Համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից մեկի՝ անգլիացի դրամատուրդ, բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների այս ժողովածուում ընդգրկված են նրա հեղինակած ողբերգությունները («Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա», «Մակբեթ»), որոնցում արտացոլվում է կյանքի դաժանությունների իրական պատկերը: Ստեղծագործությունների հերոսները բացառիկ անհատականություններ են՝ ընդգրկուն և ընդհանրացնող մտածողությամբ, խոր և զորեղ զգացումներով, անհատապաշտական և մարդասիրական մղումների վայրիվերումներով: Անարդար հասարակագն ուղղելու համար բավարար չեն հանճարեղ ու ազնիվ անհատի՝ Համլետի մտքի լարումն ու գործուն վարքը: Հաշվենկատ ու խարդախ մարդկանց միջավայրում Օթելլոյի և Դեզդեմոնայի անբասիր սերն անկարող է գոյատևել: Լիր արքան, որպեսզի դառնա արդարամիտ, պետք է կորցնի իր գահը, ապրի անօթևան ու սոված: Մարդուն ըստ հարստության և դիրքի գնահատող...
«Օջախի արու զավակը» գրավիչ վեպ է ավանդույթների, դասի, սեռի և մայրության ամենակուլ սարդոստայնի մեջ խճճված երկու կնոջ մասին: Նիգերիայի Էնուգու քաղաքում բնակվող երիտասարդ Նուաբուլուն 10 տարեկանից սպասուհի է աշխատում, բայց տնային անվերջանալի հոգսերի տակ կքած՝ երազում է մեքենագրուհի դառնալ: Ուսում առած Ջուլին ուժեղ, ինքնաբավ կին է, որն ավանդույթների պարտադրանքով լուրջ երկընտրանքի առաջ է կանգնում: Կանանց ուղիները խաչվում են, երբ երկուսն էլ առևանգման զոհ են դառնում: Փակի տակ հայտնվելով՝ միասին սպասում են ճակատագրական հանգուցալուծմանը: Չելուչի Օնյեմելուկվե-Օնուոբիայի կենսաբուխ և խորաթափանց վեպը արժանին է մատուցում տոկուն կանանց, որոնք փորձում են գոյատևել տղամարդկանց աշխարհում:
1991 թվականի ամռանը «Հարավսլավիա, իմ հայրենիք» վեպի հերոս, 11 տարեկան Վլադան Բորոյեվիչը վայելում էր իր մանկությունը այսօրվա Խորվաթիայի ծովափնյա Պուլա քաղաքում։ Անտեղյակ լինելով բաժանման նախաշեմին գտնվող երկրի լարվածություններից՝ նա և իր ընկերները ժամանակ են անցկացնում լողալով և սպորտային խաղեր խաղալով։ Նրա սերբ հայրը Հարավսլավիական բանակի հպարտ անդամ է, ում ընտանիքի հետ միասին վերադիրքավորում են Բելգրադում, որտեղ և Վլադանի մանկությունը կտրուկ ավարտվում է, հոր անհետացման հետ մեկտեղ։ Տասնյոթ տարի անց Վլադանը, ով հեռացել է մորից դեռևս ապրում է Սլովենիայում։ Նա գուգլում փնտրում է հոր անունը և անսպասելիորեն բացահայտում ընտանեկան մութ գաղտնիքը։ Նրա բացահայտումը այն մասին, որ ինքը փախուստի մեջ գտնվող ռազմական...
Գրեհեմ Գրինի «Խաղաղ ամերիկացին» վեպը (1955) մի նոր շրջանի սկիզբ է հեղինակի ստեղծագործության մեջ։ Այն գրված է հեղինակի անձնական տպավորությունների հիման վրա։ Նա մի քանի տարի ապրել է Վիետնամում, երբ այդ երկրի ժողովուրդը ազգային-ազատագրական պատերազմ էր մղում ֆրանսիացի գաղութարարների դեմ։ «Խաղաղ ամերիկացին» բազմակողմանի ստեղծագործություն է։ Այստեղ կան արկածային վեպի տարրեր, հոգեբանական դրամա, ռազմական ռեպորտաժ, էրոտիկ էջեր և քաղաքական սուր պամֆլետ։ Սակայն այդ բոլորը մեծ վարպետությամբ օրգանապես միաձուլված են իրար:
Վեպի հերոսուհու՝ Ջեննիի իրական նախատիպը հեղինակի քույրն է: Սա պատմություն է շփացած և անզգամացած հասարակության մեջ աղքատ, պարզասիրտ ու անհամարձակ աղջկան բաժին հասնող փորձությունների մասին: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1911 թվականին: Ամերիկյան գրողի այս և մյուս ստեղծագործությունները թարգմանվել և մշտապես վերահրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով: Գրքի գլխավոր հերոսուհուն՝ Ջենևիևին (Ջեննի), ով ապրում է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի մի աղքատ ընտանիքում, գայթակղում է սենատոր Բրանդերը։ Սենատորն ազդեցիկ և ապահովված մարդ է։ Բրենդերը խոստանում է ամուսնանալ Ջեննիի հետ։ Ջեննին մտածում է, որ այդ կերպ կկարողանա օգնել իր ընտանիքին։ Սակայն այնպես է ստացվում, որ շուտով Ջեննին հղիանում է, իսկ Բրանդերը մահանում է։ Հայրը և շրջապատի...
XX դարի սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ծնվում է Բենջըմին Բաթընը՝ այն միակ մարդը, որը մանուկ հասակում ուներ 80 տարեկան ծերունու առողջություն, այդ պատճառով դժվարությամբ էր քայլում։ Հայրը Բենջամինի տարօրինակ տեսակի համար նրան թողնում է մի տան շեմին, որտեղ խնամում էին ծեր մարդկանց։ Ծեր մարդկանց խնամող մի կին, որի անունը Քուինի էր, խղճում է նորածնին և խնամում նրան։ Բժիշկները Բենջամինին շատ քիչ ժամանակ էին տվել ապրելու համար։ Բենջամինն օր օրի երիտասարդանում էր։
Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպը վերադարձի պատմություն է, ինչ-որ տեղ գուցե ստիպված վերադարձի: Բայց ծավալվող դեպքերն ու իրադարձությունները, ներառելով համավարակի ու պատերազմի իրողությունները, հայրենիքում մնալու աղոտ հեռանկարը վերածվում են հաստատակամ որոշման:
Նար-Դոսն իր գրական գործունեությունն սկսել է XIX դարի 80-ական թվականներին: Սկզբում գրել է բանաստեղծություններ, ապա՝ պատմվածքներ: 1886 թվականից գրել է վեպեր և վիպակներ: Նար-Դոսի լեզուն ժամանակակից հայերենի մի նոր բարձրակետն է, իսկ ստեղծագործությունը՝ հայ արձակի մի նոր աստիճան: Նար-Դոսի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով և ներառում է գրողի «Նեղ օրերից մեկը», «Սպանված աղավնին», «Ես և նա», «Մեր թաղը» ստեղծագործությունները: «Նեղ օրերից մեկը». Պատրիկյանը տանտիրոջը խնդրում է մի քանի օրով երկարացնել սենյակի վարձը տալու ժամանակը, քանզի ինքը հիմա աշխատանք չունի։ Պատրիկյանը նախկինում եղել է ուսուցիչ գավառական մի դպրոցում, սակայն դպրոցը փակել են։ Դրանից հետո նա ցանկացել է գնալ...
Մարդիկ որքան շատ են փիլիսոփայում կյանքի մասին, այնքան քիչ են հասկանում կյանքը: Ջեք Լոնդոնի «Զսպաշապիկ» ստեղծագործությունը ֆանտաստիկ-փիլիսոփայական ժանրի հետաքրքիր վեպ է Դարել Սթենդինգ անունով բանտարկյալի մասին, որը սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտված: Բանտապահները պարբերաբար խոշտանգում են նրան՝ օգտագործելով կտավե զսպաշապիկը՝ որպես մարմինը ճզմելու միջոց: Սակայն հերոսը մտքի ուժով սովորում է դիմակայել ցավին՝ մտնելով տրանսցենդենտալ վիճակի մեջ և «ճանապարհորդելով» աստղերի ու ժամանակի միջով: «Զսպաշապիկ» վեպը նախ տպագրվել է «American Sunday Monthly Magazine» հանդեսում 1914-1915 թթ.: Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1915 թվականին Նյու Յորքում՝ վերնագրված «Միջաստղային թափառականը»: Հետագա հրատարակություններում վեպը կոչվել է «Զսպաշապիկ», իսկ ենթավերնագիրը՝ «Միջաստղային թափառականը»:
«Ադամամութ» վեպը մի ընտանիքի ավելի քան կեսդարյա պատմությունն է: Հետևելով դժվար ճակատագրի տեր իր հերոսների կյանքին`հեղինակը հաստատում է կարևոր մի միտք. ներկայի ամեն մի պահը անցյալի շարունակությունն է ու վաղվա սկիզբը`պատմության առաջ պատասխանատու է ամեն ոք:
«Մարող լույսի ժամանակներում». Բեռլինը գրեթե կես դար Արևելքի ու Արևմուտքի բաժանած պատը մոտ է փլուզմանը։ Թվում է՝ այդ դարակազմիկ իրադարձությունը պետք է միավորի բաժանարար պարսպի հակադիր կողմերում հայտնված ընտանիքներին, բայց պատերն արդեն մարդկանց ներսում են։ Գերդաստանի 4 սերունդները հայտնվել են այդ պատմական բաժանումների ու միավորումների արանքում։ Պապն ու տատը անդրդվելի կոմունիստներ են, որոնք նախ արտագաղթել են Մեքսիկա, բայց վերադարձել՝ նոր Գերմանիայի կառուցմանը մասնակցելու։ Որդին վերադարձել է ռուս կնոջ և աքսորավայրի հիշողությունների հետ։ Բեռլինի պատի փլուզումից անմիջապես առաջ թոռն Արևելյան Գերմանիայից փախչում է Արևմտյան Գերմանիա։ ԳԴՀ-ում անցկացրած կյանքը ծոռի համար պարզապես մանկան հուշ է։ Ինչպե՞ս ապրել փլուզումների ու միավորումների, ճնշող կարգախոսների,...
«Ուվե անունով մարդը» վեպի առանցքում 59-ամյա Ուվեն է՝ միայնակ մարդ, որը մշտապես դժգոհ է բոլորից ու ամեն ինչից։ Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջ միայն ապիկարներ են։ Հարևանների համար նա բոլորին մշտապես նախատող, անտանելի ծերուկ է։ Կնոջ մահից հետո միայնակ մնացած Ուվեն պարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա չի հաջողվում, քանի որնրա նոր հարևաններն իր օգնության կարիքն ունեն։ Ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսին ու հասկանում, որ ամեն ինչ միայն սև-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում մեծ սիրտ ունի, բայց մռայլ է, քանի որ ծանր փորձությունների միջով է անցել։
«Մուշտակով Վեներան»ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի ամենահայտնի ստեղծագործությունն է։ 1869 թվականին ամսագրային տարբերակի հրապարակումից հետո ստեղծագործությունն ընդգրկվել է «Կայենի ժառանգությունը» շարքի առաջին հատորում։ Գլխավոր հերոսը` Սևերինը, մի կնոջ հանդեպ ունենում է էրոտիկ երևակայություն, որտեղ այդ կինը նրան նվաստացնում է։ Հզոր ու գեղեցիկ կնոջ իդեալը նա անվանում է «Մուշտակով Վեներա»։ Կարպատյան հանգստավայրում Սևերին հանդիպում է արտասովոր մի այրի կնոջ` Վանդա ֆոն Դունաևին, որը գրավում է անտիկ զգայականության փիլիսոփայությամբ և քրիստոնեական ամուսնության նախապաշարմունքների մերժմամբ։ Որոշելով, որ իր առջև նույն «Մուշտակով Վեներան» է, Սևերինը անմնացորդ սիրահարվում է նրան և հրավիրում իրականացնելու իր գաղտնի երևակայությունը։ Սկզբում Վանդան մերժում է, սակայն հետզհետե նրան սկսում է...
Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության ու սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը, դրանով իսկ նվաճում վերապրելու իրենց իրավունքը:
«Ֆրանքենսթայն»-ը անգլիացի գրող Մերի Շելլիի վեպը, որը պատմում է երիտասարդ գիտնական Վիկտոր Ֆրանքենսթայնի պատմությունը, ով ստեղծում է մի անճոռնի արարած՝ հրեշ, որն էլ իր հերթին ի վերջո հանդիսանում է Վիկտորի և նրա ընտանիքի դժբախտությունների և կործանման պատճառը։ Շելլին սկսել է գրել վեպը, երբ նա դեռ 18 տարեկան էր, և առաջին անգամ վեպը տպագրվել է 1818 թվականին Լոնդոնում, սակայն այդ հրատարակության վրա չի եղել հեղինակի անունը։ Շելլիի անունը, որպես հեղինակ, առաջին անգամ հայտնվել է 1823 թվականին Ֆրանսիայում լույս տեսած գրքի երկրորդ հրատարակության մեջ։ «Ֆրանքենսթայն» վեպը իր մեջ պարունակում է ինչպես գոթիկ ժանրի այնպես էլ ռոմանտիկ ժանրի մասեր, և այն կարելի է համարել գիտա-ֆանտաստիկ ժանրի առաջին նմուշներից...
Frankenstein; or, The Modern Prometheus is an 1818 novel written by English author Mary Shelley. Frankenstein tells the story of Victor Frankenstein, a young scientist who creates a sapient creature in an unorthodox scientific experiment. Shelley started writing the story when she was 18, and the first edition was published anonymously in London on 1 January 1818, when she was 20. Her name first appeared in the second edition, which was published in Paris in 1821. Shelley travelled through Europe in 1815, moving along the river Rhine in Germany, and stopping in Gernsheim, 17 kilometres away from Frankenstein Castle, where,...
Sister Carrie (1900) is a novel by Theodore Dreiser about a young woman who moves to the big city where she starts realizing her own American Dream. She first becomes a mistress to men that she perceives as superior, but later becomes a famous actress. It has been called the “greatest of all American urban novels”. In late 1889, dissatisfied with life in Columbia City, Wisconsin, 18-year-old Caroline Meeber, “Sister Carrie” to her family, takes the train to Chicago, to live with her older sister Minnie and Minnie’s husband. On the train, Carrie meets Charles Drouet, a traveling salesman who...
Pride and Prejudice is an 1813 novel of manners written by Jane Austen. The novel follows the character development of Elizabeth Bennet, the dynamic protagonist of the book who learns about the repercussions of hasty judgments and comes to appreciate the difference between superficial goodness and actual goodness. Mr. Bennet, owner of the Longbourn estate in Hertfordshire, has five daughters, but his property is entailed and can only be passed to a male heir. His wife also lacks an inheritance, so his family faces becoming very poor upon his death. Thus, it is imperative that at least one of the...
Jane Eyre is a novel by English writer Charlotte Brontë, published under the pen name “Currer Bell”, on 16 October 1847, by Smith, Elder & Co. of London. The first American edition was published the following year by Harper & Brothers of New York. Jane Eyre is a Bildungsroman which follows the experiences of its eponymous heroine, including her growth to adulthood and her love for Mr. Rochester, the brooding master of Thornfield Hall. The novel revolutionised prose fiction by being the first to focus on its protagonist’s moral and spiritual development through an intimate first-person narrative, where actions and...
«Գրքի գողը» ավստրալիացի գրող Մարկուս Զուսակի վեպն է՝ գրված 2006 թվականին։ Գտնվել է «Նյու Յորք Թայմսի ամենաշատ վաճառված գրքերի ցանկ»-ում ավելի քան 230 շաբաթ։ Համանուն ֆիլմը էկրանավորվել է 2013 թվականին Բրայան Պերսիվալի կողմից։ Գլխավոր դերում հանդես է եկել 13-ամյա Սոֆի Նելիսը։ Դեպքերը զարգանում են նացիստական Գերմանիայում՝ սկսված 1939 թվականի հունվարից։ Վեպի իրադարձությունները պատմում է Մահը։ Վեպի գլխավոր հերոսուհին 9-ամյա Լիզել Մեմինգերն է։ Նա դժվար ճակատագիր է ունենում․ նրա հայր, ում անհայտ պատճառներով համարում էին կոմունիզմի հետ կապ ունեցող անձ, անհետ կորչում է, իսկ մայրը, չկարողանալով խնամել փոքրիկ դստերն ու որդուն, որոշում է երեխաներին հանձնել խնամակալներին։ Ճանապարհին մահանում է տղան, ում հուղարկավորում են գերեզմանատանը, որտեղ և Լիզելը գտնում է իր կյանքի առաջին գիրքը՝ «Հրահանգներ գերեզմանափորերին»… Վեպը...
«Վերադարձ»-ը Էրիխ Մարիա Ռեմարկի ոչ այնքան հայտնի գործերից է։ Այստեղ հեղինակը պատկերում է գերմանացի զինվորների՝ Առաջին աշխարհամարտից քաղաքացիական կյանք վերադարձը։ Ըստ որոշ աղբյուրների՝ այս վեպը «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի շարունակությունն է, որ նախ հատվածաբար լույս է տեսել բեռլինյան «Vossische» ամսագրում, այնուհետ՝ որպես գիրք «Propyläen» հրատարակչությունում։ Գիրքը լույս տեսնելուց հետո քննադատությունների տեղիք է տալիս, իսկ 1933թ․ նացիոնալիստները հրապարակավ հրկիզում են «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հետ միասին։ Էռնսթ Բիրքհոլցն ու իր զինընկերները պատրաստվում են Արևմտյան ճակատից բռնել տունդարձի ճանապարհը։ Նրանց հոգեթրթիռ սպասումներն ու կարոտները հանդիպում են հայրենիքյան անլույս, անջերմ իրականությանը, նրանք չեն վերագտնում այն խանդավառությունը, որով տարիներ առաջ իրենց ռազմաճակատ...
Ժողովածուն ընդգրկում է «ռուս Էդգար Պո» կոչված Լեոնիդ Անդրեևի նշանավոր գործերից երկուսը՝ «Մարդու կյանքը» (1907) և «Սև դիմակներ» (1908) փիլիսոփայական դրամաները, որոնք լավագույնս են ներկայացնում նրա տպավորիչ ստեղծագործական աշխարհը՝ հոռետեսությամբ դրոշմված աշխարհընկալումը, սերը պարադոքսների հանդեպ և խորիմաստ սիմվոլիստական արտահայտչականությունը:
«Лолита». Сорокалетний литератор и рантье, перебравшись из Парижа в Америку, влюбляется в двенадцатилетнюю провинциальную школьницу, стремление обладать которой становится его губительной манией. Принесшая Владимиру Набокову (1899–1977) мировую известность, технически одна из наиболее совершенных его книг — дерзкая, глубокая, остроумная, пронзительная и живая, — «Лолита» (1955) неизменно делит читателей на две категории: восхищенных ценителей яркого искусства и всех прочих. В середине 60‑х годов Набоков создал русскую версию своей любимой книги, внеся в нее различные дополнения и уточнения. Русское издание увидело свет в Нью‑Йорке в 1967 году. Несмотря на запрет, продлившийся до 1989 года, «Лолита» получила в СССР широкое распространение и оказала значительное влияние на всю последующую русскую литературу. Վեպի գործողությունները պատմվում են գլխավոր հերոսի՝ Հումբերտ Հումբերտի՝ ըստ որի դա մականուն էր: Հումբերտը համակրանք...
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում գրական մեծ նորարար, աբսուրդի թատրոնի հիմնադիր Ալֆրեդ Ժարիի «Ուբյու Արքա» նշանավոր դրաման, որը հղացվել է դեռևս դպրոցական տարիքում, հրատարակվել և բեմադրվել 1896-ին Փարիզում: Պիեսի գլխավոր հերոսը Հայր Ուբյուն է՝ գրոտեսկային, արգահատելի և վանող մի կերպար, անգութ բռնակալ, որ հանցավոր ճանապարհով բազմում է Լեհաստանի թագավորական գահին: Ուբյուն մարդկային դաժանության, տկարամտության, ժլատության և իշխանատենչության խորհրդանիշն է: