Այս պատմությունն անտարբեր չի թողնի սիրային դրամայի սիրահարներին: 30-ամյա Դիանան դժբախտ պատահարի հետեւանքով կորցնում է ամուսնուն և 5-ամյա դստերը: «Երջանիկները ընթերցում են եւ սրճում» անունով գրական սրճարան ունեցող կնոջ համար կյանքը նույն պահին վերջանում է: Ինչպե՞ս ամոքել վիշտը, երբ ապրելու փոխարեն երազում ես մեռնել: Հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանը, այս վեպը գրելիս, գործի է դրել իր մասնագիտական հմտություններն ու ներթափանցել իր ստեղծած կերպարի հոգեվիճակի մեջ՝ ներկայացնելով փխրուն կնոջ ապրումների բոլոր երանգները: Goodreads
Վարձով տուն փնտրող Սատուրնինեն փարիզյան շքեղ բնակարանում ստիպված է ապրել տանտիրոջ հետ ու ընդունել նրա պայմանները. երբեք չմտնել արգելված սենյակ, ընթրել նրա հետ եւ դառնալ նրա սրտակիցը՝ վտանգելով սեփական կյանքը։ Իսպանացի առեղծվածային այս ազնվականը հայտնի է նրանով, որ նրա նախկին ութ վարձակալուհիներն անհետացել են… Իր ժամանակակից «Կապույտ մորուք» վեպում Ամելի Նոտոմբը վերաշարադրում է Շառլ Պերոյի հայտնի հեքիաթը՝ այն հարստացնելով սուր երկխոսություններով, որի իսկական վարպետն է: Ամելին ստեղծում է երկու վառ կերպար, որոնք ներքաշվում են մահացու մենամարտի մեջ՝ պաշտպանելով սեփական արժեքներն ու գոյության իրավունքը: Վեպը մարդկանց հարաբերությունների սահմանների տարբեր կոնցեպտների շուրջ մտորում է՝ մահվան, սպանության, սիրո, բազմակնության թեմաներով:
Մարգարիտ Դերանցի «Գմբեթավոր հովանոցը» վեպ է չսփոփվող ցավ ի ու անչափելի կորստի ողբերգականության, բայց և դժվարություններին դիմադրելու կամքի և խոր հավատի մասին: Վեպի սյուժեն՝ ներառելով Արցախյան առաջին պատերազմից մինչև 44- օրյա պատերազմն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հատույթը, տարբեր միջավայրերի, տարբեր բնավորությունների ու կենսագրությունների, երևույթների՝ տարբեր դիտակետերից ընկալումների համադրմամբ վերհանում է մի ամբողջ ժամանակաշրջանի պատկեր՝ թիրախային ընդհանրացումներով:
Իր ստեղծագործություններում Լուիջի Պիրանդելլոն պատկերել է արվեստի ու կյանքի հակասությունը, մարդկանց սոցիալական ողբերգությունը, ըմբոստացումը դառն իրականության դեմ և պատրանքներով լի աշխարհի ստեղծումը, բարոյախոսության սուբյեկտիվությունը և իրականության ու պատրանքների միջև սահմանագծի բացակայությունը։
«Դորիան Գրեյի դիմանկարը» բրիտանացի ականավոր դրամատուրգ, բանաստեղծև արձակագիր Օսկար Ուայլդի՝ եվրոպական գրականության մեջ մոդեռնիզմի և դեկադենտական արվեստի նշանավոր ներկայացուցիչներից մեկի հանրահայտ գործն է և նրա միակ հրատարակված վեպը: Ժամանակին վեպը խիստ հակասական կրքեր է բորբոքել գրական շրջանակներում: Քննադատների մի մասը պահանջել է արգելել այն՝ անբարոյական համարելով, իսկ հեղինակին պատժել, մինչդեռ ընթերցասեր հասարակությունը գիրքը հիացմունքով է ընդունել: Քննադատներին ի պատասխան և ի պաշտպանություն իր գործի՝ Ուայլդը վեպի հետագա հրատարակության մեջ ներառել է նախաբան, որը բովանդակությամբ և ոճով ասես արվեստագետի իրավունքների և «արվեստն արվեստի համար» սկզբունքի մանիֆեստ լինի: «Դորիան Գրեյի դիմանկարն» աշխարհի ամենաընթերցվող գրքերից է և էկրանավորվել է ավելի քան 30 անգամ:...
Արտասովոր ու հակասական խառնվածքի տեր մեծահարուստ լորդ Էջուերի անշնչացած մարմինը գտնում են գրադարանում: Ո՞վ կարող էր ցանկանալ մեծահարուստի վաղաժամ մահը: Ո՞ւմ է ամենից շատ ձեռնտու նրա հանկարծակի վախճանը: Աշխարհահռչակ բելգիացի հետախույզ Էրքյուլ Պուարոյին նոր մարտահրավեր է նետված: Արդյոք բոլոր կասկածյալները ճշմարտությո՞ւնն են ասում: Իսկ գուցե ոմանք ինչ-որ դե՞ր են խաղում: Ինչպե՞ս տարբերել իրական դերասանին կեղծից: Վիճակը գցված է: Բոլոր դերասանները բեմում են: Վարագույրը բարձրանում է: Գիրքը Goodreads-ում
Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի հերոսը բացառիկ անհատներից է՝ մեր կողքին ապրող հետախույզ Ջոն Հանիսյանը, որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում: «Թակարդ»-ի գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի գրվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Գրքի առաջաբանում բանաստեղծ Ներսես Աթաբեկյանը նշում է. «Թակարդ»-ը արկածային վեպ չէ, ոչ էլ քրեական կամ ռազմավավերագրական, թեև հիշյալների սիրահարները կարող են...
Այս գրքում ընթերցողն աոաջին անգամ կծանոթանա վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, nրոնք առաջին հայացքից առասպելական են թվում, սակայն բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում հայտնի ակադեմիկոսի հայտնագործություններն են։ Առաջին անգամ ընթերցողին ամբողջովին կներկայանա համաշխարհային գիտության այս հսկայի իրոք առասպելական ոդիսականը: Սակայն «Մենակը» վեպը գեղարվեստական ստեղծագործություն է, և նրա գլխավոր հերոս Առնո Սարոյանը իրականում մարմնավորում է երկու հոգու՝ գիտնականի և հայտնի գրողի կերպարները: Վեպում անձնական կյանքի դրվագները բացառապես Առնո Սարոյնինն են և որևէ կապ չունեն գիտնականի հետ: Դեպքերը տեղի են ունենում Հայաստանում և Մոսկվայում: Ընթերցողը հերոսներից շատերին կճանաչի, քանի որ, ի տարբերություն հեղինակի նախորդ՝ «Ռեզիդենտը» վեպի, այս...
1801 թվական. Լոնդոնի երիտասարդ բնակիչ պարոն Լոքվուդը միայնության որոնումներով բնակություն է հաստատել գավառական կալվածքում, որը կոչվում է Կեռնեխների ագարակատուն։ Նա որոշում է այցելել Մոլեգին հողմերի դարավանդից իր հարևան կալվածատիրոջը՝ պարոն Հիտքլիֆին։ Չնայած առաջին հանդիպման ժամանակ սառը ընդունելության արժանանալուն՝ Լոքվուդը որոշում է երկրորդ անգամ այցելել։ Մոլեգին հողմերի դարավանդի ճանապարհին եղանակը վատանում է, սկսում է ձյուն տեղալ։ Տանտերերն առանձնապես ցանկություն չցուցաբերեցին հյուրին ընդունելու, բայց Լոքվուդը, այնուամենայնիվ, մտնում է տուն։ Այստեղ նա ծանոթանում է Մոլեգին հողմերի դարավանդի այլ բնակիչների՝ Հիտքլիֆի հարսին՝ նրա որդու այրուն, և Հերթոն Էրնշոյին։ Բնակիչների միջև փոխհարաբերությունները չէին առանձնանում ջերմությամբ ինչպես միմյանց, այնպես էլ Լոքվուդի հանդեպ։ Այցելուն ցանկանում է հեռանալ,...
«Գևորգ Մարզպետունի» պատմավեպի նյութը Հայոց պատմության X դարակեսի իրադարձություններն են: Մի ժամանակաշրջան, երբ հերոսականն ու դրամատիկն էր իշխում ամենուր, մի ժամանակաշրջան, որ հատկանշվեց նաև անհատականությունների ընդգծված ներկայությամբ, մի ժամանակաշրջան, երբ թռիչքներն ու անկումները, հերոսականությունն ու անձնական թուլությունները չափազանց զուգորդված էին: «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի գեղարվեստական ուժն ու արժեքը հենց այս երևույթների, և, ընդհանրապես, դարաշրջանի պատմական ու հոգեբանական ճշմարիտ ընկալման մեջ է: Նախքան գիրքը գրելը Մուրացանը քրտնաջան ուսումնասիրել է վեպում ներկայացված ժամանակաշրջանին վերաբերող հիմնական պատմական աղբյուրները։ Հեղինակի նպատակն էր վեպը հնարավորինս հիմնել իրական պատմական փաստերի վրա։ Միաժամանակ Մուրացանը ցանկանում էր ընթերցողին փոխանցել «իր մտքերը, բարոյականությունը, համոզմունքները և կարծիքը»։ Արդյունքում Մուրացանին հաջողվում է...
Օսկար անունով 10-ամյա տղան քաղցկեղ ունի: Նա պատմում է հիվանդանոցում իր կյանքի մասին: Այստեղ երեխաներին խնամում են բուժքույրերը՝ Վարդագույն տիկինները: Օսկարի համար Վարդագույն տիկինը (Տատիկ Ռոուզը) դարձավ երկրորդ մայրը։ Երբ Օսկարը իմանում է, որ իրեն մնացել է ապրելու 12 օր, Ռոուզ տատիկը նրան առաջարկում է հետևյալ խաղը՝ ամեն օրը հաշվվում է որպես 10 տարի։ Օսկարը Աստծուն ուղղված նամակում նկարագրում է իր ապրած յուրաքանչյուր օրը՝ խոսելով իր ենթադրյալ կյանքի տարբեր ժամանակաշրջանների մասին։ Գիրքը Goodreads-ում
«Լավ օդ, հանգիստ կյանք, ոչ մի գործ. սա՛ է Ձեր դեղատոմսը». բժշկի այս խորհրդին հետևելով՝ վնասվածքից կազդուրվող օդաչու Ջերի Բարթոնն ու նրա քույր Ջոաննան որոշում են տեղափոխվել Լիմսթոք: Դա աշխարհից կտրված մի խաղաղ գյուղաքաղաք էր, որտեղ երբեք ոչինչ չէր կատարվում, ու որտեղ նրանք ոչ մի ծանոթ չունեին: Հանդարտ և խաղաղ առօրյայով ապրելու փոխարեն նրանք հայտնվում են իրադարձությունների կիզակետում՝ անանուն, չարամիտ նամակներ, ինքնասպանություն, սպանություն… Անվնաս ու բարի թվացող գյուղաբնակներից յուրաքանչյուրը պոտենցիալ հանցագործ է: Միայն միսս Մարփլի խորաթափանց ու մարդկային բնույթը լավ ճանաչող միտքը կկարողանա պարզել իրականությունը:
1924 թվականին լույս տեսած «Շագանակագույն կոստյումով մարդը» վեպն Ագաթա Քրիստիի վաղ շրջանի ստեղծագործություններից է: Արկածների սիրահար Էնն Բեդինգֆելդը՝ մարդաբանության պրոֆեսորի որբացած դուստրը, Լոնդոնի մետրոյում ականատես է դառնում դժբախտ պատահարի: Հունվարյան նույն օրը քաղաքի մեկ այլ հատվածում՝ մեծահարուստ սըր Յուսթաս Փեդլերի առանձնատանը, հայտնաբերվում է ինքնությունը չպարզված մի օտարերկրուհու դի: Առաջին հայացքից որևէ կապ չունեցող այս երկու դեպքերում ուրվագծվում է նույն Շագանակագույն կոստյումով մարդը: Առեղծվածը բացահայտելու համար Էննը պատրաստ է ամենախենթ քայլերի, մինչև անգամ հանցավոր աշխարհի պարագլխի դեմ դուրս գալու և Հարավային Աֆրիկայի անմատչելի եզերքները հասնելու:
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց սրտառուչ ընկերությունը հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքում է: «Հեռացողների և մնացողների պատմությունը» այս շարքի երրորդ գիրքն է «Նոր ազգանվան պատմությունից» հետո: Գրքում երկու ընկերուհիների կյանքն է հասուն տարիքում: Նրանց արդեն միավորում են տարիների ընկերությունն ու անցյալը: Այս հատորը մասնագիտական աճի, փողոցային ակցիաների ու հեղափոխական իրադարձությունների մասին է: Էլենան ավարտում է էլիտար քոլեջ, ամուսնանում, երեխաներ ունենում: Հետո բաժանվում է հանուն առաջին սիրո, գիրք է գրում: Լիլան աշխատում է երշիկի գործարանում. ձանձրալի, տանջալից աշխատանքին զուգահեռ ստիպված է հանդուրժել վատ վերաբերմունք, ծեծ ու նույնիսկ սեռական բռնություն: Այնուամենայնիվ, կարողանում է դուրս գալ այս...
«Չարիքն արևի տակ» վեպը համաշխարհային գրականության դասական դետեկտիվներից է: Այն առաջին անգամ տպագրվել է 1941թ. Մեծ Բրիտանիայում: Ագաթա Քրիստիի հանրահռչակ հերոսը՝ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն, հերթական անգամ ի ցույց է դնում նուրբ դրվագները նկատելու և փաստերը ճիշտ համադրելու կարևորությունը խճճված ու խորամանկ հանելուկները բացահայտելու գործում: Վեպի գործողությունները տեղի են ունենում մինչպատերազմյան ժամանակաշրջանում Անգլիայի հարավ-արևմտյան շրջանում գտնվող «Ուրախ Ռոջեր» հյուրանոցում: Պուարոն գալիս է կղզի հանգստանալու որպես սովորական կենվոր, ինչի շնորհիվ էլ ոչ միայն ականատես է դառնում, այլև մասնակից է լինում շատ իրադարձությունների, որոնք նախորդում են հյուրերից մեկի՝ պաշտոնաթող կապիտանի սպանությանը: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են...
«Սպանություն Վիկարի տանը» վեպը Ագաթա Քրիստիի առաջին մեծածավալ ստեղծագործությունն է, որտեղ հանդիպում ենք ամենատես միսս Մարփլի կերպարին: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1930 թվականին: 1949-ին որպես պիես բեմադրվել է Լոնդոնի «Փլեյհաուս» թատրոնում: Միսս Մարփլի դերը կատարում էր հանրահայտ Բարբարա Մալենը: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն...
Անգլիական փոքրիկ գյուղի՝ Չիփինգ Քլեգհորնի խաղաղ ու կանխատեսելի առօրյան իր բնականոն հունից շեղվում է, երբ մի օր առավոտյան բնակիչները գյուղի թերթում կարդում են մի արտասովոր հայտարարություն, որում հստակ նշվում էր առաջիկայում սպասվող սպանության վայրն ու ժամանակը: Գյուղի հետաքրքրասեր բնակիչները նշված ժամին հավաքվում են նշված վայրում՝ Լեթիշիա Բլեքլոքի տանը: Կատա՞կ, թե՞ մանրակրկիտորեն ծրագրված հանցանք. միսս Մարփլի խորաթափանց ու փորձառու ուղեղը աստիճանաբար կքանդի խճճված կծիկը:
Դեն Բրաունի վիպաշարի հերոս Ռոբըրթ Լանգդընը նորից առաքելություն ունի։ Այս անգամ վտանգված է պապի պաշտոնական նստավայր Վատիկան քաղաքը, որը սպառնում են վերացնել սպանված գիտնականի ստեղծած հականյութով ։ Որպես խորհրդանշանագիտության գիտակ՝ նա բացահայտելու է «Լուսավորյալների եղբայրության»՝ դարեր շարունակ մոռացության մատնված գաղտնիքը։ Հականյութը գտնելու փորձություններով լի այս ճանապարհին նրան կօգնի գիտնականի դուստր Վիտորիա Վետրան։
«Գողացված ձյունը» դրամատիկական վեպը պատմում է V դարում հայերի և պարսիկների միջև տիրող հարաբերությունների, մասնավորապես Ակոռիի ճակատամարտի մասին: Գրական այս ստեղծագործությունն աչքի է ընկնում թե՛ ժանրային առանձնահատկությամբ, թե՛ հոգեբանական նուրբ դիտարկումներով, թե՛ արդիական հնչեղությամբ: Ղազար Փարպեցուն ապավինելով վեր է հանված մեր փոքրաթիվ ազգի մեծ երազանքները, բարոյական «հաղթանակների» գաղտնիքները, Աստծո կողմից հայ ժողովրդի հոգևոր պաշտպանվածությունը:
«Պենելոպեական» վիպակը (2005) անտիկ գրականության կոթողներից մեկի՝ «Ոդիսական»-ի իգական տարբերակն է, հոմերոսյան վիպերգի անսպասելի վերակերպումը Ոդիսևսի հետ ամուսնանալուց հետո քսան տարի հեռուները մեկնած կողակցի վերադարձիn սպասող Պենելոպեի տեսանկյունից: Ինչն անէական է ու երկրորդական «Ոդիսական»-ում, կարևորվել է և առաջին պլան մղվել «Պենելոպեական»-ում, մանավանդ տասներկու աղախնի մահապատիժը, որոնք դատապարտվում են Ոդիսևսի բացակայության ընթացքում նրա կնոջ ձեռքին հետամուտ փեսացուների կետ կենակցելու համար: Աղախինների խումբն այստեղ հանդես է գալիս հին հունական ողբերգության պարերգակների դերում: «Պենելոպեականը» պոստմոդեռնիստական գործ է տրագիկոմիկական շնչով և արձակի ու չափածոյի համադրմամբ: Աթվուդը բոլորովին այլ շեշտադրումներով ու նորովի է ներկայացրել «Ոդիսական»-ի վաղեմի պատմությունը:
Համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից մեկի՝ անգլիացի դրամատուրդ, բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների այս ժողովածուում ընդգրկված են նրա հեղինակած ողբերգությունները («Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա», «Մակբեթ»), որոնցում արտացոլվում է կյանքի դաժանությունների իրական պատկերը: Ստեղծագործությունների հերոսները բացառիկ անհատականություններ են՝ ընդգրկուն և ընդհանրացնող մտածողությամբ, խոր և զորեղ զգացումներով, անհատապաշտական և մարդասիրական մղումների վայրիվերումներով: Անարդար հասարակագն ուղղելու համար բավարար չեն հանճարեղ ու ազնիվ անհատի՝ Համլետի մտքի լարումն ու գործուն վարքը: Հաշվենկատ ու խարդախ մարդկանց միջավայրում Օթելլոյի և Դեզդեմոնայի անբասիր սերն անկարող է գոյատևել: Լիր արքան, որպեսզի դառնա արդարամիտ, պետք է կորցնի իր գահը, ապրի անօթևան ու սոված: Մարդուն ըստ հարստության և դիրքի գնահատող...
«Օջախի արու զավակը» գրավիչ վեպ է ավանդույթների, դասի, սեռի և մայրության ամենակուլ սարդոստայնի մեջ խճճված երկու կնոջ մասին: Նիգերիայի Էնուգու քաղաքում բնակվող երիտասարդ Նուաբուլուն 10 տարեկանից սպասուհի է աշխատում, բայց տնային անվերջանալի հոգսերի տակ կքած՝ երազում է մեքենագրուհի դառնալ: Ուսում առած Ջուլին ուժեղ, ինքնաբավ կին է, որն ավանդույթների պարտադրանքով լուրջ երկընտրանքի առաջ է կանգնում: Կանանց ուղիները խաչվում են, երբ երկուսն էլ առևանգման զոհ են դառնում: Փակի տակ հայտնվելով՝ միասին սպասում են ճակատագրական հանգուցալուծմանը: Չելուչի Օնյեմելուկվե-Օնուոբիայի կենսաբուխ և խորաթափանց վեպը արժանին է մատուցում տոկուն կանանց, որոնք փորձում են գոյատևել տղամարդկանց աշխարհում:
1991 թվականի ամռանը «Հարավսլավիա, իմ հայրենիք» վեպի հերոս, 11 տարեկան Վլադան Բորոյեվիչը վայելում էր իր մանկությունը այսօրվա Խորվաթիայի ծովափնյա Պուլա քաղաքում։ Անտեղյակ լինելով բաժանման նախաշեմին գտնվող երկրի լարվածություններից՝ նա և իր ընկերները ժամանակ են անցկացնում լողալով և սպորտային խաղեր խաղալով։ Նրա սերբ հայրը Հարավսլավիական բանակի հպարտ անդամ է, ում ընտանիքի հետ միասին վերադիրքավորում են Բելգրադում, որտեղ և Վլադանի մանկությունը կտրուկ ավարտվում է, հոր անհետացման հետ մեկտեղ։ Տասնյոթ տարի անց Վլադանը, ով հեռացել է մորից դեռևս ապրում է Սլովենիայում։ Նա գուգլում փնտրում է հոր անունը և անսպասելիորեն բացահայտում ընտանեկան մութ գաղտնիքը։ Նրա բացահայտումը այն մասին, որ ինքը փախուստի մեջ գտնվող ռազմական...
Գրեհեմ Գրինի «Խաղաղ ամերիկացին» վեպը (1955) մի նոր շրջանի սկիզբ է հեղինակի ստեղծագործության մեջ։ Այն գրված է հեղինակի անձնական տպավորությունների հիման վրա։ Նա մի քանի տարի ապրել է Վիետնամում, երբ այդ երկրի ժողովուրդը ազգային-ազատագրական պատերազմ էր մղում ֆրանսիացի գաղութարարների դեմ։ «Խաղաղ ամերիկացին» բազմակողմանի ստեղծագործություն է։ Այստեղ կան արկածային վեպի տարրեր, հոգեբանական դրամա, ռազմական ռեպորտաժ, էրոտիկ էջեր և քաղաքական սուր պամֆլետ։ Սակայն այդ բոլորը մեծ վարպետությամբ օրգանապես միաձուլված են իրար: