոկառնա, Կաունասի թանգարանի սատանաներից մինչեւ միասեռական հարսանիք Երեւանում, Մոնրեալի՝ սփյուռքահայերի սիրած սուպերմարկետ «Կոսկո»-ից մինչև Երեւանի «ՍԱՍ» սուպերմարկետ, ԿԳԲ-ական հարցաքննություններից մինչև անկախ Հայաստանի ԱԱԾ խուզարկումներ, Հայոց ցեղասպանությունից մինչեւ դուբլինյան իրավապաշտպան կոնֆերանս, խորհրդային պիոներական ճամբարներից մինչեւ գերմանական համակենտրոնացման ճամբարներ, մազերին մկրատ չդիպած իրինդցի տատիկից մինչեւ հինդուիստական ծեսով պսակվող, առաջին արցախյանի մասնակից ռեժիսոր, սփյուռքահայ ուսանողների հանրակացարանից մինչեւ Բաքվից փախստականների հանրակացարան… Ի՞նչ կախարդական գորգով է հնարավոր նման աշխարհագրություն։
Ինչպես կասեր այս գրքի հեղինակ Բրայան Թրեյսին, առաջին պատճառը, որ մարդիկ չեն հարստանում, այն է, որ նրանց մտքով երբեք չի էլ անցնում, թե կարող են հարստանալ․․․ Աշխարհահռչակ ամերիկացի խոսնակ, հաջողության փիլիսոփայության փորձագետ, բազում մոտիվացիոն գրքերի հեղինակ Բրայան Թրեյսիի «Հարստանալու քո սեփական ուղին» բեսթսելերը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել հարուստ և բարեկեցիկ կյանքով։ Կարդացեք, աշխատեք և հարստացեք․․․ Գիրքը Goodreads-ում
Գիրքը ներկայացնում է 20-րդ դարի պատմության ամենամութ էջերը՝ նացիզմից մինչև կոմունիզմ։ 20 դաս, թե ինչպես է պետք դիմակայել ժամանակակից ավտորիտարիզմին։ 20-րդ դարի 20 դասերը նախազգուշացնում են, որ մերօրյա խորհրդանիշները կարող են ազդել վաղվա օրվա վրա, հիշեցնում, որ պետք է ինքնուրույն մտածել ու առավելագույն չափով ուսումնասիրել ամեն ինչ, հարկ է արտահայտել սեփական մտքերը, ոչ թե տրաֆարետային արտահայտությունները: Պատկերազարդ գրքում Նորա Կրուգն իր յուրահատուկ ոճով նոր շունչ, գույն և ուժ է հաղորդել Սնայդերի պատմություններին՝ դրանք վերածելով տպավորիչ մտորումների: Անորոշության և անկայունության ժամանակաշրջանում, «Բռնակալության մասին» այս հրատարակությունը հորդորում է լինել ակտիվ, գիտակից անհատ ու հիմնավոր որոշումներ կայացնել։ Գիրքը Goodreads-ում
Գրքում ներկայացված են Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) հագեցած կենսագրության 6 տարիները (1879-1885), երբ նա Վասպուրականի հոգևոր առաջնորդ էր: Փաստագրական հարուստ նյութի՝ ժամանակակիցների վկայությունների և սեփական հիշողությունների հիման վրա Թերզիպաշյանը որպես իրավապատում վեպ վերարտադրում է Վան-Վասպուրականի պատմության մի կարևորագույն հատվածը՝ անվանի գործիչներով ու հիշարժան իրադարձություններով:
Աննա Կոնջորյանի «Վերելք» գիրքը պատմում է Սիներջի(«Synergy») ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի կյանքի ու գործունեության մասին։ Ընդհանրության մեջ այն հաջողության պատմություն է, նման այն պատմություններին, որ գրվում են հայտնի արվեստագետների, մարզիկների կամ գործարարների մասին։ Դրանք կոչված են օգնելու ընթերցողներին, ոգեշնչելու, մոտիվացնելու, հաճախ գործնական խորհուրդներ են պարունակում։ Այս գիրքը, սակայն, առանձնանում է այս ժանրի մեզ հայտնի օրինակներից, քանի որ գրված է հայ մարդու մասին։ Մարդու մասին, որ իր ճանապարհը սկսելով փոքր խորհրդային երկրում, հնարավորությունների տեսանկյունից շատ սահմանափակ պայմաններում, գիտելիքների, կամքի, անդուլ աշխատանքի, խիզախության ու հետևողականության շնորհիվ կարողանում է ստեղծել միջազգայն ճանաչում ունեցող ՏՏ ընկերություն։ Թվում է, որ կյանքի դժվարություններն ու փորձությունները, տարբեր...
Պահել խոստումները, դառնալ «ագրեսիվ» ունկնդիր, մշտապես սրտացավ լինել, լինել ճշմարտախոս. ահա այն հիմնական սկզբունքները, որոնք կօգնեն յուրաքանչյուր անհատի ինչպես աշխատավայրում դառնալ հաջողակ, այնպես էլ կյանքում՝ երջանիկ: Ռոբին Շարման իր յուրաքանչյուր գրքում մեզ ուղերձներ է փոխանցում: Փորձեք հետեւել դրանց:
ՀՀ-ում նորից կապրի՞ առնվազն 3.5 միլիոն մարդ։ Բնակչության արտահոսքը՝ աշխատանքային, սոցիալական, կրթական այլ տիպի միգրացիան, որը հաճախ բնորոշվում է որպես արտագաղթ, անխուսափելի գործընթաց է։ Հանրապետության բնակչության բնական աճն էլ դանդաղում է տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմի պատճառով։ Լուծումը ներգաղթն է, լավագույն տարբերակը՝ հայրենադարձությունը։ Հնարավո՞ր է հայերի զանգվածային վերադարձ Հայաստան, ինչպես դա մի քանի անգամ եղավ 20-րդ դարում։ Սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյաններն ուսումնասիրել են վերջին տասնամյակների մի բարդագույն խնդիր և փորձել պատասխանել մի կարևոր հարցի՝ հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկի՝ Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) և դրա արվարձանների ամերիկահայերը մշտական բնակության համար կգա՞ն Հայաստան ու ի՞նչ պայմաններով։ Արվել է համապարփակ սոցիոլոգիտական...
Օրեցօր առաջնորդվելով հաջողության այս պարզ ծրագրով՝ դուք աստիճանաբար կհասկանաք մեկ կարևոր ճշմարտություն. դուք «բնության մեծագույն հրաշքն եք»… Դուք հազվագյուտ և յուրահատուկ արարած եք: Դուք մի քանի միլիոն տարվա էվոլյուցիայի վերջնարդյունքն եք: Դուք և՛ ուղեղով, և՛ մարմնով առավել եք Սողոմոնից, Կեսարից կամ Պլատոնից և ի զորու եք ձեր կյանքը դարձնել գեղեցիկ ու իմաստալից: Դուք ձեզանից առաջ ապրած ցանկացած մեկից ավելի մեծ ներուժ ունեք: Բայց դուք երբեք «որևէ բանի չեք հասնի», եթե ձեռքներդ ծալած նստեք և աշխարհին պատմեք, թե վաղվանից ինչպիսի մեծություն եք դառնալու… Goodreads
Քեզ ի սկզբանե նախորոշված է ապրել հարուստ և լիառատ կյանքով: Դա քո իրավունքն է ի ծնե: Դու այժմ ձևավորվում և նախապատրաստվում ես հաջողության ու երջանկության հասնելու և դու պարտավո՛ր ես վճռական լինել քո աստվածային կոչմանը հասնելու որոշման մեջ: Մենք չենք կարող բոլորս Նյուտոնի, Ֆարադեյի և Էդիսոնի նման մեծ հայտնագործություններ անել կամ Միքելանջելոյի և Ռաֆայելի նման անմահ նկարներ կերտել: Բայց մենք մեր կյանքը կարող ենք վսեմ դարձնել՝ օգտվելով չնչին հնարավորությունից և ստեղծելով որևէ հիանալի բան: Goodreads
Փոքրիկ մարդկանց անհաղթահարելի ու հսկայական սթրեսների, նրանց կարգապահության ու դաստիարակության գաղտնիքներին նվիրված աշխատություն: Այս գիրքը զայրույթի, լարվածության և ծնող-երեխա հավիտենական բախումների լուծման արդյունավետ ճանապարհային քարտեզ է։ Հեղինակները բացատրում են, թե ինչպես կարող եք հուզական կապ հաստատել ձեր երեխայի հետ, վերահսկել էմոցիաները և լարված իրավիճակները վերածել աճի ու զարգացման հնարավորության: Բացասական վարքագծի և պատժի շրջանն այսպիսով ավարտվում է: Այս գիրք-ուղեցույցում կգտնեք՝ ռազմավարություններ, որոնք կօգնեն սահմանել ձեր և ձեր երեխայի կարգապահության մեթոդները, ուղեղի զարգացման վերաբերյալ կառուցողական խորհուրդներ՝ ամեն տարիքի և բոլոր փուլերի համար, երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու ուղիներ՝ անկախ ծայրահեղ վարքագծից, խորհուրդներ՝ ինչպես «նավարկել փոթորկի պահին»՝ ձեր երեխայի հետ հարաբերություններ...