Ընկերությունն արտադրում է ինչպես ինտելեկտուալ խաղեր տարբեր տարիքային խմբերի համար, այդպես էլ մանկական զարգացնող այլ պարագաներ, հուշանվերներ եւ այլն:
Ընկերության գործունեության կարեւոր նախապայմաններից է գրագիտությունը եւ հեղինակային իրավունքների պահպանումը:
Յուրաքանչյուր արտադրանք, գաղափարից մինչեւ շոշափելի արդյունք, մի ամբողջ ստեղծարար շրջապտույտ է հաղթահարում, որտեղ կարեւորվում են նույնիսկ մանրուքները: